15:55 16.10.2023
Առաջարկվում է կարգավորել խաղային հաշիվներին գումարների մուտքագրման հետ կապված հարաբերությունները: Սահմանվում է, որ ինտերնետ շահումով խաղերի դեպքում հատուկ խաղային հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների միջոցով: Արգելվում է տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել եւ ելքագրել կանխիկ եղանակով: Նշված հաշիվները համալրվում են, եւ հաշիվներից գումարը ելքագրվում է միայն […]
15:50 16.10.2023
Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Կառնուտ գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում նույն գյուղի բնակիչ 34-ամյա Սրապ Պ.-ն իր վարած ГАЗ САЗ մակնիշի բեռնատարը հետընթաց վարելիս անզգուշաբար հարվածել է նշված հասցեում գտնվող, պահեստի դարպասի մոտ կանգնած, Գյումրիի բնակիչ՝ 47-ամյա Մարտուն Պ.-ին:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս […]
15:42 16.10.2023
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Գազայի հատվածի դեմ Իսրայելի ագրեսիան դադարեցնելու ուղիները և ընդգծել անկլավին մարդասիրական օգնության շտապ առաքման անհրաժեշտությունը: «Նախագահներ Ասադը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում նրանք քննարկել են Գազայի հատվածի դեմ Իսրայելի ագրեսիան դադարեցնելու ուղիները և ընդգծել գոտու խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնության […]
15:35 16.10.2023
Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնել, որ գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը կշարունակեն նպաստել մեր երկրի տնտեսական կայունության բարձրացմանը։ Նախարարը ներկայացրել է […]
15:28 16.10.2023
Մեկնարկել է Թել Ավիվ-Երևան չվերթը, որով Իսրայելից Հայաստան է տեղափոխվում ընդհանուր թվով 190 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ, այդ թվում՝ ավելի, քան 70 երեխա: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։
15:25 16.10.2023
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Կասեցվել է չհայտարարագրված ապրանքի տեղափոխումը։ Սխալ հայտարարագրման հետևանքով առաջացել է տարբեր վճարների մոտ 2.5 մլն դրամի չափով հաշվառում։ Երկու դեպքով փորձ է արվել տեղափոխել չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված հագուստ։ Մաքսային կետ-բաժնի ծառայողները բացահայտել են մաքսային հսկողությունից թաքված և չհայտարարագրված ծխախոտների տեղափոխման 9 դեպք։ […]
15:19 16.10.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայել վերադառնալու այցի ընթացքում կհանդիպի Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդի հետ, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյային։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բլինքենը երկուշաբթի օրը վերադարձել է Թել Ավիվ։
15:13 16.10.2023
Հոկտեմբերի 16-ին, ժամը 10։42-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Աջաբնակ փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում գտնվող ձորակից վատառողջ քաղաքացուն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները Ա. Մ.-ին (ծնված 1940 թ․) դուրս […]
15:06 16.10.2023
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է դեռևս 2019թ. Դիլիջան քաղաքի բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը: Այսպես. 2019թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, անհայտ անձը (անձինք), Դիլիջան քաղաքում գործող ռեստորանի դիմաց, սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինի պահվող […]
14:55 16.10.2023
Որպես պարեկային ոստիկանության բարեփոխման շարունակություն՝ Երևանում քաղաքային իշխանությունը դիտարկում է ստեղծել համայնքային ոստիկանություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Հանձնարարվել է սկսել գործընթացը: Հայեցակարգը մշակելու համար համայնքը խնդիրը քննարկում է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ:
14:39 16.10.2023
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 16-ի ցերեկը, 18-19-ին շրջանների զգալի մասում, 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին շրջաններում` նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում՝ 16-19 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։ Երևան քաղաքում հոկտեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-19-ին սպասվում […]
14:30 16.10.2023
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, RIA Novosti-ին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։ «Այսօր (հոկտեմբերի 16-ին) ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Պաղեստինի իրադարձությունները, ինչպես նաև Իսրայելի հարձակումները Գազայի հատվածի վրա»,֊հայտնել […]
14:20 16.10.2023
Հոկտեմբերի 14-ին, ժամը 22.35-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 41-ամյա Հովհաննես Գ.-ն: Նա հունիսի 5-ից Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած […]
14:09 16.10.2023
Ալ-Քասամ բրիգադները (ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը) հայտարարել են, որ գնդակոծում են Թել Ավիվը։ «Ալ-Քասամ բրիգադները գնդակոծում են Թել Ավիվը՝ ի պատասխան խաղաղ բնակիչների դեմ սիոնիստական ջարդերի»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարության մեջ։
14:03 16.10.2023
Էսկալացիայի ժամանակ սպանված իսրայելցի զինվորականների թիվը հասել է առնվազն 291-ի, հաղորդում է Haaretz-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակ Դանիել Հագարին։ Ավելի վաղ Times of Israel-ը, հղում անելով Իսրայելի պաշտպանության ուժերին, գրել էր, որ իսրայելական բանակի էսկալացիայի ժամանակ զոհերի թիվը հասել է 289-ի։ «ՀԱՄԱՍ»-ի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 291 զինվոր»,- գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով բանակի […]
13:52 16.10.2023
Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծությունների հետևանքով, որը շարունակվում է արդեն ինը օր, զոհվել է 11 լրագրող, ևս 20-ը վիրավորվել են, ասվում է Պաղեստինի լրագրողների միության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ «Առնվազն 11 լրագրող է զոհվել ռմբակոծության հետևանքով, 20-ը վիրավորվել են, երկուսը անհետ կորել են, 50 լրատվամիջոցների շենք է ավերվել»,- ասվում է արհմիության հայտարարության մեջ։ Լրագրողական կազմակերպությունը […]
13:41 16.10.2023
Հոկտեմբերի 14-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Աշոցքի բաժին է տեղափոխվել 43-ամյա Արմեն Կ.-ն: Նա փետրվարի 2-ից ՌԴ Կալուգայի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
13:32 16.10.2023
Հոկտեմբերի 14-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Արարատի մարզի Մխչյան գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 14-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Ջրվեժ-Գառնի ճանապարհին «Հոնդա Էլեմենտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է […]
13:24 16.10.2023
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով սահմանված ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ ներքին աուդիտորներին ներկայացվող պահանջները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 16-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Ներքին աուդիտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» […]
13:17 16.10.2023
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 14-ին Մինիրալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և բաժին է ներկայացել 38-ամյա Խորեն Վ.-ն, որը օգոստոսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
13:10 16.10.2023
Հոկտեմբերի 16-ին, ժամը 08։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնու ձորում նկատվել է քաղաքացու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Գառնու հեթանոսական տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ մոպեդը (վարորդ՝ Է. Հ., ծնված […]
12:57 16.10.2023
Թեհրանի համար Գազայի հատվածում Իսրայելի ցամաքային գործողությունը կդառնա «կարմիր գիծ», նման զարգացումը հղի է «նոր ճակատների բացմամբ», «ՌԻԱ Նովոստիին» ասել է Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Էբրահիմ Ազիզին։ «Իսրայելը պետք է գիտակցի, որ Գազայի ներխուժումը կարմիր գիծ է։ Պաղեստինը սպասում է, որ Իսրայելը թույլ տա այդ սխալը։ Եթե Իսրայելի […]
12:48 16.10.2023
«Զանգվածային լրատվության միջոցների սիրելի´ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ: Հայ մամուլի օրը ևս մեկ առիթ է խոսելու Ձեր՝ լրատվական համայնքի բարդ ու պատասխանատու աշխատանքի մասին, ընդգծելու Ձեր աշխատանքի կարևորությունը։ Հայ մամուլի աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված: Մամուլի ազատության երաշխավորման ուղղությամբ կարևոր է այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք կապահովեն բնականոն լրատվական գործունեության […]
12:41 16.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում և շրջել մի շարք հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Փոխնախարարի առաջին կանգառը եղել է Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը, որտեղ նա շրջել է լսարաններով, ծանոթացել շենքային և գույքային պայմաններին, զրուցել ուսանողների հետ, եղել լաբորատորիայում և ռազմագիտության լսարանում: Քոլեջի տնօրեն […]
12:33 16.10.2023
Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է, որ Գազայի հատվածում գործողության մեկնարկից ի վեր սպանվել են ՀԱՄԱՍ-ի վեց բարձրաստիճան անդամներ։ Ըստ բանակի մամուլի ծառայության՝ նրանց թվում են եղել անկլավում շարժման առաջնորդ Յահյա Սինվարի մերձավորները, ինչպես նաև Իսրայելի հարավային բնակավայրերի վրա էսկալացիայի սկսվելու օրը հարձակման պատասխանատուները։
12:25 16.10.2023
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Հոկտեմբերի 2-ի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 460 է, որից 319-ը երեխաներ են, 141-ը՝ մեծահասակ, 1 քաղաքացի հոսպիտալացված է, 293 քաղաքացի դուրս է գրվել: