20:36 19.08.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում են Կրեմլի և Ելիսեյան պալատի կայքերը։ Հեռախոսազրույցը երկու ղեկավարների համար առաջինն էր մայիսի վերջից ի վեր։ Փարիզը հայտնել է, որ ֆրանսիական պետության ղեկավարը «կրկնել է իր մտահոգությունը Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակի ռիսկերի վերաբերյալ» և «կողմ է արտահայտվել ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներին որքան հնարավոր է շուտ տարածք […]
20:30 19.08.2022
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Այս մասին Twitter-ում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։ «Բրյուսելում մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի հետ ադրբեջանա-հայկական հարաբերությունների և այս գործընթացում ԵՄ մասնակցության հարցերի շուրջ»,- ասել է […]
20:25 19.08.2022
Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության իրավունքների պաշտպանության համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջի հիման վրա սույն թվականի օգոստոսի 19-ին ՄԻԵԴ-ը վերահաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված եւ նույն թվականի նոյեմբերի 3-ին առավել ընդլայնած միջանկյալ միջոցը՝ նշելով, որ այն շարունակում է ուժի մեջ մնալ: […]
20:15 19.08.2022
Ավստրիական զարգացման գործակալությունը «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի միջոցով Լոռու մարզին կտրամադրի գյուղատնտեսական դրոններ, լրացուցիչ սարքավորումներ և դրանց շահագործման վերաբերյալ անհրաժեշտ ուսուցում կկազմակերպի համապատասխան մասնագետների համար: Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։ Այս գործընթացը լիարժեքորեն կազմակերպելու նպատակով Լոռու մարզպետարանի և Ավստրիական զարգացման գործակալության միջև՝ ի դեմս Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և ԵՄ կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման […]
20:10 19.08.2022
Ստամբուլի դատարաններից մեկի որոշմամբ՝ թվով տասը լուր է հեռացվել թուրքական Diken լրատվակայքից՝ անձնական իրավունքների խախտման հիմնավորմամբ։ Պատճառն այն է, որ այդ լուրերը հրապարակված են եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարներով։ Ծաղրանկարներից մի քանիսի հեղինակը՝ բրազիլացի հայտնի արվեստագետ Կարլոս Լատուֆը, այս մասին գրառում է կատարել Twitter-ի իր էջում։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ «Նախկինում ասել եմ և […]
20:03 19.08.2022
Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսություն և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրով շուտով կմեկնարկեն Դաշտադեմ ամրոցի (Արագածոտն) բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակը։ Նախատեսվում է՝ ամրոցի ողջ տեղանքի ուսումնասիրություն և ընտրված հատվածներում պեղումների իրականացում, տարածքի կիսակառույց բնակելի տան ապամոնտաժում, պատմահնագիտական արգելոց-թանգարան տանող ճանապարհի բարեկարգում, հեծանվուղու գծանշում և ամրոցի շրջագծից դուրս՝ հիմնական մուտքի և ամրոց տանող ճանապարհի […]
19:56 19.08.2022
Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության (Geostat) տվյալներով՝ Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը ռեկորդային աճ է գրանցել: Aliq Media-ի հաղորդմամբ՝ Geostat-ի նախնական տվյալներով՝ 2022 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանը վաճառել է 64,780 մլն դոլարի էլեկտրաէներգիա, և նախորդ տարվա համեմատ աճը կազմում է 337,3 տոկոս։ Ըստ այդմ, այս տարի էլեկտրաէներգիան ընդգրկվել է տեղական արտադրանքի արտահանման առաջին տասնյակում։ Ինչ վերաբերում է արտահանվող […]
19:50 19.08.2022
Օգոստոսի 19-ին ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի սպաները ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացրել են «Տեղեկատվական անվտանգություն» թեմայով մեթոդագործնական պարապմունք, որին ներկա են եղել ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատարությունը, սպաներ և ենթասպաներ: Ցուցադրվել են տեղեկատվական անվտանգության ապահովման և արտահոսքի կանխարգելման, գաղտնիության ռեժիմի պահպանման, ինչպես նաև ԶՈւ գործունեության լուսաբանման առանձնահատկությունների վերաբերյալ նյութեր, […]
19:39 19.08.2022
Թուրքիայի արևմտյան Սյոքե շրջանում անտառային հրդեհ է բռնկվել։ Հրդեհը քամու հետևանքով գնալով ուժգնացել է՝ ընդգրկելով շուրջ 40 հա տարածք։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նշվում է, որ քաղաքացիներն ահազանգել են հրշեջ փրկարարական ծառայություն։ Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարական ջոկատներին հաջողվել է մեկուսացնել դեռևս անհայտ հանգամանքներում բռնկված հրդեհը։ Հրդեհի հետևանքով ձիթենիներ են վնասվել։
21:00 18.08.2022
Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) կարող է ապահովել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետների այցը Զապորոժիեի ատոմակայան, եթե այս որոշումը պաշտպանեն Ուկրաինան և Ռուսաստանը։ Այս մասին հինգշաբթի օրը՝ օգոստոսի 18-ին, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Լվովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ «ՄԱԿ-ի […]
20:50 18.08.2022
Օգոստոսի 18-ին, ժամը 16։18-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շատջրեք գյուղի «Հայփոստ»-ի մասնաճյուղում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է «Հայփոստի» նախկին շենքի տանիքը (70 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։53-ին, մարվել՝ 20։00-ին։ Այրվել են տանիքը, […]
20:26 18.08.2022
Ռուսաստանի հետ բանակցությունները հնարավոր են միայն այն բանից հետո, երբ ռուսական զորքերը դուրս գան օկուպացված տարածքներից, օգոստոսի 18-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Թուրքիայի նախագահի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ Լվովում կայացած բանակցություններից հետո։ Մոսկվան բազմիցս ընդգծել է Կիևի հետ բանակցությունների իր պատրաստակամությունը, սակայն նշել է, որ Ուկրաինայի ղեկավարությունն ինքը չի ցանկանում կարգավորման դիվանագիտական […]
20:04 18.08.2022
Վրաստանի մրցակցության գործակալությունն ուսումնասիրել է 2022 թվականի յոթ ամիսների ընթացքում Վրաստան ներկրված վառելիքի վաճառքի գները: Այս մասին հաղորդում է Aliq Medi-ն։ Օգոստոսի 17-ին հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանից ներկրվող վառելիքի գինը եվրոպականի համեմատ հիմնականում ցածր է: Երկրում վառելիքի մեծ մասը գալիս է Ռուսաստանից, որտեղ գինը ցածր է այլ երկրների համեմատ: Հունվար-հուլիսին Վրաստան է […]
19:40 18.08.2022
Այսօր` 2022 թվականի օգոստոսի 18-ին, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում, թեմակալ առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ, կատարվել է հոգեհանգստյան կարգ Երևանի «Սուրմալու» առևտրական կենտրոնում տեղի ունեցած պայթյունից մահացած անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար, Aliq Media-ի հաղորդմամբ՝ հայտնել է Վիրահայոց թեմի մամլո դիվանը: «Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, հոգևորականաց և սարկավագաց […]
19:26 18.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ձեռնարկվում են վարութային և քննչական անհրաժեշտ գործողություններ՝ Նոր Հաճն համայնքի Նոր Գեղի բնակվայրի բնակչուհու սպանության և վերջինիս ամուսնուն ինքնասպանության հասցնելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Հիշյալ գյուղի՝ 73-ամյա բնակչի կողմից իր 71-ամյա կնոջը սպանելու և Նոր Հաճնի կամրջից […]
19:14 18.08.2022
Շվեդիայի կառավարությունը Թուրքիային և Ֆինլանդիային հրավիրել է բարձր մակարդակի հանդիպման։ Ստոկհոլմը ցանկանում է քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման մոնիտորինգի համատեղ մեխանիզմի ձևավորման հարցը։ Այս մասին հայտնում է Aftonbladet թերթը։ Հանդիպումը կարող է կայանալ օգոստոսի 26-ին։ «Սա առաջին հանդիպումն է համաձայնագրի շրջանակներում, որը, հուսով ենք, կիրականացվի»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ տեղեկատվական […]
19:06 18.08.2022
Օգոստոսի 18-ին, ժամը 16։08-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 20 մետր հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։ Ջրափրկարարները քաղաքացի Ի․ Վ․-ին (ծնված 2011 թ․) մոտեցրել են ափ:
18:50 18.08.2022
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ հրդեհներ են ոչ միայն Գուբայի, Շաբրանի, Գուսարի, Գաբալայի, Զաքաթալայի շրջաններում, նաև տարածում է գտել այլ շրջաններում։ Հրդեհների մարմանը ներգրավված են պետհրշեջ ծառայության, Հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջկենտրոնների, հատուկ պետական ծառայության աշխատակիցները, քաղաքացիական պաշտպանության զորքերը։ Հրդեհների մեծ մասը նկատվում է բարդ տեղանքով և բարձր լեռնային շրջաններում: Քամիները նպաստում են հրդեհի արագ տարածմանը […]
18:45 18.08.2022
Քուվեյթը վեց տարի անց դեսպան է նշանակել Իրանում, այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։ Ավելի վաղ Քուվեյթը դեսպանին հետ էր կանչել Թեհրանից՝ ի համերաշխություն Սաուդյան Արաբիայի, որը 2016 թվականին խզեց դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը օգոստոսի 13-ին հավատարմագրերն է ստացել Քուվեյթի դեսպան Բադեր Աբդուլլահ Ալ Մունայհից: Իրանն արդեն դեսպան […]
18:38 18.08.2022
Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել հերթական քննարկումը` ուղղված ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում մի շարք գործընթացների իրականացմանն ու կազմակերպմանը: Քննարկվել է երեխայի բժշկական քարտի թվայնացման աշխատանքների նպատակահարմարությունը: Քննարկմանը ներկա պոլիկլինիկական ծառայության ղեկավարները անդրադարձել են երեխայի բժշկական քարտի լրացման և տրման վերաբերյալ ընթացիկ խնդիրներին, ներկայացրել լուծման տարբերակներ:
19:55 17.08.2022
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ղրղստանի պաշտոնակից Ջեենբեկ Կուլուբաևի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի հետ փոխադարձաբար դեսպաններ նշանակելու Անկարայի որոշման մասին: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Չավուշօղլուն նշել է, որ կրկին դեսպանների նշանակումը Իսրայելի հետ սկսված հարաբերությունների ամբողջական կարգավորման գործընթացի բաղկացուցիչ մասն է:
19:46 17.08.2022
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանի խոսքով, Վրաստանում գտնվելու ընթացքում ամեն օր փորձել է վրացի քաղաքական առաջնորդներին հաշտեցնել։ Հաղորդում է aliq․ge-ն։ Նա նշել է, որ Վրաստանում առկա քաղաքական բևեռացման պատճառը 3-4 տարի առաջվա դեպքերն են: «Կարծում եմ, որ վրացիների համար կարևոր է 3-4 տարի հետ նայել և տեսնել, թե որտեղից է սկսվել այս բևեռացումը: Գավրիլովի գիշերվանից, […]
19:40 17.08.2022
Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի պատասխանատուներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Դպրոցական սնունդ» ծրագրի հետ կապված մի շարք հարցեր: Ծրագիրն իր մեջ ներառում է կրթական բաղադրիչ՝ երեխաներին և ծնողներին հնարավորություն տալով ավելի մոտ գտնվելու գյուղատնտեսությանը և բարելավելու գյուղատնտեսական նորարարական տեխնոլոգիաների վերաբերյալ սեփական գիտելիքներն ու հմտությունները։ Քննարկվել են նաեւ ամբողջական հացահատիկի […]
19:35 17.08.2022
Օգոստոսի 17-ին, ժամը 12։55-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Գ. Նժդեհի փողոցում գտնվող երկհարկանի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին հարակից ավտոտնակի, անասնագոմի և խոհանոցի տանիքում (մեկ […]
19:27 17.08.2022
ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության պաշտոնական էջը: «Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայկական համագործակցության առանցքային հարցերը առևտրատնտեսական ոլորտում և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը։ Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միությունում փոխգործակցության ընդլայնման կարևոր խնդիրները և օգոստոսի 25-26-ը […]
19:23 17.08.2022
Օգոստոսի 17-ին, ժամը 18։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։53-ին, մարվել՝ 18։57-ին։ Այրվել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։
19:16 17.08.2022
Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազություն։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հաղորդումը կապված է փաստաբան Մեհմեթ Սինան Ինջեի այն պնդման հետ, որ 2016 թվականին Փայլանի դեմ սպանության ծրագիր է մշակվել։ Փաստաբան Մեհմեդ Սինան Ինջեն Instagram-ի իր էջում կատարած գրառումներում նշել էր, որ […]