16:23 25.10.2023
Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին։ Կանադան ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և ակնկալում, որ կհարգվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։
«Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին։ Կանադան բարձր է գնահատում Հայաստանի ջանքերն՝ ուղղված խաղաղության և կայունության ամրապնդմանը Հարավային Կովկասում։ Բոլորս համակարծիք ենք, որ դեռ պետք է ավելին անել։ Կանադան կոչ է անում Ադրբեջանին լիարժեքորեն հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և վերահաստատում է ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքին հետևելու կարևորությունը։ Կանադան նաև կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը հարգել Լեռնային Ղարաբաղից վերջերս տեղահանված հայերի վերադարձի իրավունքը և բարի կամք դրսևորելով՝ ապահովել մարդասիրական օգնությունների անխոչընդոտ հասանելիությունը Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաև ապահովել հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Մեր գործընկերների հետ շարունակաբար աշխատում ենք, որպեսզի մեղմենք Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց նկատմամբ չհիմնավորված ռազմական օպերացիայի հետևանքները, առավել ևս, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ամիսներ շարունակ գտնվում էին անօրինական շրջափակման մեջ»,- ասաց Կանադայի արտգործնախարարը։
Նա հավաստիացրեց, որ շարունակաբար աշխատում են, որպեսզի հակամարտության համար բանակցությունների միջոցով գտնվի տևական լուծում։ Նրա խոսքով՝ այսօր առավել քան երբևէ կարևոր է, որ Կանադան և ամբողջ աշխարհը ցույց տան իրենց աջակցությունը հայ ժողովրդին՝ 1915 թվականի ցեղասպանության հետևանքները կրած անձանց սերունդներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից հեռացած համայնքներին, ինչի արդյունքում այժմ առաջացել է մարդասիրական ճգնաժամ։
«Կանադան ավելացնում է Լեռնային Ղարաբաղից հեռացած անձանց համար նախատեսված մարդասիրական աջակցությունը՝ ընդհանուր գումարը հասցնելով 3,9 միլիոն դոլարի։ Դրա մեջ մտնում է լրացուցիչ մեկ միլիոն դոլարի ֆինանսավորումը ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակին՝ ուղղված մարդկանց կյանքեր փրկելուն։ Եվս 2,5 միլիոն դոլարի ֆինանսավորում ԿԽՄԿ-ին, որը կօգնի մեղմել տառապանքն ու հրատապ խնամք կազմակերպել նրանց համար, ովքեր այս պահին դրա կարիքն ունեն, ովքեր հանգամանքների բերումով տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից՝ հարյուրամյակներ շարունակ այն համարելով իրենց հայրենիքը»,- նշեց Ջոլին։
Կանադայի արտգործնախարարը տեղեկացրեց, որ վաղը կմեկնի Ջերմուկ՝ տեղում ծանոթանալու մարդասիրական ճգնաժամով պայմանավորված իրավիճակին, կհանդիպի տեղահանված ընտանիքներին՝ նրանց առնչվող հարցերը քննարկելով ՏԻՄ ղեկավարների հետ։
«Կանադայի և Հայաստանի բարեկամությունը հիմնված է ժողովուրդների միջև խորը կապերի վրա։ Ավելի քան 60 հազար հայկական ծագում ունեցող անձինք Կանադան համարում են իրենց հայրենիքը։ Կանադայի հայկական համայնքը բավականին աշխույժ է ու դինամիկ։ Այն էական ներդրում ունի Կանադայի քաղաքների, այդ թվում Մոնրեալի հասարակական կյանքում։ Մեր երկիրը կանգնած է Հայաստանի կողքին՝ աջակցելով հայ ժողովրդի ինքնիշխանությանն ու անկախությանը։ Մենք հավատում ենք ձեր ժողովրդավարական նկրտումներին և պատրաստ ենք աշխատել ձեզ հետ՝ դրանք իրականություն դարձնելու ուղղությամբ։ Այսօր կարևոր հանգրվան է Կանադայի և Հայաստանի հարաբերություններում, քանի որ Երևանում պաշտոնապես բացվում է Կանադայի նոր դեսպանատունը։ Այդ խոստումը հայ ժողովրդին տվել ենք դեռ անցյալ տարի և հիմա ուրախությամբ կատարում ենք։ Դեսպանատան աշխատանքների շրջանակում կանադացի դիվանագետներ կժամանեն Հայաստան, որպեսզի մեր երկու երկրների հարաբերություններն ավելի խորանան և աջակցենք ձեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին»,- եզրափակեց Կանադայի արտաքին գործերի նախարարը։
18:04 11.05.2025
Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 12-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Արմավիր քաղաքի՝ Մանուշյան, Սայաթ-Նովա 2 նրբ, Գայի, Արարատյան 1 նրբ, Խ.Աբովյան փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
17:48 11.05.2025
«Ատլետիկո Մադրիդի» Սյորլոթը 30 րոպեում 4 գոլ է խփել «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում«Ատլետիկոյի» նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոթը Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում 30 րոպեում խփել է 4 գոլ։ Հանդիպումը տեղի է ունեցել «Ատլետիկոյի» տնային մարզադաշտում։ Սյորլոթը գոլերը խփել է 7-րդ, 10-րդ, 11-րդ և 30-րդ րոպեներին։ Առաջին և երրորդ գոլերի միջև ընկած ժամանակահատվածը կազմել է 3 րոպե 57 վայրկյան, ինչը ռեկորդ է Իսպանիայի առաջնությունների […] ...
17:33 11.05.2025
Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացելԻտալիան Ուկրաինային է փոխանցել 2.5 միլիարդ եվրո՝ ռազմական և մարդասիրական կարիքների համար: Այս մասին նշվում է Իտալիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Իտալիայի աջակցությունը Ուկրաինային, ներառյալ ռազմական օգնությունը և ԵՄ մեխանիզմների միջոցով արված ներդրումները, կազմում է մոտ 2.5 միլիարդ եվրո, որից մոտ 1 միլիարդ եվրոն նախատեսված է փախստականների համար, 310 միլիոն եվրոն՝ պետական բյուջեի աջակցության, […] ...
17:18 11.05.2025
Ինդոնեզիայում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգում 6.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուլաբոհ քաղաքից 111 կմ հարավ-արևելք, որի բնակչությունը կազմում է մոտ 35 հազար մարդ։ Օջախը գտնվել է 76 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...
17:08 11.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ցանկանում է մասնակցել Ուկրաինայի շուրջ բանակցություններին, բայց հրադադարից հետոԵվրոպական երկրները կցանկանային մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին, որոնք կարող են տեղի ունենալ Ստամբուլում, բայց միայն այն դեպքում, եթե հաստատվի հրադադար: Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ «Իհարկե, եթե նախ հաստատվի հրադադար», – ասել է նա՝ պատասխանելով հաղորդավարի հարցին, թե արդյոք ցանկանում է, որ եվրոպացիները ներկա […] ...
16:54 11.05.2025
Շրի Լանկայում ավտոբուսը կիրճն է ընկել. կան զոհեր և վիրավորներՇրի Լանկայի կենտրոնում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել, որի հետևանքով 21 մարդ զոհվել է, իսկ 30-ից ավելին վիրավորվել։ Այս մասին հայտնել է տեղական ոստիկանությունը։ «Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել Նուվարա Էլիա-Գամպոլա գլխավոր ճանապարհի կիրճը», – հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Վթարի հետևանքով զոհվածների ինքնությունը դեռևս պարզված չէ։ Նշվում է, որ պետական տրանսպորտային […] ...