19:31 31.08.2022
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 47 քաղաքացի, մահերի թիվն այսպիսով երկրում հասել է 143 հազար 867-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է IRNA-ն: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվել է 1462 մարդ, որից 349-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում գրանցված 7 մլն 528 հազար 961 դեպքից 7 մլն 296 հազար […]
19:27 31.08.2022
Բորժոմի մունիցիպալիտետի անտառում բռնկված հրդեհը մարվել է. հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում էին արդեն 12 օր։ Դիտարկման նպատակով տեղում շարունակում են մնալ հրշեջներն ու փրկարարները։ Հրդեհի պատճառները պարզելու է քննությունը: Հաղորդում է Aliq Media-ն։ Նշենք, որ օգոստոսի 21-ին՝ առավոտյան, Բորժոմի մունիցիպալիտետի Կվաբիշկևի գյուղի մոտակայքում գտնվող անտառում հրդեհի մի քանի օջախներ են հայտնվել։ Ուժեղ քամին և դժվար, քարքարոտ […]
19:21 31.08.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ մարզպետարանում այսօր տեղի է ունեցել Հայաստանում 2022 թվականի հոկտեմբերի 13-22-ը նախատեսված համապետական մարդահամարի նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի առաջին նիստը՝ հանրապետական գործադիր մարմինների մարզային կառույցների, համայնքային իշխանության և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Ընդգծելով մարդահամարի անցկացման համապետական նշանակությունն ու կարևորությունը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ մարդահամարի անցկացումն իրենից ներկայացնում […]
19:15 31.08.2022
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է տեղեկատվություն տրամադրել՝ ՆԱՏՕ-ին Էգեյան ծովի օդային տարածքում հունական ՀՕՊ համակարգելի կողմից թուրքական ինքնաթիռները նշանառության տակ առնելու լուրերի վերաբերյալ: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ տեղեկատվությունը կտրամադրվի այն դեպքում, եթե Հունաստանը շարունակի հերքել թուրքական կողմի հայտարարությունները: Թուրքիայի ՊՆ-ն պատրաստվում է տեղեկատվություն տրամադրել նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների ՊՆ-ներին: Ավելի վաղ հունական կողմը հերքել […]
19:08 31.08.2022
Բրյուսելում ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն տևել է մոտ չորս ժամ՝ փակ դռների հետևում։ Բանակցությունների արդյունքների մասին դեռևս մանրամասներ հայտնի չեն։ Բրյուսելում նույն ձևաչափով երեք հանդիպում արդեն իսկ կայացել է: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, […]
19:04 31.08.2022
Ինչպես արդեն դատախազությունը հայտնել է, «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի և հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հսկող դատախազը 4 անձի նկատմամբ (2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք, 2-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ […]
18:57 31.08.2022
Օգոստոսի 31-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ժամանակավոր հավատարմատար, փոխդեսպան Չիփ Լեյթինենին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Չիփ Լեյթինենը շնորհավորել է Էդվարդ Ասրյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ ու արգասաբեր աշխատանք։ Հանդիպման […]
18:50 31.08.2022
Կառավարության որոշմամբ հաստատվել է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը, որի հիման վրա մշակված ուսումնական նոր ծրագրերն այս տարի փորձարկվելու են 60 նախադպրոցական հաստատություններում: Փորձարկումից հետո ուսումնական նոր ծրագրերը կլրամշակվեն և կներդրվեն ողջ հանրապետությունում: Երևանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանն այս մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը: […]
18:44 31.08.2022
Այս օրերին Սյունիքի մարզպետարանի աշխատանքային խումբը, մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի գլխավորությամբ, այցելում է Բերձորից ու Աղավնոյից Սյունիք տեղափոխված ընտանիքներին։ Տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։ Մարզպետարանը դիտարկում է ընտանիքների կենսապայմանները, գնահատում կարիքները, հետաքրքրվում բուժսպասարկման, մանուկների կրթության ապահովման, ընտանիքների անդամների զբաղվածության հարցերով։ Հավաքված տեղեկատվության վերլուծությունից հետո մարզպետարանն ըստ կարիքների կաջակցի այս ընտանիքներին։ Ներկա պահին Սյունիք է տեղափոխվել 21 […]
20:00 27.08.2022
«Մեծ սաղավարտի» մրցումների 22-ակի չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը US Open-2022 կորտում մարզվելիս ծնկով ուժեղ հարվածել է գովազդային վահանակին։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ Marca-ն հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին։ 36-ամյա իսպանացին ցավեցրել է ծունկը, բայց կարողացել է շարունակել մարզումը։ ԱՄՆ 2022 թվականի Բաց առաջնությունը տեղի կունենա օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը։ Մրցաշարի […]
19:25 27.08.2022
«Իրկուտսկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստներից մեկին հեռացրել է մարզումներից այն բանի համար, որ վերջինս մատնահարդարում է արել։ Խաղերից մեկի ժամանակ նա եղունգները վարդագույն է ներկել։ Ակումբի ղեկավարությանը սա դուր չի եկել, նրանք ֆուտբոլիստին խնդրել են հեռացնել եղունգների լաքը, սակայն վերջինս հրաժարվել է։ Հաղորդում է ArmSport.am-ը։ «Պարզապես որոշեցի ներկել եղունգներս։ Ինչո՞ւ ոչ։ Սա գել-լաք է, և […]
19:13 27.08.2022
Օգոստոսի 1-ից Ուկրաինայից սննդամթերքի արտահանման ծավալը Սև ծովի վերաբերյալ պայմանավորվածությունների շրջանակում գերազանցել է 1 մլն տոննան, սա նկատելի ձեռքբերում է։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ստամբուլի Հատուկ համակարգող կենտրոնում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ամիր Մահմուդ Աբդուլլահը՝ մեջբերելով ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։ «Այսօր Սևծովյան նախաձեռնության շրջանակներում հացահատիկի և սննդամթերքի այլ տեսակների արտահանումը գերազանցել է 1 միլիոն տոննան, […]
19:04 27.08.2022
Ուկրաինայի նախարարների կաբինետը շաբաթ օրը կայացած նիստում որոշել է խզել ատոմային էներգետիկայի ոլորտում գիտատեխնիկական և տնտեսական համագործակցության մասին Ուկրաինայի և Ռուսաստանի կառավարությունների միջև համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայում կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։ «Ուկրաինայի կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1993 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում կնքված միջուկային էներգետիկայի ոլորտում գիտատեխնիկական և տնտեսական համագործակցության մասին […]
18:52 27.08.2022
Կիևի քաղաքային վարչակազմի մունիցիպալ անվտանգության բաժնի տնօրեն Ռոման Տկաչուկը հերքել է իր հայտարարություններն այն մասին, որ քաղաքային իշխանությունները դիտարկում են Ուկրաինայի մայրաքաղաքում հնարավոր տարհանում իրականացնելու տարբերակները։ «Կիևից կամ նրա առանձին շրջաններից տարհանման մասին ընդհանրապես խոսք չկա»,- Տկաչուկի խոսքերն է մեջբերում Կիևի քաղաքապետարանը։ Նա նշել է, որ Կիևի յուրաքանչյուր թաղամասում ստեղծվել են տարհանման հատուկ հանձնաժողովներ, սակայն, […]
18:40 27.08.2022
Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 7-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» հյուրընկալվելիս մրցել է «Պարի Նիժնի Նովգորոդի» հետ և ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտել հանդիպումը։ 17-րդ րոպեին տանտերերի դարպասին նշանակված 11-մետրանոցն անվրեպ է իրացրել մոսկովյան թիմի կիսապաշպան Դանիլ Ֆոմինը, իսկ 29-րդ րոպեին հարձակվող Կոնստանտին Տյուկավինը կրկնապատկել է իր թիմի առավելությունը։ Հաղորդում է ArmSport.am-ը։ 61-րդ րոպեին «Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Նիկոլայ Կալինսկին կրճատել […]
18:31 27.08.2022
Ռուսաստանը Հունգարիայում երկու միջուկային ռեակտոր կկառուցի: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունը։ Ըստ «BBC»-ի՝ շինարարական աշխատանքները կսկսվեն մոտ ժամանակներս։ Ռուսաստանի և Հունգարիայի միջև համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականին և նպատակ ունի ընդլայնել ատոմակայանը։ Նրանց փոխանցմամբ՝ պետք է նշել, որ Եվրամիության սահմանած տնտեսական պատժամիջոցները չեն տարածվում Ռուսաստանի միջուկային ոլորտի վրա։ Միևնույն ժամանակ […]
18:20 27.08.2022
«Դինամոյի» գլխավոր մարզիչ Սլավիշա Յոկանովիչը խոսել է թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Լոնդոնի «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին։ Մասնագետի խոսքով, ֆուտբոլիստը կենտրոնացած է միայն «Պարի Նիժնի Նովգորոդի» հետ խաղի վրա և պատրաստ է օգնել թիմին․ «Այդ մասին խոսելու ժամանակը չէ։ Զախարյանը կենտրոնացած է «Պարի ՆՆ»-ի դեմ խաղի վրա։ Ես վստահ եմ, որ նա պատրաստ է օգնել թիմին։ […]
18:02 27.08.2022
Ղազախստանը մեկ տարով դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը։ Այս մասին օգոստոսի 27-ին հայտարարել է երկրի կառավարությունը։ «Վարչապետ Ալիխան Սմայիլովն անցկացրել է պաշտպանական արդյունաբերության հարցերով հանձնաժողովի նիստ։ Մասնակիցները քննարկել են արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարության առաջարկը՝ մինչև 2023 թվականի օգոստոսի վերջը դադարեցնել զենքի, ռազմական տեխնիկայի և ռազմական արտադրանքի արտահանումը։ Այս առաջարկին աջակցել են հանձնաժողովի անդամները»,- ասված […]
17:43 27.08.2022
Բորջոմիի մունիցիպալիտետում ՆԳՆ ստորաբաժանումների կողմից հրդեհների տեղայնացման աշխատանքները ողջ գիշեր ակտիվ ընթացքի մեջ են եղել։ ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ այս պահին հրդեհի հիմնական մասը մարվել է, աշխատանքներ են տարվում ակտիվ օջախների ուղղությամբ։ Հաղորդում է 1tv.ge-ն։ «Հրդեհի մարման գործընթացին շարունակում են մասնակցել ՆԳՆ, ՊՆ, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տարբեր գերատեսչությունների աշխատակիցները, ինչպես նաև բնապահպանության և գյուղատնտեսության […]
17:22 27.08.2022
Օգոստոսի 17-25-ը Աբու-Դաբիում տեղի ունեցավ 28-րդ Աբու-Դաբի միջազգային շախմատի Մասթերս և Օփեն մրցաշարերը, որտեղ Հայաստանը ներկայացրել են Սամվել Տեր-Սահակյանը, Արամ Հակոբյանը, Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Հարությունյանը, Արթուր Դավթյանը և Տիգրան Ազարյանը։ Օփեն մրցաշարում լավագույնս հանդես եկավ ակադեմիայի մարզիչ Տիգրան Ազարյանը՝ 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր և կիսելով 3-6-րդ տեղերը։ ArmSport. am-ի հաղորդմամբ, շախմատային փառատոնին […]
20:54 26.08.2022
«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն ամենաքիչը 4 շաբաթ բաց կթողնի վնասվածքի պատճառով։ Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ «Մենք շաբաթների մասին ենք խոսում։ Դա 4 շաբաթից ավելին է։ Նգոլոյին փոխարինելը բարդ է։ Նա բացառիկ է։ Մենք վստահում ենք մեր խաղացողներին, դրա համար էլ խաղային սխեման մնում է նույնը, ինչ որ կար»,- Տուխելի խոսքերն […]
20:37 26.08.2022
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ներկայացուցիչները հանդիպել են Վահագնի բնակավայրում պետության աջակցությամբ հատապտուղների մշակմամբ զբաղվող գյուղատնտեսների հետ։ Այցի ընթացքում նրանք եղել են Փամբակ խոշորացված համայնքի Վահագնի բնակավայրում, որտեղ գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հիմնվել են ազնվամորու տնկարաններ: Վարչության պետ Արուս Թումանյանը և գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը բնակիչների հետ զրուցել են պետական աջակցությամբ 2021֊2023 […]
20:29 26.08.2022
Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը ցանկանում է վերջ տալ իր մեկուսացմանը։ Նա կարծում է, որ դա խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Այս մասին օգոստոսի 26-ին հայտնել է նորվեգական Aftenposten թերթը։ Հրատարակության տվյալներով՝ մեկուսարանում պահվող Բրեյվիկը պատրաստվում է դիմել դատարան։ Դատապարտյալը մատնանշել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որտեղ ասվում է, որ ոչ ոք չպետք […]
20:22 26.08.2022
Ռոջեր Ֆեդերերը 17-րդ տարին անընդմեջ առաջին տեղն է զբաղեցրել Forbes-ի ամենաբարձր վարձատրվող թենիսիստների վարկանիշում։ 41-ամյա շվեյցարացին վերջին 12 ամիսների ընթացքում կորտում ոչինչ չի վաստակել. ամբողջ 90 միլիոն դոլարը եկամուտ է գովազդից և հովանավորչական պայմանագրերից։ Երկրորդ տեղը երկրորդ տարին անընդմեջ զբաղեցրել է Նաոմի Օսական։ Ճապոնուհու եկամուտը գնահատվել է 56,2 միլիոն դոլար։ Երրորդ տեղը բաժին է հասել […]
20:16 26.08.2022
Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն օգոստոսի 26-ին հանդիպել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովին: Վալերի Գերասիմովը շնորհավորել է Էդվարդ Ասրյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակվելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: ՀՀ […]
20:07 26.08.2022
Պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել է Արաքս համայնքի Ապագա բնակավայրի մարզադպրոցի վերանորոգումը՝ 550 քմ մակերեսով։Տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանում։ Ծրագրի պայմանագրային արժեքը 19.96 մլն դրամ է, որի 35%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից, 65%-ը՝ համայնքի: Ընթացող աշխատանքների արդյունքում Ապագան կունենա գործող նորմերին և ստանդարտներին համապատասխանող մարզադպրոց, որը հասանելի կլինի նաև շրջակա բնակավայրերի բնակիչներին: Կապահովվի նաև ավելի […]
20:01 26.08.2022
Բորջոմիի մունիցիպալիտետում ողջ գիշեր ուժեղացված ուժերով շարունակաբար իրականացվել են հրդեհի տեղայնացման և մարման աշխատանքներ. ներկայումս կրակի լիկվիդացված և տեղայնացված օջախները գերազանցում են ակտիվ օջախների թիվը, Aliq Media-ի փախանցմամբ՝ հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: ՆԳՆ տեղեկություններով՝ ակտիվորեն ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ հրդեհի տարածումը դեպի բնակավայրեր և ռազմավարական նշանակության օբյեկտներ կանխելու համար։ «Թուրքիայի Հանրապետության սահմանային ոստիկանության […]