12:41 16.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում և շրջել մի շարք հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Փոխնախարարի առաջին կանգառը եղել է Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը, որտեղ նա շրջել է լսարաններով, ծանոթացել շենքային և գույքային պայմաններին, զրուցել ուսանողների հետ, եղել լաբորատորիայում և ռազմագիտության լսարանում: Քոլեջի տնօրեն […]
12:33 16.10.2023
Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է, որ Գազայի հատվածում գործողության մեկնարկից ի վեր սպանվել են ՀԱՄԱՍ-ի վեց բարձրաստիճան անդամներ։ Ըստ բանակի մամուլի ծառայության՝ նրանց թվում են եղել անկլավում շարժման առաջնորդ Յահյա Սինվարի մերձավորները, ինչպես նաև Իսրայելի հարավային բնակավայրերի վրա էսկալացիայի սկսվելու օրը հարձակման պատասխանատուները։
12:25 16.10.2023
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Հոկտեմբերի 2-ի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 460 է, որից 319-ը երեխաներ են, 141-ը՝ մեծահասակ, 1 քաղաքացի հոսպիտալացված է, 293 քաղաքացի դուրս է գրվել:
12:17 16.10.2023
Հոկտեմբերի 14-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ «Առինջ մոլ»-ի մոտ, «ՀՈՎՈ-336» բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա Աիդա Սեյրանյանին, որը մարմնական վնասվածքներւվ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն:
12:08 16.10.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 13-16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 121 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խարդախության՝ 14, ֆիզիկական ներգործության՝ 12, անձնական ունեցվածքի գողության` 10, սառը զենքի հայտնաբերման՝ 6, խուլիգանության՝ 5, հոգեկան ներգործության, զենք-զինամթերքի առգրավման և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 4, վստահված […]
19:57 14.10.2023
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման թիրախների ուղղությամբ լայնածավալ հարվածների մասին։ «Իսրայելի պաշտպանության ուժերը ներկայումս լայնածավալ հարվածներ է հասցնում ահաբեկիչների թիրախներին», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ:
19:53 14.10.2023
Ավստրալիայում մեծ շնաձուկը, որը հայտնի է նաև որպես մարդակեր շնաձուկ, հարձակվել է նավի վրա և փորձել խլել ձկնորսների որսը։ Հայտնում է Fox Weather-ը։ Մի խումբ մարդիկ ձկնորսություն էին անում Հարավային Ավստրալիայի ափերի մոտ, երբ տեղի ունեցավ հարձակումը։ Իզաբելլա Չեստոն մեծ թունա բռնեց և մեկուկես ժամ ծախսեց՝ փորձելով այն հասցնել նավի վրա: Երբ ձուկը վերջապես դուրս […]
19:40 14.10.2023
Գազայի հատվածում առնվազն 10 բժիշկ է զոհվել իսրայելական ռմբակոծությունների հետևանքով, ևս 27-ը վիրավորվել են, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը՝ վկայակոչելով տեղական շտապօգնության կոմիտեի նախագահին։ «Ագրեսիայի սկզբից ի վեր Իսրայելը սպանել է 10 բուժաշխատողի, ևս 27-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, իսկ շտապօգնության 23 մեքենա ոչնչացվել է»,- ասվում է Առողջապահության նախարարության՝ Facebook սոցիալական ցանցում տարածված հաղորդագրության […]
19:35 14.10.2023
Դեռևս ոչ մի օտարերկրացու թույլ չեն տվել Գազայից դուրս գալ Եգիպտոսի հետ սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետով, գրում է Financial Times թերթը՝ վկայակոչելով դիվանագետներին։ «Դեռևս ոչ մի օտարերկրյա քաղաքացու թույլ չեն տվել հեռանալ», – ասվում է հրապարակման մեջ: Դիվանագետներից մեկի խոսքով՝ անցակետի մոտ մարդիկ «հետ ու առաջ» են շարժվում։ Ավելի վաղ Al-Qahera News հեռուստաալիքը հայտնել էր, […]
19:31 14.10.2023
Թուրքական պետական նավթագազային BOTAŞ ընկերությունը հերքել է մամուլում և սոցիալական ցանցերում հայտնված տեղեկությունները Ռուսաստանին Թուրքիայի՝ 27,5 միլիարդ դոլար գազի ենթադրյալ պարտքի մասին։ «Վերջին օրերին անհրաժեշտ է դարձել հանրությանը տեղեկացնել որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հայտնված չհիմնավորված և անհիմն պնդումների մասին, թե Թուրքիայի գազի պարտքը Ռուսաստանին հասել է 27,5 միլիարդ դոլարի, և որ բանակցություններ են ընթանում […]
19:08 14.10.2023
ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական անդամ Մարջորի Թեյլոր Գրինը X սոցիալական ցանցի իր էջում մատնանշել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պատասխանատվությունը գլոբալ անկայունության և երրորդ համաշխարհային պատերազմին մոտենալու համար։ «Բայդենի վարչակազմն իր քաղաքականությամբ պատասխանատու է միլիարդավոր ամերիկյան հարկատուների դոլարներ թափելու համար Ուկրաինայում Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, որն անկայունություն է ստեղծել ամբողջ աշխարհում և մեզ ավելի է մոտեցնում […]
18:59 14.10.2023
Ֆրանսիայում Վերսալի պալատի այցելուներին տարհանում են ռումբի առկայության մասին հաղորդագրություններ ստանալու պատճառով, շաբաթ օրը գրում է Figaro թերթը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։ «Վերսալի պալատում մարդկանց տարհանում են։ Ռումբի սպառնալիք կար»,- ասվում է հրատարակության մեջ։ Ավելի վաղ Փարիզի Լուվրի թանգարանն էր իր դռները փակել այցելուների համար՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»։ Ավելի ուշ ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ […]
18:39 14.10.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ծրագրում է հայտարարել Չինաստան միկրոպրոցեսորների արտահանման նոր սահմանափակումների մասին, հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ «Բայդենի վարչակազմը նախատեսում է հայտարարել արհեստական ինտելեկտի չիպերի նոր կանոնակարգերի մասին, որոնք կարող են վաճառվել Չինաստանին»,- գրում է հրատարակությունը։ 2022 թվականի հոկտեմբերին Միացյալ Նահանգները հայտարարեց մի շարք կանոնների ներդրման մասին, որոնք սահմանափակում են Չինաստանում […]
18:28 14.10.2023
Պաղեստինցիները գտնվում են Իսրայելի կողմից էթնիկ զտումների լուրջ վտանգի տակ, ինչպես դա տեղի է ունեցել նախկինում, և Իսրայելի զինված ուժերի՝ շարունակվող ռազմական գործողությունները խախտում են միջազգային իրավունքը: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ: «Իսրայելն արդեն իրականացրել է պաղեստինցիների զանգվածային էթնիկական զտումներ՝ պատերազմի քողի տակ: Իսրայելի շարունակվող ռազմական գործողությունները […]
18:08 14.10.2023
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ պետք է բոլոր ջանքերը գործադրել Իսրայելի անվտանգությունը երաշխավորելու և պաղեստինա-իսրայելական հակամարտության հետագա սրումը կանխելու համար։ «Այժմ մենք պետք է ամեն ինչ անենք Իսրայելի անվտանգությունը երաշխավորելու և նաև Իսրայելի շրջակայքում հետագա էսկալացիայի կանխարգելման համար», – ասել է Շոլցը: Հակառակ դեպքում, ըստ Շոլցի, սարսափելի իրադարձություն կլինի ողջ տարածաշրջանի և, իհարկե, […]
17:57 14.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:10-ի սահմաներում 60-ամյա Յուրի Ասրյանը իր վարած Hovo մակնիշի բեռնատարով Առինջ գյուղի վարչական տարածքում՝ Բաբաջանյան անցուղում՝ «Առինջ մոլ»-ի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն 74-ամյա Աիդա Սեյրանյանին:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած շտապօգնության […]
17:37 14.10.2023
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ օդային հարձակման նախազգուշացում է կրկին հնչում Աշկելոն քաղաքում և շրջակայքում: «Աշկելոն քաղաքում և հարակից շրջաններում ազդանշաններ են հնչել»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի Telegram ալիքի հաղորդագրության մեջ:
17:27 14.10.2023
Հոկտեմբերի 14-ին, ժամը 15:01-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:16-ին, մարվել՝ 15:23-ին։ Ավտոտնակում այրվել են ավտոպահեստամասեր, կենցաղային իրեր, ներքին փայտե […]
17:22 14.10.2023
Աշխարհի խոշորագույն բանկերից մեկի՝ JPMorgan-ի գործադիր տնօրեն Ջեյմի Դայմոնն իր զեկույցում ասել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը և Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի առճակատումը կարող են արմատապես փոխել իրավիճակը աշխարհում։ «Ուկրաինայի հակամարտությունը, բացի այդ, անցյալ շաբաթ Իսրայելի վրա հարձակումը, կարող են լուրջ հետևանքներ ունենալ էներգետիկայի և պարենային շուկաների, համաշխարհային առևտրի և աշխարհաքաղաքական հարաբերությունների համար: Սա կարող է լինել […]
17:11 14.10.2023
ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւը՝ «Ալ-Քասամ» բրիգադները, հայտնել են, որ ևս ինը պատանդներ, այդ թվում՝ չորս օտարերկրացիներ, սպանվել են իսրայելական հրետակոծության հետևանքով: ««Ալ-Քասամ» բրիգադները հայտարարում են ևս 9 պատանդների, այդ թվում՝ 4 օտարերկրացիների սպանության մասին վերջին 24 ժամվա ընթացքում՝ Իսրայելի կողմից այն վայրերի ռմբակոծության հետևանքով, որտեղ պահվում էին այդ մարդիկ», – ասվում է հաղորդագրության մեջ։
13:00 14.10.2023
Գազայի բնակիչները ստիպված են խմել գյուղատնտեսական հորերից՝ խմելու ջրի բացակայության պատճառով, ինչը մեծացնում է հիվանդությունների վտանգը, ասվում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) մամուլի հաղորդագրության մեջ։ «Մարդիկ չունեն մաքուր խմելու ջրի հասանելիություն այն բանից հետո, երբ դադարել է ջրամատակարարումը և չեն գործում ջրի մաքրման կայանները: Մարդիկ հիմա խմում են աղաջուր գյուղատնտեսական հորերից, ինչը լուրջ […]
12:55 14.10.2023
Հոկտեմբերի 12-ին, ժամը 22.15-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 49-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 12-ին, ժամը 13.00-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սևանի և Նժդեհի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է […]
12:49 14.10.2023
Հոկտեմբերի 7-ից Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծության հետևանքով ավերվել է ավելի քան 1300 բնակելի և ոչ բնակելի շենք՝ ավելի քան 5500 բնակարանային միավորներով, ասվում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ։ «Գազայի Հանրային աշխատանքների նախարարության տվյալներով՝ ավերվել է 1324 բնակելի և ոչ բնակելի շենք՝ 5540 բնակելի միավորով, ևս 3743 բնակելի տներ վնասվել են […]
12:45 14.10.2023
Բուժօգնության այս տեսակի կարևորությունն ընդգծելու նպատակով հոկտեմբերի 14-ն աշխարհում նշվում է Պալիատիվ օգնության համաշխարհային օրը: Այս տարի այն ունի «Կարեկցող համայնքներ» խորագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Յուրաքանչյուր անձ, ով ունի կյանքին վտանգ սպառնացող և անբուժելի հիվանդություն, կարող է ստանալ պալիատիվ բժշկական օգնություն, ինչը նպատակ ունի մեղմելու պացիենտի ցավը և հիվանդության հետ կապված […]
12:42 14.10.2023
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրախորհրդարանի անդամ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Տրաուբադելին: ԱԽ քարտուղարը ողջունել է տիկին Վիոլա ֆոն Կրամոն-Տրաուբադելի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և կարևորել նման փոխայցելություններն ինչպես ՀՀ-ԵՄ, այնպես էլ ՀՀ-ԵՄ առանձին անդամ պետությունների հարաբերությունների զարգացման և առավել խորացման համատեքստում: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչող հարցերի […]
12:37 14.10.2023
Իսրայելի պաշտպանության բանակը կավելացնի մարտական գործողությունների թիվը հյուսիսային Գազայի հատվածում և համանուն քաղաքում, քանի որ ենթադրվում է, որ դա այն վայրն է, որտեղ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալները հարձակումներ են ծրագրում հրեկան պետության վրա։ Այս մասին ասել է Իսրայելի պաշտպանության բանակի ռեզերվային ծառայության ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը։ «Մենք կավելացնենք ռազմական գործողությունների թիվը Գազայի հյուսիսում և Գազա […]
12:25 14.10.2023
Ֆրանսիան 1 միլիոն եվրոյի ներդրում է կատարում Պարենի համաշխարհային ծրագրում՝ Լեռնային Ղարաբաղից 100,000 հայերի բռնի գաղթից հետո Հայաստանի կարիքները հոգալու համար։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
12:14 14.10.2023
Ամերիկայի Միացյալ Նահանգներն անընդունելի է համարում ուժի կիրառումը՝ ընդգծելով Երևանի և Բաքվի ուղիղ երկխոսության անհրաժեշտությունը՝ հակամարտության կարգավորման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված Politico հանդեսում լույս տեսած «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» վերնագրով հրապարակման հետ: Ի պատասխան՝ պետքարտուղարությունն ընդգծել է, որ […]