19:10 17.08.2022
Չորեքշաբթի՝ օգոստոսի 17-ին, Լվով է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Այս մասին հայտնում է նրա մամուլի ծառայությունը։ Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որոնք կկայանան օգոստոսի 18-ին։ Հաղորդվել է նաև, որ Գուտերեշը հետո կմեկնի Օդեսա։
19:00 17.08.2022
Ստամբուլում օգոստոսի 21-ին նախագահությամբ Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանի կանցկացվի հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու» առևտրի կենտրոնի վթարի զոհերի հիշատակին և աղոթք՝ վիրավորների շուտափույթ ապաքինման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը: Պոլսո Հայոց Պատրիարքն օգոստոսի 16-ին ցավակցություն է հայտնել Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
18:54 17.08.2022
Վրաստանի ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիայի ղեկավար Լևան Սիլագավան հայտնել է, որ փոքր քանակությամբ, սակայն, ցորենի ներկրումը վերսկսվել է: Հաղորդում է Aliq Media-ն։ Սիլագավան նշել է, որ մի քանի ամսվա դադարից հետո շուկայում դրական միտում է նկատվում: «Վրաստանում շուտով կավարտվի բերքահավաքը։ Բերքի մի մասը գյուղացիները մթերել են և չի վաճառվում։ Ավանդաբար նրանք սեզոնից հետո ավելի […]
18:48 17.08.2022
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրել է բժշկական նշանակության ապրանքներ (դեֆիբիլյատորներ, էնդոբրոնխիալ ասպիրացիոն կաթետրներ, վիրաբուժական սայրեր, ներծծվող թելեր, բժշկական անձեռոցիկներ և այլ պարագաներ): «Նշենք, որ բժշկական նշանակության ապրանքները Հիմնադրամին հատկացրել է Կանադայի Տորոնտո քաղաքի հայկական համայնքը: Հատկանշական է, որ «Հայաստան» հիմնադրամի հասցեով ստացված բեռների փոխանցումը տարբեր կառույցներին մշտապես կրում է նպատակային եւ հասցեական […]
18:42 17.08.2022
Օգոստոսի 18-ին` ժամը 12-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ թեմի բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու» առեւտրի կենտրոնի վթարից մահացած անմեղ զոհերի հոգիների համար։ «Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ, միացե՛ք ընդհանրական աղոթքին»,- հայտնում է «Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը։
18:38 17.08.2022
Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցներով հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ճանապարհը։ Տեղեկացնում է Արթիկի համայնքապետարանը։ Ներկա պահին ընթանում են աշխատանքներ Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում, որն ընդգրկում է 4.9 կիլոմետր հատված։ Այն ներառում է Ս.Դավթի, Ղարիբջանյան, Էստակադա, Բաղրամյան, Սակաձե, Գ.Նարեկացի փողոցները։ Ճանապարհահատվածի հիմնանորոգման ծրագրի շրջանակում հիմնանորոգվելու են նաև մայթերը։
19:56 16.08.2022
Վրաստանում օգոստոսի 7-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 հազար 338 նոր դեպք: Մահացել է կորոնավիրուսով վարակված 6 քաղաքացի, հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը (NCDC)։ Հաղորդում է aliq.ge-ն։ 12 հազար 766 մարդ ապաքինվել է վիրուսից։ Երկրում անցկացվել է 74 հազար 398 կորոնավիրուսի թեստ։
19:53 16.08.2022
Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրի 18-րդ փողոցի գազաֆիկացման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը՝ 13.1 մլն դրամ է, որի 45%-ը համաֆինանսավորում է պետությունը, 55%-ը՝ համայնքը: Նորակառույց թաղամասի Դեմիրճյան փողոցում 800 մ երկարությամբ գազատարի կառուցումը կնպաստի ավելի քան 38 տնտեսության կենցաղի բարելավմանը, կնվազեցնի ջեռուցման համար բնափայտի և […]
19:46 16.08.2022
Լոռու մարզպետարանում անցկացվել է «Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի քննարկումը: Այն իրականացվում է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ: Իրականացվող ծրագրի մանրամասները ներկայացրել են «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Բարսեղյանը և ծրագրի փորձագետները: Հանդիպմանը մասնակցել են Լոռու մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ոլորտի ներկայացուցիչներ: Ծրագրի […]
19:33 16.08.2022
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը ենթարկվել է վիրահատության։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: «Այսօր պ-ն Աղվան Հովսեփյանը ենթարկվել է ուրոլոգիական վիրահատության, որը տևել է մոտ 1ժամ 30 րոպե, վիրահատությունն ըստ բժիշկների անցել է բարեհաջող։ Ներկայումս Աղվան Հովսեփյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանը։
19:30 16.08.2022
Այսօր Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած՝ մարդկային մեծաթիվ կյանքեր խլած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթն իրականացնող քննչական խմբի քննիչների, ինչպես նաև նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազական խմբի դատախազների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին Քննարկվել են նախաձեռնված քրեական վարույթի […]
19:22 16.08.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2022-ի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարել սուգ»,- ասված է ՀՀ […]
19:16 16.08.2022
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հեռագրում ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Խոր ցավով տեղեկացա Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին, ինչի հետևանքով շատերը զոհվեցին, վիրավորվեցին կամ դեռ համարվում են անհայտ կորած։ Եվրոպայի խորհրդի անունից ցանկանում եմ հայտնել մեր […]
19:13 16.08.2022
ՀՀ-ում Ղազախստանի դեսպանությունը ցավակցություններ է հայտնել Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։ «Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանությունը խորին ցավակցություն է հայտնում Երևանի Սուրմալու առևտրի տանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների կապակցությամբ։ Բոլոր վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- այս մասին նշված է դեսպանության ֆեյսբուքյան էջում։
18:57 16.08.2022
Ամերիկյան Pfizer դեղագործական կորպորացիայի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան վարակվել է կորոնավիրուսով։ Նա արդեն չորս անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, հայտնել է ընկերության ղեկավարն իր Twitter-ում։ «Ցանկանում եմ հայտնել, որ իմ մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ Ես երախտապարտ եմ, որ արդեն ստացել եմ Pfizer-BioNTech պատվաստանյութի չորս չափաբաժին և ինձ լավ եմ զգում»,- ասել է Բուրլան։ […]
18:45 16.08.2022
Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստան է մուտք գործել 1 մլն 49 հազար ճանապարհորդ: Հաղորդում է Aliq Media-ն։ Տվյալների համաձայն՝ այս ցուցանիշը 198,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ճանապարհորդների գերակշիռ մասը՝ 47 տոկոսը, եղել է 31-50 տարեկան: Ամենաշատ ճանապարհորդ՝ 147,7 հազար, եկել է Ռուսաստանի Դաշնությունից, որը կազմում է այցելուների […]
18:40 16.08.2022
«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառման շրջանակներում Շիրակի մարզում իրականացվում են 3 բնակավայրերի՝ Բերդաշենի, Արեգնադեմի, Կապսի դպրոցների մոդուլային շենքերի կառուցման աշխատանքները, Հովունիի դպրոցի մոդուլային շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար էլ կառավարությունն այս տարի գումար է հատկացրել։ Ամասիա համայնքի երկու բնակավայրերում՝ Բերդաշենում և Արեգնադեմում շինաշխատանքներն ընթացքի մեջ են։ […]
18:34 16.08.2022
Սիրիայի քրդական ուժերը, որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում, Սիրիայի կողմից կրակ են բացել թուրքական պարեկապահակային կետի վրա: Տեղի ունեցածի հետևանքով սպանվել է մեկ թուրք զինվոր, իսկ 4-ը վիրավորվել են:Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ի պատասխան դրան՝ Թուրքիայի զինված ուժերը կրակ են բացել քուրդ զինյալների ուղղությամբ, որի հետևանքով սպանվել է 13 քուրդ զինյալ: Տեղեկությունը հաստատվել է Թուրքիայի պաշտպանության […]
18:28 16.08.2022
Գյումրիում Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ ջանքերով 2022 թվականի սեպտեմբերի 10-ին կանցկացվի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլի մրցաշար, որին կմասնակցեն հանրակրթական դպրոցների աշակերտները։ Մրցաշարը կկայանա սեպտեմբերի 10-ին Սյունիքի մարզում։ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն այսօր ընդունել է մրցաշարի կազմակերպման աշխատանքային խմբին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մրցաշարի […]
18:10 16.08.2022
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է բժշկական կենտրոններում բուժում ստացող, պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին, զրուցել նրանց հետ ու նրանցից լսել դեպքի ցավալի մանրամասները: Այս մասին նախարարը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեր արհեստավարժ թիմն ամեն բան անում է, որ տուժածները շուտափույթ առողջանան և տուն վերադառնան»,- գրել է […]
19:58 15.08.2022
Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյան: «Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են, բացառապես կենտրոնացած ենք որոնողափրկարարական աշխատանքների վրա: Հրդեհի նոր օջախներ երբեմն կարող են բռնկվել, սակայն անմիջապես կրակի տարածումը կանխվում է»,-նշել է Արտյուշ Գրիգորյանը: Նա տեղեկացրեց, […]
19:55 15.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի և 358-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են վարութային և քննչական անհետաձգելի ու մեծածավալ գործողություններ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Հավելենք, […]
19:49 15.08.2022
Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում օգոստոսի 8-14-ը գրանցվել է 64 ծնունդ, լույս աշխարհ է եկել 38 տղա, 26 աղջիկ։ Անցած շաբաթ մարզում զույգեր չեն ծնվել։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։
19:44 15.08.2022
Օգոստոսի 15-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված արտերկրի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ: Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը վստահություն […]
19:37 15.08.2022
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․) 2․ Մարատ Շահբազյան 3․ Սիրարփի Խաչատրյան 4․ Մարիամ Խաչատրյան 5․ Հարութ Գարաքյան 6․ Գագիկ Կարապետյան 7․ Արտավազդ Հայրապետյան 8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․) 9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․) 10․ Վաչագան […]
19:28 15.08.2022
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հեռագրում ասված է. «Եղբայրական հայ ժողովրդի հետ միասին սգում ենք Երևանի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած ավերիչ պայթյունի կապակցությամբ։ Խոր ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր տուժածներին, իսկ փրկարար ծառայություններին՝ հաջող […]
19:25 15.08.2022
Պետություն-համայնք 2022 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են 1970-ական թվականներին կառուցված Գայի համայնքապետարանի շենքի հիմնանորոգման աշխատանքները: Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։ Ծրագիրը հաստատվել 43․3 մլն դրամ ընդհանուր արժեքով, որի 35 %-ը կհամաֆինանսավորվի պետության կողմից, 65%-ը՝ համայնքի: Համայնքապետարանի շենքի հիմնանորոգման ծրագրով բարեկարգվող տարածքի մակերեսը՝ 918.3 քմ է։ Ծրագրի արդյունքում աշխատանքային և սպասարկման հարմարավետ պայմաններ կապահովվի համայնքապետարանի աշխատակիցների […]