TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Ռուսաստանից Բրազիլիա է հասել 35 մլն լիտր դիզվառելիքով առաջին  բեռնանավը

17:13 01.10.2022

Ռուսաստանի Դաշնությունից դիզվառելիքի առաջին խմբաքանակը՝ 35 մլն լիտր,հասել է Բրազիլիա։ Այս մասին հայտարարել է երկրի հանքարդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Ադոլֆո Սաշիդան։ «Մոտ 35 մլն լիտր դիզվառելիք Ռուսաստանից հասել է Սանտոս նավահանգիստ։ Իրականացվում են այլ գործողություններ  ռուսական դիզվառելիքի ներկրման ուղղությամբ»,- գրել է նա իր Twitter-ում։ Նախարարի խոսքով՝ հաջորդ ներմուծումը սպասվում է հոկտեմբերին։ Նա նշել է, որ […]

̰
Ստոլտենբերգը մեկնաբանել է Զելենսկու խոսքերը ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի վերաբերյալ

20:56 30.09.2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը դաշինք արագացված մուտքի դիմումի պատրաստման վերաբերյալ, շեշտել է դաշինքի անփոփոխ դիրքորոշումը յուրաքանչյուր երկրի՝ սեփական ճանապարհը որոշելու իրավունքի և «բաց դռների» քաղաքականության վերաբերյալ,  սակայն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն իր ջանքերը կկենտրոնացնի Կիևին ինքնապաշտպանության հարցում օգնելու ուղղությամբ։ Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ Ուկրաինան արագացված կարգով դիմում է […]

̰
Զոհերի ցուցակը չհրապարակելը չի նշանակում, որ գաղտնի է պահվում. Նիկոլ Փաշինյան

20:50 30.09.2022

Վերջին էսկալացիայից արդեն ավելի քան 15 օր է անցել, բայց զոհերի անունների ցուցակ հրապարակված չէ: Հանրային հեռուստաընկերության դիտարկմանն ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հաշվի է առնվում 44-օրյա պատերազմի փորձը: «Եկել ենք եզրակացության, որ ճիշտ է մեր նահատակների անուններն ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակել: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է, անունները հրապարակվում են […]

̰
Վրաստան բենզինի և դիզվառելիքի ամենամեծ ծավալը ներկրվել է Ռուսաստանից

20:43 30.09.2022

Վրաստանի նավթամթերք ներկրողների միության տվյալներով, 2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստան բենզինի և դիզելային վառելիքի ներմուծումը կազմել է 739,7 հազար տոննա, ինչը 23,6 հազար տոննայով կամ 3,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Հաղորդում է aliq.ge-ն։ 2022 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում երկիր է ներմուծվել 375,5 հազար տոննա բենզին և 364,2 հազար տոննա դիզելային […]

̰
Լարվածությունը կայուն պահպանվում է. ՀՀ վարչապետը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին

20:35 30.09.2022

Ադրբեջանի կողմից նոր սադրանքները բացառված չեն: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին: «Ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ լարված է սահմանին, և այդ լարվածությունն այս պահի դրությամբ, կարող ենք արձանագրել, որ կայուն պահպանվում է: Այդ առումով, հաշվի առնելով նաև Ադրբեջանի ագրեսիվ և ռազմական հռետորաբանությունը, իհարկե, նոր սադրանքները բացառված չեն»,- […]

̰
ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի 910 քաղաքացիների նկատմամբ

20:28 30.09.2022

ԱՄՆ Պետդեպարտամենտը, որպես հակառուսական նոր միջոցառումների մաս, վիզային սահմանափակումներ է սահմանել 910 անձանց, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի ռազմական շրջանակների ներկայացուցիչների նկատմամբ, ուրբաթ օրը հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ «Պետդեպարտամենտը նաև քայլեր է ձեռնարկում վիզային սահմանափակումներ է կիրառելու 910 անձանց, այդ թվում՝ Ռուսաստանի և Բելառուսի ռազմական շրջանակների ներկայացուցիչների, ինչպես նաև Ռուսաստանի «վստահված անձանց» նկատմամբ, […]

̰
Տավուշի մարզում մթերող կազմակերպություններն արդեն ընդունել են 2156 տոննա խաղող

20:21 30.09.2022

Տավուշի մարզում սկսվել ու ընթացքի մեջ են խաղողի մթերման աշխատանքները։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ մթերող կազմակերպությունները ընդունել են 2156 տոննա խաղող։ Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Բերդի մասնաճյուղը ընդունել է 1600 տոննա խաղող՝ կիլոգրամը 155 դրամով, «Իջևանի գինու և կոնյակի գործարան» ԲԲԸ-ն՝ 40 տոննա, կիլոգրամը 150 դրամով, «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի Դեբեդավանի […]

̰
ԵԱՀԿ-ն չորս սուբյեկտի մուտքը ՌԴ որակել է միջազգային իրավունքի խախտում

20:15 30.09.2022

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների միացումը Ռուսաստանին անվանել է «անօրինական անեքսիա, որը խախտում է միջազգային իրավունքը»։ Այս մասին ասված է կազմակերպության կայքում սեպտեմբերի 30-ին հրապարակված հայտարարության մեջ։ «ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Զոդերֆելտը , ԵԱՀԿ գլխավոր […]

̰
Լավրովը հորդորել է լուրջ վերաբերվել բանակցությունների մասին Պուտինի խոսքերին

20:00 30.09.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն արտահայտությունը, որ եթե Ուկրաինան հետաձգի բանակցությունների վերսկսումը, ավելի դժվար կլինի համաձայնել, պետք է լուրջ վերաբերվել։ Այս մասին սեպտեմբերի 30-ին «Զվեզդա» հեռուստաալիքին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք երբեք չենք հրաժարվել Ուկրաինայի հետ բանակցություններից: Նախագահն այս մասին բազմիցս ասել է վերջին ամիսների իր ելույթներում։ Հիշեցնեմ, նրա արտահայտությունը՝ […]

̰
SHANTNEWS

19:59 30.09.2022

̰
Լոռու մարզի համար ձեռք են բերվել գյուղատնտեսական դրոններ

19:52 30.09.2022

Լոռու մարզպետարանի և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակներում Լոռու մարզի համար ձեռք են բերվել գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքեր և լրացուցիչ սարքավորումներ: Անօդաչու թռչող սարքը, հիմնականում դեղանյութի ցողման միջոցով, Լոռու մարզում պայքարելու է բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ, ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրառման միջոցով բարելավելու […]

̰
Շվեդիան վերացրել է Թուրքիայի նկատմամբ սահմանած զենքի արտահանման էմբարգոն

19:45 30.09.2022

Շվեդիայի Ազգային ռազմավարական արտադրանքի վերահսկողական տեսչությունը (ISP) հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ պաշտոնական Ստոկհոլմը վերացրել է 2019թ-ից ի վեր Թուրքիայի նկատմամբ սահմանված զենքի արտահանման էմբարգոն: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ սա կապված է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայցի հետ: Աղբյուրը պնդում է, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար մասամբ կատարել է Թուրքիայի պահանջները:     Նաև […]

̰
Զելենսկին հայտարարել է «Ռուսաստանի մեկ այլ նախագահի» հետ բանակցելու պատրաստակամության մասին

19:39 30.09.2022

Ուկրաինան կարգավորման բանակցություններ չի վարի Մոսկվայի հետ, քանի դեռ Վլադիմիր Պուտինը նախագահում է ՌԴ-ն։ Այս մասին ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 30-ին, հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին։ Հաղորդում է Iz.ru-ն։ «Ուստի, մենք պատրաստ ենք երկխոսության Ռուսաստանի հետ, բայց Ռուսաստանի այլ նախագահի հետ»,- ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսաուղերձում։ Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Պուտինը […]

̰
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 12 դպրոցում դասապրոցես չի իրականացվում. Գեղարքունիքի մարզպետ

21:00 29.09.2022

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի 12 դպրոցում դեռևս դասապրոցես չի իրականացվում, այսինքն՝ 1245 աշակերտ զրկված է դպրոց հաճախելու հնարավորությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այս մասին ասել է օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում: «Երեք բնակավայրում ավերվել են տներ, թիրախավորվել են դպրոցները, մանկապարտեզները և քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ: 148 բնակարան վնասվել է Սոթքում, 12 բնակարան վնասվել է Կութում և […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը անհրաժեշտ է համարում շարունակել շփումները Ռուսաստանի հետ

20:49 29.09.2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտադիր է շարունակել շփումները Ռուսաստանի հետ։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը խորապես հավատում է հաղորդակցության ուղիների պահպանման անհրաժեշտությանը: Դա նույնիսկ ավելի կարևոր է նման ժամանակներում», – ասել է Դյուժարիկը։ « Գլխավոր քարտուղարն իր հաստատակամ դիրքորոշումն է արտահայտել միջազգային […]

̰
Բուլղարիան հրաժարվել է ծանր սպառազինություն մատակարարել Կիևին

20:40 29.09.2022

  Բուլղարիայի պաշտպանության նախարար Դիմիտար Ստոյանովը հայտարարել է, որ Ուկրաինան կրկին ծանր սպառազինություն է խնդրել երկրից, սակայն մերժում է ստացել։ Այս մասին սեպտեմբերի 29-ին հայտնել է Novini բուլղարական պորտալը։ Պորտալի փոխանցմամբ՝ վերջերս Բուլղարիայի վարչապետին կից Անվտանգության խորհրդի նիստում Ստոյանովը նշել է, որ Ուկրաինայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Կիևին ծանր սպառազինություն տրամադրելու հարցը։ Նախարարը […]

̰
Իտալիայի դեսպանատունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը

20:32 29.09.2022

  Մոսկվայում Իտալիայի դեսպանատունը խորհուրդ է տվել իր այն հայրենակիցներին, որոնց երկրում մնալը պարտադիր չէ, լքել Ռուսաստանը։ «Միջազգային ասպարեզում տեղի ունեցող վերջին իրադարձությունների և Ռուսաստանի հետ օդային և ճանապարհային հաղորդակցության մեջ աճող դժվարությունների պատճառով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող հայրենակիցներին խորհուրդ է տրվում մտածել իրենց գտնվելու անհրաժեշտության մասին և եթե դրա խիստ անհարժեշտույթունը չկա, հեռանալ երկրից,ասվում է […]

̰
Ադրբեջանը Հայաստանի վրա ռազմական հարձակումը պետք է անհապաղ դադարեցնի. Բունդեսթագի պատգամավոր

20:24 29.09.2022

Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (SPD) պատգամավոր Դիտմար Նիթանը ԳԴՀ-ում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ հանդիպմանը հաստատել է իր հանձնառությունն առ այն, որ թե՛ Բունդեսթագը, թե՛ Դաշնային կառավարությունը պետք է առավել հստակ արձանագրեն, որ հայկական տարածքների նկատմամբ ոտնձգությունները և զինված գործողությունները անընդունելի են և անհապաղ պետք է դադարեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բունդեսթագի պատգամավորն այս մասին տեղեկացրել […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն դաժանաբար սպանել է վիրավոր հայ զինվորներին, վայրագ կերպով վարվել մարմինների հետ. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը՝ օտարերկրյա դիվանագետներին

20:04 29.09.2022

Ադրբեջանական զինված ուժերը սեպտեմբերի 13-ին սկսած ագրեսիայի ընթացքում դաժանաբար սպանել են հայ վիրավոր զինծառայողներին, ամենավերջին վայրագ կերպով վարվել զոհվածների մարմինների հետ, ապա նկարել և տարածել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այս մասին ներկայացրել է օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում: «ՀՀ ԶՈՒ-ին հաջողվում է կատարել իր առջև դրված խնդիրներն ու ապահովել ազգաբնակչության […]

̰
SHANTNEWS

19:59 29.09.2022

̰
Հունգարիան հրաժարվում է աջակցել Ռուսաստանի նկատմամբ նոր էներգետիկ պատժամիջոցներին

19:45 29.09.2022

  Հունգարիան չի աջակցի Ռուսաստանի դեմ նոր էներգետիկ պատժամիջոցներին։ Այս մասին սեպտեմբերի 29-ին հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գույաշը։ «Եթե փաթեթում կան էներգետիկ պատժամիջոցներ, ապա մենք չենք կարող և չենք աջակցելու դրան։ Մենք սպասում ենք պատժամիջոցների վերջնական ամբողջական ցանկին, և այդ ժամանակ կկարողանանք բանակցել այս հարցի շուրջ։ Բայց Հունգարիան չի կարող աջակցել էներգետիկ պատժամիջոցներին»,- […]

̰
Հրթիռակոծվել են նաև ՀՀ-ից Իրան գնացող էլեկտրահաղորդման գծերը. դիվանագետներին ներկայացվեցին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

19:35 29.09.2022

Ադրբեջանը սեպտեմբերի 13-ից Հայաստանի դեմ սանձազերծած հերթական ագրեսիայի ընթացքում հրթիռակոծել է նաև դեպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, 12 ժամ թույլ չի տվել մասնագետներին մոտենալ դրանց և վերականգնել, մեծ քանակությամբ հոսանք ունենալու պատճառով Հայաստանը ստիպված է եղել ատոմակայանի հզորությունն իջեցնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Վարդենիս […]

̰
Վրաստանին ԱՄՆ-ի աջակցությունը անսասան է․ Նեդ Փրայս

19:30 29.09.2022

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ի աջակցությունն անսասան է Վրաստանին և նրա տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Փրայսը նման կերպ արձագանքել է սեպտեմբերի 28-ին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում տրված հարցին, թե ինչպես են գնահատում Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի՝ օկուպացված Աբխազիա ժամանումը։ Հաղորդում է Aliq Media-ն։ Ըստ Փրայսի՝ Ռուսաստանը պետք է կատարի 2008 թվականի […]

̰
Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ԳՇ պետի տեղակալ

19:18 29.09.2022

Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական սադրանքի արդյունքում հակառակորդին հաջողվել է Վարդենիսի ուղղությամբ գրավել մի քանի մարտական դիրք, որոնք կարևոր չեն մարտավարական տեսանկյունից, սակայն կարևոր են ռազմավարական տեսանկյունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այս մասին Վարդենիսում հայտնել է օտարերկրյա դիվանագետներին՝ անդրադառնալով հարցին, թե այդ հատվածում ի՞նչ կորուստներ են եղել: Մարտիկյանը նշել […]

̰
Սյունիքի մարզում ԱՄՆ դեսպանը հանդիպել է տեղահանված և հարձակումներից տուժած ընտանիքներին

19:11 29.09.2022

Սյունիքի մարզում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է տեղահանված և սեպտեմբերի կեսերի հարձակումներից տուժած ընտանիքների ու անձանց հետ։ Տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Քննարկվել են  մարզի բնակչության առաջ ծառացած մարտահրավերները ու հրատապ խնդիրների լուծման ուղիները։ Դեսպան Թրեյսին եղավ Ակներ գյուղում, որը տուժել էր հրետակոծությունից։ Հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է […]

̰
Գերմանիան գտնվում է «էներգետիկ պատերազմում»․ ֆինանսների նախարար

19:05 29.09.2022

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները սեպտեմբերի 29-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկիրը գտնվում է «էներգետիկ պատերազմի» վիճակում։ «Մենք էներգետիկ պատերազմի մեջ ենք հանուն բարգավաճման և ազատության»,- ասել է Լինդները: Նա մատնանշել է, որ պատերազմի նպատակն է ոչնչացնել այն, ինչ մարդիկ կառուցել են տասնամյակներ շարունակ։ Ֆինանսների նախարարության ղեկավարի խոսքերով՝ Բեռլինը կդիմադրի։ Եվրամիությունում էներգետիկ […]

̰
Քննարկվել են ներքին գործերի նախարարության ֆունկցիոնալ և ռեսուրսների կառավարմանն առնչվող մի շարք հարցեր

18:57 29.09.2022

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներքին գործերի նախարարության ստեղծմանն ընդառաջ անցումային և հետագա փուլերի կարգավորմանը նվիրված հանդիպմանը նշել է, որ նախարարության պատշաճ կազմավորման համար անհրաժեշտ է փուլային սկզբունքով վեր հանել և գնահատել այն հիմնահարցերը, որոնք նախարարության ձևավորման և հետագա գործունեության փուլերում լուծում են պահանջում: Սարգսյանը շեշտել է, որ նախարարության գործունեությանն առնչվող հարցերի մեծ մասը գործառնական […]

̰
«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն»-ում հանդիպում է անցկացվել հայազգի առաջին տիեզերագնաց Ջեյմս Բաղյանի հետ

18:45 29.09.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում կազմակերպվել էր հանդիպում հայազգի առաջին տիեզերագնաց Ջեյմս Բաղյանի հետ։ Հանդիպման ընթացքում տիեզերագնացը երիտասարդ գիտնականներին է ներկայացրել սեփական փորձն ու հաջողության բանաձևը և տեղեկացրել Հայաստանում տիեզերքի ուսումնասիրության համար մագիստրոսական ծրագիր բացելու իր մտադրության մասին։ Կարևորելով գիտելիքահեն տնտեսության զարգացումը՝ վստահ ենք, որ նման միջոցառումները կարող են մեծապես նպաստել […]

̰
Լին Թրեյսին և Վայոց ձորի մարզպետը քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

18:39 29.09.2022

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին և ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանին՝ քննարկելու սեպտեմբերի կեսերի հարձակումների ազդեցությունը Վայոց ձորի ազգաբնակչության վրա և ի հայտ եկած կարիքները։ Այս մասին հայտնում են դեսպանությունից։ Տարածած հաղորդագրությունում նշված է․ «Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանությանը և մենք կշարունակենք աշխատել Հարավային […]

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն այցելելու է Երևան

20:00 28.09.2022

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆեյը այցելելու է Երևան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆեյը մինչև շաբաթվա վերջ կայցելի Բաքու, այնուհետև Երևան՝ աջակցելու և խթանելու բոլոր չլուծված հարցերի լուծումների որոնմանը»,- հայտնում է Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունը։ Նշվում է, որ Բրիս Ռոքֆեյը կայցելի նաև […]

̰
BACK_TO_TOP