TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+12.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները

17:00 20.10.2023

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ընտրական ցուցակում ընդգրկված, սակայն հետո ինքնաբացարկ ներկայացրած ավագանու անդամի թեկնածուների գրանցումը ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև Երևանի ավագանու անդամի մանդատներ տրամադրելու հարցերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Անդրանիկ Գասպարյանի, Արտակ […]

̰
Վանաձորում մարդատար գազելը վրաերթի է ենթարկել փողոցը հետիոտնային անցումով անցնող անչափահաս հետիոտնին

16:55 20.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 41-ամյա Պավլիկ Ա.-ն իր վարած «ԳԱԶ 322132» մակնիշի մարդատար գազելով Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 18 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ՝ 12-ամյա Մանե Հ.-ին:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային […]

̰
Շուրջ մեկ տարի մեքենաներից ավտոպահեստամասեր գողացող երիտասարդները հայտնաբերվել ու ձերբակալվել են

16:50 20.10.2023

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները Պետական եկամուտների կոմիտեի «Հյուսիսային մաքսատուն-վարչության» ներքին անվտանգության վարչության ծառայողների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 29 և 30 տարեկան գյումրեցի երկու երիտասարդ այս տարվա տարբեր ժամանակահատվածներում մաքսատան տարածքում կայանված մեքենաներից պարբերաբար գողություններ են արել: Հոկտեմբերի 18-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցում երիտասարդները հայտնաբերվել, ձերբակալվել ու Կումայրիի բաժին են տեղափոխվել: […]

̰
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը կոչ է անում պատրաստ լինել ավելի մասշտաբային հակամարտության

16:37 20.10.2023

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, փոխգնդապետ Պիտեր Լերները ուրբաթ օրը CNN-ին ասել է, որ բանակը պետք է պատրաստ լինի ավելի մասշտաբային հակամարտության հնարավորությանը։ Հաղորդավարի հարցին, թե արդյոք բանակը պատասխանատվություն է զգում, որ իր պատասխանի համաչափությունը կարող է որոշել, թե արդյոք հակամարտությունը կտարածվի ավելի լայն տարածաշրջանում, նա պատասխանել է․ «Եթե դա կստեղծի ավելի մեծ հակամարտություն, ապա մենք […]

̰
Բնակարանային գողության մեջ կասկածվող երիտասարդները հայտնաբերվեցին

16:30 20.10.2023

Հոկտեմբերի 10-ին ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում բնակարանային գողության մասին հաղորդում էր ստացվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 19-ին գողության մեջ կասկածվող 20-ամյա երիտասարդը հայտնաբերվել է: Այգեհովիտցի երիտասարդը ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին: Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով հայտնաբերեցին նաև գողության մեջ կասկածվող մյուս՝ 21-ամյա երիտասարդին, որը նույնպես Այգեհովիտ գյուղի […]

̰
ՃՏՊ՝ Արմավիր քաղաքում. կան տուժածներ

16:17 20.10.2023

Հոկտեմբերի 20-ին, ժամը 13:05-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Արարատյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «GAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ. Մ.) և «VAZ» […]

̰
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ որոշումների համար կսահմանվի բողոքարկման մեխանիզմ

16:10 20.10.2023

Առաջարկվում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ ԲԴԽ-ի որոշումների բողոքարկման իրավական հնարավորություն ստեղծել: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունն իրականացնելու է ԲԴԽ 4 անդամ ընդգրկող կազմը: ԲԴԽ նշված կազմը յուրաքանչյուր կարգապահական վարույթով լինելու է տարբեր եւ ընդգրկելու է դատավորների ընդհանուր ժողովի եւ ԱԺ-ի կողմից ընտրված երկուական անդամ: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու […]

̰
Չարաշահումներ՝ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալի կողմից

16:02 20.10.2023

Ավարտվել է Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու, ծառայողական լիազորությունները, դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու և լիազորություններն անցնելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2000թ. հոկտեմբերից […]

̰
Յուրաքանչյուր աշակերտ դպրոցից պետք է դուրս գա ուժեղ մտքով, ուժեղ հոգով և ուժեղ մարմնով. Վարչապետն այցելել է Երևանի նորակառույց դպրոցներ

15:49 20.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի թիվ 6 և թիվ 111 հիմնական դպրոցներ՝ ծանոթացել կատարված վերակառուցման աշխատանքներին: Վարչապետին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և այլք: Երևանի թիվ 6 հիմնական դպրոցի նոր շենքը կառուցվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակությամբ: […]

̰
Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» երեք անդամների

15:40 20.10.2023

Իսրայելի պաշտպանության բանակը Telegram-ի ալիքում հայտնել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» երեք անդամների ուղղությամբ, ինչպես նաև կրակ է բացել զինված անձանց վրա Լիբանանի հետ սահմանի մոտ: «Որոշ ժամանակ առաջ «ՀԵզբոլլահի» երեք ահաբեկիչներ են հայտնաբերվել Լիբանանի հետ սահմանի մոտ: Իսրայելի պաշտպանության բանակի ինքնաթիռները հարձակվել են ահաբեկիչների վրա»,- նշված է հաղորդագրության մեջ: Բացի այդ, հաղորդվում է, […]

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Աբովյան քաղաքի արվեստի դպրոցներ և թատրոն

15:33 20.10.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այցով ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում էր: Շրջայցի ընթացքում նախարարի տեղակալին ուղեկցել են ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, մարզպետարանի և համայնքապետարանի այլ ներկայացուցիչներ: Առաջին այցելությունը Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցն էր: Այստեղ նախարարի […]

̰
Արաքս գետի հունը խախտելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների տնօրենների նկատմամբ

15:26 20.10.2023

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող երեք ընկերությունների տնօրենների նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու, հողը փչացնելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր գույքային և այլ էական վնաս: Մասնավորապես՝ 1. «Արև Սյուզի» ՍՊ ընկերության տնօրեն Կ.Հ.-ն, 2020 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2022 […]

̰
Կարգավորում` միտված գովազդատուների և հեռուստաընկերությունների շահերը պաշտպանելուն

15:17 20.10.2023

Օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հեռուստաալիքների եւ առանձին հաղորդումների վարկանիշավորման եւ հեռուստալսարանի պահանջարկի ու նախընտրությունների ուսումնասիրության համակարգի ներդրման միտումներով: ««Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 20-ի արտահերթ նիստում: Նախագծի հեղինակ Սիսակ Գաբրիելյանը, կարեւորելով նախագիծը, […]

̰
Սամվել Շահրամանյանը մանրամասներ ներկայացրեց ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ քաղաքացիների հետ հանդիպման արդյունքից

15:10 20.10.2023

Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանը մանրամասներ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի խումբ քաղաքացիների հետ հանդիպման արդյունքից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դիմելով Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի մոտ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին, Շահրամանյանն ասաց, որ հանդիպման ժամանակ պարզաբանումներ են տվել մի խումբ քաղաքացիների հնչեցրած հիմնական հարցերին։ «Հարցերի մեծ մասը վերաբերվում էր սոցիալական խնդիրներին՝ տեղավորման, աշխատանքի […]

̰
Մեկնարկում է Ազդարարման համակարգի վերաբերյալ համապետական արշավ

15:03 20.10.2023

Արդարադատության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում մեկնարկում է Ազդարարման համակարգի վերաբերյալ 2023 թվականի հաղորդակցման գործողությունների համապետական իրազեկման արշավ: Արշավի ընթացքում իրականացվելու են տարատեսակ միջոցառումներ՝ ուղղված ազդարարման համակարգի, azdararir.am հարթակի վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացմանը: Աշխատանքները համակարգելու նպատակով տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որին մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ՏԿԵՆ նախարարի տեղակալը, Քաղաքապետի […]

̰
SHANTNEWS

15:00 20.10.2023

̰
Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին վթարի հետևանքով օտարերկրացի ուղևորը մահացել է

14:53 20.10.2023

Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 93-րդ կմ-ին իրար էին բախվել «Նիսան» և «Միցուբիշի» մակնիշի մեքենաներ: Վարորդները և «Միցուբիշիի» ուղևորուհին տեղում մահացել էին, իսկ «Միցուբիշիի»՝ վեց և «Նիսանի»՝ մեկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հոկտեմբերի 19-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Միցուբիշիի» օտարերկրացի ուղևորը մահացել է: Նախաքննությունը շարունակվում է:

̰
ՀՖՖ պաշտոնական հայտարարությունը Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի վերաբերյալ

14:43 20.10.2023

Սեպտեմբերի 11-ին կայացած Հայաստան-Խորվաթիա հանդիպումից 2 ամիս առաջ ՀՖՖ-ն սկսեց այդ հանդիպման տոմսերի առցանց վաճառքը, որն ուղեկցվեց անակնկալ դրսեւորումներով: Նախ տոմսերը վաճառվեցին ընդամենը մի քանի ժամվա ընթացքում, իսկ հետո դրանց մի մասը հայտնվեց սև շուկայում և վերավաճառվեց շատ ավելի թանկ գներով: Տեխնիկական խնդիրներ առաջացան նաև բուն վաճառքի հետ կապված. մեծ թվով իրական երկրպագուներ մնացին առանց […]

̰
Միշելը և Բորելը կներկայացնեն ԵՄ-ն Մերձավոր Արևելքի վերաբերյալ կայանալիք գագաթնաժողովում

14:33 20.10.2023

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կներկայացնեն Եվրամիությունը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի կողմից հրավիրված Մերձավոր Արևելքի գագաթնաժողովում, լրագրողներին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակը։ «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կմասնակցեն շաբաթ օրը Եգիպտոսում կայանալիք գագաթնաժողովին», – ասել […]

̰
Ալ Ջազիրա. Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը

14:20 20.10.2023

Հոկտեմբերի 7-ին Մերձավոր Արևելքում հերթական էսկալացիայի սկզբից ի վեր Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարությանը։ Գերատեսչության տվյալներով՝ հրետակոծության հետևանքով առնվազն յոթ բուժհաստատություն շարքից դուրս է եկել և չի կարողացել օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը։

̰
Կրասնոդար քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

14:11 20.10.2023

Հոկտեմբերի 19-ին, ժամը 01.25-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 42-ամյա Հարություն Ս.-ն: Նա սեպտեմբերի 9-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

̰
Լիտվայի վարչապետն այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայան

14:01 20.10.2023

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այցելել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության՝ Եղեգնաձոր քաղաքում գտնվող կենտրոնակայան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հրապարակում է արվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։ «Այսօր Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Եղեգնաձորի կենտրոնակայանում ընդունել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին։ Վարչապետին ուղեկցում էին Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը […]

̰
Մասիսի ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

13:54 20.10.2023

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այնթապ գյուղի մի բնակիչ թմրանյութ է պահում և օգտագործում: Հոկտեմբերի 19-ին տղամարդը Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց ընդհանուր 3,42 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ պատրաստված վայրաճ բույսերից: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

̰
Որոնվում է տեսանյութում երևացող անձը

13:46 20.10.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

̰
Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանը, նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

13:39 20.10.2023

Հոկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Խրիստոս Արսենյուին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Խրիստոս Արսենյուին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ գործունեության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն […]

̰
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. կան վիրավորներ

13:34 20.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Այգավան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Վեդիի […]

̰
Իրանը կոչ է արել լուրջ միջոցներ ձեռնարկել Գազայում Իսրայելի գործողությունների դեմ

13:26 20.10.2023

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ անհրաժեշտ է Գազայի բնակչությանը ցուցաբերել մարդասիրական օգնություն, հաղորդում է Tasnim-ը։ «Պետք է լուրջ միջոցներ ձեռնարկվեն՝ կանխելու իսրայելական ռեժիմի հանցագործությունների շարունակությունը, դաժան հարձակումները խաղաղ բնակչության վրա Գազայի հատվածում, նրանց (բնակիչներին – խմբ.) մարդասիրական օգնություն տրամադրել, ներառյալ […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

13:20 20.10.2023

Հոկտեմբերի 16-ին, ժամը 18.30-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 18-ին, ժամը 14.20-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Տիգրանյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել անհայտ մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 32-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի […]

̰
Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է

13:12 20.10.2023

Հոկտեմբերի 7-ին Երևանի Մամիկոնյանց փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 38-ամյա Մելանյա Բաբայանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հոկտեմբերի 19-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

13:05 20.10.2023

Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 21-23-ը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 21-23-ը, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ի և 25-ի ցերեկն առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջաների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Քամին՝ […]

̰
BACK_TO_TOP