TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+11.26 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Պուտինը հայտարարել է Փաշինյանի հետ ակտիվ երկխոսության մասին

19:38 13.10.2023

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կա Երևան այցելելու հրավեր, և կա պատասխան հրավեր հայկական կողմի համար՝ այցելելու Ռուսաստան։ Բայց հիմա ճանապարհորդելու ժամանակ հավանաբար չկա, նշել է ՌԴ նախագահը։ «Մենք կապի մեջ ենք նրա հետ, և կա հրավեր, և նրա հրավերը Ռուսաստան, կտեսնենք, մենք ամեն ինչ […]

̰
Հայաստանում անցկացվեց «HOPE-2023» լայնածավալ հրամանատարաշտաբային ուսումնավարժանքի գործնական փուլը

17:00 13.10.2023

Հայաստանում անցկացվեց «HOPE-2023» որոնողափրկարարական դաշտային ուսումնավարժանքը, որի գործնական փուլը սկսվեց հոկտեմբերի 10-ին: Պատահական չէ, որ ուսումնավարժանքի թեման երկրաշարժն է: Ըստ սցենարի՝ վաղ առավոտյան Հայաստանը ցնցվել էր ավերիչ երկրաշարժից։ Երկրաշարժի օջախը Գառնիից 8 կիլոմետր հյուսիս-արևելք էր, ցնցման ալիքը` 8-9 բալ ուժգնությամբ, հիպոկենտրոնը` մակերևույթից 10 կիլոմետր խորության վրա: Առավելապես մեծ ավերածություններ են առաջացրել Կոտայքի մարզում։ ՆԳՆ փրկարար […]

̰
Գերմանիան բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. ՀՀ տարածքով հերոին տեղափոխող անձը հանձնվել է իրավասու մարմիններին

16:56 13.10.2023

Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Մ.Բ.-ին, ով մեղադրվում է իրացնելու նպատակով՝ ՀՀ տարածքով, մաքսանենգությամբ 351 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց տեղափոխելուն մասնակցելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին: ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Մ.Բ.-ի տեղափոխումը Երևան:

̰
2023 թ. սեպտեմբերին 99 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ

16:53 13.10.2023

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 99 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ […]

̰
Մեր ամուր գործընկերության վկայությունն է Երեւանում Բելգիայի ռեզիդենտ դեսպանության բացումը. Ալեն Սիմոնյանը՝ Բելգիայի նորանշանակ դեսպանին

16:47 13.10.2023

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դը Մույնքին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է հյուրին Հայաստանի Հանրապետությունում առաջին ռեզիդենտ դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ: «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի եւ Բելգիայի միջեւ արդյունավետ ու կառուցողական երկխոսությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ շրջանակներում, հատկապես՝ […]

̰
Գալուզինն Իրանի դեսպանի հետ քննարկել է «3+3» ձևաչափով աշխատանքների վերսկսումը

16:42 13.10.2023

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափով կանոնավոր աշխատանքի անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։ «Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական թեմաներ։ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը դիտարկելու համատեքստում նշվել է «3+3» խորհրդատվական […]

̰
2024 թվականի հունվարի 1-ից իրականացվելու է անձնական օգնականի ծառայության տրամադրում

16:38 13.10.2023

2024 թվականի հունվարի 1-ից իրականացվելու է անձնական օգնականի ծառայության տրամադրում․ այս համատեքստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նախատեսում է իրականացնել անձնական օգնականների վերապատրաստման դասընթացներ: Արդյունքում մասնակիցները կհավաստագրվեն և կհաշվառվեն վերապատրաստված անձնական օգնականների ռեեստրում: Դասընթացներն իրականացվելու են Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում՝ մեկ շաբաթ տևողությամբ: Դասընթացներին կարող են մասնակցել միայն այն […]

̰
Էրեբունի վարչական շրջանում զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ մեկ անձ ձերբակալվել է

16:33 13.10.2023

Քրեական վարույթի շրջանակներում իրականացվում է քննություն՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության, սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։ 2023 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 01:50-ին, Ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ մի խումբ երիտասարդներ Էրեբունի թանգարանի մոտակայքում ոչ սթափ վիճակում […]

̰
Բանաձևերն ու կոշտ հայտարարությունները շատ կարևոր են, սակայն ժամանակն է, որ ԵՄ-ն հստակ քայլեր ձեռնարկի. ԵԽ պատգամավոր

16:28 13.10.2023

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հոկտեմբերի 13-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարցերով կոմիտեի անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Թաուբադելի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին`  հոկտեմբերի 5-ին ընդունած` «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի […]

̰
Որոնվում են տեսանյութում երևացող անձինք

16:23 13.10.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց […]

̰
Օտարման ոչ ենթակա հողատարածքը վաճառվել է նախկին պատգամավորի դստերը

16:18 13.10.2023

2000-2006 թվականներին Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Բ.Ք.-ն Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 12 և 13 հասցեների շենքերին հարող տարածքում գտնվող՝ 6452.68 քմ մակերեսով հողամասը (հարակից է «Ռիբոկ» սպորտային համալիրին) օրենքի խախտմամբ օտարել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռ.Գ.-ի դստերը՝ Ա.Գ.-ին: Մասնավորապես՝ Բ.Ք.-ն 2002 թվականի օգոստոսի 8-ին պաշտոնական […]

̰
Մեր երկիրը պատրաստ է շարունակաբար աջակցել ՀՀ-ում իրականացվող ոլորտային բարեփոխումներին. Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ Ալեն Սիմոնյանին

16:14 13.10.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է առավել խորացնելու եւ ամրապնդելու հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունները՝ շեշտելով օրենսդիր մարմինների միջեւ խորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ նա շեշտել է, որ մեր երկիրը չի դադարում մեծ ջանքեր ներդնել տարածաշրջանում […]

̰
Կրակոցներ Սարյան և Արամի փողոցների խաչմերուկում

16:08 13.10.2023

Հոկտեմբերի 12-ին, ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Սարյան և Արամի փողոցների խաչմերուկում չորս տղամարդ գտնվում են ալկոհոլի և թմրանյութի ազդեցության տակ, իսկ նրանցից մեկի ձեռքին զենք կա, օդ են կրակում: Նշված հասցե ոստիկանության Կենտրոնական բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, […]

̰
Իռլանդիան քննադատել է Իսրայելին Գազայի հատվածի շրջափակման համար

16:01 13.10.2023

Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը քննադատել է Իսրայելին Գազայի հատվածին էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը դադարեցնելու համար՝ այդ գործողությունները համարելով միջազգային մարդասիրական իրավունքի խախտում։ «Իսրայելին սպառնում են, նրանք ինքնապաշտպանության իրավունք ունեն, բայց միջազգային մարդասիրական իրավունքը խախտելու իրավունք նրանք չունեն»,- ասել է նա։

̰

15:52 13.10.2023

Արեւմտյան երկրները պետք է քայլեր ձեռնարկեն պաղեստինա-իսրայելական հակամարտությունում լարվածությունը թուլացնելու համար։ Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին։ «Նախագահ Էրդողանն ասել է, որ Գազայում խաղաղ բնակիչների նկատմամբ մարդու իրավունքների խախտումներն անընդունելի են, և որ Թուրքիան ջանքեր է գործադրում նրանց օգնություն տրամադրելու համար: Նախագահ Էրդողանն ասաց, որ […]

̰
ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին տրամադրվում են մատչելի վարկային ռեսուրսներ

15:37 13.10.2023

ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին տրամադրվում են մատչելի վարկային ռեսուրսներ։ Ծրագրով առաջարկվում են հետևյալ պայմանները. յուրաքանչյուր շահառուի ջերմատան կառուցման համար տրամադրել վարկ՝ առավելագույնը 3.0 մլրդ դրամի չափով․ յուրաքանչյուր շահառուի կողմից կառուցվող յուրաքանչյուր մեկ ամբողջական ջերմատան մակերեսը պետք է կազմի 1 հա և ավելի․ տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի 10 տոկոսային կետով․ վարկի մարման […]

̰
Պայթյուն՝ Աֆղանստանում մզկիթի մոտ

15:30 13.10.2023

Պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի Բաղլան նահանգի Պուլի Խումրի քաղաքի մզկիթի մոտ, հաղորդում է Ariana News հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը նշում է, որ պայթյունը լսվել է ուրբաթօրյա աղոթքի ժամանակ։ Նահանգի իշխանությունները կարծում են, որ պայթյունի հետևանքով զոհեր կարող են լինել։

̰
«ArtNexus» ծրագրի շրջանակում քննարկվել են համագործակցությանն ուղղված  հարցեր

15:22 13.10.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը «ArtNexus» ծրագրի համագործակցության շրջանակում հանդիպել են «The Swedish Arts Grants Committee» կազմակերպության պատվիրակության անդամներ Լիվ Վեյսբերգի և Ջուլիա Բենգսթոնի, ինչպես նաև ՀԲԸՄ Հայաստանի «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի համակարգող Նարեկ Թովմասյանի հետ: «ArtNexus»-ի հայաստանյան գործընկերն է ՀԲԸՄ գրասենյակը: Հանդիպման ընթացքում քննարկվել են «ArtNexus» ծրագրի համագործակցությանն առնչվող հարցեր: […]

̰
Իսրայելում հայտարարել են, որ պատանդներին մահապատժի ենթարկելու ՀԱՄԱՍ-ի սպառնալիքները չեն դադարեցնի մարտերը

15:17 13.10.2023

ՀԱՄԱՍ-ը և նրա դաշնակիցները կրում են  ամբողջ պատասխանատվությունն  անցյալ օրերի իրադարձությունների հետևանքով գերեվարված պատանդների անվտանգության համար, և նրանց մահապատժի սպառնալիքները չեն կանգնեցնի Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Իսրայելի ԱԳՆ խոսնակ Վալիդ Աբու Հայան: «Մենք Գազայում պատանդների անվտանգության համար պատասխանատու ենք համարում ՀԱՄԱՍ-ին և Ջիհադին (Պաղեստինյան «Իսլամական Ջիհադ»-խմբ.): Մենք ականատես կլինենք այս […]

̰
ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնը նախատեսվածից ավելի արագ աշխատեց. Փաշինյանը՝ արցախցիներին տրամադրվող դրամական օժանդակության մասին

15:11 13.10.2023

ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնը նախատեսվածից ավելի արագ աշխատեց եւ կառավարության երեկվա նիստում հայտարարված թվի փոխարեն այսօր խոստացված 100 հազարները ստացան ավելի մեծ թվով՝ 29 հազար 78 ԼՂ-ից բռնի տեղահանվածներ, որոնցից 14 հազար 593-ը՝ երեխաներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսպիսով՝ ընդհանուր առմամբ խոստացված 100 հազար դրամները այսօրվա դրությամբ վճարված […]

̰
Լեռնային Ղարաբաղում մշակութային ցեղասպանությունն անխուսափելի է․ Time-ի հոդվածը

15:05 13.10.2023

Ամերիկյան Time ամսագրում հոդված է հրապարակվել, որն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղում մշակութային ցեղասպանությանը․ հոդվածի հեղինակը դա անխուսափելի է համարում՝ հաշվի առնելով, թե ինչ ճակատագրի է արժանացել հայկական մշակութային ժառանգությունը Նախիջևանում Ադրբեջանի տիրապետության տակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ինչպիսին է մշակութային ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղի հայերի համար» խորագրով հոդվածի հեղինակը հիշեցնում է Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, Ջաբրայիլի Սուրբ Աստվածածին եկեղեցու […]

̰
SHANTNEWS

15:00 13.10.2023

̰
«Գազպրոմ Արմենիա» ընկերության աջակցության ծրագրի արդյունքում լուծվել է ավելի քան 3200 արցախցու կեցության խնդիր

14:58 13.10.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին օժանդակելու նպատակով «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից նախաձեռնված աջակցության ծրագրի շրջանակում կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում է տրամադրվել տեղահանված 600 ընտանիքի։ Փոխհատուցումը նախատեսված է վեց ամիս ժամկետով, առաջնահերթությունը տրվել է բազմանդամ և բազմազավակ ընտանիքներին։ Աջակցության ծրագրի արդյունքում լուծվել է ավելի քան 3200 արցախցու կեցության խնդիր:

̰
Ֆրանսիան պատրաստակամ է համագործակցությունն ընդլայնել ՆԳՆ-ի հետ. Վահե Ղազարյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

14:55 13.10.2023

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե դը Կոտինիին։ Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է նրան Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Նախարարն արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են իրենց հայրենիքում անվտանգ, […]

̰
ԱՄՆ-ը մի կողմից զենք է ուղարկում Իսրայելին, մյուս կողմից զսպվածության կոչ անում․ Իրանի ԱԳ նախարար

14:47 13.10.2023

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մի կողմից զենք է ուղարկում Իսրայելին ու միաժամանակ մյուսներին զսպվածության կոչ է անում։ «Տարածաշրջանի տարբեր երկրներին (Մերձավոր Արևելք-խմբ.) տարբեր հաղորդագրություններ ուղարկելով՝ ամերիկյան կողմը պահանջում է զսպվածություն և կանխում պատերազմի մասշտաբների ընդլայնումը, սակայն ծիծաղելի է, որ զսպվածություն առաջարկելով՝ (ԱՄՆ-խմբ. .) ազատ է թողնում Բենիամին Նեթանյահուի […]

̰
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա վիրավոր

14:31 13.10.2023

Հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 25-ամյա Գարիկ Խ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 86 կմ հատվածում հարվածել է շանը, կորցրել ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա արգելապատնեշներին:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա […]

̰
Անկլավների հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում․ Սանոսյան

14:24 13.10.2023

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի կարծիքով՝ որքան Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում խնդրահարույց հարց համարվող անկլավների խնդիրը բարդ է թվում, այնքան էլ պարզ է այն պատճառով, որ կան քարտեզներ և դրանց համար իրավական հիմքեր։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Սանոսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց՝ ամեն քարտեզ չէ, որ ընդունելի է, որովհետև դասագրքերի համար քարտեզն ուրիշ […]

̰
Պուտինը խոսել է արաբա-իսրայելական հակամարտությունում խաղաղ բնակիչների սպանության մասին

14:17 13.10.2023

Արաբա-իսրայելական հակամարտության ընթացքում քաղաքացիական զոհերի փաստը բացարձակապես անընդունելի կլինի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ։ «Խաղաղ բնակչության շրջանում կորուստները բացարձակապես անընդունելի կլինեն։ Հիմա գլխավորը արյունահեղությունը դադարեցնելն է»,- ասել է Պուտինը։

̰
Գազայում հարյուրավոր երեխաներ են սպանվել և վիրավորվել․ ՄԱԿ

14:10 13.10.2023

Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով Գազայում հարյուրավոր երեխաներ են զոհվել և վիրավորվել, այդ թիվը ամեն ժամ ավելանում է, նման գործողությունները պետք է դադարեցվեն, Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Ջեյմս Էլդերը։ «Գազայում հարյուրավոր երեխաներ են զոհվել և վիրավորվել օդային հարվածների հետևանքով, և այդ թիվը ամեն ժամ ավելանում է։ Այս իրավիճակն անընդունելի է, երեխաներին պետք […]

̰
Մարիա Կարապետյանը հանդիպել է Եվրախորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Տրաուբադելի գլխավորած պատվիրակության հետ

14:02 13.10.2023

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի եւ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Տրաուբադելի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Մարիա Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի անվտանգային միջավայրը եւ առկա մարտահրավերները, խոսել դրանց լուծման ճանապարհներից: Պատգամավորն անդրադարձել է […]

̰
BACK_TO_TOP