TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+22.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Շիրակի մարզում այրվել է մոտ 200 հա խոտածածկույթ

18:08 03.09.2022

Սեպտեմբերի 3-ին, ժամը 13։55-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անուշավան և Սարալանջ գյուղերի սարերում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարալանջ, Անուշավան, Հառիճ գյուղերի և Արթիկ քաղաքի միջնամասում գտնվող սարերում. այրվում է մոտ 150-200 […]

̰
SHANTNEWS

17:59 03.09.2022

̰
ԱՄՆ-ը վիզաներ չի տրամադրել ՌԴ պատվիրակությանը

17:57 03.09.2022

Ռուսաստանը ԱՄՆ վիզա է խնդրել պատվիրակության այն 56 անդամների համար, որոնք երկիրը պետք է ներկայացնեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, սակայն դեռևս չի ստացել որևէ վիզա: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը կսկսվի սեպտեմբերի 20-ին, և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան և այլ դիվանագետներ պետք է մեկնեն Նյու Յորք։ ԱՄՆ Պետդեպարտամենտը […]

̰
Տիգրան Բարսեղյանը ընդգրկվել է Սլովակիայի առաջնության 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

17:48 03.09.2022

Հայաստանի ազգային հավաքականի և «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ընդգրկվել է Սլովակիայի առաջնության 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։ Հաղորդում է ArmSport.am-ը։ 8-րդ տուրում «Սլովանը» 1:1 հաշվով ոչ-ոքի էր ավարտել «Դունայսկա Ստերդայի» հետ խաղը։ Բարսեղյանը խաղը սկսել էր մեկնարկային կազմում և փոխարինվել 81-րդ րոպեին։ 9-րդ տուրում «Սլովանը» կհյուրընկալվի «Բանսկա-Բիստրիցային»։ Հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։

̰
Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրում է լրացուցիչ 11,7 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինային

17:37 03.09.2022

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսից խնդրում է լրացուցիչ 11,7 միլիարդ դոլարի շտապ օգնություն հատկացնել Ուկրաինային։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բայդենի վարչակազմի ներկայացուցիչը։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածում է «The Hill»-ը։ «Մենք հավաքել ենք աշխարհը՝ աջակցելու ուկրաինացի ժողովրդին և պաշտպանելու մեր ժողովրդավարությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ այս աջակցությունն ավարտվի»,- ասել է Բայդենի […]

̰
Պրահայում հակակառավարական ցույցին ավելի քան 20 հազար մարդ է մասնակցում 

17:29 03.09.2022

Մոտ 20 հազար մարդ է հավաքվել Պրահայի Վացլասի հրապարակում անցկացվող հակակառավարական ցույցին։ Այս մասին սեպտեմբերի 3-ին հայտնել է չեխական iDNES պորտալը։ Ըստ կազմակերպիչների՝ բողոքի ակցիան հավաքել է կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և քաղաքացիների, որոնք համաձայն չեն Չեխիայի ներկայիս քաղաքականությանը և ցանկանում են փոխել քաղաքական կուրսը։ Ցուցարարները դուրս են եկել ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, վարչապետ Պետար Ֆիալայի և […]

̰
Թուրքիայում զինված հարձակում է կազմակերպվել տեղի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի վրա

17:20 03.09.2022

Թուրքիայում զինված հարձակում է կազմակերպվել տեղի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի վրա։ Ինչպես հաղորդում է ArmSport. am-ը՝ Fotomac-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում գտնվող շտաբը գնդակոծվել է կազմակերպության ղեկավարության հանդիպման ժամանակ։ Թիրախը նախագահականի հարկի սենյակն է եղել, որտեղ անցկացվում էր հանդիպումը։ Հինգ փամփուշտ դիպել է շենքին, որոնցից մեկն անցել է տնօրենների խորհրդի անդամ, Թուրքիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Համիտ Ալտինտոփի գլխի […]

̰
Արմավիրում կառուցվելու է ՍՄԱՐԹ ավան

17:12 03.09.2022

ՍՄԱՐԹ-ը գալիս է Արմավիր՝ փոփոխություն բերող սերունդներ կրթելու ու հզորացնելու։ Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից Այսօր ՔՈԱՖ-ի հիմնադիր Կարո Արմենը, Արմավիրի ՍՄԱՐԹ ավանը նախագծող իսպանացի ճարտարապետ Ալբերտո Կամպո Բաեզան (Estudio Arquitectura Campo Baeza ճարտարապետական ստուդիոյի հիմնադիր) և իր գործընկեր Ալեխանդրո Սեվիյա Գարսիան, ինչպես նաև ՔՈԱՖ-ի ղեկավարությունն այցելել էին այն տարածքը, ուր կառուցվելու է ՔՈԱՖ-ի […]

̰
«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են ռուսական հում նավթի գնային սահմանափակումները կիրառել դեկտեմբերի 5-ից, իսկ նավթամթերքինը՝ փետրվարի 5-ից

20:52 02.09.2022

«Մեծ յոթնյակի» երկրների ֆինանսների նախարարները պայմանավորվել են, որ ռուսական հում նավթի գնային սահմանափակումն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 5-ից, իսկ նավթամթերքներինը՝ փետրվարի 5-ից։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Financial Times»-ը։ «Եվրամիության սահմանած էմբարգոյի շրջանակներում սահմանափակումն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 5-ից հում նավթի, իսկ փետրվարի 5-ից՝ նավթամթերքի նկատմամբ»,- ասվում է «Financial Times»-ի մեջբերման մեջ։ Չորս պաշտոնյաներ […]

̰
2022 թվականին Շիրակի մարզից ՀՀ բուհեր ընդունվել է հայտագրված 1128 դիմորդից 883-ը

20:45 02.09.2022

2022 թվականին Շիրակի մարզից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել 1128 դիմորդ, որոնցից հիմնական փուլում ընդունվել է 824-ը (73.1%): Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Դրական միավորներով հիմնական փուլի մրցույթից դուրս մնացած 61 դիմորդ (հայտագրվածների 5.4%-ը) հայտագրվել է մրցույթի լրացուցիչ փուլում: Ընդունվել է նրանցից 59-ը։ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից ներկայացված վիճակագրական տվյալների […]

̰
Աստղաձոր գյուղի սարերում հրդեհը կրկին բռնկվել է

20:37 02.09.2022

Սեպտեմբերի 2-ին, ժամը 16։16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի սարերում հրդեհը կրկին բռնկվել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։58-ին, մարվել՝ 18։57-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։ Հիշեցնենք որ սեպտենբերի 1-ին, ժամը 17։48-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման […]

̰
Գյումրեցին կարողանում է այդքան փորձությունների միջով անցնելուց հետո կրկին գրկաբաց ու ժպիտով դիմավորել ամենքիս․ Համբարձում Մաթևոսյան

20:30 02.09.2022

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը  շնորհավորական ուղերձ է հղել գյումրեցիներին «Գյումրիի օր» միջոցառման առիթով․ «Իմ հարազատ քաղաքի սիրելի՛ գյումրեցիներ, Վարպետների քաղաքի օր նշելն արդեն վերածվել է սպասված ու սիրելի ավանդույթի ոչ միայն գյումրեցիների, այլ նաև Հայաստանի այլ մարզերի բնակիչների ու երևանաբնակների համար։ Ասածիս մասին է վկայում այն, որ այս տարի Գյումրու օրն ուղեկցվում է «Երևանի օրերը […]

̰
Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները դադարեցվել են մթության պատճառով

20:24 02.09.2022

Սեպտեմբերի 2-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Այրվում է մոտ 7-8 հա խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՊՆ մեկ ուղղաթիռ և 102 հրշեջ-փրկարար։ Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և սահմանվել է հերթապահություն։ Հիշեցնենք, որՕգոստոսի 31-ին, ժամը 13։25-ին Տավուշի […]

̰
Ալաշկերտը 10 հոգով խոշոր հաշվով հաղթել է Շիրակին

20:18 02.09.2022

VBET ՀՊԼ 6-րդ տուրում «Ալաշկերտը» ընդունել էր «Շիրակին» ու 3 անպատասխան գնդակ ուղարկել  նրա դարպասը։ Հանդիպման 38-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց է նշանակել գյումրեցիների դարպասին, գնդակին մոտեցած Արտակ Եդիգարյանն այն ուղարկել է ուղիղ ցանցի մեջ։ Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 57-րդ րոպեին, տանտերերը մնացել են տասը հոգով․ ուղիղ կարմիր քարտով Սանթոս Նևեսը հեռացվել է խաղադաշտից, բայց սա չի […]

̰
Ադրբեջանի զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ

20:11 02.09.2022

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստ չունի:  Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է ապատեղեկատվություն՝ հայտնելով, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ:

̰
Ղազախստանի խորհրդարանն առաջարկում է Նուր-Սուլթանը վերանվանել Աստանա

20:04 02.09.2022

Ղազախստանի «Նոր Ղազախստան»պատգամավորական խումբն առաջարկում է մայրաքաղաքին վերադարձնել Աստանա անունը։ «Մենք սխալ ենք համարում, երբ քաղաքը մարդու անունով կոչում են նրա կենդանության օրոք, բացի դրանից, ժողովուրդը նույնպես չի ընդունել մայրաքաղաքի նոր անվանումը, ուստի պատմականորեն արդար կլինի վերադարձնել մայրաքաղաքի նախկին անունը՝ Աստանա, որը ժամանակին առաջարկել է առաջին նախագահը»,- ասվում է պատգամավորական խմբի  հայտարարության մեջ։   Խորհրդարանականները […]

̰
SHANTNEWS

19:59 02.09.2022

̰
Սեպտեմբերի 3-ից հ. 15 տրոլեյբուսային երթուղին ժամանակավորապես չի գործի

19:56 02.09.2022

Բագրատունյաց պող.-Արտաշիսյան փող. խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային հեծանների ապամոնտաժման ընթացքում հ. 15 տրոլեյբուսային երթուղին սեպտեմբերի 3-ից ժամանակավորապես չի գործի: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Տրոլեյբուսների սպասարկման հաղորդալարերն ամրացված են ապամոնտաժվող հեծաններին, ինչն էլ անհնարին է դարձնում էլեկտրատրանսպորտի նշված երթուղու աշխատանքը: «Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է  քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

̰
Զապորոժիեի ԱԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը կրկին միացվել է ցանցին

19:50 02.09.2022

Զապորոժիեի ատոմակայանի հինգերորդ էներգաբլոկը կրկին միացվել է ցանցին։ Այս մասին սեպտեմբերի 2-ին հայտնել է Էներգոդարի ռազմաքաղաքացիական վարչակազմի մամուլի ծառայությունը։ Սեպտեմբերի 1-ին Զապորոժիեի շրջանի պետական ​​վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին հայտարարել է, որ հինգերորդ էներգաբլոկի աշխատանքը դադարեցվել է էլեկտրահաղորդման գծերի վնասման պատճառով։ Վեցերորդը մնացել է շահագործման, բայց գործում է 60 տոկոս հզորությամբ։   Ուկրաինացի զինվորականներն ակտիվացրել են […]

̰
Սեպտեմբերի 4-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

19:45 02.09.2022

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամենամյա պատարագի համար նախապատրաստություններն ավարտվել են: Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Վանի նահանգի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Էրոլ Ուսլուն՝ հիշեցնելով, որ տարվա մեջ մեկ անգամ կատարվող արարողությունն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ: Նշվել է, որ պատարագը տեղի է ունենալու սեպտեմբերի 4-ին և […]

̰
Կառավարության որոշմամբ Տաշիրի ԲԿ–ի համար կկառուցվի նոր շենք

21:00 01.09.2022

  Կառավարության որոշմամբ Տաշիրի ԲԿ–ի համար կառուցվելու է նոր շենք՝ 30 մահճակալային ֆոնդով և բուժսարքավորումներով հագեցվածությամբ։Այս մասին հայտնել է Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը։   Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ՝ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը շարունակում է այցեր կատարել մարզի բժշկական կենտրոններ: Ոլորտի պաշտոնյաների հետ վարչության […]

̰
Արսեն Զախարյանը մնում է «Դինամոյում»

20:53 01.09.2022

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մնում է ռուսական թիմում։ ArmSport. am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ «Օգոստոսի 25-ին ՖԱ «Դինամոն» առաջարկ է ստացել անգլիական «Չելսիից»՝ մեր կիսապաշտպան Արսեն Զախարյանի տեղափոխության վերաբերյալ։ Աշխարհի ամենաուժեղ ակումբներից մեկի հետաքրքրվածությունը մեր ակադեմիայի սանի նկատմամբ մեծ գնահատական է «Դինամոյի» երիտասարդ ֆուտբոլիստների պատրաստման որակի և Արսենի խաղային առաջընթացի […]

̰
Հակոբ Արշակյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Starmus VI» փառատոնի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստը

20:45 01.09.2022

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Starmus VI. 50 տարի Մարսի վրա» 6-րդ փառատոնի կազմակերպչական աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է ներկաներին Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունն առանձնակի ուշադրության է արժանացնում կրթության եւ գիտության […]

̰
Ջոնսոնը բրիտանացիներին խորհուրդ է տվել նոր թեյնիկներ գնել՝ էլեկտրաէներգիան խնայելու համար

20:38 01.09.2022

Մեծ Բրիտանիայի հեռացող վարչապետ Բորիս Ջոնսոնը քաղաքացիներին առաջարկել է գնել նոր թեյնիկներ՝ էլեկտրաէներգիան խնայելու համար։ Նրա սեպտեմբերի 1-ի ելույթից մի հատված հրապարակել է Sky news հեռուստաալիքը՝ նշելով, որ սա Ջոնսոնի վերջին ելույթն էր վարչապետի պաշտոնում։ Ջոնսոնի խոսքով՝ հին թեյնիկները չափազանց շատ էլեկտրաէներգիա են օգտագործում։ Վարչապետը խորհուրդ է տվել դրանք փոխարինել նորերով ։ «Եթե դուք նոր […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Զինվորի Տուն» վերականգնողական կենտրոն

20:30 01.09.2022

  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր այցելել է «Զինվորի Տուն» վերականգնողական կենտրոն։ Պաշտպանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի, «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել բուժում ստացող անձանց առօրյային։ Կենտրոնի տնօրենը ներկայացրել է բուժման համար օգտագործվող մեթոդները, սարքավորումները և ինստիտուցիոնալ հնարավորությունները։ Հանդիպման […]

̰
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ հանդիպմանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին

20:22 01.09.2022

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչային: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադառնալով 2020 թվականի 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին՝ փոխվարչապետը կարևորել է ՄԱԿ-ի ներգրավումը ԼՂ բնակչության կարիքների հասցեագրման աշխատանքներում:

̰
Գերմանական կուսակցության առաջնորդը կոչ է արել երկրում սուգ հայտարարել Գորբաչովի մահվան կապակցությամբ

20:15 01.09.2022

Գերմանիայում անհրաժեշտ է սուգ հայտարարել ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ, ասել է Քրիստոնեասոցիալական կուսակցության առաջնորդ Մարկուս Զյոդերը գերմանական Münchner Merkur թերթին տված իր հարցազրույցում։ «Գերմանիայում պետք է սուգ հայտարարվի Միխայիլ Գորբաչովի համար», – ասել է Զյոդերը ։ Նա հավելել է, որ Գերմանիան շատ է պարտական ​​նախկին խորհրդային առաջնորդին։ «Նա վերամիավորման հայրերից մեկն է […]

̰
Ռոնալդուն մնում է «Մանչեսթեր Յունայթեդում»

20:08 01.09.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի հեռանա թիմից։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էր «Նապոլին», սակայն պորտուգալացի հարձակվողի գործակալ Ժորժե Մենդեշը չի կարողացել համաձայնության հասնել կողմերի հետ։ Նշվում է, որ Ռոնալդուն կշարունակի ելույթները մանչեսթերյան ակումբի կազմում։ Նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականին։

̰
SHANTNEWS

20:00 01.09.2022

̰
14 մլն 688 հազար դրամ կհատկացվի Գյումրիի «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի» լողավազանի և հրաձգարանի կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման համար

19:51 01.09.2022

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ 14 մլն 688 հազար դրամ կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրում լողավազանի և հրաձգարանի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար: Կառուցվող մարզահամալիրը յուրօրինակ է իր տեսակով, ճարտարապետական լուծումներով և կառուցվելիք լողավազանն ու հրաձգարանը իրենց ինժեներական ենթակառուցվածքով փոխկապակցված են լինելու ողջ համալիրի […]

̰
BACK_TO_TOP