19:55 05.09.2022
«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն հույս է հայտնել, որ առաջիկա Աշխարհի առաջնությանը մասնակցելու հրավեր կստանա։ Ժիրուն ազգային հավաքականում 48 գոլ ունի իր ակտիվում և Թիերի Անրիի ռեկորդից ընդամենը երեք գնդակ է բաժանում: «Հուսով եմ, որ ես դեռ չեմ ավարտել կարիերաս Ֆրանսիայի հավաքականում: Ես դեռ ցանկություն ունեմ խաղալու։ Չգիտեմ՝ կլինե՞մ հավաքականում: Եթե ես երկրորդ […]
19:50 05.09.2022
Սեպտեմբերի 11-ի ընտրություններին ընդառաջ Շվեդիայի քաղաքական օրակարգում է հայտնվել Թուրքիան։ Ընդդիմությունը շարունակում է բացասաբար արձագանքել վերջերս Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Մասնավորապես ձախերի կուսակցությունը դժգոհ է այն բանից, որ Շվեդիան համաձայնել է կատարել Թուրքիայի բոլոր պահանջները՝ վերջինիս կողմից ՆԱՏՕ-ի անդամակցությանը վետո չկիրառելու դիմաց։ «Մենք անհանգստացած ենք, […]
19:42 05.09.2022
Զապորոժիեի ատոմակայանի (ԶԱԷԿ) էներգաբլոկներից մեկը աշխատում է 80%-ով։ Այս մասին սեպտեմբերի 5-ին հայտարարել է Զապորոժիեի շրջանի ռազմական-քաղաքացիական վարչակազմի ղեկավար Եվգեն Բալիցկին։ «Այս պահին հետևանքները վերացվում են։ Ուղիղ հարվածներ, զոհեր, լուրջ վնասներ չեն եղել։ Կայանը աշխատում է նորմալ ռեժիմով։ Այս պահին մեկ բլոկը աշխատում է 80%-ով»,- ասել է նա «Ռոսիա 24»-ի եթերում։ Ավելի վաղ «Էներգոդար»-ը […]
19:35 05.09.2022
Oգոստոսի 10-ից մեկնարկել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչների համատեղ վերահսկողության գործընթաց՝ խստացված անասնահամաճարակային մշտադիտարկում կենդանիների մորթից գոյացած մթերքի կամ կենդանական ծագման հումքի մատակարարման նկատմամբ: Այս մասին հայտնում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Oգոստոս ամսվա 20 օրերին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչների համատեղ վերահսկողության ընթացքում առավոտյան 4:00-ից […]
19:28 05.09.2022
Սիրիական բանակի հատուկ ջոկատայինները ոչնչացրել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ահաբեկչի։ Այս մասին սեպտեմբերի 5-ին հայտնել է սիրիական SANA պետական գործակալությունը։ Գործողությունն իրականացվել է Դերաա նահանգի հարավային Էլ Յադուդիա քաղաքում։ Աբու Քասեմ ալ-Ակրաբավի մականունով ծայրահեղականը եղել է ԻՊ-ի ստորաբաժանման ղեկավար Աբու Սալեմ ալ-Իրաքիի օգնականը, որը լիկվիդացվել է օգոստոսին։ Օգոստոսի 23-ին Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Ջաբհաթ […]
19:20 05.09.2022
Օգոստոս ամսին Շիրակի մարզում 272 երեխա է լույս աշխարհ եկել՝ 138 տղա, 134 աղջիկ։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Սեպտեմբերի 1-4-ն էլ մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցվել է 26 ծնունդ։ Լույս աշխարհ է եկել 17 տղա, 9 աղջիկ։
19:13 05.09.2022
Հացահատիկով բեռնված ևս 12 նավ է լքել Ուկրաինայի նավահանգիստները։ Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն է տարածում Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Սա նավերի ամենամեծ քարավանն է «Հացահատիկի նախաձեռնության» մեկնարկից ի վեր: Թուրքական պաշտպանական գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ հացահատիկի առաքումը Ուկրաինայի նավահանգիստներ շարունակվում է Ստամբուլի համատեղ համակարգող կենտրոնի հսկողության ներքո։ Օդեսայի, Յուժնիի և Չեռնոմորսկի նավահանգիստները լքող նավերը բեռնված են […]
19:05 05.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել 2021 – 2022 ուսումնական տարվա հանրակրթական դպրոցների գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներին մեդալներ հանձնելու արարողությունը: 2021-2022 ուսումնական տարում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններից մեդալի հայտ ներկայացրած 88 սովորողներից քննությունների արդյունքում մեդալի են արժանացել 61 շրջանավարտներ: Գործող կարգի համաձայն` մեդալի հավակնորդները քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա» առարկաներից: Միջոցառման ընթացքում պարգևատրվել են նաև միջազգային մաթեմատիկական «Կենգուրու» և հայերենի իմացության «Մեղու» մրցույթների հաղթողները: Մեդալակիրներին և առարկայական […]
18:56 05.09.2022
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորրամի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։ Նախարարը ողջունել է հյուրերին, կարևորել պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ Արևելյան Ատրպատականը մեծ ներուժ ունի, որը պետք է օգտագործել ամբողջությամբ։ «Հայաստանի մի շարք մարզեր և Իրանի նահանգները հաջողությամբ համագործակցում են։ Աշխարհագրական […]
18:50 05.09.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով Վրաստանում թեթև մեքենաների վերաարտահանման տեմպերը 9 տարվա ամենաբարձր մակարդակի վրա են։ Հաղորդում է Aliq Media-ն։ Geostat-ի փոխանցմամբ՝ 2022 թվականի 7 ամսում թեթև մեքենաների վերաարտահանումը երկրում կազմել է 370,8 մլն դոլար, որն ամենաբարձրն է 2013 թվականից ի վեր: Վրաստանի 10 խոշորագույն արտահանող երկրների ցանկը հետևյալն է. Ադրբեջան՝ 159,6 մլն դոլար, […]
18:45 05.09.2022
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի և ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը: Փաստաթուղթը կրթական և գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացման հիմք կդառնա: Լենա Նանուշյանը շրջայց է կատարել Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում, աշխատակազմի հետ խոսել բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման և հավաստագրման գործընթացի […]
18:37 05.09.2022
Եվրամիությունը (ԵՄ) և Ուկրաինան մի շարք ոլորտներում համաձայնագրերի փաթեթ են ստորագրել։ Այս մասին սեպտեմբերի 5-ին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ-Ուկրաինա Ասոցացման խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքերով՝ ստորագրված փաստաթղթերը կխորացնեն համագործակցությունը Բրյուսելի և Կիևի միջև։ «Եվրահանձնաժողովը համաձայնագիր է կնքել «Թվային Եվրոպա» ծրագրին Ուկրաինայի միանալու վերաբերյալ»,- ընդգծել է նա։ Ուկրաինայի ձեռնարկություններին, կազմակերպություններին […]
18:30 05.09.2022
Սեպտեմբերի 5-8-ը Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կքննարկի ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ըստ Ուշակովի՝ «Ռուսաստանը շարունակում է իր համակողմանի օգնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում՝ առաջնորդների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Ռուսական խաղաղապահ զորախումբն […]
18:26 05.09.2022
Աֆղանստանի ԱԳՆ-ն հուսով է, որ Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունը չի փչացնի երկու երկրների հարաբերությունները, ասել է «Թալիբան»-ի կառավարության արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Աբդուլ Քահար Բալխին։ «Մենք սերտ հարաբերություններ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ, և թույլ չենք տա, որ թշնամիների նման բացասական գործողությունները բացասաբար ազդեն երկու երկրների հարաբերությունների վրա»,- ներկայացուցչի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ […]
18:20 05.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օրեր առաջ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գործող բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ստացվել է 2022 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը […]
18:12 05.09.2022
ԵՄ-ն սեպտեմբերի 7-ին կայանալիք տեխնիկական հանդիպմանը կքննարկի Ռուսաստանի Դաշնությունից գազի գնի առավելագույն սահման կիրառելու առաջարկները, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Եվրամիության ներքին փաստաթուղթը։ «Ռուսական գազի ներմուծման վերաբերյալ գրառման մեջ ԵՄ-ն նախանշել է երկու հնարավոր գործիք՝ ներմուծվող գազի գնի սահմանաչափ և վարչական գնագոյացում արտակարգ իրավիճակների ժամանակ մատակարարման խափանումներից առավել տուժած տարածաշրջանների համար: Այս առաջարկները կքննարկվեն անդամ պետությունների […]
20:00 03.09.2022
Լոռու մարզի գրեթե բոլոր համայնքներում բուռն թափով ընթանում են հացահատիկի բերքահավաքի աշխատանքները։ Մարզում հացահատիկի բերքի 90 տոկոսն արդեն հավաքվել է: Նախնական տվյալներով, 1 հա միջին բերքատվությունը կազմել է 3-3,5 տոննա։ Թեև վերջնական արդյունքները դեռևս ամփոփված չեն և նախնական ցուցանիշները փոքր-ինչ զիջում են նախորդ տարվա արդյունքներին, սակայն հացահատիկի բերքատվությունն ընդհանուր առմամբ գոհացուցիչ է։ Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության […]
19:52 03.09.2022
ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Գեղամավան գյուղում արդեն մեկնարկել են մի քանի փողոցների նորոգման շինարարական աշխատանքները։ Ճանապարհաշինական ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 72 միլիոն 980 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է Գեղամավանի առաջին փողոցի առաջին փակուղու, 3-րդ […]
19:45 03.09.2022
Հունգարիան չի կարողանա բավարարել բնական գազի իր պահանջարկն առանց Ռուսաստանից մատակարարումների։ Այս մասին սեպտեմբերի 3-ին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Մենք Ռուսաստանից գազ ենք գնում ոչ այն պատճառով, որ ցանկանում ենք քաղաքական աջակցության ազդանշան ուղարկել, մենք գնում ենք այն, որովհետև դա է տարածաշրջանի իրականությունը։ Քանի դեռ դուք հնարավորություն չունեք գազ տեղափոխել ուսապարկով […]
19:37 03.09.2022
Իրանն իր 51 քաղաք ու բնակավայր զինել է քաղաքացիական պաշտպանության համակարգերով՝ կանխելու ցանկացած արտաքին հարձակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ լարվածության սրման համատեքստում: «Քաղաքացիական պաշտպանության սարքավորումները հնարավորություն են տալիս Իրանի զինված ուժերին բացահայտել և վերահսկել սպառնալիքները », – ասել է […]
19:28 03.09.2022
Ուկրաինական Չեռնիգովում զենքի ցուցահանդեսում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով երեխաներ են վիրավորվել։ Այս մասին սեպտեմբերի 3-ին հայտնել է շրջանային վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը։ «Միջոցառմանը, որը ներառում էր երեխաների համար ինտերակտիվ գործողություններ, չգիտես ինչու ռազմական զենքերով ցուցադրություն եղավ, որն աշխատեց։ Վիրավորվել է երեք երեխա, մասնավորապես՝ երկու տարեկան տղայի վիճակը ծանր է»,- ասվում է շրջանային վարչակազմի […]
19:20 03.09.2022
Ֆուտբոլի Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Փյունիկը» Երևանում առավելության հասավ «Լեռնային Արցախի» նկատմամբ: Երևանյան թիմի կազմում հաղթական գոլը խփեց Յուրիչիչը: Զուգահեռաբար ընթացող խաղում «Նոա» ու «Արարատ» ոչ-ոքի խաղացին. Դարպասի գրավում չարձանագրվեց: Այս խաղերից հետո «Փյունիկը» 9 միավորով բարձրացավ 4-րդ տեղ: «Լեռնային Արցախը» 7 միավորով 6-րդն է: «Արարատն» ունի 8 միավոր, իսկ «Նոան» եզրափակում է […]
19:09 03.09.2022
Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը հայտարարել է, որ Կիևի իշխանությունները, զորքեր ուղարկելով Զապորոժիեի ատոմակայան, նպատակ են ունեցել պատանդ վերցնել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությանը։ . Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զապորոժիե ատոմակայանի մոտ Ուկրաինայի հատուկջոկատայիններն ու օտարերկրյա վարձկանները փորձել են վայրէջք կատարել Էներգոդարի տարածքում։ «Ատոմակայանի հաջող գրավման դեպքում ուկրաինացի դիվերսանտների նպատակն էր պատանդ վերցնել ՄԱԳԱՏԷ-ի […]
19:00 03.09.2022
Իրանը Պարսից ծոցում անմշակ նավթի պահեստավորումն ավելացրել է 500 հազար բարելով։ Այսպիսով, Պարսից ծոցում գտնվող Իրանի պահեստարաններում նավթի և կոնդենսատի պահեստավորումն աճել է 10%-ով։ Առաջիկա երեք ամիսների ընթացքում շահագործման կհանձնվի 250 հազար բարելով տանկեր Խարգի շրջանում, ինչպես նաև 5, 6 և 8 տանկեր Բեհրեգանի տարածքում՝ 1,3 միլիոն բարել ընդհանուր հզորության։
18:49 03.09.2022
Ջոնավա քաղաքում գործող լիտվական Achema գործարանը և Բալթյան երկրներում ազոտական պարարտանյութերի խոշորագույն արտադրողը մի քանի ամսով դադարեցրել է արտադրությունը բնական գազի թանկացման պատճառով։ «Բնական գազի գնի կտրուկ բարձրացման պատճառով Achema-ն ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը։ Ընկերությունը պետք է առանձնապես բարդ որոշումներ կայացնի, որոնք կնվազեցնեն կորուստները և երկարաժամկետ հեռանկարում կպահպանեն հնարավորինս շատ աշխատատեղեր»,- ասվում է գործարանի […]
18:40 03.09.2022
2022 թվականի պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել են Մեծամոր միավորված համայնքի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի 13ա և 27 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է եռակողմ՝ պետություն-համայնք-բնակիչներ համաֆինանսավորմամբ: Պետության մասնակցությունը 35% է, համայնքինը՝ 55%, իսկ բնակչությանը՝ 10%: Ծրագրի պայմանագրային արժեքը 68.3 մլն դրամ է: Իրականացվող աշխատանքների արդյունքում կկառուցվեն նոր տանիքներ՝ 1833 քմ ընդհանուր […]
18:27 03.09.2022
Ղազախստանի հյուսիսում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել, այն հասել է մոտակա գյուղերին, բնակիչներին տարհանում են, այն սպառնում է նաև նավթի պահեստին , հայտնում է երկրի ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Անտառում կրակը բռնկվել է ուրբաթ կեսօրին Կազանբասի գյուղից 20 կիլոմետր հեռավորության վրա՝ Բասամանի անտառտնտեսության տարածքում։ Մարման աշխատանքները բարդացել են ուժեղ քամիներ, շոգի , խիտ բուսականության պատճառոեվ, ինչպես […]
18:16 03.09.2022
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանը «ծանր գին» կվճարի, եթե Անկարայի հետ հարաբերություններում «առաջ գնա»: «Հունաստանը մեզ սպառնում է С-300-ով․․․ Հունաստա՛ն, նայե՛ք պատմությանը, եթե ավելի հեռուն գնաք, գինը ծանր կլինի, մի մոռացեք Իզմիրը»,- ասել է Էրդողանը փառատոնում ելույթի ժամանակ։ Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ հունական կողմը S-300 հակաօդային պաշտպանական համակարգեր է […]