19:00 10.10.2022
Լոռու մարզի ՔՈԱՖ սմարթ կենտրոնում կայացել է «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երրորդ ամենամյա համաժողովը, որին մասնակցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, միջազգային դոնոր կազմակերպությունների, մասնավոր և պետական հատվածի ներկայացուցիչներ, ներդրողներ։ Համաժողովի աշխատանքներին մասնակցել ու իրենց արտադրանքն են ներկայացրել նաև Տավուշի մարզի տնտեսվարողները։ «Բիզնես նախաձեռնությունները որպես զարգացման շարժիչ ուժ» խորագրով համաժողովի ընթացքում ծավալվել են պանելային […]
18:48 10.10.2022
Աթենքում երթ է իրականացվել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ցմահ ազատազրկման 24-րդ տարելիցի առնչությամբ: Երթն իրականացվել է քրդական «Հեղափոխական երիտասարդության շարժում» կազմակերպության կողմից: Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Նշվում է, որ երթին մեծ թվով մարդիկ են մասնակցել: Մասնակիցները իրենց ձեռքում պահել են պաստառներ, որի վրա գրված է եղել «Առաջնորդ Օջալանին՝ ազատություն, Իսկ Քուրդիստանին՝ կարգավիճակ»: […]
18:40 10.10.2022
Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի: Զրուցակցիները մտքեր են փոխանակել հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման […]
18:36 10.10.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի կաթվածի խորհրդի գործադիր կազմի ներկայացուցիչներին: Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Բարձր եմ գնահատում առողջապահության ոլորտի զարգացմանն ուղղված Ձեր ջանքերն ու նվիրումը: Բնակչության առողջության պահպանմանը և կյանքի որակի բարելավմանը միտված այս ծրագիրը բարեհաջող ընթանում է: Իսկ ստեղծված համագործակցությունը մնայուն և լավ օրինակ է»,- ասել է Անահիտ Ավանեսյանը: Հյուրերը ուրախությամբ […]
18:27 10.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Վարչապետը բարձր է գնահատել սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքների վերացմանը միտված ամերիկյան կողմի ջանքերը և կարևորել այդ ուղղությամբ հետևողական քայլերը: Կողմերն ընդգծել են ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը: […]
18:16 10.10.2022
Եվրամիության (ԵՄ) ներկայացուցիչները բանակցություններ են վարում 2023 թվականին Ուկրաինային մոտ 18 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն տրամադրելու շուրջ։ Այս մասին երկուշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Պաշտոնապես օգնության փաթեթի մասին կարող է հայտարարվել հոկտեմբերի 18-ին, թեև այս ամսաթիվը ենթակա է փոփոխման։ Նշվում է, որ ներկայում Եվրահանձնաժողովը զբաղված է Ուկրաինայի համար ֆինանսավորման նոր առաջարկի […]
18:10 10.10.2022
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կդադարեցնի գործունեությունը Ուկրաինայի տարածքում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով կազմակերպության մամուլի քարտուղարին։ Նշվում է, որ որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ «Այսօր առավոտյան հրթիռներից մեկն ընկել է ԿԽՄԿ գրասենյակի մոտ՝ Կիևում»,- նշել է կոմիտեի մամուլի ծառայությունը՝ չհստակեցնելով, թե արդյոք կազմակերպության աշխատակիցներից որևէ մեկը տուժել է։
18:04 10.10.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հոկտեմբերի 10-ին հյուրընկալել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Գործընկերները փաստել են, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բազմակողմանի կապերն անշեղորեն զարգանում են բարեկամության եւ փոխըմբռնման պատմական ավանդույթների հունով: Զրուցակիցներն արձանագրել են, որ երկկողմ կապերի շարունակական զարգացման երաշխիքն ակտիվ երկխոսությունն է, որի շրջանակում առանձնացվել է խորհրդարանական փոխգործակցության […]
23:59 09.10.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան, Կապան-Քաջարան և Քաջարան-«Մեղրու սար» ավտոճանապարհին մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]
23:53 09.10.2022
Սլովակիայի հետ սահմանին լրացուցիչ հսկողության համար՝ կապված անօրինական միգրանտների թվի ավելացման հետ, տեղակայվել են 320 չեխ զինվորականներ, հաղորդում է Պրահայի CNN Prima NEWS հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։ «Չեխիայի կառավարությունը, անօրինական միգրանտների թվի կտրուկ աճի պատճառով, հոկտեմբերի 8-ից երկարաձգել է Սլովակիայի հետ սահմանին ժամանակավոր սահմանային ռեժիմը ևս 20 օրով՝ մինչև հոկտեմբերի 28-ը, նաև որոշվել […]
23:41 09.10.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մոտ ապագայում կարող է այցելել Թուրքիա։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ չհստակեցնելով ժամկետները։ «Ֆրանսիայի արտգործնախարարի հետ ջանքեր են գործադրում, որպեսզի այցը կայանա մոտ ապագայում»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերել Anadolu գործակալությունը։ Նրա խոսքով՝ այցը տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Թուրքիայում Մակրոնի բանակցությունների օրակարգի գլխավոր […]
23:30 09.10.2022
Հոկտեմբերի 8-ին Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում հայ մեծանուն գրող Խաչատուր Աբովյանի հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել։ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը գիտական, մշակութային կենտրոնում մասնակցել է մշակութային միջոցառմանը։ Հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Միջոցառումը կազմակերպվել էր Երևանի Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի և Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի կողմից։
23:10 09.10.2022
Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի և երրորդ երկրների այն անձանց ու ընկերությունների համար, որոնք օգնում են շրջանցել պատժամիջոցները, գրում է Bloomberg-ը։ Հրատարակության համաձայն՝ նոր պատժամիջոցները Եվրոպային թույլ կտան սահմանափակումներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր օգնում են Մոսկվային շրջանցել արդեն իսկ ընդունված սահմանափակումները։ Բացի դրանից, պատժամիջոցներ կարող են կիրառվել նրանց նկատմամբ, ովքեր արգելված ռուսական ապրանքներ են […]
22:56 09.10.2022
Ստամբուլի բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, հոկտեմբերի 9-ին հայտնել է քաղաքի նահանգապետ Ալի Երլիքայան։ «Ցավոք, գազի պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Շենքում որոնողական աշխատանքները շարունակվում են»,- գրել է նա Twitter-ում։ Շենքը գտնվում է Քադըքյոյ թաղամասում։ Տեղի ունեցած պայթյունի նախնական պատճառ նշվում է գազի արտահոսքը։ Դեպքի վայր են ժամանել մեծ թվով […]
22:34 09.10.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինային հետագա օգնության և Ռուսաստանի նկատմամբ ճնշումների ընդյալնման հարցերը ։ Այս մասին ասվում է հոկտեմբերի 9-ին Սպիտակ տան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Բացի դրանից, Շոլցն ու Բայդենը քննարկել են համաշխարհային էներգետիկ շուկաում տիրող իրավիճակը և նշել էներգակիրների մատչելի մատակարարման կարևորությունը։ Ավելի […]
22:22 09.10.2022
Քաղաքացիների համար գազի գինը Թուրքիայի միակ խնդիրն է ձմռանը։ Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանի խոսքով, ձմռան նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են. «Մեր խնդիրն այն է, թե ինչպես բնական գազը մատակարարել մեր քաղաքացիներին ավելի մատչելի գներով»,- ասել է նա Նա նշել է, որ երկրի իշխանություններն ամեն ջանք գործադրում են դրա համար։ Հոկտեմբերի 3-ին Bloomberg-ը […]
21:52 09.10.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղրիմի կամրջի պայթեցումն իրականացնողներն ու պատվիրատուները Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։ Հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա պայթյուն է որոտացել՝ պայթեցվել է բեռնատարը, որից հետո երկաթուղային հատվածի երկայնքով ընթացող գնացքի վառելիքով բեռնված յոթ ցիստեռն է բռնկվել։ Նախորդ գիշեր կամրջով երթեւեկությունը վերականգնվել է, սակայն հետընթաց ռեժիմով և միայն մեքենաների համար։ […]
21:48 09.10.2022
Լիբանանում խոլերայի 14 նոր դեպք է գրանցվել, հայտնում է LBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության աղբյուրները։ Հինգշաբթի օրը Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր մոտ 30 տարվա մեջ խոլերայի առաջին դեպքի հայտնաբերման մասին։ «Արձանագրվել է խոլերայի 14 նոր դեպք։ Երեք հիվանդ գտնվում է Հալբայի պետական հիվանդանոցում, մյուս վեցի մոտ առկա են թեթև ախտանշաններ, որոնք հոսպիտալացում չեն […]
21:37 09.10.2022
Թուրքայի Ստամբուլ քաղաքում հզոր պայթյուն է որոտացել, պատճառը դեռ պարզված չէ։ հայտնում է Sabah.com-ը։ Ինչպես նշվում է, պայթյունը որոտացել է Քադըքյոյ թաղամասի բնակելի շենքում։ «Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են եկել մեծ թվով ոստիկաններ, հրշեջներ և բուժաշխատողներ»,- ասվում է հաղորդագրությունում։ Պայթյունի վայրից լուսանկարներ ու տեսանյութեր սկսել են տարածվել սոցիալական ցանցերում։ Դրանցում երևում է […]
21:27 09.10.2022
Հոկտեմբերի 9-ին, ժամը 20:29-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արուճ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների կան տուժածներ և մեկ զոհ։
20:55 09.10.2022
Ավստրիայի ներկայիս ղեկավար Ալեքսանդր Վան դեր Բելենը հաղթում է երկրում նախագահական ընտրությունների առաջին փուլում, հայտնում է Der Standart-ը՝ հղում անելով exit poll-ին։ Վան դեր Բելեն այս պահին հավաքում է ձայների մոտ 55%-ը։ Եթե տվյալները հաստատվեն, նա կարող է վերընտրվել առանց երկրորդ փուլի։ Երկրորդ տեղում Ավստրիայի Ազատության կուսակցության թեկնածու Վալտեր Ռոզենկրանցն է՝ առայժմ 18%-ից մի փոքր […]
20:40 09.10.2022
Արցախի մի քանի համայնքներում անցկացվել են ՏԻՄ արտահերթ ընտրություններ։ Ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 5 ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո ԱՀ Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 698 ընտրող կամ ընտրողների 41.72 %: Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է. Մարտակերտի շրջան Ծմակահող– 168 ընտրողներից […]
20:31 09.10.2022
Ֆրանսիայում բենզալցակայանների գրեթե 30%-ը վառելիքի առնվազն մեկ տեսակի դեֆիցիտ ունի, ամենաբարդ իրավիճակը Օ դը Ֆրանս դեպարտամենտում է, որտեղ կայանների 54,8%-ը վառելիքի պակաս կա : Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։ Էկոլոգիական անցման նախարարության տվյալների, գազալցակայանների 29,7%-ը դժվարություններ է ունենում առնվազն մեկ ապրանքի հետ կապված։ Վառելիքի դեֆիցիտ է նկատվում Պա-դե-Կալեի բենզալցակայանների 59,1%-ում, Իլ-դը-Ֆրանսում, վառելիքի […]
20:20 09.10.2022
Հոգեկան առողջության համաշխարհային օրվա շրջանակներում կազմակերպվող միջոցառումների մեկնարկը տրվեց Հայաստանում, քանի որ մեր երկիրն առաջիններից է, որ միացել է Համաեվրոպական հոգեկան առողջության նախաձեռնությանը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի բարձրաստիճան պատվիրակության անդամները` ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի առողջապահական քաղաքականության և համակարգերի բաժնի տնօրեն Նատաշա Մուսկատի գլխավորությամբ, հանդիպել են «Հոգեկան առողջություն» ազգային կոալիցիայի […]
19:52 09.10.2022
Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 8-ին Լոռու մարզի Տաշիր համայնքում մասնակցել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի «Երեմյան ֆարմ» նոր կառուցվող անասնաբուծական համալիրի հիմքում «Ժամանակի պարկուճով» առաջին քարե բլոկի տեղադրմանը։ Տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Շատ ուրախ ենք, որ շինարարական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են և արդեն հաջորդ գարնանը մենք կունենանք նոր առաջնակարգ ֆերմերային տնտեսություն, որը Հայաստանի […]
19:40 09.10.2022
Ստամբուլը կարող է դառնալ Ռուսաստանի և արևմտյան չորս երկրների միջև բանակցությունների վայր, ՌԻԱ Նովոստիին ասել է Թուրքիայի և ԵՄ համատեղ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իսմայիլ Էմրահ Քարայելը։ Milliyet թերթի սյունակագիր Օզայ Շենդիրն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիան ծրագրում է բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի միջև, համապատասխան առաջարկը դիվանագիտական ուղիներով ներկայացվել […]
19:27 09.10.2022
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից ելք պետք է փնտրել դիվանագիտական ճանապարհով, ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։ «Այն, ինչ պետք է տեղի ունենա, այն է, որ երկու կողմերն էլ պետք է բանակցային ելք գտնեն դրանից՝ խաղաղ և դիվանագիտական ճանապարհով», – ասել է Քիրբին ABC News-ին տված հարցազրույցում: Նա ասել է, որ Վաշինգտոնը […]
19:07 09.10.2022
Հոկտեմբերի 9-ին, ժամը 13։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղուց դեպի Դավթաշեն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել դեպի ձորակը․ նկատվում է ծուխ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ […]
19:00 09.10.2022
Բրիտանացի միլիարդատեր Ջոն Քոդվելը որոշել է այս ձմռանը չջեռուցել իր առանձնատունը, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ավելի քիչ դոլար» ստանա, հոկտեմբերի 9-ին հայտնել է Mirror-ը: «Ես գիտեմ, որ մենք վառելիքի ճգնաժամ ունենք, և բոլորն անհանգստացած են, որ մենք պետք է ավելի քիչ էներգիա օգտագործենք։ Ես մտադիր եմ կյանքի կոչել այն, ինչ քարոզում եմ։ Ես պատրաստվում […]
18:47 09.10.2022
Իրանի և Կենտրոնական Ասիայի վեց երկրների ներկայացուցիչները համատեղ հայտարարություն են ստորագրել տարանցիկ համագործակցության առաջին համաժողովի արդյունքների վերաբերյալ։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Թուրքմենստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի և Իրանի ներկայացուցիչները կիրակի օրը երկօրյա քննարկումներից հետո հայտարարություն են ստորագրել տարանցման ոլորտում համագործակցությունը զարգացնելու նպատակով։ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին հայտարարությունը ստորագրելուց հետո ասել […]