18:05 01.10.2022
Ազգային բանկի վիճակագրության համաձայն, Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքը մեկ տարում աճել է 1,1 մլրդ դոլարով։ Հաղորդում է aliq.ge-ն։
Վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի հունիսի 30-ի դրությամբ երկրի ընդհանուր արտաքին պարտքը կազմել է 22,272 մլրդ դոլար (65,2 մլրդ լարի), ինչը կազմում է վերջին չորս եռամսյակների ՀՆԱ-ի 104,8 տոկոսը։
2022 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքն աճել է 268,8 մլն դոլարով։ Այստեղից, պարտքը գործառնական փոփոխություններով աճել է 662.3 մլն դոլարով, իսկ փոխարժեքի, գնի և այլ փոփոխություններով պայմանավորված պարտքը նվազել է համապատասխանաբար՝ 290.2 մլն դոլարով, 73.2 մլն դոլարով և 30.1 մլն դոլարով։
Ազգային բանկի տվյալներով՝ պետական արտաքին պարտքը կազմել է 10,2 մլրդ դոլար (29,7 մլրդ լարի), որը կազմում է ՀՆԱ-ի 47,8 տոկոսը։ Դրանցից պետական հատվածի պարտքը կազմում է 7,6 մլրդ դոլար (22,2 մլրդ լարի), Ազգային բանկի պարտավորությունները՝ 899,0 մլն դոլար (2,6 մլրդ լարի), իսկ պետական ձեռնարկությունների պարտատոմսերն ու փոխառությունները, համապատասխանաբար, 424,3 մլն դոլար (1,2 մլրդ լարի) և 1,3 մլրդ դոլար (3,7 մլրդ լարի):
2022 թվականի հունիսի 30-ի դրությամբ Վրաստանի զուտ արտաքին պարտքը կազմել է 13,0 մլրդ դոլար (38 մլրդ լարի), ինչը կազմում է վերջին չորս եռամսյակների ՀՆԱ-ի 61,0 տոկոսը։ Դրանից պետական հատվածի զուտ արտաքին պարտքը կազմում է 6,2 մլրդ դոլար (18,2 մլրդ լարի), որը կազմում է ՀՆԱ-ի 29,2 տոկոսը։
12:55 15.05.2025
Եղանակը՝ առաջիկա օրերինՄայիսի 15-ի ցերեկը հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Երևանում մայիսի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ի ցերեկն առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է […] ...
12:44 15.05.2025
ԵՊՀ-ականները՝ մեկ հարթակում. մեկնարկել է ԵՊՀ շրջանավարտների ֆորումըԵրևանի պետական համալսարանում առաջին անգամ անցկացվում է ԵՊՀ շրջանավարտների ֆորում, որի նպատակը համալսարանական համայնքի համար հաղորդակցման և համագործակցության հարթակի ստեղծումն է։ ԵՊՀ տարբեր տարիների շրջանավարտները հնարավորություն կունենան քննարկելու արդիական խնդիրներ, ներկայացնելու իրենց մասնագիտական փորձն ու ձեռքբերումները, անդրադառնալու Հայաստանի, տարածաշրջանի և համաշխարհային մակարդակով տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին ու մարտահրավերներին: Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ […] ...
12:32 15.05.2025
Արտաշավանցի տղամարդու տանը ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշավան գյուղի 31-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է ատրճանակ և ռազմամթերք: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Արտաշավանցու տան խուզարկությամբ հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի պահեստատուփեր և տարբեր տրամաչափի 172 փամփուշտ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ ...
12:19 15.05.2025
Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով 11 ձերբակալվածներից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից էՀակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով: Գրառման մեջ ընդգծվում է, որ այս պահին նրանցից միայն մեկն է Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից։ ...
12:05 15.05.2025
Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորություններըՄեկնարկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։ Այցի շրջանակում պատվիրակությունը նախ հանդիպել է Եթովպիայի կրթության նախարար, պրոֆեսոր Բերհանու Նեգայի հետ։ Արթուր Մարտիրոսյանը Եթովպիայի կրթության նախարարին է փոխանցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնները և հրավերը՝ այցելելու Հայաստան։ Հանդիպման ընթացքում Բերհանու Նեգան նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները […] ...