19:01 07.09.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19։00-ին, Մ2, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը (կմ0+500 հատված) ժամանակավորապես փակվելու է։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրականացվելու են ժայռաբեկորի պայթեցման և արհեստական քարաթափման աշխատանքներ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված հատվածում տեղի է ունեցել քարաթափում 70-80 խորանարդ մետր ծավալով, ինչի հետեւանքով ավտոճանապարհը երկկողմանի փակ էր։
18:52 07.09.2022
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Հունաստանի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությանը, որտեղ նա թուրք-հունական լարվածության ֆոնին սպառնացել էր Աթենքին: Էրդողանը մասնավորապես բառացի ասել էր. «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ըստ ԱՄՆ պետքարտուղարության գրավոր հայտարարության՝ իրենք կողմ են, որ ՆԱՏՕ-ի անդամներ և ԱՄՆ-ի դաշնակիցներ Հունաստանի ու Թուրքիայի միջև լարվածությունը հարթվի դիվանագիտական […]
18:45 07.09.2022
Սեպտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, կատարվեց Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» վարչական շենքի հիմնօրհնեքի արարողությունը։ Վարչական շենքը կառուցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարներ Տեր և Տիկին Վաչե և Թամար Մանուկյանների սրտաբուխ հանձնառությամբ և ազնիվ նվիրատվությամբ։ Հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական […]
18:38 07.09.2022
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող Մ-15 Զարգացման մրցաշարի շրջանակում սեպտեմբերի 7-ին միմյանց դեմ մրցեցին Հայաստանի և Կոսովոյի Մ-15 հավաքականները։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Հայաստանի Մ-15 հավաքականը։ Հայտնում են ՀՖՖ-ից։ Հայաստան Մ-15 – Կոսովո Մ-15՝ 0։0 (0։0) (11մ՝ 5:4) Հայաստան Մ-15 հավաքականի կազմը․ 16․ Արթուր Պետրոսյան, 2. Էդուարդ Մարտիրոսյան, 4․ […]
15:58 06.09.2022
Իտալիան միջոցներ կձեռնարկի բնական գազի սպառումը նվազեցնելու համար և արդյունքում կարող է խնայել մոտ 5,3 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, հայտնում է il Messaggero թերթը՝ հղում անելով էկոլոգիական անցման նախարարությանը։ Փաստաթղթով նախատեսվում է ապահովել պաշարներ, որոնք եվրոպական մակարդակով «հնարավորություն են տալիս պատրաստվել Ռուսաստանից գազի մատակարարման հնարավոր ընդհատումներին»։ Մասնավորապես, նման խնայողությունները կհանգեցնեն շենքը ջեռուցելիս ջերմաստիճանի 1 […]
15:50 06.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահն իրականացնում է «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը, որը սեպտեմբերի 6-ից վերսկսվել է Վայոց ձորի մարզից: Հայաստանի ազգային պատկերասրահը «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրն իրականացնում է 2022 թ. մայիսից: Այն ուղղված է ՀՀ մարզերի մշակութային կյանքի ակտիվացմանը, և հիմնական խնդիրն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստի և […]
15:37 06.09.2022
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օրը նշանավորվել է նաև համաշխարհային երկու ռեկորդներով: ԱԻՆ ՓԾ ՄՓՎ Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը և ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Յուրի Սաքունցը սահմանել են համաշխարհային նոր ռեկորդներ։
15:30 06.09.2022
Չինական էներգետիկ ընկերությունները սկսել են վերավաճառել հեղուկ բնական գազի գնված պաշարները Ասիայի և նույնիսկ Եվրոպայի այլ սպառողներին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ China National Offshore Oil Corporation (CNOOC), Sinopec և PetroChina պետական ընկերությունները վաճառում են իրենց գազի ավելցուկը, որը գոյացել է Չինաստանի տնտեսության դանդաղ ընթացքի հետևանքով՝ լոքդաունների, ինչպես նաև համաշխարհային ռեցեսիայի վախի պատճառով: Գործակալությունը պնդում […]
15:24 06.09.2022
Եղիսաբեթ Երկրորդ թագուհին ընդունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատին։ Երեքշաբթի առավոտյան վարչապետի պաշտոնում իր վերջին ելույթից հետո Ջոնսոնն ուղևորվել է Եղիսաբեթ II թագուհու շոտլանդական Բալմորալ ամրոցի իր նստավայրը: Ջոնսոնից հետո թագուհու հետ կհանդիպի նախօրեին վարչապետի պաշտոնում ընտրված իշխող Պահպանողական կուսակցության ղեկավար Լիզ Թրասը։ Եղիսաբեթ II-ի հետ […]
15:15 06.09.2022
Վրաստանի բասկետբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարությամբ պատասխանել է Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Էրգին Աթամանի՝ Վրաստանի հավաքականի դեմ խաղից հետո արված մեկնաբանություններին։ Հաղորդում է Aliq Media-ն։ Թուրք մասնագետը Բասկետբոլի միջազգային ասոցիացիայից պահանջում է ուսումնասիրել խաղի մեկ դրվագը և վերարտադրել այդ դրվագից մնացած չորսուկես րոպեն։ Աթամանը նաև դժգոհում է, որ մի քանի վրացի բասկետբոլիստ և անվտանգության աշխատակից հանդերձարան […]
15:09 06.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գագիկի Սարգսյանի սպանության դեպքի առթիվ: Նախնական տեղեկություններով՝ 2022թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի […]
15:04 06.09.2022
Եվրահանձնաժողովը հանդես կգա Ուկրաինային մակրոֆինանսական օգնության տեսքով լրացուցիչ հինգ միլիարդ եվրո հատկացնելու առաջարկով։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ հանդիպումից հետո։ «Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կրկին կարիք ունի մեր անսասան աջակցության։ Մինչ այժմ հատկացված 10 միլիարդ եվրոյի հետ մեկտեղ, այս շաբաթ մենք […]
14:52 06.09.2022
Այսօր Բրյուսելում տեղի կունենա Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի յոթերորդ նիստը։ Եվրամիության խորհրդի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը կանցկացվի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախագահությամբ։ Փոխանցում է Aliq Media-ն։ ԵՄ պատվիրակությունը կգլխավորի դաշինքի արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։ «Ասոցացման խորհուրդը կվերանայի Վրաստան-ԵՄ հարաբերությունները՝ կենտրոնանալով քաղաքական երկխոսության և բարեփոխումների, տնտեսական և ոլորտային համագործակցության, առևտրի և առևտրի […]
14:44 06.09.2022
Արևմուտքը չի կատարում Ռուսաստանի և ՄԱԿ-ի հուշագրով՝ համաշխարհային շուկաներ ռուսական գյուղմթերքի հասանելիության մասին հուշագրով իր խոստումները։ Այս մասին սեպտեմբերի 6-ին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա մատնանշել է արհեստականորեն ուռճացված պնդումները, թե հենց Ռուսաստանի գործողություններն են ճգնաժամի պատճառ դարձել պարենամթերքի և պարարտանյութերի շուկաներում։ Սակայն Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կոնկրետ փաստեր […]
14:36 06.09.2022
Օգոստոսի 31-ին՝ ժամը 13.30-ին, ԱԻՆ հրշեջ փրկարարական ծառայությունից ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Իջևան համայնքի «Գինու գործարանի» հարակից տարածքում չոր խոտածածկ տարածք է այրվում: Իջևանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 5-ին պարզվել է, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 09.00-ի սահմաններում, Երևանյան փողոցի 73-ամյա բնակիչը տան հետնամասում վառել է փայտածուխի պատրաստման տարայի մեջ եղած փայտը, […]
14:30 06.09.2022
Թուրքիայի զինված ուժերի փաստացի օկուպացման տակ գտնվող Սիրիայի Աֆրին նահանգում Անկարայի աջակցությունը վայելող զինյալները զբաղված են պատմական հուշարձանների գողությամբ, որոնք հետագայում վաճառում են սև շուկայում: Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հայտարարության մեջ նշվում է, որ Աֆրինում անօրինական պեղումներ են իրականացվում, որի ընթացքում հայտնաբերվում են պատմամշակութային արժեքավոր գտածոներ, հնագույն իրեր, որոնք հետագայում ուղարկվում են Թուրքիա […]
14:21 06.09.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Այս գործելաոճը, որի հիմքում հայկական կողմի՝ ագրեսիվ գործողություններ իրականացնելու և հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունն արհեստականորեն սրելու փորձերի վերաբերյալ բացարձակ կեղծ տեղեկությունների տարածումն է, ոչ […]
14:12 06.09.2022
Տարեկան շուրջ 19000 հանդիսատես հյուրընկալող «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում այս պահին շինարարություն է: Երկու տասնամյակ առաջ հիմնանորոգված մշակութային օջախում տարիների ընթացքում բազում խնդիրն էին կուտակվել: «Մեր տեխնիկական հագեցվածությունը բավականին հին էր, շարքից դուրս էին եկել լուսային և ձայնային սարքավորումները: Իսկ թատրոնն առանց լույսի ու ձայնի դժվար է պատկերացնել: Հիմնանորոգումից հետո մենք կունենանք մեծ հնարավորություններ»,- նկատում […]
14:04 06.09.2022
Եվրոպան այս ձմռանը զգալի դժվարությունների կբախվի Ռուսաստանի Դաշնությունից գազի մատակարարման սահմանափակումների ֆոնին, սակայն նա «հնձում է այն, ինչ ցանել է»։ Երեքշաբթի՝ սեպտեմբերի 6-ին, այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Եվրոպան հնձում է այն, ինչ ցանել է. Եվրոպայի վերաբերմունքը պարոն Պուտինի նկատմամբ և հակառուսական պատժամիջոցները պարոն Պուտինին անխուսափելիորեն […]
13:56 06.09.2022
Լոնդոնում Ուկրաինայի դեսպանատունը սկսել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Լիզ Թրասի Կիև այցի նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն։ «Երբ նա պաշտոնապես դառնա վարչապետ, կարծում եմ, որ անմիջապես զանգ կլինի, և Լիզ Թրասի այցի մասին պայմանավորվածությունը սպասել չի տա: Մենք արդեն սկսել ենք նախապատրաստել և՛ այս զրույցը, և՛ Լիզ […]
13:51 06.09.2022
Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի ստորաբաժանումները համատեղ մարտավարական թռիչքային վարժանքներ են անցկացնում Ադրբեջանում։ Մեկնարկի արարողությանը ներկա են գտնվել Գյանջայի քաղաքապետը, ադրբեջանական և թուրքական բանակների բարձրաստիճան սպաներ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Հայտարարվել է, որ հիշյալ զորավարժությունը նպատակ ունի զարգացնել երկու երկրների ռազմաօդային ուժերի փոխգործակցությունը, ինչպես նաև պլանավորել համատեղ գործողություններ։ Վարժանքներում ներառված են նաև որոնողափրկարարական աշխատանքները։
13:43 06.09.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարում է, որ Ռուսաստանը չպետք է ճանաչվի որպես ահաբեկչության հովանավոր պետություն։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պետք է ճանաչվի ահաբեկչության հովանավոր, Ջո Բայդենը պատասխանել է՝ «Ոչ»։ Ուկրաինայի իշխանությունը պահանջում է Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչությանը հովանավորող պետություն։ Նշված նախաձեռնությանը կողմ է նաև ամերիկացի […]
13:36 06.09.2022
ԱՀ ԱԺ պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Ա․ Դավթյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ա․ Քյարամյանին միջնորդություն են ներկայացրել՝ վերանայելու Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և փոխարինել այն անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցով։ Ստորև ներկայացվում է միջնորդության ամբողջական բովանդակությունը և պատգամավորների […]
13:29 06.09.2022
Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով, հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.): Փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և […]
13:27 06.09.2022
Նորվեգացի Մագնուս Կառլսենը հրաժարվել է հետագա մասնակցությունից Սենթ Լուիսում անցկացվող Grand Chess Tour-ի մրցաշարից: «Ես հրաժարվել եմ մասնակցել մրցաշարին: Ինձ միշտ դուր է եկել Սենթ Լուիսում խաղալը: Հուսով եմ, որ ապագայում կվերադառնամ այստեղ»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ գրել է Կառլսենը Twitter-ում: Նա կցել է տեսանյութ՝ Ժոզե Մոուրինյոյի հետ հարցազրույցից մի հատվածով, որտեղ պորտուգալացին ասում է․ «Եթե խոսեմ, […]
13:21 06.09.2022
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 06:31-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի տանիքում այրվում է մոտ 500 հակ պահեստավորած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է […]
13:15 06.09.2022
Օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 2-ը Վրաստանում բացահայտվել է կորոնավիրուսով վարակման 12 787 նոր դեպք: Jnews.ge-ի հաղորդմամբ՝ հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Գերատեսչության տվյալների համաձայն՝ մեկ շաբաթում կորոնավիրուսից ապաքինվել է 14 257 մարդ, ութ պացիենտ մահացել է: Մեկ շաբաթվում կատարվել է 73 436 թեստավորում:
13:07 06.09.2022
Որպես նավթի և նավթամթերքի խոշոր արտադրող՝ մենք միշտ պատրաստ ենք դեր խաղալ նավթի միջազգային շուկայում և օգնել ապահովելու համաշխարհային էներգետիկ անվտանգությունը՝ առանց քաղաքականացման։ IRNA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։ Իրանը պատրաստ է նավթ մատակարարել միջազգային շուկաներ և աշխատել համաշխարհային էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ։ Այս հայտարարությունը նա արել […]
20:00 05.09.2022
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ այսուհետև Ա. Ս. Պուշկինի անվան դպրոցի գրադարանում կգործի Մոսկվայի անկյուն, որտեղ ներկայացված է հետաքրքիր և ճանաչողական գրականություն Ռուսաստանի մայրաքաղաքի մասին: Հայտնում են ՄՄԳԿ-ից։ Կրթական այս հարթակի բացմամբ ազդարարվեց Երևանում 875-ամյակի միջոցառումների և Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) 15-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը: «Մոսկվայի մասին գրքերը կօգնեն […]