TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Առեղծվածային դեպք՝ Շիրակի մարզում. նոր կառուցվող ճանապարհին հայտնաբերվել են մարդու կմախքի մասեր

12:18 21.10.2023

Այսօր` հոկտեմբերի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի 112 կմ հատվածում ճանապարհաշինարարները հողային աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել են գանգեր, ոսկորներ: Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը: […]

̰
Հետախուզվում էր կաշառք տալուն հանցակցելու մեղադրանքով

12:10 21.10.2023

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 20-ին Անդրանիկի փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 65-ամյա Սուրեն Ղ.-ն, որը սեպտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի (Կաշառք տալուն հանցակցելը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Տոկիոյում բողոքի ցույց է տեղի ունեցել Գազայի հատվածին Իսրայելի հարվածների դեմ

12:03 21.10.2023

Գազայի հատվածին իսրայելական հարվածների դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել շաբաթ օրը Տոկիոյի Սինջուկու շրջանում, որտեղ գտնվում է ամենամեծ երկաթուղային կայարաններից մեկը։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Դրան մասնակցել է մոտ 100 մարդ։ Միջադեպեր տեղի չեն ունեցել։ Ցուցարարները կարգախոսներ են հնչեցրել՝ պահանջելով դադարեցնել հարձակումները Գազայի հատվածի վրա։ Մի շարք մասնակիցներ կրել են […]

̰
SHANTNEWS

12:00 21.10.2023

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

11:52 21.10.2023

Հոկտեմբերի 19-ին, ժամը 18.40-ին, Աշտարակի խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Նիսանի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Շահամիրյանների փողոցում վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.10-ին, «Տոյոտա» մակնիշի […]

̰
Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

11:44 21.10.2023

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հոկտեմբերի 20-ին Նաիրի Զարյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 22-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ատրճանակ՝ լիցքավորված վեց փամփուշտով, և չորս փամփուշտ: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

̰
Այրվել է անասնակեր

11:34 21.10.2023

Հոկտեմբերի 20-ին, ժամը 22։11-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոստան գյուղի 6-րդ փողոցում գտնվող անասնաֆերմայի տարածքում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհի խաչմերուկի մոտակայքում՝ անասնաֆերմայի տարածքում, այրվում է մոտ 2600 հակ պահեստավորած անասնակեր: […]

̰
Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. կա վիրավոր

11:20 21.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 3 հասցեում գործող հեղուկ գազի լցակայանի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Դավիթ Երիցյանի վարած BMW մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 24-ամյա Ալբերտ Ղազարյանի «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարը:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևոր՝ […]

̰
Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և կոմունալ վճարների օժանդակության ծրագիրը

11:07 21.10.2023

Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և կոմունալ վճարների օժանդակության ծրագիրը։Կառավարության Ֆեյսբուքի էջում ներկայացվել է հարցազրույց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի հետ։

̰
Իսրայելցիներին կոչ են արել հեռանալ Եգիպտոսից և Հորդանանից՝ անվտանգության սպառնալիքի պատճառով

10:52 21.10.2023

Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) Եգիպտոսում և Հորդանանում իսրայելցիների համար նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր մակարդակի վրա, ինչը նշանակում է, որ այնտեղի քաղաքացիները պետք է անհապաղ լքեն այդ երկրները, ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակում: «ԱԱԽ-ն Եգիպտոսի և Հորդանանի համար նախազգուշացումը բարձրացնում է 4-րդ մակարդակի (բարձր սպառնալիք) և խորհուրդ է տալիս հրաժարվել այդ երկրներ մեկնելուց: Այս երկրներում […]

̰
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի հարավի հրթիռակոծման մասին՝ ի պատասխան խաղաղ բնակչության վրա հարձակումների

10:39 21.10.2023

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը` «Ալ-Քասամ» բրիգադները հայտարարել են, որ իրենք գնդակոծում են Իսրայելի հարավում գտնվող Աշդոդ քաղաքը՝ ի պատասխան խաղաղ բնակչության վրա հարձակումների: «Ալ-Քասամի բրիգադները գնդակոծում են Աշդոդը՝ ի պատասխան խաղաղ բնակչության վրա հարձակումների», – ասվում է ռազմական թևի հայտարարության մեջ:

̰
Աշդոդ քաղաքում օդային ռմբակոծության մասին ահազանգ է հայտարարվել

10:25 21.10.2023

Իսրայելի հարավում գտնվող Աշդոդ քաղաքում օդային հարվածների ազդանշաններ են հնչել։ Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջցները։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից՝ «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության շրջանակներում, որը հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը։

̰
Երվանդ Քոչարի թանգարանում տեղի է ունեցել «Արվեստն ապագայի քաղաքում» նախագծի շնորհանդեսը

10:12 21.10.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկա են եղել Երվանդ Քոչարի թանգարանում «Արվեստն ապագայի քաղաքում» նախագծի շնորհանդեսին։ Միջոցառումը կազմակերպվել էր Երվանդ Քոչարի 125-ամյակին ընդառաջ: Նախագիծը նախաձեռնել է Քոչարի թանգարանը City of the Future Yerevan Street Art Fest –ի հիմնադիր Դավիթ Խաչատրյանի հետ համագործակցությամբ։ Նախատեսվում է Երևանի Պուշկինի 62 հասցեում գտնվող բարձրահարկ […]

̰
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին

10:00 21.10.2023

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները մի շարք հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գրոհայինների և արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման թիրախներին։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։ Ըստ այդմ՝ խոցված թիրախների թվում են օպերատիվ շտաբներ և հակատանկային կառավարվող հրթիռների արձակման կայանքներ։ Բացի այդ, ոչնչացվել են բազմահարկ շենքերում տեղակայված դիտակետերն ու դիպուկահարների դիրքերը։

̰
Հայտնի նախաճաշի վտանգավոր հատկությունն է անվանվել

09:49 21.10.2023

Ամենօրյա օգտագործման դեպքում վարսակի շիլան խանգարում է կալցիումի կլանմանը: Սննդաբան Ելենա Սոլոմատինան անվանել է հայտնի նախաճաշի վտանգավոր հատկությունը։ Մասնագետն ընդգծել է, որ սա համարվում է ամենաառողջարար շիլան, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, մագնեզիում և վիտամին B, որոնք անհրաժեշտ են նյարդային համակարգի բնականոն աշխատանքի համար։ «Վարսակի ալյուրը պաշտպանում է ստամոքս-աղիքային տրակտը վնասից և բարելավում […]

̰
Անվանվել են հինգ սովորություններ, որոնք նվազեցնում են սրտի կաթվածի վտանգը

09:38 21.10.2023

Սրտաբան և թերապևտ Վլադիմիր Պրոտասովը նշել է հինգ սովորություն, որոնք նվազեցնում են սրտի կաթվածի վտանգը, մասնավորապես՝ նա խորհուրդ է տվել նվազեցնել սննդակարգում շաքարի քանակը։ Պրոտասովն ասել է, որ սրտանոթային համակարգի ցանկացած հիվանդություն կանխելու համար անհրաժեշտ է ավելի քիչ շաքար օգտագործել, քանի որ այն պարունակող մթերքները հրահրում են արյան ճնշման բարձրացում։ Միաժամանակ անհրաժեշտ է նվազեցնել ոչ […]

̰
Իսրայելը մտադիր չէ Գազան փոխանցել Պաղեստինի վարչակազմին․ Times of Israel

09:29 21.10.2023

Իսրայելը մտադիր չէ Գազան փոխանցել Պաղեստինի ազգային վարչակազմին, գրում է Times of Israel թերթը։ Ըստ հրապարակման՝ ավելի վաղ մի շարք իսրայելական լրատվամիջոցներ սկսել են պնդել, որ Իսրայելը դիտարկում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման լուծարումից հետո անկլավում վարչակազմի իշխանության վերականգնման հնարավորության հարցը։ «Վարչապետ Բինյամին Նեթանյահուն նպատակ է դրել՝ վերացնել ՀԱՄԱՍ-ը: Գազայի հատվածը Պաղեստինի վարչակազմին կամ որևէ այլ […]

̰
Գազայում հարվածներ են հասցվել դպրոցին, կան զոհեր․ ԶԼՄ

09:18 21.10.2023

Գազայի հատվածում հարված է հասցվել դպրոցին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով տեղի առողջապահական մարմիններին։ «Պայթյուն է տեղի ունեցել Խան Յունիս քաղաքի դպրոցում, որի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են», – ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ: Սա կրթական հաստատություններից մեկն է, […]

̰
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման զոհ է դարձել 22 լրագրող

09:09 21.10.2023

Լրագրողների պաշտպանության կոմիտեն հայտնել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր առնվազն 22 լրագրող է զոհվել։ Ավելի վաղ հաղորդվում էր 17 լրագրողի սպանության մասին։ «Հաստատվել է 22 լրագրողների մահը՝ տասնութ պաղեստինցի, երեք իսրայելցի և մեկ լիբանանցի»,- ասվում է կոմիտեի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ևս ութ լրագրող վիրավորվել է, իսկ երեքը բերման են […]

̰
Իսրայելի հարավում օդային հարվածների ազդանշաններ են հնչել

23:59 20.10.2023

Իսրայելի հարավում գտնվող Աշկելոնում կրկին օդային հարվածների ազդանշաններ են հնչել, ուրբաթ օրը հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը: «Աշկելոն քաղաքում և Գազայի հատվածին հարող տարածքներում ազդանշաններ են հնչել», – ասվում է Telegram ալիքում բանակի հաղորդագրության մեջ:

̰
Թուրքիայի ԱԳ նախարարը Բայդենի այցն Իսրայել որակում է Գազայի հատվածին հարվածների հաստատում

23:53 20.10.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Իսրայելի կողմից Գազայի հատվածին հարվածներ հասցնելու հավանությունն էր: Այս մասին հոկտեմբերի 20-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Այս պայմաններում մեկնելով տարածաշրջան՝ Բայդենն ինչ-որ իմաստով հավանություն տվեց Գազայի ավերածություններին։ Սա շատերի համար անակնկալ չէր, բայց թվում է, որ դա բացասական հետևանքներ կունենա ԱՄՆ-ի համար»,- ասել է նա TRT Haber-ին։  

̰
Հոկտեմբերի 23-ին 2 մարզի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

23:45 20.10.2023

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գուգարքի, Տաթևի, Կույբիշեվի, Ֆիդայինների, Մյասնիկյան փողոցներով պարփակված գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: Հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի նաև Արարատի մարզի Բյուրավան բնակավայրի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների […]

̰
Լիբանանի ԱԳ նախարարը Իսրայելին կոչ է արել 48 ժամով հրադադար հայտարարել

23:36 20.10.2023

Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդալլա Բու Հաբիբը Իսրայելին կոչ է արել 48 ժամով հրադադար հայտարարել, հաղորդում է CNN-ը։ «Եկեք հրադադարի կոչ անենք և տեսնենք, թե ինչ կլինի», – նախարարի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։ Նրա կարծիքով՝ Իսրայելը սրում է իրավիճակը՝ խոսելով այն մասին, թե ինչպես է Լիբանանը պատասխանատվության ենթարկվելու իր տարածքից կատարվող գործողությունների համար։

̰
Իսրայելի կառավարությունը հաստատել է Գազայում երկու պատանդների ազատ արձակումը

23:25 20.10.2023

Իսրայելի կառավարությունը հաստատել է Գազայի հատվածում երկու պատանդների ազատ արձակումը։ ԱՄՆ երկու քաղաքացի այժմ մեկնում են Իսրայելի ռազմաբազաներից մեկը, որտեղ նրանց կդիմավորեն հարազատները, ուրբաթ օրը հայտնել են վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից։ «Այսօր երեկոյան Ջուդիթ Թայ Ռաանան և Նատալի Շոշանա Ռաանան ազատ են արձակվել ահաբեկչական ՀԱՄԱՍ-ի ձեռքից։ Առևանգվածների և անհայտ կորածների հարցերով հանձնակատար, բրիգադային գեներալ Գալ […]

̰
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման ու այս ուղղությամբ արվող հետևողական քայլերի անհրաժեշտությունը

23:01 20.10.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Ողջունելով դեսպանին` նախագահը շնորհակալություն է հայտնել նրա ակտիվ գործունեության համար ինչպես նաև՝ ի դեմս դեսպանի Ֆրանսիայի կառավարությանն ու ժողովրդին՝ առկա իրողությունների համապատկերում Հայաստանի նկատմամբ ցուցաբերած աջակցության համար: Դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն […]

̰
Ամփոփվել են Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները․ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ

22:50 20.10.2023

Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ամփոփվել են Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, քննարկվել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետագա աշխատանքի հետ կապված, ինչպես նաև այլ քաղաքական հարցեր։

̰
ՄԱԿ-ը մարդասիրական օգնության առաքումն անվանել է Գազայում երեխաների կյանքի ու մահվան հարց

22:42 20.10.2023

Գազայի հատված մարդասիրական օգնության առաքումը երեխաների համար կյանքի ու մահվան խնդիր է դարձել, այս տարածքում սպառվում են ջրի, սննդի, դեղորայքի և վառելիքի պաշարները, ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայտարարության մեջ։ «Օգնության առաքումը Գազայի երեխաների համար կյանքի ու մահվան խնդիր է: Ջուրը, սնունդը, դեղորայքը, վառելիքը և այլ առաջին անհրաժեշտության պարագաները սպառվում են: ՅՈՒՆԻՍԵՖ-ը կենսական պաշարներ ուղարկեց […]

̰

22:31 20.10.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00–16:00 Հ․Հովսեփյան փ․ 11, Եղբայրության փ․ 19, Մանանդյան փ․ 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հ․Հովհաննիսյան, Մարկվարտի փողոցների առանձնատներ, Շիրակի փ․ 4/7ա, 21, 21ա շենքեր, Շիրակի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]

̰
Բժիշկը բացահայտել է մազերի արտաքին տեսքի և առողջության կապը

22:20 20.10.2023

Մազերը, որոնք կորցրել են իրենց առողջ տեսքը, կարող են վկայել բժշկի դիմելու և ձեր առողջությունը ստուգելու անհրաժեշտության մասին, ասել է թերապևտ Սերգեյ Ալենդեևը։ Մասնագետի խոսքով՝ թեփը, մազաթափությունը կարող են նախազգուշացնող նշաններ լինել։ Ալենդեևն ընդգծել է, որ հնարավոր չէ ախտորոշել՝ ելնելով միայն մազերի վիճակից, սակայն մազերի նկատմամբ ուշադիր լինելը կարող է օգնել ձեզ ժամանակին հետազոտվել և […]

̰
Հոգեբանը խոսել է երեխաներին գնահատականների համար գումարով պարգևատրելու վտանգների մասին

22:11 20.10.2023

Երեխաներին լավ գնահատականների դիմաց փողով խրախուսելը հանգեցնում է նրան, որ երեխան կորցնում է նոր գիտելիքներ ձեռք բերելու դրդապատճառը: Այս կարծիքը հայտնել է հոգեբան Բոգդան Դերյաբինը։ Մասնագետն ընդգծել է, որ փողով մոտիվացիան սկզբում արագ արդյունք է տալիս և գործում, բայց հետո երեխան կորցնում է առանց վարձատրության սովորելու մոտիվացիան, քանի որ ծնողները երեխային կրթական մոտիվացիայից տեղափոխում են […]

̰
BACK_TO_TOP