19:22 03.10.2022
Հոկտեմբերի 3-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ Պիետրո Կուրցիոյի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի։ Հանդիպմանը ներկա էր նաև Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը։ Ողջույնի իր խոսքում Վեհափառ Հայրապետն արձանագրեց, որ հայ ժողովուրդն ամենաջերմ զգացումներն է […]
19:15 03.10.2022
Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղու ղեկավար Միադ Սալեհին երկուշաբթի օրը հայտնել է, որ Ռուսաստանից բեռնված ևս մոտ հինգ գնացքներ ուղևորվում են դեպի Իրան։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Անդրադառնալով տարանցման ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղու ձեռքբերումներին՝ Սալեհին ասել է, որ Իրանի 13-րդ կառավարությունը երկաթուղային տրանսպորտի ոլորտում տարանցումը գլխավոր առաջնահերթություն է դարձրել՝ ակտիվ տրանսպորտային հաղերդակացության դիվանագիտության շարունակության մեջ։ […]
18:54 03.10.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին: Զրուցակիցները քննարկել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին, բարեփոխումների առաջնահերթություններին, այդ թվում՝ հարկային համակարգի բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցին: […]
18:48 03.10.2022
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության աշխատանքային ծրագրով նախատեսված է իրականացնել Մ. Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադայի նորոգման (դեֆորմացիոն կարերի վերանորոգում) աշխատանքները: Գործընթացի մեկնարկը կտրվի 05.10.2022թ.-ին, ավարտը՝ 25.10.2022թ. : Այդ ընթացքում էստակադայի երթևեկությունը կշրջանցվի ստորև ներկայացրած սխեմային համապատասխան: Պատճառվող անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
18:41 03.10.2022
2022 թվականի փետրվարի 24-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում կեցության իրավունքի համար ՌԴ քաղաքացիների կողմից ներկայացվել է 3 283 դիմում, որից 2 009-ը բավարարվել է, 708-ը մերժվել է, իսկ 89-ը գտնվում է քննարկման փուլում։ Վրաստանի արդարադատության նախարարության (ԱՆ) տեղեկատվության համաձայն, Վրաստանում մշտական բնակության թույլտվություն ստանալու համար դիմել է ՌԴ 952 քաղաքացի, որոնցից 661-ը հավանության է […]
18:35 03.10.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շնորհակալություն հայտնել ԱՄՆ իշխանությունների հասցեական հայտարարությունների համար: Դեսպանը կարևորել է Կառավարության կողմից կազմակերպված՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների այցերը դեպի տուծաժ բնակավայրեր: Փոխվարչապետը և ԱՄՆ […]
18:28 03.10.2022
Եվրամիության երկրներին խորհուրդ է տրվում խնայողաբար օգտագործել բնական գազը։ Այս մասին ասվում է Միջազգային էներգետիկ գործակալության զեկույցում, որը հրապարակվում է եռամսյակը մեկ։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ փաստաթղթում նշված է, որ նրանք պետք է 9-13 տոկոսով նվազեցնեն բնական գազի սպառումը Եվրամիությունում, որպեսզի 2022 թվականի նոյեմբերին Ռուսաստանի կողմից Եվրոպա գազամատակարարումն ամբողջությամբ դադարեցնելու դեպքում պահեստներում պաշարները չվերջանան: Գործակալության հաշվարկների համաձայն՝ […]
18:22 03.10.2022
«Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպությունը Լոռու մարզպետարանի աջակցությամբ Վանաձորում անցկացրեց առողջապահական գիտաժողով՝ կարևորելով մարզային բժիշկների ներգրավվածությունը արդի կոնֆերանսներին և նպատակ ունենալով բարձրացնել քաղցկեղի մասին տեղեկացվածությունը մարզում: «Առողջությանն ընդառաջ. քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը, բուժումը» թեմայով գիտաժողովը վարում էին միջազգային հեղինակավոր բժիշկներ Երևանից, Մոսկվայից և Վալենսիայից, մասնակցում էին Լոռու մարզի առողջության առաջնային պահպանման օղակի, հիվանդանոցային և այլ առողջապահական […]
18:15 03.10.2022
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ կասկածներ չունի Իրանում վերջին բողոքի ցույցերի կազմակերպման մեջ Միացյալ Նահանգների և Իսրայելի մասնակցության վերաբերյալ: Այդ մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը ռազմական բուհերի ուսանողների ավարտական արարողության ժամանակ։ «Ես վստահաբար հայտարարում եմ, որ այդ անկարգություններն ու ապակայունացումը ծրագրված են եղել Ամերիկայի և Սիոնիստական ռեժիմի [Իսրայելի] կողմից: Նրանք […]
18:08 03.10.2022
Գործակալությունը նաև նշել է, որ Ռուսաստանի և ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների միջև սրված հարաբերությունների պատճառով Մոսկվայում Չեխիայի դեսպանատան աշխատանքի սահմանափակումներ կարող են լինել։ Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը՝ Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված անվտանգության իրավիճակի հնարավոր վատթարացման պատճառով։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է է գործակալության կայքում։ «Չեխիայի […]
19:52 01.10.2022
Fastex Հայաստանի Պրեմիեր-լիգայի 9-րդ տուրում «Լեռնային Արցախը» Գյումրու քաղաքային մարզադաշտում հյուրընկալվել է «Շիրակի» կողմից և 2-1 հաշվով հաղթանակ է տարել։ ատկանշական է՝ հանդիպման բոլոր գոլերը գրանցվել են առաջին կեսում։ «Լեռնային Արցախի» կազմում խաղի հաշիվը բացել է կիսապաշտպան Տիգրան Սիմոնյանը՝ 21-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ։ Եվս մեկ գոլ թիմի ֆուտբոլիստները հեղինակել են արդեն 39-րդ րոպեին։ «Շիրակի» […]
19:46 01.10.2022
ԱՄՆ-ը որևէ նշան չի տեսնում, որ Ռուսաստանի ղեկավարությունը որոշել է միջուկային զենք կիրառել Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը CNN-ին տված հարցազրույցում։ Օսթինը պնդում էր, որ միջուկային զենքի կիրառման մասին որոշումը կայացնում է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այս պահին ես չեմ տեսնում որևէ բան, որը կստիպի ինձ հավատալ, որ նա […]
19:38 01.10.2022
ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել «Լենդ լիզ»-ով Ուկրաինային աջակցության վերաբերյալ օրենքը։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Ուկրաինայի Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկի խոսքով՝ դա նշանակում է ավելի տարբեր և որակյալ զենքեր, որոնցով Ուկրաինան կվերադարձնի ողջ տարածքը։ Մայիսի 9-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել «Ուկրաինայում ժողովրդավարության պաշտպանություն և լենդ լիզի» օրենքին, որը թույլ կտա ԱՄՆ-ին սկսել արագացված […]
19:30 01.10.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Նախնական տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 30-ին` ժամը 23:40-ի սահմաններում, զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայողը, ոտնաձայներ լսելով, […]
19:23 01.10.2022
ՖԻԴԵ-ն՝ Շախմատի միջազգային ֆեդերացիան, հրապարակել է հոկտեմբերի դասակարգման աղյուսակը: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 33-րդ հորիզոնականն է զբաղեցնում, Հայկ Մարտիրոսյանը` 64-րդը, իսկ Շանթ Սարգսյանը` 86-րդը: Վարկանիշային աղյուսակի առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է: Կանանց դասակարգման աղյուսակում էլ առաջին անգամ ընդգրկվել է վերջերս Մ18 տարեկանների աշխարհի չեմպիոն հռչակված Մարիամ Մկրտչյանը: Նա 78-րդ տեղում է։ Կանանց […]
19:15 01.10.2022
Կիպրոսի Հանրապետությունը թույլ չի տա իրեն ներքաշել Թուրքիայի խաղերի մեջ՝ կղզում իր ռազմական ներկայությունն ավելացնելու սպառնալիքներով։ Այս մասին հայտարարել է կղզի պետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը՝ Նիկոսիայում անցկացված զորահանդեսում։ «Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ Կիպրոսը չի պատրաստվում խառնվել այն ամենին, ինչ իրենք (թուրքական իշխանությունները – մոտ. ՏԱՍՍ) ձևացնում են, թե իբր պատրաստվում են անել, որպեսզի օկուպացիոն […]
19:04 01.10.2022
ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությունն այս պահի գլխավոր խնդիրը չէ։ Շաբաթ օրը նման կարծիք է հայտնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոսեպ Բորելը իսպանական 24 Horas հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նրա կարծիքով, դաշինքին միանալու Կիևի ձգտումները կարելի է հասկանալ, «սակայն դա այս պահին գլխավոր հարցը չէ»։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը կարծում է, որ այժմ […]
18:56 01.10.2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում շարունակվում է 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Բացի քրեական վարույթի շրջանակներում տուժող ճանաչված «Ներքին Կարմիաղբյուրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատարի կողմից իրավապահներին հայտնած տեղեկություններից, քննչական գործողությունների […]
18:49 01.10.2022
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը մեկնաբանել է այն տեղեկությունը, թե ռուս մարզիչ Անդրեյ Տալալաևը կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը․ «Մեր ֆեդերացիան կապ չի հաստատել Անդրեյ Տալալաևի հետ և ոչ մի բանակցություն չի վարել մասնագետի հետ։ Խոակին Կապառոսի հեռանալուց ընդամենը 2 օր է անցել։ Մեր փնտրտուքները դեռ շարունակվում […]
18:39 01.10.2022
Ֆրանսիան պատրաստվում է Ուկրաինային մատակարարել 6-ից 12 CAESAR ինքնագնաց հրետանային համակարգեր որոնք ավելի վաղ նախատեսված էին Դանիայի համար, գրում է Le Monde թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ֆրանսիան նախկինում ուկրաինական կողմին է մատակարարել 155 միլիմետր տրամաչափով 18 CAESAR ինքնագնաց հրետանային կայան՝ դրանք վերցնելով ցամաքային զորքերի ռեզերվից։ Սեպտեմբերին ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ֆրանսիան Ուկրաինային կմատակարարի նաև […]
18:30 01.10.2022
Ռուսաստանը չի վերընտրվել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կառավարող խորհրդի կազմում։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Reuters գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանը բավարար ձայներ չի ստացել Խորհրդում մնալու համար։
18:23 01.10.2022
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտարկում է իր առաքելությունը հայ-ադրբեջանական հակամարտության տարածք ուղարկելու հնարավորությունը, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասվում է Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ «Շաբաթ օրը Լեհաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոնայի հետ։ Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին զարգացումները և […]
18:14 01.10.2022
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում ՄԱԿ-ի կայունացման առաքելության խաղաղապահ է սպանվել։ Այս մասին հաղորդվել է MONUC պորտալում։ «Սեպտեմբերի 30-ին Մինեմբվեում գտնվող զինված խմբավորման զինյալները հարձակվել են ՄԱԿ-ի առաքելության բազայի վրա։ Զոհվել է մեկ խաղաղապահ։ Նրա ազգությունը չի բացահայտվում։ ՄԱԿ-ի կայունացման առաքելության խաղաղապահ խումբը՝ MONUC-ը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշմամբ 2010 թվականի ամռանը։ Այն մանդատ ունի պաշտպանելու ԿԺԴՀ-ում […]
18:05 01.10.2022
Ազգային բանկի վիճակագրության համաձայն, Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքը մեկ տարում աճել է 1,1 մլրդ դոլարով։ Հաղորդում է aliq.ge-ն։ Վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի հունիսի 30-ի դրությամբ երկրի ընդհանուր արտաքին պարտքը կազմել է 22,272 մլրդ դոլար (65,2 մլրդ լարի), ինչը կազմում է վերջին չորս եռամսյակների ՀՆԱ-ի 104,8 տոկոսը։ 2022 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքն աճել […]
17:55 01.10.2022
ՀՀ պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով քաղաքացիների՝ բանակին աջակցելու պատրաստակամությունը, այդուհանդերձ, հայտարարում է, որ հանրային վայրերում զինծառայողների համար սննդի, հագուստի և այլ պարագաների հավաքագրումը, ինչպես նաև սոցիալական ցանցերում կազմակերպվող դրամահավաքներն անթույլատրելի են: Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ «Պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր նմանօրինակ դեպքի վերաբերյալ իրավապահ մարմիններին անհրաժեշտ նյութեր է տրամադրելու՝ ուսումնասիրություններ կատարելու, հնարավոր չարաշահումները բացահայտելու, դրանց առկայության […]
17:46 01.10.2022
Սոֆիայում տեղի ունեցել Բուլղարիայի և Հունաստանի միջև 182 կմ երկարության գազատարի շահագործման պաշտոնական արարողությունը։ Նոր գազատարով ապահովվելու է տարեկան 3 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական բնական գազի մատակարարում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում ասել է. «Ադրբեջանը ծրագրում է 2027 թվականից կրկնապատկել իր գազի մատակարարումները Եվրոպա»։ Արարողության ժամանակ իր ելույթում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր […]
17:37 01.10.2022
Ֆինլանդիան դիտարկում է Ռուսաստանի հետ սահմանի մի մասում ցանկապատ կառուցելու հնարավորությունը։ Այս մասին սեպտեմբերի 30-ին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն իսպանական El Mundo թերթին տված հարցազրույցում։ «Հիմա սահմանին շատ հանգիստ է, ռազմական սպառնալիքներ չկան, քանի որ Ռուսաստանը իր զորքերի մեծ մասը կենտրոնացնում է Ուկրաինայում։ Բայց կան այլ սպառնալիքներ․ օրինակ՝ այն, ինչ արեց […]
17:28 01.10.2022
Չիլիի Սանտյագո քաղաքի մարզադաշտում երկրպագուներով տրիբունա է փլուզվել։ Նախնական տեղեկություններով՝ չորս մարդ վիրավորվել է, հայտնում է Iz.ru-ն։ Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան։ Պատճառը եղել է այն, որ տրիբունաներից մեկի տանիք շատ մարդ է բարձրացել և կառույցը չի դիմացել։ Տարածքը նախատեսված է եղել գովազդային վահանակների տեղադրման համար։ Երկրպագուները մարզադաշտում էին հավաքվել Չիլիի հավաքականների հանդիպման նախօրեին, […]