19:30 24.08.2022
Օգոստոսի 24-ին, ժամը 14։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի Զոնալ թաղամասի 9-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «KamAZ» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Խ․ Խ․, ծնված 1962 թ․)․ վարորդը հոսանքահարվել և մահացել […]
19:21 24.08.2022
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրով Շիրակի մարզում իրականացվել է 1 մլրդ 216 մլն դրամի աշխատանք։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ 870 մլն 912 հազար դրամի շրջանակներում 11 բնակավայրում իրականացվել են ջրարբիացման համակարգերի կառուցման աշխատանքներ, շուրջ 40 կմ ջրագիծ, 30 խմոց, 10 հովվի տնակ և կենդանիների 10 հատ հավաքատեղի է կառուցվել։ 3 բնակավայրում ստեղծված […]
19:15 24.08.2022
Օգոստոսի 24-ին, ժամը 16։05-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մովսես գյուղի «Հացուտ» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:25-ին, մարվել՝ 18:03-ին: Այրվել […]
19:02 24.08.2022
Օգոստոսի 26-ին «Դինամո» մարզադահլիճում կկայանա ՀՀ վաստակավոր մարզիչ Անդրանիկ Հարոյանին նվիրված 5-րդ հուշամրցաշարը: ArmSport.am-ի հաղորդմամբ՝ մրցումներին կմասնակցեն Հայաստանի և Վրաստանի Մ23 տարեկան ազատ ոճայինները: Նախնական գոտեմարտերի մեկնարկը՝ 11:00-ին է, իսկ բացման պաշտոնական արարողությունը՝ 15:00-ին:
18:55 24.08.2022
Եվրամիության ապաստանի գործակալության (EUAA) զեկույցի համաձայն՝ 2022 թվականի առաջին կիսամյակում Վրաստանից Եվրամիությունում ապաստան հայցողների դիմումների թիվը ռեկորդային է դարձել։ Սակայն անցած տարեվերջին Վրաստանն այն տասը երկրների թվում էր, որոնց քաղաքացիները ամենաշատ ապաստան են խնդրել ԵՄ երկրներից։ Հաղորդում է aliq.ge-ն։ 2022 թվականի առաջին եռամսյակում, երբ ներկայացվեց ԵՄ անդամակցության դիմումը, և Ռուսաստանը ռազմական ագրեսիա իրականացրեց Ուկրաինայի նկատմամբ՝ սրանք […]
18:48 24.08.2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա։ Կիևում կայացած համատեղ մամուլի ասուլիսում Ուկրաինայի ղեկավարը Մեծ Բրիտանիայի վարչապետին պարգևատրել է։ «Ես պատիվ ունեմ բոլոր ուկրաինացիների անունից Բորիսին հանձնելու բոլոր «Ազատության շքանշան»-ը, այս մրցանակը լիովին արտացոլում է այն, ինչ նա անում է մեր երկրի և ամբողջ Եվրոպայի համար»,- ասել է Զելենսկին։ «Այն, ինչ […]
18:43 24.08.2022
Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում, կայացավ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Տղամարդկանց և կանանց երկուական տարիքային խմբերում լողուղի դուրս եկավ 133 մասնակից, նրանցից 12–ը ներկայացնում էին Շիրակի մարզը։ Կանանց առաջին տարիքային խմբում 1000 մ մրցատարածության վերջնագիծը առաջինը հատեց Գյումրու ջրային մարզաձևերի մարզադպրոցի մարզիչ Անի Ավետիսյանը։ Մեր […]
18:37 24.08.2022
Օգոստոսի 24-ին, ժամը 16։11-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառ գյուղի մոտակայքում այրվում է անասնակերով բեռնված բեռնատար: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Զառ-Սևաբերդ ավտոճանապարհին այրվում է «GAZ-53» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ռ․)՝ բեռնված անասնակերով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:56-ին, մարվել՝ 17:22-ին: […]
20:00 23.08.2022
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Արագածոտնի մարզում այցելել է Դաշտադեմի ամրոց։ Ամրոցի հնագիտական արշավախմբի ղեկավար Աստղիկ Բաբաջանյանը Աննա Հակոբյանին ներկայացրել է ամրոցի պատմությունը՝ շեշտելով, որ այն Հայաստանի բացառիկ պատմամշակութային հուշարձաններից մեկն է։ Տեղեկացնում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։ Դաշտադեմի ամրոցը Անիի ամրաշինական համակարգի մասն է եղել, նրա հանգույցներից մեկն է և կառուցված է […]
19:54 23.08.2022
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 23-ի առավոտվա դրությամբ կազմել Է 596 միլիոն 751 հազար 677: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 455 հազար 111 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք […]
19:48 23.08.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը: Մրցաշարն անկացվել է Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում՝ երկու տարիքային խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան կանայք, 18-ից 40 տարեկան տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից բարձր տարիքի […]
19:43 23.08.2022
Հոկտեմբերի 13-ից 22-ը Հայաստանում կանցկացվի մարդահամար։ Սա Հայաստանի պատմության մեջ երրորդ մարդահամարն է։ Հարցաթերթիկներն առաջին անգամ կլինեն էլեկտրոնային տարբերակով: Համաձայն «Տարածքային կառավարման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1115-Ն որոշման, Կոտայքի մարզում մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների իրականացման նպատակով Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ ստեղծվել է […]
19:37 23.08.2022
Օգոստոսի 19-ին Վանաձորի ծննդատանը լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած ժամկետային զինծառայող Ռադիկ Հովակիմյանի եղբայրը: 3.400 կգ քաշով և 51 սմ հասակով փոքրիկին ծնողներն անվանել են Ռադիկ՝ հերոս եղբոր հիշատակին: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը տիկնոջ հետ այսօր այցելել է Վանաձորի բժշկական կենտրոն՝ տեսակցելու փոքրիկին և շնորհավորելու հերոսի մայրիկին: Նրանց ուղեկցում էին Լոռու մարզպետարանի առողջապահության […]
19:30 23.08.2022
Երևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ այս անգամ իրականացրեց եռօրյա վերապատրաստում՝ «Ֆինանսավորում հանուն Հայաստանի վերափոխման՝ բացահայտելով ֆինանսավորման աղբյուրները հանուն Հայաստան 2030-ի» ծրագրով՝ «ԿԶՆ բյուջետավորում» թեմայով: Հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Դասընթացներին ներգրավված էին քաղաքապետարանի աշխատակազմի, այնպես էլ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ֆինանսական, եկամուտների հաշվառման և գանձման ոլորտի մասնագետները: Ծրագիրը հնարավորություն տվեց մասնակիցներին […]
19:25 23.08.2022
Ուկրաինան հուսով է, որ մինչև 2024 թվականի վերջը պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը։ Վարչապետ Դենիս Շմիգալը, նախարարների կաբինետի նիստում նշել է, որ հունիսին երկրին հաջողվել է ստիպել ԵՄ-ին չեղարկել ուկրաինական արտահանման բոլոր մաքսատուրքերը և քվոտաները։ Հուլիսից գործարկվել է «առանց տրանսպորտային վիզայի» գործարկումը, և այսօր ավարտվել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ 70%-ը։ «Մինչև տարեվերջ կներդրվի «մաքսային՝ […]
19:18 23.08.2022
Օգոստոսի 23-ին, ժամը 14։06-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիանի «Զանգեր» կոչվող տարածքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:38-ին, մարվել՝ 17:18-ին: Այրվել է մոտ 17 հա հնձած ցորենի արտ։
19:12 23.08.2022
Վրաստանով բեռնաշրջանառությունն աճել է 1 մլն տոննայով: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2022 թվականի առաջին 6 ամսում տրանսպորտի ոլորտը փոխադրել է 20,4 մլն տոննա բեռ: Հաղորդում է jnews.ge-ն։ Աճ է նկատվում ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային բեռնափոխադրումների ոլորտում։ Բացի դրանից, Վրաստանի նավահանգիստները փոխադրել են 6,3 մլն տոննա բեռ, իսկ տարեկան աճը կազմում է 18,8 տոկոս։ Փոթի նավահանգիստը […]
19:05 23.08.2022
Լեհական էներգետիկ խոշորագույն կոնցեռնի՝ Orlen-ի մաս կազմող ANWIL պարարտանյութ արտադրող ընկերությունը դադարեցրել է ազոտական պարարտանյութերի արտադրությունը գազի բարձր գների պատճառով, ասվում է ընկերության օգոստոսի 23-ի հաղորդագրության մեջ։ «Եվրոպայում բնական գազի գների աննախադեպ և ռեկորդային աճի պատճառով ANWIL-ը որոշել է ժամանակավորապես դադարեցնել ազոտական պարարտանյութերի արտադրությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։Գրում է Iz.ru-ն։ Ընկերությունը նշել է, որ բնական […]
18:57 23.08.2022
«Բարսելոնան» մերժել է «Չելսիի»՝ Պյեռ-Էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելու առաջին առաջարկը, ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Diario Sport-ը։ Լոնդոնյան ակումբը 15 մլն եվրո է առաջարկել ֆուտբոլիստի համար։ Նշվում է, որ կատալոնացիները 20-25 մլն եվրո են ակնկալում ստանալ գաբոնցի հարձակվողի վաճառքից։ Թիմի գլխավոր մարզիչ Չավին չի ցանկանում բաց թողնել հարձակվողին, սակայն ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում գրանցել […]
18:52 23.08.2022
Գերմանիան ֆինանսապես կաջակցի Ուկրաինային և կշարունակի զենք մատակարարել։ 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին Գերմանիայի կանցլերը հայտարարել է Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Նրա խոսքով, «միջազգային հանրությունը ևս մեկ անգամ հստակ հայտարարում է, որ երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքի անօրինական և իմպերիալիստական օկուպացիան»։ «Այս գագաթնաժողովը ցույց է տալիս, որ այսօր Ուկրաինայի գործընկերներն ավելի միասնական […]
18:46 23.08.2022
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է Թալին համայնքի գեղարվեստի դպրոց։ Տեղեկացնում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը։ Դպրոցի տնօրեն Արմեն Միքայելյանը, դիմավորելով Աննա Հակոբյանին, նրան ներկայացրել է դպրոցի պատմությունը, իրենց սաների աշխատանքները։ Տնօրենի խոսքով՝ 7-ամյա ուսման ծրագրով դպրոցում ուսանում են 95 աշակերտ, որոնք հաճախում են կարպետագործության, գորգագործության, նկարչության, […]
18:39 23.08.2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երեքշաբթի օրը՝ օգոստոսի 23-ին, «Ղրիմի պլատֆորմի» երկրորդ գագաթնաժողովի ժամանակ զգուշացրել է Ուկրաինային, որ դժվար ձմեռ է սպասվում։ Նա նաև հիշեցրել է, որ ռազմական բլոկի երկրները հավատարիմ են Կիևի հետ երկարաժամկետ գործընկերությանը։ «Առաջիկա ձմեռը ծանր է լինելու. ուստի մենք պետք է երկարաժամկետ աջակցություն հաստատենք Ուկրաինայի համար, որպեսզի Ուկրաինան պահպանվի որպես ինքնիշխան […]
18:31 23.08.2022
Շուռնուխ բնակավայրում նոր թաղամասի կառուցման ծրագրի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանն օրերս աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզում: Այցի ընթացքում դիտարկվել են կատարված շինարարական աշխատանքները: Արձանագրվել է, որ բնակելի 13 տուն ներառող թաղամասի 9 տան կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ 4-ինն ընթացքի մեջ են: […]
18:25 23.08.2022
ՈՒԵՖԱ-ն պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել եվրոպական մի քանի ակումբների համար՝ ֆինանսական ֆեյր-փլեյի (FFP) խախտումների պատճառով, Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Times-ի լրագրող Մարտին Զիգլերը։ Խոսքը 2020-21 մրցաշրջանում FFP-ն խախտած տասը ակումբների մասին է։ Դրանց թվում են «Յուվենտուսը», «Ինտերը» և «Ռոման»։ Ցուցակում անգլիական թիմեր չկան։ Հաղորդվում է, որ «Ինտերը» և «Ռոման» ՈւԵՖԱ-ի հետ քննարկել են հնարավոր […]
18:14 23.08.2022
Օգոստոսի 23-ին, ժամը 16։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի «Վիշապ» լողափում քաղաքացին հեծանիվ նավակով դուրս է եկել լիճ և չի կարողանում վերադառնալ ափ։ Օգնության է մեկնել քաղաքացիական սկուտերը, որը կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու հերթապահ խումբ: Ջրափրկարարները քաղաքացիներին մոտեցրել են […]
18:08 23.08.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 23-ին ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների պատասխանատուների:Հայտնում են Ահ նախագահի աշխատակազմից։ Քննարկվել են հանրային հնչեղություն ունեցող տարբեր խնդիրներ: Երկրի ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին՝ ընդգծելով ոչ կառավարական կառույցների հետ շարունակական համագործակցության կարևորությունը իշխանություն-հասարակություն կապի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև Հանրապետության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործում: […]
19:53 22.08.2022
2022թ․-ի երկրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 1 տրլն 898 մլրդ 759․5 մլն ՀՀ դրամ՝ նախորդ եռամսյակի 1 տրլն 484 մլրդ 608 մլն ՀՀ դրամի փոխարեն։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ՀՀ-ում ՀՆԱ-ն ավելացել է 13%-ով։ Առաջին եռամսյակում ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել […]
19:47 22.08.2022
Ազգային բանկի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հուլիսին Վրաստանը միջազգային այցելուներից ստացել է 476,1 մլն դոլար եկամուտ։ Ընդհանուր հաշվով, այս տարվա 7 ամսում երկիրը զբոսաշրջությունից ավելի քան 1,6 մլրդ դոլարի եկամուտ է ստացել։ Հաղորդում է aliq.ge-ն։ Հուլիսին ստացված եկամուտը գրեթե 271 մլն դոլարով գերազանցում է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշը։ Նշենք, որ նախորդ ամիս ստացված եկամուտը գերազանցում է […]