Դավիթ Խաչատուրյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քրեական դատարանի դատավոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+18.09 oC

Դավիթ Խաչատուրյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քրեական դատարանի դատավոր

16:17 25.10.2023

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67-ը: Քվեատուփում առկա է եղել 67 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությանը պատգամավորները կողմ չեն քվեարկել: Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր: Այսպիսով, Դավիթ Խաչատուրյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քրեական դատարանի դատավոր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում

18:04 11.05.2025

Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 12-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Արմավիր քաղաքի՝ Մանուշյան, Սայաթ-Նովա 2 նրբ, Գայի, Արարատյան 1 նրբ, Խ.Աբովյան փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

«Ատլետիկո Մադրիդի» Սյորլոթը 30 րոպեում 4 գոլ է խփել «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում

17:48 11.05.2025

«Ատլետիկո Մադրիդի» Սյորլոթը 30 րոպեում 4 գոլ է խփել «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում

«Ատլետիկոյի» նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոթը Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում 30 րոպեում խփել է 4 գոլ։ Հանդիպումը տեղի է ունեցել «Ատլետիկոյի» տնային մարզադաշտում։ Սյորլոթը գոլերը խփել է 7-րդ, 10-րդ, 11-րդ և 30-րդ րոպեներին։ Առաջին և երրորդ գոլերի միջև ընկած ժամանակահատվածը կազմել է 3 րոպե 57 վայրկյան, ինչը ռեկորդ է Իսպանիայի առաջնությունների […] ...

Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել

17:33 11.05.2025

Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել

Իտալիան Ուկրաինային է փոխանցել 2.5 միլիարդ եվրո՝ ռազմական և մարդասիրական կարիքների համար: Այս մասին նշվում է Իտալիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Իտալիայի աջակցությունը Ուկրաինային, ներառյալ ռազմական օգնությունը և ԵՄ մեխանիզմների միջոցով արված ներդրումները, կազմում է մոտ 2.5 միլիարդ եվրո, որից մոտ 1 միլիարդ եվրոն նախատեսված է փախստականների համար, 310 միլիոն եվրոն՝ պետական ​​բյուջեի աջակցության, […] ...

Ինդոնեզիայում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

17:18 11.05.2025

Ինդոնեզիայում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգում 6.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուլաբոհ քաղաքից 111 կմ հարավ-արևելք, որի բնակչությունը կազմում է մոտ 35 հազար մարդ։ Օջախը գտնվել է 76 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ցանկանում է մասնակցել Ուկրաինայի շուրջ բանակցություններին, բայց հրադադարից հետո

17:08 11.05.2025

Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ցանկանում է մասնակցել Ուկրաինայի շուրջ բանակցություններին, բայց հրադադարից հետո

Եվրոպական երկրները կցանկանային մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին, որոնք կարող են տեղի ունենալ Ստամբուլում, բայց միայն այն դեպքում, եթե հաստատվի հրադադար: Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ «Իհարկե, եթե նախ հաստատվի հրադադար», – ասել է նա՝ պատասխանելով հաղորդավարի հարցին, թե արդյոք ցանկանում է, որ եվրոպացիները ներկա […] ...

Շրի Լանկայում ավտոբուսը կիրճն է ընկել. կան զոհեր և վիրավորներ

16:54 11.05.2025

Շրի Լանկայում ավտոբուսը կիրճն է ընկել. կան զոհեր և վիրավորներ

Շրի Լանկայի կենտրոնում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել, որի հետևանքով 21 մարդ զոհվել է, իսկ 30-ից ավելին վիրավորվել։ Այս մասին հայտնել է տեղական ոստիկանությունը։ «Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել Նուվարա Էլիա-Գամպոլա գլխավոր ճանապարհի կիրճը», – հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Վթարի հետևանքով զոհվածների ինքնությունը դեռևս պարզված չէ։ Նշվում է, որ պետական ​​տրանսպորտային […] ...

BACK_TO_TOP