19:21 12.10.2022
Հոկտեմբերի 11-ին ճանաչողական այցով Վայոց ձորի մարզում էր Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության, գյուղատնտեսության, գինեգործության, զբոսարջության ոլորտներին և համագործակցության գլխավոր ուղղություններին վերաբերող հարցեր: Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Նիկո Սխերմերսին՝ Վայոց ձորի մարզ այցի և համագործակցության պատրաստակամության համար։
19:13 12.10.2022
Աստանայում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Հիշեցնենք, ավելի վաղ Աստանայում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։
19:08 12.10.2022
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Երբեք մի ասա երբեք» հայտնի արտահայտությամբ մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելուց հրաժարվելը։ «Բոլորը գիտեն Զելենսկիի հայտարարություններն այն մասին, որ ինքը Պուտինի հետ չի բանակցելու։ Այդ կապակցությամբ ես կհիշեցնեմ հայտնի արտահայտությունը. «Երբեք մի ասա երբեք»,- լրագրողներին ասել է Ուշակովը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագրով […]
19:02 12.10.2022
Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունում այսօր տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Հայաստանի Հանրապետության անկախության 31 ամյակի, արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա, ինչպես նաև Երևան քաղաքի «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքների վերացման աշխատանքներին ակտիվ մասնակցության համար փրկարարական վարչության մի շարք աշխատակիցներ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի համապատասխան հրամաններով պարգևատրվել են մեդալներով և շնորհակալագրերով: Պարգևատրման արարողությանը ներկա են […]
18:54 12.10.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Եվրոպա մատակարարվող գազի համար Թուրքիայում գազի հանգույց ստեղծելու առաջարկը կարող է իրականացվել։ Այս մասին հոկտեմբերի 12-ին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այս առաջարկը պետք է համակողմանի քննարկվի։ Բայց ես կասեմ, որ դա հնարավոր է իրականացնել»,- ասել է նա։ Թուրք նախարարը հիշեցրել է, […]
18:48 12.10.2022
Ղազախստանում Ուկրաինայի դեսպան Պյոտր Վրուբլևսկին անցանկալիի կարգավիճակ ունի և շուտով պետք է լքի երկիրը։ Այս մասին հոկտեմբերի 12-ին լրագրողներին հայտնել է երկրում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Բորոդավկինը։ «Ղազախստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով՝ Վրուբլևսկին մեր երկրում անցանկալիի կարգավիճակ ունի, ԱԳՆ-ում և այլ գերատեսչություններում հանդիպումներ նախատեսված չեն»,- ասել է նա։ Բորոդավկինը հավելել է, որ այս պահին Ղազախստանում […]
18:41 12.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-14-ն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Հայտնում են ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետն Աստանայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
18:39 12.10.2022
Բրիտանական Առողջապահական Ծառայությունը (NHS) հիմնադրումից ի վեր՝ 1972 թվականից, առաջին անգամ, դեղին տագնապ է հայտարարել, դրա պատճառն այն է, որ արյան պաշարների խիստ կրճատում է գրանցվել: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Sky News-ը։ Ըստ Բրիտանական Առողջապահական Ծառայության՝ արյան պաշարները կբավականացնեն «ընդամենը երեք օր, իսկ 0 խմբի RH-բացասական պաշարները՝ երկու օրից պակաս»: Արյան այս տեսակը ունիվերսալ […]
19:52 11.10.2022
Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը նախաձեռնել է օրենքի նախագիծ, որով Ռուսաստանից ժամանող քաղաքացիների համար մուտքի արտոնագիր է պահանջվելու։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ օրենքի նախագծի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն օգտվում են առանց վիզայի Վրաստան մուտք գործելու և 1 տարի ժամկետով գտնվելու իրավունքից։ Նման ազատական մոտեցումը և այցելուների հոսքի վերջին աճը տրամաբանորեն կապված են սպառնալիքների ավելացման հետ, որի համար […]
19:41 11.10.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է քննարկել G20-ի գագաթնաժողովում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպելու առաջարկը, եթե Սպիտակ տունը նախաձեռնի։ Այս մասին, ըստ ռուսական լրատվամիջոցների, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Եթե առաջարկ լինի, մենք կդիտարկենք այն»,- ասել է նա։ Արտգործնախարարը հավելել է, որ Մոսկվան երբեք չի հրաժարվել Վաշինգտոնի հետ շփումներից։ Ավելի վաղ Ջո […]
19:30 11.10.2022
Թուրքիան երբեք միակողմանի չի միանա պատժամիջոցներին, դա մեր երկրի հիմնարար քաղաքականությունն է, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Հայտնում է Anadolu-ն։ Նա նշել է, որ Թուրքիան պարզապես կարող է միանալ ՄԱԿ-ի պատժամիջոցներին։ Չավուշօղլուն հավելել է, որ անհրաժեշտ է երկխոսություն ոչ միայն Ռուսաստանի և Ուկրաինայի, այլ նաև Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Ընդգծելով Ուկրաինայի […]
19:23 11.10.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի առաջարկել է միջազգային դիտորդների առաքելություն տեղակայել Բելառուսի հետ սահմանին և խնդրել է G7 երկրների ղեկավարներին աջակցել այդ գաղափարին։ «Ուկրաինան չի ծրագրել և չի ծրագրում ռազմական միջոցներ Բելառուսի դեմ»,- ասել է Զելենսկին՝ երեքշաբթի օրը տեսակապով խոսելով G7-ի առաջնորդների առցանց հանդիպման մասնակիցների հետ։ «Այն նարատիվները, որոնք հնչում են Բելառուսի նախագահ Լուկաշենկոյից ամբողջությամբ […]
19:11 11.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ […]
19:07 11.10.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին։ Հայտնում են Սյունիքի մարզպտերանից։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ այս դժվարին ժամանակահատվածում Սյունիք այցելելու համար՝ նշելով, որ միջազգային գործընկերների այցերն ու աջակցությունը շատ կարեւոր են մարզային իշխանության համար։ Պատասխանելով դիվանագետի հարցերին՝ Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է սեպտեմբերյան պատերազմի օրերին մարզում ստեղծված […]
19:00 11.10.2022
Այսօր Նոր Նորք վարչական շրջանում միանգամից 6 ապօրինի շինություն է քանդվել՝ Սաֆարյան փ. 10/2, Գալշոյան փ. 8/1, Վիլնյուսի փ. 64/3, Դ. Մալյան փ. հ. 5 հասցեների հարակից տարածքներում, ինչպես նաև ինքնակամ Թ. Կրպեյանի անվան այգու վերջնամասում: Հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Բոլոր շինությունները կառուցված են եղել համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներում: Ավելի վաղ քաղաքացիները զգուշացվել և տուգանվել […]
18:55 11.10.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
18:50 11.10.2022
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 11-ին այցելել է Տավուշի մարզ։ Հովք գյուղում նրան դիմավորել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և ուղեկցել Հովքի «Ուսուցման կանաչ» կենտրոն։ Հայկ Ղալումյանը տիկնոջը տեղեկացրել է, որ կենտրոնը հիմնադրվել է 2021 թ.-ին «Կանաչ արահետ» ՀԿ նախաձեռնությամբ, ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության (EU-GAIA) ֆինանսական աջակցությամբ։ «Կանաչ արահետ» հկ-ն 8 տարի առաջ մեկ […]
18:43 11.10.2022
Հոկտեմբերի 12-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
18:40 11.10.2022
Նոր կառուցվող մարզադպրոցների, ինչպես նաև արդեն իսկ գործող մարզական կառույցների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ այս պահին իրականացվում են շինարարական մեծածավալ աշխատանքներ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ներկայացնելով իրականացվող աշխատանքները, առանձնացնում է Շիրակի մարզկենտրոն Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծում է՝ շինարարական աշխատանքներն ընթանում են սպասվածից ավելի […]
18:35 11.10.2022
ԱՄՆ-ի հայտարարությունները, թե Ռուսաստանը, իբր, հրաժարվում է ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններից, չեն համապատասխանում իրականությանը, և Մոսկվան նման առաջարկներ չի ստացել։ Այս մասին երեքշաբթի՝ հոկտեմբերի 11-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սուտ է։ Կապի մեջ մտնելու լուրջ առաջարկներ չենք ստացել։ Եղել են ոչ այնքան լուրջ քայլեր, որոնց համար առաջարկել ենք կոնկրետ առաջարկներ ձեւակերպել։ […]
18:27 11.10.2022
Հոկտեմբերի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին: Կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների շարունակական ներգրավվածությանը միջազգային խաղաղապահ առաքելություներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Հայկական կողմը կարևորել է ադրբեջանական զինված […]
18:20 11.10.2022
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից սկսված ռազմական գործողությունների արդյունքում Տավուշի ու Գեղարքունիքի մարզերում սահմանամերձ համայնքների բնակիչների համար ստեղծված խոցելի իրավիճակով պայմանավորված Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբերի կողմից 2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին այցեր են կատարվել Տավուշի և Գեղարքունիքի մարզեր տեղում առկա խնդիրներին ծանոթանալու, Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական մանդատի շրջանակներում դրանց լուծման ուղղությամբ […]
18:14 11.10.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Խարբերդի մասնագիտացված մանկատան» պայմանների բարելավման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներգրավմամբ՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Քեզ համար» հասարակական բարեգործական կազմակերպության միջև դրամաշնորհային ծրագրի պայմանագիր է ստորագրվել։ Միջոցառման շրջանակում «Խարբերդի մասնագիտացված մանկատունը» կապահովվի անհրաժեշտ գույքով․ այս նպատակով՝ կտրամադրվի ավելի քան 99,7 հազար դոլար։ Ստորագրման արարողության ընթացքում Աշխատանքի և […]
19:46 10.10.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում արդեն երկրորդ ապատեղեկատվությունն է տարածում, այս անգամ էլ պնդելով, թե իբր հոկտեմբերի 10-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, էական միջադեպեր չեն արձանագրվել:
19:39 10.10.2022
Ղազախստանի դեսպանատունը խնդրում է իր Հանրապետության քաղաքացիներին հնարավորության դեպքում լքել Ուկրաինայի տարածքը։ Այս մասին ասվում է Ուկրաինայում Ղազախստանի դեսպանատան պաշտոնական Telegram -ի էջում։ «Ուկրաինայում քաղաքացիական ենթակառուցվածքների և կառավարական օբյեկտների վրա հարձակումների կապակցությամբ Ղազախստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Ուկրաինա մեկնելուց, իսկ երկրում գտնվողներին՝ չանտեսել օդային տագնապների ազդանշանները և մնալ ապաստարաններում և ռմբապաստարաններում: […]
19:23 10.10.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը այսօր աշխատանքային քննարկում է ունեցել մարզային իշխանության ներկայացուցիչների եւ մարզում գործող տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարների հետ՝ հիմք ընդունելով կառույցների արձանագրած թերացումները համապատասխան ոլորտներում։ Հայտնում են Շիրակի մարզպետարանից։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի ղեկավար Տիգրան Ղազարյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի […]
19:15 10.10.2022
Վլադիմիր Զելենսկին ասել է, որ զրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի հետ, ընթացքում քննարկել են Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման և «Ռուսաստանի հետագա մեկուսացման»հարցերը։ «Հեռախոսազրույց ունեցանք վարչապետ Լիզ Թրասի հետ: Մենք հույս ենք դրել Միացյալ Թագավորության ղեկավարության վրա Ուկրաինային միջազգային քաղաքական և պաշտպանական աջակցության համախմբման հարցում, ներառյալ մեր երկինքը պաշտպանելը, ինչպես նաև Ռուսաստանի հետագա […]
19:10 10.10.2022
ՄԱԿ-ը չի դադարեցնում իր գործունեությունը Ուկրաինայում անվտանգության իրավիճակի վատթարացման պատճառով, աշխատակիցները չեն տարհանվել, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ժնևում կազմակերպության մամուլի քարտուղար Ալեսանդրա Վելուչին։ «Ես կարող եմ հաստատել, որ ՄԱԿ-ը չի դադարեցրել իր գործունեությունը Ուկրաինայում», – ասել է Վելուչին այն հարցին, թե արդյոք ՄԱԿ-ը կդադարեցնի գործունեությունը և կտարհանի անձնակազմը ռուսական հարվածներից հետո: Հիշեցնենք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր […]