18:24 09.10.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատվիրակությանը, որը Հայաստանում է Հոգեկան առողջության համաշխարհային օրվան ընդառաջ, հյուրընկալել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նախարարն ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի առողջապահական քաղաքականության և համակարգերի տնօրեն Նատաշա Մուսկատին է ներկայացրել առողջության համընդհանուր ծածկույթի ապահովման 3 բաղադրիչների՝ առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակ, առողջության համապարփակ ապահովագրության ներդրում, բժշկական ծառայությունների […]
18:11 09.10.2022
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը շնորհավորել է երևանցիներին Էրեբունի-Երևանի հիմնադրման 2804- ամյակի առթիվ « Սիրելի երևանցիներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2804 ամյակի առթիվ: Դարեր շարունակ մեր քաղաքը դժվարությունների միջով մաքառելով, փոփոխվելով ու զարգանալով՝ հասավ մեզ իր այսօրվա տեսքով, հիմա արդեն մեզնից՝ յուրաքանչյուրիցս է կախված մեր սիրելի քաղաքի բարելավումն ու շենացումը: Համոզված եմ, որ […]
18:00 09.10.2022
Հացահատիկով լցված տասնյոթ նավ հանգստյան օրերին դուրս են եկել ուկրաինական նավահանգիստներից: Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։ «Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի տեղափոխումը շարունակվում է անվտանգ ռեժիմով. Երեկ և այսօր 17 նավ է մեկնել հացահատիկով»,- ասվում է նախարարության Twitter-ում հրապարակված հաղորդագրությունում։ Հոկտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հացահատիկային միջանցքի շնորհիվ […]
17:50 09.10.2022
ԱՀ Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 17.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 596 ընտրող կամ ընտրողների 35.62 % : Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է. Մարտակերտի շրջան Ծմակահող– 168 ընտրողներից 114 կամ 67.86 % Մոխրաթաղ– 264 ընտրողներից 138 կամ 52.27 % Նոր Ղազանչի – 123 ընտրողներից 61 կամ […]
17:37 09.10.2022
Հոկտեմբերի 9-ին, ժամը 15:21-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորապատ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նորապատ գյուղի սկզբնամասում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հ․ Գ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ […]
17:17 09.10.2022
Ջանքեր են գործադրվում Կասպից ծովի արևելյան կողմից Իրանի և Ռուսաստանի էլեկտրացանցերը միացնելու ուղղությամբ։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարարի միջազգային հարցերով խորհրդական Մոհամմադալի Ֆարահնաքիանը։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Նա նշել է, որ Կասպից ծովի արևելյան կողմից Իրանի էլեկտրացանցը միացնելու ծրագիրը թույլ է տալիս էլեկտրաէներգիա փոխանակել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների […]
17:05 09.10.2022
Գերմանիայի կառավարությունը Ուկրաինային 11 միլիոն եվրոյի օգնության նոր փաթեթ է պատրաստել՝ ներառյալ ռազմական տեխնիկան, որը նախատեսված է ձմռան ամիսների համար։ Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտնել է գերմանական Der Spiegel ամսագիրը։ Փաթեթը ներառում է ջերմային ներքնազգեստի և ձմեռային այլ հանդերձանքի 100,000 հավաքածու, 100 տաքացվող հրամանատարական վրաններ, հարյուրավոր շարժական էներգիայի գեներատորներ և սննդի պաշարներ: Նշվում է, որ […]
16:38 09.10.2022
Հոկտեմբերի 9-ին, ժամը 15:35-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական-Ոսկեվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ոսկեվազ գյուղի համայնքապետարանի մոտակայքում բախվել են «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը տեղում մահացել է։ Մինչ փրկարարների կանչի վայր […]
16:25 09.10.2022
Եվրոպան առաջիկա 10-20 տարում կզգա ռուսական էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելու բացասական հետևանքները, հոկտեմբերի 9-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հոկտեմբերի 3-ին Միջազգային էներգետիկ գործակալությունը նախազգուշացրել է, որ ԵՄ-ում պահեստարանները փետրվարին կդատարկվեն մինչև 5% առանց ռուսական գազի և հեղուկ բնական գազի սահմանափակ մատակարարումների: Գործակալության զեկույցում ասվում է, որ կատարված հաշվարկների հիման վրա եվրոպական երկրները […]
16:14 09.10.2022
Մոլդովայի անվտանգության մարմինները փոխել են սահմանային հսկողության կարգավորումները ՝ վատ մտադրություններին Ռուսաստանից եկողների մուտքը թույլ չտալու համար, ասել է խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն։ Ավելի վաղ Մոլդովայի իշխանությունները հայտնել էին, որ հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ապրում են Ռուսաստանում, որոշել են վերադառնալ հայրենիք։ «Խոսքը երկքաղաքացիություն ունեցող մեր քաղաքացիների մասին է, և վտանգ կա, որ նրանք կզորակոչվեն, շատերը […]
15:56 09.10.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ աշխատանքային պատվիրակություն է մեկնելու Երևան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի և ՀՀ շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը: «Այցի հիմնական նպատակն է քննարկելու 2022թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը […]
15:35 09.10.2022
ԱՀ Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 433 ընտրող կամ ընտրողների 25.88 % : Տեղեկացնում են ԱՀ ԿԸՀ-ից։ Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է. Մարտակերտի շրջան Ծմակահող– 168 ընտրողներից 97 կամ 57.74 % Մոխրաթաղ– 264 ընտրողներից 122 կամ 46.21 % Նոր Ղազանչի – 123 […]
15:13 09.10.2022
Տեղի ունեցած պայթյունից հետո, երկաթուղային հաղորդակցության վերականգնման պահից, Ղրիմի կամրջով մոտ 6 հազար ուղևոր է տեղափոխվել, կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել են Grand Service Express ընկերության մամուլի ծառայությունից։ «Ութ գնացք է անցել է Ղրիմի կամրջով երթևեկության վերականգնման պահից։ Փոխադրվել է մոտ 6000 ուղևոր», – հայտնել են ընկերությունից։ Նաև Ղրիմից ուղևորվել են բոլոր գնացքները, որոնք հետաձգվել էին […]
14:56 09.10.2022
Հայ խաղաղապահների ստորաբաժանումը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքի մերձակայքում տեղակայված ԱՄՆ Հետևակային ստորաբաժանումների պատրաստման կենտրոնում մասնակցում է միջազգային զորավարժությունների, որոնք Կոսովոյում առաքելություն իրականացնելու նախապատրաստական փուլ են հանդիսանում: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Դասընթացներին և զորավարժությանը տեղում հետևելու նպատակով կենտրոն է այցելել ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արսեն Մանգասարյանը և հանդիպումներ ունեցել կենտրոնի զորավարժությունների պլանավորման […]
14:40 09.10.2022
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հանդես է եկել Իրանում բողոքի ցույցերը ցրելու համար պատասխանատու անձանց եվրոպական ակտիվները սառեցելու օգտին: «Մենք կապահովենք, որ ԵՄ-ն արգելի այս դաժան բռնաճնշումների համար պատասխանատուների մուտքը և սառեցնի նրանց ունեցվածքը ԵՄ-ում», – ասել է նա կիրակնօրյա Bild am Sonntag թերթին: Գերմանիայի ԱԳ նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ Գերմանիան և […]
14:27 09.10.2022
«Ջուլիա» փոթորիկը հարվածել է Նիկարագուայի ափերին, հայտնում է ԱՄՆ Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը: «Նիկարագուայի արբանյակներից և ռադարներից ստացված տվյալները ցույց են տալիս, որ «Ջուլիա» փոթորկի կենտրոնը եղել է Նիկարագուայի ափը, Լագունա դե Պերլասի տարածքում»,- գրել է կենտրոնը Twitter-ում։ Քամու արագությունը հասնում է վայրկյանում 38 մետրի։ Ըստ կենտրոնի հաղորդագրության,փոթորկի պատճառով շաբաթվա սկզբին Կենտրոնական Ամերիկայում և […]
14:10 09.10.2022
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է ձմռանը «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուն։ Մանկունիացիները պատրաստ են 37-ամյա ֆուտբոլիստին վաճառել 11 մլն եվրոյի դիմաց։ ArmSport. am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Star-ը։ Աղբյուրի փոխանցմամբ, խոսքը Ռոնալդուի տրանսֆերն ամերիկյան «Ինտեր Մայամիին» վաճառելու մասին է։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դևիդ Բեքհեմը թիմը պորտուգալացուն պատրաստ է մեկ մրցաշրջանի համար 34 […]
13:40 09.10.2022
Ամերիկայի Միացյալ Նահանգները Ուկրաինայի ազգայնականներին ուղղորդում է ռազմական գործողությունների հարցում։ Այս մասին կիրակի օրը՝ հոկտեմբերի 9-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։ Ինչպես նշել է դիվանագետը, Միացյալ Նահանգները շարունակում է Կիևի ռեժիմին ծանր սպառազինություն մատակարարել, հեշտացնում է օտարերկրյա վարձկանների հավաքագրումը, ինչպես նաև տրամադրում է տվյալներ ռազմական և առևտրային արբանյակներից։ […]
13:24 09.10.2022
Հոկտեմբերի 8-ի երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդի կրակը: «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասվում է […]
13:14 09.10.2022
Սոչիում ավարտվել է «Мы вместе. Спорт 2022» ամառային պարալիմպիկ խաղերը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները։ ArmSport.am-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հավաքական թիմը հայրենիք կվերադառնա 6 մեդալով՝ 2 արծաթ, 4 բրոնզ։ Պարա աթլեթիկա՝ 2 արծաթ, 2բրոնզ (Սմբատ Կարապետյան, Արման Սարգսյան Պարա սեղանի թենիս՝ 1 բրոնզ՝ Տիգրան Պետրոսյան Պարա թաեքվանդո՝ 1 բրոնզ ՝ Նաիրա Աբգարյան Պարա սեղանի […]
13:00 09.10.2022
Ֆիլիպինների ոստիկանությունը վնասազերծել է երեք անձանց, որոնք պահվում էին Կեսոն քաղաքի մեկուսարանում՝ փախուստի փորձից հետո։ Ձերբակալվածներից մեկը պատանդ էր վերցրել արդարադատության նախկին նախարարին, հայտնում է տեղական PNA գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության մամուլի ծառայությանը։ Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ կիրակի առավոտյան ձերբալակվածները բռնել են կալանավայրի աշխատակիցներից մեկին, ով նրանց սնունդ է բերել և դանակի մի քանի հարվածներ […]
12:46 09.10.2022
Ծաղկաձորում ավարտվել է «ՉեսսՄուդ Օփեն» միջազգային մրցաշարը։ Մրցաշարի Ա խմբում հաղթողի կոչմանն արժանացել է գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը։ Նա 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր։ Նույնքան միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Իրանի ներկայացուցիչ Ամիռեզա Պու Աղա Բալան։ Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և Արման Փաշիկյանը 6,5-ական միավորներով կիսել են 4-6-րդ տեղերը։ Բ խմբում ևս հաղթանակ […]
12:33 09.10.2022
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ են անցկացվում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ծմակահող (համայնքի ղեկավարի), Վանք, Նոր Ղազանչի, Մոխրաթաղ համայնքներում (ավագանու անդամների) և Մարտունու շրջանի Խերխան համայնքում (ավագանու անդամների): Հայտնում են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ ԱՀ Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացնում են, որ ժամը 8:00-ին բացվել են բոլոր 5 ընտրական տեղամասերը և քվեարկությունը […]
12:27 09.10.2022
Այսօր գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ վիճակահանությունը կմեկնարկի ժամը 14։00-ին և ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Առաջին ալիքի եթերում։ Վիճակահանությանը մասնակցող 53 հավաքականները բաշխվելու են 7 զամբյուղների, որոնք ձևավորվելու են Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության արդյունքների հիման վրա։ Հայաստանի հավաքականն ընդգրկվել է 3-րդ զամբյուղում: Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին 3 […]
12:12 09.10.2022
Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը չեղարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Անխորտակելի եղբայրություն-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունները երկրի տարածքում։ Այս մասին կիրակի հայտնել է ղրղզական 24.kg գործակալությունը։ Ըստ աղբյուրի, զորավարժությունները նախատեսված էին հոկտեմբերի 10-ից 14-ը Էդելվեյս բազայի կենտրոնում։ Չեղարկման պատճառները չեն նշվում։ Զորավարժություններին պետք է ներգրավվեին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի խաղաղապահ ստորաբաժանումները։ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի […]
11:59 09.10.2022
Էրեբունի-Երևանը նշում է հիմնադրման 2804-ամյակը։ Տոնի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել է։ Հիշեցնենք, «Էրեբունի-Երևան»-ի պաշտոնական ամենամյա տոնակատարության միջոցառումները և համերգային ծրագրերը հասկանալի պատճառով չեղարկվել են:
11:45 09.10.2022
Չինաստանը երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցզյուցյուան տիեզերակայանից հաջողությամբ արձակել է տիեզերական աստղադիտարան Արեգակի վրա հետազոտությունների համար , հայտնում է Սինուհա լրատվական գործակալությունը: Արեգակնային հետախուզական նոր արբանյակը արձակվել է««Չանչժեն-2Գ»` Long March-2D կրիչ հրթիռի միջոցով և մտել է նշված ուղեծիր: Տիեզերական աստղադիտարանը հիմնականում կօգտագործվի արեգակնային բռնկումների, պսակի զանգվածի արտանետումների և Արեգակի մագնիսական դաշտի միջև պատճառահետևանքային կապերի, ինչպես նաև […]
11:33 09.10.2022
Հոկտեմբերի 9-ին, ժամը 09։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բագրատունյաց 2/8 հացեում գտնվող «D & D» հյուրատանը (մոտ 150 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ […]
11:20 09.10.2022
Բելառուսում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզիմը շաբաթ երեկոյան կանչվել է Բելառուսի ԱԳՆ, որտեղ նրան դիվանագիտական նոտա են հանձնել «երկրին հարվածելու Կիևի պլանների» համար։ Այս մասին կիրակի օրը հայտնել են Ուկրաինայի ԱԳՆ-ում։ «Հոկտեմբերի 8-ի երեկոյան Մինսկում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզիմը հրավիրվել է Բելառուսի ԱԳՆ, որին հանձնվել է դիվանագիտական նոտա»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նոտայում ԱԳՆ-ն մանրամասնել է, […]