13:17 26.10.2023
Կառավարությունը 1 մլրդ 800 մլն դրամ կհատկացնի անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրի շրջանակում հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների վճարման գործընթացն ապահովելու համար․ նախագիծը հավանության է արժանացել Կառավարության այսօրվա նիստում։ 2023 թ․ սեպտեմբեր ամսվա դրությամբ՝ ծրագրից օգտվում է 149927 շահառու․ 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի (առանց եկամտային հարկի) միջին ամսական գումարը սեպտեմբեր […]
13:13 26.10.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ընթացքում, որում անդրադարձել է Հայաստանի կառավարության կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացին, երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նշել է, որ Հարավային Կովկասն ունի խաղաղության կարիք: «Իսկ ի՞նչ է խաղաղությունը: Դա […]
13:10 26.10.2023
Հայաստանը 2024 թ․ նախատեսում է միանալ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Ժառանգություն կերտող երիտասարդներ» մրցույթին։ Համաեվրոպական ծրագրի շրջանակում Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը հայտարարում է «Ժառանգություն կերտողները» ստեղծագործական մանկապատանեկան մրցույթ: Ստեղծագործական մանկապատանեկան մրցույթն անցկացվում է հետևյալ ժանրերում․ 1․ Գրական (պատմվածք, հոդված, էսսե՝ առավելագույնը 3 էջ), 2․ Կերպարվեստ (գեղանկար, գրաֆիկա, անիմացիա), 3․ Երաժշտարվեստ (երաժշտական ստեղծագործություն՝ առավելագույնը 3 րոպե): Մրցույթին […]
12:59 26.10.2023
Հոկտեմբերի 25-ին, ժամը 00.27-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Վանաձոր քաղաքի հանրախանութներից մեկի աշխատակիցն ու հայտնել, որ հանրախանութի անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, որ խանութում դիմակավորված անձ կա, հնարավոր է, որ գողության նպատակով է մուտք գործել: ՊԾ Լոռու մարզի պարեկները Տիգրան Մեծի փողոցում ծառայության ընթացքում ժամը 00.37-ին նշված հանրախանութի նկուղում հայտնաբերել, գողության […]
12:54 26.10.2023
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Կարբի, իսկ ժամը 12:00-ին Ուշի բնակավայրերում անցկացվելու են ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։
12:48 26.10.2023
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 24-ին հանրային նոր քրեական հետապնդում է հարուցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի նկատմամբ այն բանի համար, որ նա Նախարարության հաշվեկշռում գտնվող՝ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում 2018 թվականի հունվարին դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ: Արդյունքում՝ էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական […]
12:36 26.10.2023
Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի ԱԳՆ փոխպետքարտուղար Անջեյս Վիլումսոնսին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցերի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության շուրջ: ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը լատվիական կողմին ներկայացրել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, անդրադարձել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված […]
12:30 26.10.2023
Հոկտեմբերի 25-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա Աստղիկ Հակոբյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
12:24 26.10.2023
Կանադան շատ կարճ ժամանակահատվածում երկու դիտորդների կուղարկի Հայաստան, որոնք կմիանան Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ամփոփելով Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի այցը Հայաստան։ «Կանադայի արտաքին գործերի նախարարն ասաց, որ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն […]
12:07 26.10.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 25-26-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 9-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 6, ֆիզիկական ներգործության՝ 3, հոգեկան ներգործության, մարդու առևանգման, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, շորթման, համակարգչային հափշտակության, թմրանյութի իրացման, փաստաթղթի կեղծիքի, երեխայի […]
00:07 26.10.2023
Հարց (Գեղամ Մանուկյան). Հոկտեմբերի 11-ին հարցում ենք ուղղել ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի, Արթուր Խաչատրյանի և իմ անունից արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ նշելով, որ հոկտեմբերի 4-ի արտահերթ նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայանալիք հանդիպմանը ստորագրել փաստաթուղթ, մասնավորապես ասելով. «Իհարկե, ցավում ենք, որ հանդիպումը տեղի չի ունենա, բայց հույս ունենք, […]
00:00 26.10.2023
Ութ երեխաների մայրը, որը զրկված է ծնողական իրավունքներից, ձերբակալվել է ԱՄՆ-ում՝ Արկանզասի խնամատար ընտանիքներից նրանց առևանգելուց և երկրի մյուս ծայրը տանելուց հետո։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։ Մի տղամարդ զանգահարել է Կալիֆորնիայի ոստիկանություն և հայտնել բենզալցակայանում մի կնոջ ոչ պատշաճ պահվածքի մասին։ Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 36-ամյա Տրիստա Ֆուլերթոնին։ Կնոջ մեքենան […]
23:51 25.10.2023
ԱՄՆ-ում շունն օգնել է տիրոջը, երբ նա ուղեղի կաթված է ստացել։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Օգոստոսի վերջին Ակսել անունով շունը վաղ առավոտյան ցատկել է տիրոջ՝ 17-ամյա Գաբրիել Թաների ծնողների մահճակալի վրա և սկսել արթնացնել նրանց։ Սա անսովոր էր. շունը նախկինում երբեք այդքան ակտիվ չէր եղել վաղ առավոտյան: Նրանք որոշել են, որ Ակսելը […]
23:44 25.10.2023
Ատամնաթելը հայտնագործվել է ավելի քան հարյուր տարի առաջ, բայց հիմա էլ շատերը չգիտեն, թե ինչպես այն ճիշտ օգտագործել, ասել է ատամնաբույժ Արամ Դավիդյանը։ Lenta.ru-ի հետ զրույցում նա պատմել է, թե ինչպես օգտագործել այն։ Մասնագետը կոչ է արել բերանի խոռոչի ամենօրյա խնամքին ավելացնել ատամնաթելը: Այն թույլ է տալիս արդյունավետորեն մաքրել ատամների և միջատամնային տարածությունների շփման հատվածները, […]
23:35 25.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Wall Street Journal-ին։ The Wall Street Journal Յարոսլավ Տրոֆիմով – Պարոն վարչապետ, շնորհակալություն The Wall Street Journal-ի հետ հարցազրույցի համար։ Կսկսեմ ամենաբարդ հարցերից։ Վերջերս Լեռնային Ղարաբաղում մենք հախուռն իրադարձությունների ականատես եղանք։ Մտավախություն ունե՞ք, որ լայնամասշտաբ պատերազմը կարող է տարածվել ինքնիշխան Հայաստանի տարածք, և ըստ Ձեզ, Հայաստանի դաշնակիցներն ու գործընկերներն […]
23:27 25.10.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազայի հատվածում հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը և բանակցություններ վարել պատանդների ազատ արձակման շուրջ։ «Առաջին հերթին անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը մատը հանեն ձգանից և անհապաղ զինադադար հայտարարվի։ Պետք է դադարեցվեն ինչպես Իսրայելի հարձակումները Գազայի հատվածի և այլ տարածքների վրա, այնպես էլ Իսրայելի տարածքի հրետանային գնդակոծությունը։ Պետք է […]
23:19 25.10.2023
Եթե աննշան վնասվածքից հետո մեծ կապտուկներ են հայտնվում, պետք է զգուշանալ, ասել է թերապևտ Դարիա Միֆթախովան։ Lenta.ru-ի հետ զրույցում բժիշկը պարզաբանել է, թե որ դեպքերում, երբ ի հայտ են գալիս այս ախտանիշները, պետք է դիմել մասնագետի։ Միֆթախովայի խոսքով՝ մեծ կապտուկները, որոնք առաջանում են փոքր հարվածներից հետո, կարող են հայտնվել արյան անբավարար մակարդման պատճառով։ Դա կարող […]
23:11 25.10.2023
Հոկտեմբերի 25-ին, ժամը 15:53-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արայի լեռան լանջին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Արայի լեռան լանջին հրդեհը բռնկվել է Սարալանջ գյուղի կողմից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:09-ին, […]
23:01 25.10.2023
Հայաստանը պետք է անվտանգային ոլորտի հարաբերությունները դիվերսիֆիկացնի։ Այս մասին The Wall Street Journal-ի թղթակից Յարոսլավ Տրոֆիմովի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիվ գործողությունների պարագայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը և Ռուսաստանը չեն իրականացրել այն գործողությունները, որոնք նկարագրված են ՀԱՊԿ կանոնադրությունում և Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված պայմանագրում։ […]
22:40 25.10.2023
Երիկամային հիվանդություններից լիովին ապահովագրվելն անհնար է, սակայն մի քանի խորհուրդների դեպքում կարող եք զգալիորեն նվազեցնել դրանց առաջացման վտանգը, նշել է նեֆրոլոգ Օլգա Կոզինան։ Առաջին հերթին նա կոչ է արել խմել բավարար ջուր՝ օրական մեկուկես-երկու լիտր: Մասնագետը պարզաբանել է, որ ջուրն օգնում է երիկամներին նորմալ աշխատել և օրգանիզմից դուրս է հանում տոքսինները։ Շատ աղի և յուղոտ […]
22:24 25.10.2023
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի, Շահումյան, Գայի, Հովսեփյան փողոցների, Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի, Թումանյան, Սայաթ-Նովայի, Քուչակի, Բակունցի, Կալինինի, Մեծարենցի, Իսահակյան, Պուշկինի, Տիեզերագնացների փողոցների, Դիտավան, Սևքար գյուղերի մի հատվածի գազասպառողների, «Գոշգազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով […]
22:16 25.10.2023
Չինաստանը կշարունակի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կառուցել փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության սկզբունքների հիման վրա և հուսով է, որ Միացյալ Նահանգները նույնը կանի, չորեքշաբթի օրը հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի հետ հանդիպման ժամանակ։ «ՉԺՀ-ի քաղաքականությունը Միացյալ Նահանգների նկատմամբ միշտ եղել է փոխադարձ հարգանքը, խաղաղ գոյակցությունը և փոխշահավետ համագործակցությունը: […]
22:08 25.10.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Նուբարաշեն 1փ. 1-21; 3փ. 1-29, 2-41; 5փ. 1-21; 6փ. 1 առանձնատներ, Նուբարաշեն 6 փողոց 1-ին նրբ. 1 շենք, 11։00-17:00 Կոմիտասի պող. 54-56 շենքեր, Մանուշյան փ. 66-107 առանձնատներ, Այգեկցու փ. 67-103 առանձնատներ, […]
17:00 25.10.2023
Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ։ Այս մասին այսօր Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում խոսեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Ցավալիորեն, մեր միջազգային գործընկերների բոլոր ուղերձները, Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր երկու […]
16:55 25.10.2023
ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքը հոկտեմբերի 25-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մի խումբ աշխատակիցների ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, […]
16:50 25.10.2023
Մեկ անգամ չէ, որ այս ամբիոնից վերահաստատել եմ Հայաստանի պատրաստակամությունն առաջ մղել խաղաղության օրակարգը՝ սատարել այդ ուղղությամբ մեր գործընկերների ջանքերին։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում խոսել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ավելացնելով, որ թեման քննարկել է նաև Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։ «Հայաստանն ակնկալում է, որ իր պատրաստակամությունը լիարժեք կփոխադարձվի տարածաշրջանի մյուս երկրների […]
16:37 25.10.2023
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Կանադայի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը։ Սա համագործակցության լայն դաշտ է ստեղծում՝ ի նպաստ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և բարեկեցության ավելացման։ Այս մասին Կանադայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում խոսել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Առևտրի […]
16:23 25.10.2023
Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին։ Կանադան ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և ակնկալում, որ կհարգվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։ «Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված […]
16:17 25.10.2023
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67-ը: Քվեատուփում առկա է եղել 67 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությանը պատգամավորները կողմ […]