TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+20.87 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:23 24.10.2023

Երևանում այսօր երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ին, 27-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ արագությամբ։ Մարզեր․ առանձին շրջաններում այսօր ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 3-7մ/վ, հոկտեմբերի 25-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն […]

̰
Իսրայելի նախագահը հայտնել է՝ քանի երեխայի է պատանդառել ՀԱՄԱՍ-ը

13:17 24.10.2023

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի պատանդների թվում 30 երեխա կա։ «Իրավիճակը չափազանց բարդ է և փխրուն։ Մենք պահանջում ենք ազատ արձակել բոլոր գերեվարված քաղաքացիներին։ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները, որոնք իրականացրել են ժամանակակից ամենասարսափելի վայրագություններից մեկը, առևանգել են 30 երեխաների», – ասել է Հերցոգը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ։  

̰
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Կիևում պայթյունի մասին

13:10 24.10.2023

Կիևում պայթյուն է որոտացել, պատճառն անհայտ է, հայտնում է ուկրաինական Klymenko.Time հրատարակությունը։ «Պայթյուն Կիևում։ Ահազանգը չի հայտարարվել»,- ասվում է հրատարակության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Պայթյունի պատճառի և բնույթի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա։

̰
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Թեհրանում ոչ պաշտոնական շփում են ունեցել

13:04 24.10.2023

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում 3+3 ձևաչափով հանդիպման շրջանակներում ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Տեղի է ունեցել ոչ պաշտոնական շփում, ինչը սովորական է նման հարթակների համար»,- ասաց Բադալյանը: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները […]

̰
Նոտարական փաստաթղթերի իսկության ստուգման արդյունավետությունը կբարձրացվի, կկրճատվեն հավելյալ ծախսերը

12:57 24.10.2023

Նախատեսվում է բարձրացնել փաստաթղթերի իսկության ստուգման արդյունավետությունը, կրճատել հավելյալ ծախսերը, մասնավորապես, ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների մասով համապարփակ կարգավորել հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություններ կատարելու մերժման կարգը եւ հստակեցնել ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողություն կատարող անձանց շրջանակը: Այս մասին հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստերի ընթացքում ասել է ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը` առաջին ընթերցմամբ […]

̰
Առողջապահության նախարարի տեղակալն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահին

12:48 24.10.2023

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, ռեգիոնի հայաշատ Վիեննի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը: Անդրադառնալով Հայաստանին մշտապես աջակցելուն, ստեղծված իրավիճակում Ֆրանսիայի հետ գործակցության արդյունքում արված աշխատանքներին ու ապագայում ոլորտի զարգացման ծրագրերը կյանքի կոչելու հեռանկարներին` փոխնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանման հետևանքով առկա առողջապահական պատկերը` մեր հայրենակիցների առաջնային օղակում […]

̰
Հեռուստաընկերությունների առնվազն 50 և ավելի տոկոսը կկարողանա միանալ և ստեղծել խորհուրդ, որը կընտրի ՀԸ-ների չափումներն իրականացնող կազմակերպություններ

12:42 24.10.2023

Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է նախագծերի քննարկմանը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հեռուստաալիքների եւ առանձին հաղորդումների վարկանիշավորման եւ հեռուստալսարանի […]

̰
Արա Մարգարյանը նշանակվել է Լիտվայում Հայաստանի դեսպան

12:36 24.10.2023

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի, Արա Մարգարյանը նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)։ ՀՀ նախագահը համապատասխան հրամանագիր է ստորագրել։

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 53 խախտում

12:30 24.10.2023

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 16-23-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 53 խախտում, այդ թվում՝ ոչ սթափ՝ 5 վարորդ և սահմանված արագության գերազանցման 2 դեպք։ 1 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 3-ը՝ […]

̰
ԱՄՆ-ում բախվել են 158 ավտոմեքենաներ․ կան զոհեր

12:24 24.10.2023

ԱՄՆ Լուիզիանա նահանգում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով յոթ մարդ է զոհվել, ևս 25-ը վիրավորվել, հայտնում է նահանգի ոստիկանությունը։ «Նախաքննությամբ պարզվել է, որ վթարին մասնակցել է առնվազն 158 մեքենա։ Հաստատվել է 7 մահվան դեպք։ Ավելի քան 25 մարդ վնասվածքներով տեղափոխվել է շրջանի հիվանդանոցներ»,– ասվում է ոստիկանության X սոցիալական ցանցի հաղորդագրության մեջ։ Ինչպես հայտնել է […]

̰
Քննարկվել են Հայաստանում չինարենի զարգացմանը վերաբերող հարցեր

12:18 24.10.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարության լեզվական կրթության և համագործակցության կենտրոնի պետի տեղակալ Ծին Վեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության, ՉԺՀ կրթության նախարարության լեզվական կրթության ու համագործակցության կենտրոնի ներկայացուցիչներ, ինչպես նաև Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

12:12 24.10.2023

Հոկտեմբերի 23-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 51-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 78-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 23-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Հայանիստ-Էջմիածին ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում […]

̰
Մակրոնը ժամանել է Իսրայել

12:06 24.10.2023

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի առավոտյան համերաշխության այցով ժամանել է Իսրայել և արդեն հանդիպել է ՀԱՄԱՍ-ի պատանդների ընտանիքների հետ, որոնց թվում կարող են լինել նաև Ֆրանսիայի քաղաքացիներ, հաղորդում է KAN ռադիոն։ «Մենք միևնույն սգով կապված ենք Իսրայելի հետ: Հոկտեմբերի 7-ին մեր 30 հայրենակիցներ սպանվեցին, ևս 9-ը անհետ կորած են կամ պատանդ են պահվում: Այսօր Թել […]

̰
Մեծ Բրիտանիայում ասել են, որ «ճիշտ ժամանակը» չէ Գազայից փախստականներին ընդունելու համար

23:59 23.10.2023

Բրիտանական իշխանությունները կարծում են, որ այժմ ճիշտ ժամանակը չէ Գազայի հատվածից փախստականներին ընդունելու և երկրում նրանց ապաստան տրամադրելու համար, երկուշաբթի Sky News-ին ասել է երկրի տրանսպորտի նախարար Մարկ Հարփերը։ Ավելի վաղ Շոտլանդիայի իշխանությունները կոչ էին արել բրիտանական կառավարությանը սկսել աշխատանքը փախստականների ընդունման ծրագրի վրա և հայտարարել էին, որ պատրաստ են նրանց ապաստան և բժշկական օգնություն […]

̰
Աշխարհի ամենածեր շունը՝ Բոբին, սատկել է 31 տարեկանում

23:51 23.10.2023

Պորտուգալիայից Բոբին, որն ընդգրկված էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաերկարակյաց շուն, սատկել է 31 տարեկանում, ասվում է Book’s կայքում հրապարակված հոդվածում։ «Բոբին ապրել է 31 տարի 165 օր, նա սատկել է հոկտեմբերի 21-ին պորտուգալական Կոնկեյրոս գյուղում, որտեղ ապրել է իր ողջ կյանքը Կոստա ընտանիքի հետ»,- ասվում է հոդվածում։  

̰
Իռլանդիայում վստահեցրել են, որ ԵՄ-ն չի մոռանա Ուկրաինայի մասին Գազայում հակամարտության պատճառով

23:45 23.10.2023

Իռլանդիայի արտգործնախարար Միխոլ Մարտինը վստահեցրել է, որ Եվրամիությունը չի մոռանա Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու մասին՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պայմաններում։ «Ոչ, մենք մեր դիտակետից չենք կորցնի Ուկրաինան: Այսօր օրակարգում են խաղաղության բազմաեվրոպական հիմնադրամից Ուկրաինային աջակցություն տրամադրելու հետագա քննարկումները», – ասել է նա Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։  

̰
ՀԱՄԱՍ-ը կօգտվի Գազայի և Իսրայելի միջև հրադադարից․ Մեթյու Միլլեր

23:40 23.10.2023

Վաշինգտոնը չի աջակցում Իսրայելի և Գազայի հատվածի միջև հրադադարի գաղափարին՝ վախենալով, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կօգտվի դադարից՝ շարունակելու հարձակումները Իսրայելի վրա, երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Ցանկացած զինադադար ՀԱՄԱՍ-ին հնարավորություն կտա շնչել և պատրաստվել Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նա այս իրավիճակն անընդունելի է անվանել […]

̰
Վահան Քերոբյանն ընդունել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի գլխավորած պատվիրակությանը

23:31 23.10.2023

Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին, Հայաստան֊Իրան երկկողմ ազատ տնտեսական և արդյունաբերական գոտիների ստեղծմանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև պարզեցված մաքսային համակարգի ստեղծման, ինչպես նաև ճանապարհային տուրքերի վերացման հնարավորություններին: Նախարարն իր […]

̰
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ. Միրզոյան

23:27 23.10.2023

Հոկտեմբերի 23-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով մասնակցել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») ձևաչափով հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները: Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ կան խնդիրներ, շատ բարդ խնդիրներ, կա պատմություն, և այդ խնդիրները պետք է հասցեագրվեն, այլապես […]

̰
Լավրովը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակը

23:20 23.10.2023

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման գործընթացին, մնում են գործնական քայլեր Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար, որոնք առաջին հերթին ազդում են խաղաղության պայմանագրի պատրաստման վրա, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանում 3+3» ձևաչափով հանդիպման արդյունքներով։ «Այժմ մնում են գործնական քայլեր հարաբերությունների (Հայաստանի և Ադրբեջանի – խմբ.) լիարժեք կարգավորման համար, […]

̰
Մարտահրավերների հաղթահարման ճանապարհին Բելգիան կանգնած է Հայաստանի կողքին. Բելգիայի Սենատի նախագահը՝ Հակոբ Արշակյանին

23:15 23.10.2023

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով գտնվում է Լուանդայում: Պատվիրակության կազմում են նաեւ պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը: Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահ Ստեֆանի Դ’Օզի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից […]

̰
Մալայզիայում սկսել են կրակել կոկորդիլոսների վրա

23:09 23.10.2023

Մալայզիացի որսորդները հինգ կոկորդիլոս են սատկացրել մարդկանց վրա հարձակումների աճից հետո, հայտնում է տեղական The Star թերթը։ Հրատարակության տվյալներով՝ որսորդները սկսել են կրակել կոկորդիլոսների վրա այն վայրերում, որտեղ նրանք հաճախ են հարձակվում մարդկանց վրա՝ արևելյան Սաբահ նահանգի Կոտա Բելուդ և Լահադ Դատու շրջաններում։ Վերջին ամիսներին այնտեղ կոկորդիլոսի երեք հարձակում է գրանցվել մարդկանց վրա։ Առաջին դեպքը […]

̰
Քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

22:58 23.10.2023

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Թոմա Գասիյուի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի հետ: Քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի խորհրդարանականներին՝ համագործակցության զարգացմանն աջակցելու […]

̰
Նիդերլանդները հայտարարել է Պաղեստինին մարդասիրական օգնության ծավալներն ավելացնելու անհրաժեշտության մասին

22:49 23.10.2023

Նիդերլանդները հանդես է գալիս Պաղեստին ուղարկվող մարդասիրական օգնության ծավալների ավելացման օգտին և շատ կարևոր է համարում մարդասիրական դադարները՝ այդ օգնությունը կարիքավոր մարդկանց հասցնելու համար: Այս մասին Լյուքսեմբուրգում ընթացող ԵՄ խորհրդի նիստին ժամանելուն պես լրագրողներին ասել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Հանկե Բրուինս Սլոտը։ «Անհրաժեշտ է ավելացնել մարդասիրական օգնության ծավալը։ Մարդասիրական դադարները նույնպես շատ կարևոր են, […]

̰
Սննդաբանը թվարկել է կախվածություն առաջացնող մթերքները

22:38 23.10.2023

Արագ սնունդը կարող է մարդու մոտ կախվածություն առաջացնել, ինչպես քաղցր գազավորված ըմպելիքը, զգուշացրել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ News.ru-ի հետ զրույցում նա թվարկել է կախվածություն առաջացնող մթերքները։ Ըստ Սոլոմատինայի՝ քաղցր գազավորված ըմպելիքը, չիպսերը, արագ սնունդը, հրուշակեղենը և ապխտած երշիկը խթանում են հաճույքի հորմոնների արտադրությունը, քանի որ դրանք պարունակում են աղ, համի ուժեղացուցիչ նատրիումի գլյուկոնատ, օսլա և […]

̰
Բժիշկը նշել է տղամարդկանց առողջության համար նախատեսված հինգ հիմնական մթերքները

22:27 23.10.2023

Լոլիկը և ձուն, ի թիվս այլ մթերքների, պարունակում են տղամարդու առողջության համար անհրաժեշտ միկրոէլեմենտներ, ասել է գաստրոէնտերոլոգ Եվգենի Բելոուսովը։ Lenta.ru-ի հետ զրույցում բժիշկը նշել է հինգ մթերք, որոնք, իր կարծիքով, տղամարդիկ պետք է ներառեն իրենց սննդակարգում։ Նա առաջին հերթին խորհուրդ է տվել լոլիկ ուտել։ Բժիշկը բացատրել է, որ լոլիկը հարուստ է լիկոպենով՝ պիգմենտով, որն ունի […]

̰
Անվանվել են կրծքագեղձի քաղցկեղի ոչ այնքան հայտնի վաղ ախտանիշները

22:16 23.10.2023

Մարդկանց մեծամասնությունը չգիտի կրծքագեղձի քաղցկեղի բոլոր ախտանիշները և չի կարողանում ինքնուրույն ախտորոշել՝ հիվանդության վաղ հայտնաբերման համար: Այս եզրակացություններին են հանգել Օհայոյի նահանգի համալսարանի քաղցկեղի կենտրոնի մասնագետները՝ հիմնվելով բնակչության հարցումների վրա։ Հստակեցվում է, որ հարցվածների 93 տոկոսը կարողացել է անվանել հիվանդության մեկ ախտանիշ՝ կաթնագեղձերում գոյացություններ։ Կեսից քիչը գիտի, որ կրծքագեղձի քաղցկեղը այլ դրսևորումներ ունի։ Այսպիսով, հիվանդության […]

̰
Անվանվել են ուղեղի համար վնասակար ամենօրյա սովորությունները

22:05 23.10.2023

Նյարդաբան Էմիլի Մակդոնալդը թվարկել է ամենօրյա երեք վատ սովորություններ, որոնք խանգարում են ուղեղին արդյունավետ աշխատել օրվա ընթացքում և հանգեցնում վաղ ծերացման: Այս մասին հայտնում է Huffington Post-ը: Մակդոնալդն անվանել է ուղեղի համար կործանարար առաջին սովորությունը՝ արթնանալուց անմիջապես հետո հեռախոսը ստուգելը: Նա բացատրել է, որ երբ դուք արթնանում եք, ուղեղը սկսում է արտադրել ալֆա ալիքներ, որոնք […]

̰
SHANTNEWS

22:00 23.10.2023

̰
Ուկրաինան անհետացել է լրատվամիջոցներից, բայց ոչ իրականությունից․ Բորել

21:51 23.10.2023

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով խոստովանել է, որ «Ուկրաինան անհետացել է լրատվամիջոցներից, բայց ոչ իրականությունից»։ «Ուկրաինան անհետացել է լրատվամիջոցներից, լուրերից, բայց չի անհետացել իրականությունից։ Մենք (ԵՄ արտգործնախարարները – խմբ.) քննարկել ենք Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցերը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ Կսպասենք գագաթնաժողովի առաջարկություններին Կիևին աջակցելու հարցում առաջ շարժվելու վերաբերյալ»,- ասել […]

̰
BACK_TO_TOP