TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+17.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի վերջնաժամկետին մնացել է 10 օր

19:03 20.06.2022

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են՝ «Սփյուռքի երիտասարդ դեսպան 2022» ծրագրի հայտադիմումների ընդունման վերջնաժամկետին մնացել է 10 օր: Հայտնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի և Արցախի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանը: Ծրագրի նպատակներից […]

̰
Անցկացվել է Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի ամենամյա հուշամրցաշար

18:56 20.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկա է գտնվել Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի ամենամյա հուշամրցաշարի եզրափակիչ հանդիպումներին: Հուշամրցաշարին 10 թիմ է մասնակցել: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հենրիկ Հակոբյանի հուշամրցաշարի հաղթող է ճանաչվել ORWP Գլենդել թիմը, որն, ի դեպ, Հայաստան էր ժամանել հենց այս հուշամրցաշարին մասնակցելու նպատակով: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել […]

̰
Հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներն անցկացրել են կրակային պատրաստության վարժանքներ

18:51 20.06.2022

Հունիսի 20-ին N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներն անցկացրել են կրակային պատրաստության վարժանքներ: Զինծառայողները զարգացրել են քողարկման, արգելագոտիների հաղթահարման, կրակի վարման անհատական հմտությունները, խմբի կազմում գործողությունների ներդաշնակման կարողությունները։

̰
Իրաքում խոլերայի բռնկում է գրանցվել

18:46 20.06.2022

Իրաքի առողջապահության նախարարությունը խոլերայի բռնկում է գրանցել երկրի հյուսիսում գտնվող Սուլեյմանիա նահանգում, հայտնում է Rudaw հեռուստաալիքը՝ վկայակոչելով գերատեսչության ներկայացուցիչ Սեյֆ ալ Բադարի հայտարարությունը։ Նրա խոսքերով՝ Իրաքում այս պահին կա վարակման 13 դեպք, որից 10-ը՝ Սուլեյմանիա նահանգում։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ հիվանդները հավանաբար ավելի շատ են, քան ախտորոշված ​​դեպքերը, քանի որ բժշկական հաստատությունները միայն հիմա […]

̰
Անցկացվել են հակաօդային պաշտպանության հրամանատարական հավաքներ

18:36 20.06.2022

Հունիսի 20-ին հակաօդային պաշտպանության կենտրոնական ենթակայության զորամասերում անցկացվել են հրամանատարական հավաքներ։ Հավաքների շրջանակում քննարկվել են հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման արդյունավետության բարձրացման, պայմանական հակառակորդի օբյեկտների հայտնաբերման, թիրախների կոորդինատների ճշգրտման հետ կապված թեմաներ։ Զինծառայողներն իրականացրել են կրակային պատրաստության պարապմունքներ դյուրակիր զենիթահրթիռային համալիր վարժասարքի կիրառմամբ, հանձնել ստուգարքներ։

̰
Մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշ է թողարկվել

18:30 20.06.2022

  Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել համալսարանի հիմնադրման 100-ամյակի առիթով թողարկված դրոշմանիշի մարման արարողությունը, որին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ փոխնախարարը նշել է. «Մանկավարժական համալսարանն ուսուցիչների պատրաստման տեսանկյունից մեր հիմնական դարբնոցն է՝ 100-ամյա իր պատմությամբ ուրույն տեղ զբաղեցնելով կրթական […]

̰
«Իրանի և Թուրքիայի միջև հարաբերությունները շատ բազմաշերտ և ռազմավարական են»․ Իրանի ԱԳՆ խոսնակ

18:25 20.06.2022

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլի ժամանակ անդրադարձել է օրակարգային մի շարք հարցերի, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարար Հուսեյն Ամիր Աբդուլահիանի՝ Թուրքիա սպասվող այցին և թուրք-իրանական հարաբերություններին։ Հաղորդում է aliq.ge-ն։ Խաթիբզադեն նշել է, որ Իրանի և Թուրքիայի միջև հարաբերությունները «շատ բազմաշերտ և ռազմավարական են»։ «Տարածաշրջանում մեր ամենակարևոր հարցերից մեկը Թուրքիայի հետ […]

̰
2022-ի սուբվենցիոն ծրագրով Գյումրիում սանիտարական և ձնամաքրման աշխատանքների համար ձեռք է բերվելու նոր տեխնիկա

18:19 20.06.2022

2022 թվականի սուբվենցիոն ծրագրով  Գյումրիի համայնքապետարանը ձեռք է բերելու 2 բազմաֆունկցիոնալ (ջրցան և ձնամաքրիչ) և մեկ բազմաֆունկցիոնալ ամբարձիչ տեխնիկա: Տեխնիկաների ձեռքբերման համար հայտարարված մրցույթը կայացել է: Ըստ ընթացակարգի իրականացվում են հաջորդ գործընթացները: Տեխնիկաները ձեռք է բերվում քաղաքի սանիտարական և ձնամաքրման աշխատանքների առավել բարելավման համար:

̰
Վրաստան ցորենի ներկրումը նվազել է. ՌԴ-ն հիմնական մատակարարն է

18:14 20.06.2022

2022 թվականի մայիսին Վրաստանը գնել է ընդամենը 2 743 տոննա՝ 1 072 միլիոն դոլար արժողությամբ ցորեն։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat): Geostat-ի փոխանցմամբ՝ այն գրեթե 90 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Նշենք, որ 2021 թվականի մայիսին Վրաստան է ներմուծվել 26 212 տոննա ցորեն՝ ընդհանուր 6,296 մլն […]

̰
Վերջին 10 տարիներին ՀՀ-ը փախստականի կարգավիճակ է տրամադրել ավելի քան 1500 ապաստան հայցողների․ Միգրացիոն ծառայություն

18:08 20.06.2022

Հունիսի 20-ն աշխարհում նշվում է՝ որպես Փախստականների համաշխարհային օր։ Միգրացիոն ծառայության հաղորդմամբ՝ ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետությունից ապաստան և փախստականի կարգավիճակ են հայցել ավելի քան 250 օտարերկրացիներ՝ մեծ մասը Ուկրաինայից։ 2022 թ-ի հունվար-մարտ ժամանակահատվածում Միգրացիոն ծառայությունը (ՄԾ) ապաստանի հայցեր է ստացել աշխարհի 13 երկրներից՝ Ուկրաինա, Իրան, Իրաք, Կուբա, Լիբանան, Սիրիա և այլն։ Վերջին տասը տարիների ՀՀ-ը […]

̰
ԵՄ-ն հակառուսական պատժամիջոցներն անվանել է իրավական սկզբունքների խախտում

00:07 20.06.2022

  Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմ մղելով՝ արևմտյան երկրները խախտում են օրենքի գերակայությունը։ Այս մասին կիրակի՝ հունիսի 19-ին, հայտարարել է Կիպրոսի արդարադատության նախկին նախարար Էմիլի Յոլիտիսը՝ բարեկեցության պլանավորման և  իրավահաջորդության հարցերով համաժողովում։ «Լավագույն դեպքում պատժամիջոցներն անարդյունավետ են և քիչ բան են արել Դոնբասում հատուկ ռազմական գործողությանդեմ պայքարելու համար: Վատագույն դեպքում դրանք հակազդում են  ոչ միայն այն […]

̰
 Գերմանիայի կանցլերը ԵՄ-ին հորդորել է պատրաստվել ընդլայնմանը և փոխել որոշումների կայացման գործընթացները

23:54 19.06.2022

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ԵՄ-ին կոչ է արել արդիականացնել միությունում որոշումների կայացման մեխանիզմները, այդ թվում՝ հետագա ընդլայնման նպատակով: Այս մասին նա հայտարարել է DPA գործակալությանը։ «Եվրամիությունը պետք է պատրաստվի ընդլայնմանը: Դա անելու համար նա պետք է արդիականացնի իր կառույցները և որոշումների կայացման գործընթացները։Միշտ չէ, որ հնարավոր կլինի միաձայն որոշումներ կայացնել այն հարցերի շուրջ, որոնք պետք […]

̰
Մակրոնի կոալիցիան ձայների մոտ 60%-ի հաշվարկներով գրեթե 10%-ով առաջ է ձախերից

23:46 19.06.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի«Միասին» դաշինքը խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հավաքում է 35%, Ժան-Լյուկ Մելանշոնի՝ ձախ «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միավորում»-ը՝ 25,51%։ Երրորդ տեղում է Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 22,38 տոկոսը։ Այս մասին հայտնում են Հանրապետության ՆԳՆ-ից։ ։ Այս պահին հաշվարկվել է ձայների 58 տոկոսը։ Կիրակի օրը Ֆրանսիայում տեղի է ունեցել […]

̰
ԱՄՆ-ը կոչ է արել ավելացնել նավթի արդյունահանման ծավալները

23:37 19.06.2022

ԱՄՆ էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրանհոլմը CNN-ին տված հարցազրույցում կոչ է արել նավթագազային ընկերություններին ամբողջ աշխարհում մեծացնել էներգակիրների արտադրության ծավալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Նախագահը խնդրել է աշխարհի բոլոր մատակարարներին ավելացնել արտադրության ծավալներըը։ Դա ներառում է ՕՊԵԿ-ը,  ներառում է մեր նավթ և գազ արտադրողներին: Նա խնդրում է աճ ապահովել, այդ թվում և աշխարհի մյուս առաջնորդները», – ասել […]

̰
Հիլարի Քլինթոնը բացառել է 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը

23:25 19.06.2022

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը բացառել է 2024 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունը։ Նա այս հայտարարությունն է արել Financial Times-ին տված հարցազրույցում։ Քաղաքական գործչի կարծիքով՝ «դա բացառվում է»։ Քլինթոնն ասել է, որ ակնկալում է, որ Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Ջո Բայդենը կլինի Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածուն ևս մեկ ժամկետով: «Նա միանշանակ մտադիր […]

̰
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 7 մեդալ է նվաճել Վրաստանում

23:14 19.06.2022

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 7 մեդալ է նվաճել Վրաստանի Գորի քաղաքում կայացած միջազգային մրցաշարում, որից 3-ը ամենաբարձր հարգի։ Պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 67կգ քաշային Արես Հակոբյանը և 80 կգ քաշային Համլետ Ադամյանը։ 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 67 կգ քաշային Արման Միսկարյանը և 71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը […]

̰
Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին բախվել են երեք ավտոմեքենա

23:03 19.06.2022

Հունիսի 19-ին, ժամը 21:23-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին՝ «Արարատ Ռեզորթ» հյուրանոցի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք ավտոմեքենա։ Ավտոմեքենաներից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Գ․ […]

̰
Վահան Բիչախչյանն այցելել է «Ուրարտու»

22:41 19.06.2022

Հայաստանի ազգային հավաքականի և լեհական «Պոգոնի» երիտասարդ կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այցելել էր «Ուրարտու»։ ArmSport-ի փոխանցմամբ՝ ինչպես գրում է ակումբի մամուլի ծառայությունը՝ 22-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտու-2-07» թիմի հետ համատեղ մարզում է անցկացրել, այնուհետև կիսվել իր փորձով ու պատասխանել թիմի ֆուտբոլիստների հարցերին։

̰
Մակրոնի կոալիցիան Ազգային ժողովում չի ստացել մանդատների բացարձակ մեծամասնությունը

22:30 19.06.2022

Ֆրանսիայում ավարտվել է երկրի Ազգային ժողովի՝ խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Շրջանների ընտրատեղամասերը փակվել են ժամը 18.00-ին, խոշոր քաղաքներում՝ ժամը 20-ին։ Elabe հետազոտական ​​ընկերությունը կանխատեսում է, որ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում ֆրանսիացիների միայն 54%-ն է քվեարկելու։ Ըստ BFMTV-ի՝ նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կոալիցիան չի կարողացել ստանալ բացարձակ մեծամասնություն, բայց դեռ առաջատար է։ Երկրորդ […]

̰
Իսրայելի արտգործնախարարը հունիսի 23-ին կայցելի Թուրքիա

22:10 19.06.2022

Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը նախատեսում է հունիսի 23-ին այցելել Թուրքիա, կիրակի օրը լրագրողներին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։ «Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը մեր երկիր կայցելի 2022 թվականի հունիսի 23-ին։ Բանակցությունների ընթացքում, որոնք տեղի կունենան առաջիկա այցի շրջանակներում, կքննարկվեն երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր»,- հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։ Մայիսին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել էր Իսրայել, […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

21:47 19.06.2022

Հունիսի 23-ի գիշերը և կեսօրից հետո, 24-ի ցերեկն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Հունիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 19-21-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում […]

̰
Ռուսաստանը խոստացել է շարունակել գազի մատակարարումները Հունգարիային

21:35 19.06.2022

Ռուսաստանը խոստացել է շարունակել գազ մատակարարել Հունգարիային, և որ «Գազպրոմը» կկատարի իր պայմանագրային պարտավորությունները այդ երկրի նկատմամբ, կիրակի օրը հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Սիյարտոն նաև ասել է, որ «Գազպրոմի» գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հեռախոսազրույցում իրեն վստահեցրել են, որ ընկերությունը կկատարի Հունգարիայի նկատմամբ […]

̰
Սևանա լճում ջրափրկարարները նավակը մոտեցրել են ափին

21:00 19.06.2022

Հունիսի 19-ին, ժամը 18:07-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի «Ասա» լողափից ձկնորսական նավակով դուրս են եկել Սևանա լիճ և, մոտ 6 կմ հեռանալով ափից, ուժեղ քամու հետևանքով չեն կարողանում վերադառնալ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարները նավակը, որում գտնվել […]

̰
Ֆրանչեսկո Ռոկկան վերընտրվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարի պաշտոնում

20:26 19.06.2022

  Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ընկերության Գլխավոր ասամբլեան կիրակի օրը Ֆրանչեսկո Ռոկկային վերընտրել է մարդասիրական կազմակերպության ղեկավարի պաշտոնում։   ԿԽՄԿ-ի վերընտրված նախագահը առաջնահերթություն է տվել կլիմայական ճգնաժամի ազդեցությունը մարդասիրական , առողջապահական աճող անհավասարությունների նվազեցմանը և միգրանտներին աջակցելուն և պաշտպանելուն: Բացիդրանից, Ռոկկան կոչ է արել միջազգային հանրությանը առաջին տեղում դիտարկել համաշխարհային համերաշխությունը։ «Ուկրաինական ճգնաժամին […]

̰
Իսրայելի նախագահը թուրք պաշտոնակցի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարի հարցերը

20:15 19.06.2022

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը զրուցել է իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և շնորհակալություն հայտնել Թուրքիայում հրեական պետության քաղաքացիների դեմ ահաբեկչական հարձակումները կանխելուն ուղղված ջանքերի համար, հայտնում է նախագահի գրասենյակը։ «Ստամբուլում իսրայելցիների դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու (Իրանի – խմբ.) վերջերս հայտարարված մտադրությունների ֆոնին նախագահ Հերցոգն այսօր զրուցել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Նախագահ Հերցոգը […]

̰
Մոլդովայի հազարավոր բնակիչներ մասնակցում են հակակառավարական ցույցի

19:40 19.06.2022

Մոլդովայի մայրաքաղաքի կենտրոնում հազարավոր քաղաքացիներ միացել են գների բարձրացման դեմ բողոքի ակցիային, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Ակցիայի  կազմակերպիչը «Շոր» ընդդիմադիր կուսակցությունն է, որի ներկայացուցիչները մայիսից հակակառավարական ցույցեր են անցկացնում Քիշնևում և մի շարք բնակավայրերում։ Քիշնևում ակցիային  մասնակցել են բանվորներ, ուսուցիչներ, բժիշկներ, թոշակառուներ և երկրի այլ բնակիչներ։ Շատերը Մոլդովայի մայրաքաղաք են եկել շրջաններից։ «Մարդիկ այլևս […]

̰
Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում COVID-19-ից մահվան դեպքեր չեն գրանցվել

19:26 19.06.2022

Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը մնացել է անփոփոխ՝ 141 363 մարդ, վերջին 24 ժամում COVID-19-ից մահվան դեպքեր չեն գրանցվել։ Կիրակի հայտարարել է Իրանի առողջապահության նախարարությունը։ Հաղորդում է IRNA գործակալությունը։   Վերջին 24 ժամում հայտնաբերվել է COVID-19 վարակի 160 նոր դեպք, որից 40-ը հոսպիտալացվել է։ Մոտ 297 COVID-19 հիվանդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և գտնվում […]

̰
Բուլղարիան սկսել է բնական գազ ստանալ Ադրբեջանից

19:15 19.06.2022

Բուլղարիան սկսել է բնական գազ ստանալ Ադրբեջանից. 1tv.ge-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածում են բուլղարական լրատվամիջոցները։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Բուլղարիան բնական գազ կստանա Անդրադրիատիկ գազատարով, որն անցնում է Հունաստանով։ Գազամատակարարումը կիրականացվի փորձնական ռեժիմով մինչև հունիսի վերջ, իսկ հուլիսի սկզբից ռուսական գազին ամբողջությամբ կփոխարինի ադրբեջանական բնական գազը։ Բնական գազի արդյունահանման սկզբնական ծավալը կկազմի տարեկան 3 միլիարդ խորանարդ մետր՝ 5 […]

̰
Հնդկական ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել՝ շարժիչի բռնկման պատճառով

19:03 19.06.2022

  Հնդկաստանում տեղական ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Պատնայում։ Նյու Դելի մեկնող SpiceJet ինքնաթիռի շարժիչում հրդեհ է բռնկվել: Ուղևորները կրակը նկատել են թռիչքից րոպեներ անց, հաղորդում է Iz.ru-ն։ Օդաչուին հաջողվել է ինքնաթիռը իջեցնելմեկնման օդանավակայանում։ Ինքնաթիռում եղել է 185 մարդ և  անձնակազմի անդամները, տուժածներ չկան։ Արտակարգ պատահարի պատճառները հետաքննվում են. հնարավոր է հրդեհը բռնկվել է […]

̰
Bloomberg-ը հայտնել է աշխարհում մի շարք ապրանքների դեֆիցիտի մասին

18:19 19.06.2022

Արտասահմանյան երկրները որոշակի ապրանքների պակաս են զգում՝ աշխարհում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին հունիսի 19-ին հայտնել է Bloomberg-ը։ Օրինակ՝ Ավստրալիայում հազարի պակաս կա, ինչի պատճառով էլ KFC ռեստորանների խոհարարները որոշել են դրա փոխարեն բուրգերները պատրաստել կաղամբով։ Ճապոնիայում իր հերթին վաճառքից անհետացել է սալյամին ու սոխը, ԱՄՆ-ում՝ ադիբուդի, իսկ Գերմանիայում՝ շշալցված գարեջուրը։ Կարտոֆիլի համաշխարհային դեֆիցիի մասին […]

̰
BACK_TO_TOP