19:39 24.06.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է առաջին անգամ պաշտոնական այցով Շիրակի մարզում գտնվող Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։ Ողջունելով հյուրին՝ մարզպետը նշել է, որ Չինաստանը Հայաստանի գործընկերներից է և հույս հայտնել, որ փոխվստահության ու փոխադարձ շահերի վրա հիմնված հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանը կնպաստի նաև իրենց համագործակցությունը. «Պարոն դեսպան, բարով եք […]
20:55 23.06.2022
ՆԱՏՕ-ն աշխատում է լուծել Թուրքիայի օրինական մտահոգությունները՝ կապված Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերի հետ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի հետ հանդիպումից հետո: Նա հիշեցրել է, որ հունիսի 28-30-ին Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում քննարկվելիք հարցերից են լինելու ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումները։ Ստոլտենբերգը երկու եվրոպական երկրների […]
20:47 23.06.2022
Կառավարությունում քննարկվել է 2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 40 միլիարդ դրամով ավելացնելու և այդ միջոցները ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ ուղղելու մասին հարցը: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ պետական բյուջեի կիսամյակային հարկային եկամուտներն ավելի են, քան ի սկզբանե նախատեսված էր։ Մանրամասները՝ ռեպորտաժում։
20:40 23.06.2022
Հունիսի 23-ին, ժամը 19։44-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Աջափնյակ, Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ, կոտրվել ծառեր և պոկվել էլեկտրական լարեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման […]
20:36 23.06.2022
Եվրոպական հեռարձակողների միությունը լիովին հասկանում է հիասթափությունը այն հայտարարության առնչությամբ, որ 2023 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթը չի կարող անցկացվել այս տարվա հաղթող Ուկրաինայում։ Այս մասին ասվում է Եվրոպական հեռարձակողների միության տարածած հայտարարության մեջ։ Փոխանցում է 1tv.ge-ն։ Եվրոպական հեռարձակողների միությունը պատասխանատվություն է ստանձնել ապահովելու մասնակիցների և անձնակազմի անվտանգությունը, և պլանավորումը պետք է անմիջապես սկսվի ընդունող երկրում: […]
20:30 23.06.2022
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Միլանի «Ինտեր» տեղափոխությունը ձգձգվում է: La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ, պատճառն այն է, որ Մխիթարյանի՝ «Ռոմայի» հետ գործող պայմանագիրը մինչև հունիսի 30-ը լինելու է ուժի մեջ: Սպասվում է, որ Մխիթարյանն արդեն հաջորդ շաբաթ կներկայացվի որպես միլանյան թիմի ֆուտբոլիստ: Հիշեցնենք՝ հայ ֆուտբոլիստը երեկ՝ հունիսի 22-ին, բուժզննում է անցել […]
20:23 23.06.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով գործընկերներին շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարը վկայակոչել է նախարարության և ՄԱԶԾ-ի միջև առկա է երկարաժամկետ համագործակցության և փորձի փոխանակման լավ պրակտիկան։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության միջև համագործակցությունը շարունակվում է ավելի քան 20 տարի: […]
20:16 23.06.2022
Վրաստանն ավելի արժանի էր ԵՄ թեկնածուի կարգավիճակին, քան Ուկրաինան և Մոլդովան, հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Իհարկե, ես չեմ նախանձում ոչ մեկի հաջողությանը, ընդհակառակը, ուրախ եմ ուկրաինացիների և մոլդովացիների համար, բայց Վրաստանն ավելիին էր արժանի, եթե այս երեք երկրներից որևէ մեկն արժանի էր դրան, դա մենք էինք: Ընկերներ, մենք բոլորս հասկանում ենք, որ այսօր Աշխարհում […]
20:10 23.06.2022
Թուրքիայի Կարսի քաղաքի Ուչլեր թաղամասում հայկական պատմական գերեզմանները շարունակում են ավերվել և ոչնչանալ։ Քաղաքի բնակիչները պահանջում են հնարավորինս շուտ պահպանման տակ վերցնել դրանք։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է «Cumhurriyet» պարբերականը։ Աղբյուրի համաձայն՝ բնակիչների շրջանում որպես հայկական գերեզմանոց հայտնի այդ վայրում խաչի պատկերներով բազմաթիվ գերեզմանաքարեր կան։ Այստեղ է գտնվում նաև հայկական եկեղեցին, որը ևս փլվելու […]
20:03 23.06.2022
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին` Լենա Նանուշյանը կարևորել է համավարակի թուլացումից հետո համագործակցությունն ակտիվացնելու հնարավորությունը: Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն ընդգծել են, որ COVID-19-ի հետ կապված իրավիճակը հաղթահարելու հարցում առողջապահության նախարարության նախաձեռնած քայլերը և առաջընթացն ակնառու են: Նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի հիմնական առաջնահերթությունները` առողջության […]
19:56 23.06.2022
Պաշտոնական այցով Ավստրիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հունիսի 23-ին ընդունել է Ավստրիայի Հանրապետության Դաշնային խորհրդի նախագահ Քրիստին Շվարց-Ֆուքսը: ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջ հետ զրույցում նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Ավստրիայի միջև քաղաքական հարթակում նկատվում է երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկա. տեղի են ունեցել ակտիվ փոխայցելություններ, հանդիպումներ նախագահների, վարչապետների, արտգործնախարարների […]
19:49 23.06.2022
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը նոր որոշում է կայացրել։ Այլևս ֆուտբոլի Ազգային լիգան, որը հզորությամբ երկրորդն է Ռուսաստանում, կոչվելու է Առաջին լիգա։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ որոշումը ուժի մեջ է մտնելու 2022/2023 մրցաշրջանի մեկնարկից։ Հզորությամբ Ռուսաստանի երկրորդ լիգան մինչև 1998 թվականը ևս անվանվել է Առաջին լիգա։ 1998 թվականից մինչև 2010 թվականը այն կոչվել է Առաջին դիվիզիոն։ 2011 թվականից հերթական […]
19:42 23.06.2022
Լիտվայի և Լատվիայի նախագահներն արձագանքել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կոչին, որտեղ Զուրաբիշվիլին խնդրում է Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ։ Լիտվայի նախագահ Գիտանա Նաուսեդան և Լատվիայի նախագահ Էգիլ Լևիցն ասել են, որ երկու երկրներն էլ աջակցում են Վրաստանի եվրաինտեգրմանը։ Լատվիայի նախագահը նշել է` այս ճանապարհին հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որ Վրաստանում եվրոպական կողմնորոշումը լինի […]
19:36 23.06.2022
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 23-25-ը Բրյուսելում մասնակցում է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի տարեկան 139-րդ և 140-րդ նստաշրջաններին: Քննարկվել են ՀՄԿ կոմիտեների, ենթակոմիտեների, հանձնաժողովների տարեկան հաշվետվությունները: Անդրադարձ է եղել նաև գալիք տարվա ռազմավարական ծրագրերին և առաջնահերթություններին։ Նստաշրջանների շրջանակում Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՀՄԿ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ, որի ընթացքում […]
19:30 23.06.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների, համայնքի վարչական պատասխանատուների, մարզի տարածքը սպասարկող ՋՕԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ Արթիկի համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել են Արթիկ համայնքի ոռոգման հիմնախնդիրներին վերաբերող հարցեր, այդ թվում` Մանթաշի ջրամբարից մինչև Վարդաքարի ջրամբար ջրամղմանը, ոռոգման համակարգերի մաքրմանն առնչվող խնդիրներ։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև […]
19:25 23.06.2022
Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին մասնակցելու նպատակով Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազ Բերիկ Ասիլովի հետ: Տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։ Շնորհավորելով Ղազախստանի իր գործընկերոջը գլխավոր դատախազ պատասխանատու պաշտոնում նոր նշանակվելու կապակցությամբ՝ Արթուր Դավթյանը […]
19:20 23.06.2022
Հունիսի 23-ին Օսլոյում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, նորվեգականը՝ ԱԳՆ պետքարտուղար Էիվինդ Վադ Պետերսսոնը։ Հանդիպման մեկնարկին կողմերը ողջունեցին Հայաստանի և Նորվեգիայի միջև ս․թ․ հունիսին նշվող դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը: Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-նորվեգական երկկողմ օրակարգի […]
19:13 23.06.2022
Եվրամիության 12 երկիր բախվել է ռուսական գազի մատակարարումների կրճատման խնդրին, որոնցից 10-ը վաղաժամ նախազգուշացումներ են արել՝ որպես գազամատակարարման անվտանգության համակարգի մաս, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ֆրանս Թիմերմանսը Բրյուսելում լիագումար նիստի շրջանակներում Եվրախորհրդարանում կայացած լսումների ժամանակ։ «Ընդհանուր առմամբ, 12 երկիր տուժել է ռուսական գազի մատակարարումների կրճատումից, 10 երկրներ վաղաժամ նախազգուշացումներ են արել՝ գազի մատակարարման […]
19:07 23.06.2022
Արդեն մի քանի ամիս է՝ գույքագրվում են տարբեր համայնքների կրթօջախների շենքային պայմաններին վերաբերող խնդիրները, որոնք, մարզպետի համապատասխան որոշումներով, լուծում կստանան ըստ առաջնահերթության։ Տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։ Մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի հետ այսօր եղել է մարզի հեռավոր գյուղերի՝ Ռյա Թազայի, Վարդաբլուրի, Նորաշենի, Գեղադիրի, Ծաղկահովիտի, Կանյաշիրի դպրոցներում՝ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։ Մարզպետարանի […]
19:02 23.06.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը մասնակցել է «Բիզնեսի հասանելիությունը արդարադատությանը և մրցակցության մասին օրենքի ընթացակարգը» խորագրով համաժողովին: Փոխնախարար Թումանյանցը բացման խոսքում ընդգծել է նմանատիպ միջոցառումների անցկացման կարևորությունը՝ գործարար համայնքի հետ երկխոսություն անցկացնելու տեսանկյունից՝ բիզնես միջավայրի խնդիրները վեր հանելու և դրանց համար լուծման ճանապարհներ գտնելու համար: Մասնավորապես, շեշտադրվել են ներկայումս միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ արդարադատության նախարարության կողմից […]
18:55 23.06.2022
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պահպանել է դիրքը և զբաղեցնում է 92-րդ հորիզոնականը (1242 միավոր)։ Աղյուսակի լավագույն հինգ թիմերն են հաջորդաբար Բրազիլիայի (1837), Բելգիայի (1821 ), Արգենտինայի (1770), Ֆրանսիայի (1764) և Անգլիայի (1737) հավաքականները։
18:53 23.06.2022
Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 800 մարդ, ավելի քան 1,4 հազար մարդ վիրավորվել է։ Այս մասին հունիսի 23-ին հայտարարել է Աֆղանստանում հումանիտար հարցերով ՄԱԿ-ի համակարգող Ռամիզ Ալաքբարովը։ «Վերջին տեղեկությունների համաձայն՝ հաստատվել է, որ մոտ 800 մարդ զոհվել է, ավելի քան 1400-ը վիրավորվել են, նրանցից շատերը ծանր վիճակում են, մի քանի հազար տներ […]
18:42 23.06.2022
Բուդապեշտում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում այսօր երկրորդ մեկնարկն է ունեցել մեր երկրի պատվիրակ Արթուր Բարսեղյանը: Նա 50մ ազատ լողաոճում, 23, 46 արդյունքով, 90 մասնակիցների պայքարում գրավել է 55-րդ տեղը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանը բատերֆլայ մրցաձևում, դարձյալ 50մ լողուղյակում, 93 մարզիկների մրցավեճում 28,8 վայրկյան ցուցանիշով զբաղեցրել է 43-րդ հորիզոնականը: Այդ արդյունքով մեր լողորդուհին սահմանել […]
18:36 23.06.2022
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը Թեհրանից ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք։ ՌԴ ԱԳ նախարարի աշխատանքային այցը երկօրյա է, հայտնում է ՏԱՍՍ-ը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը Բաքվում կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովին, ինչպես նաև նախատեսված է նրա հանդիպումը նախագահ Իլհամ Ալիևի հետ։
19:59 22.06.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որպես GAVI միջազգային դաշինքի խորհրդի անդամ, Ժնևում մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել են իմունականխարգելման ծրագրերի իրականացման խնդիրները, ամփոփվել են մինչ օրս իրականացված աշխատանքները, ընդունվել են առաջիկա ծրագրերի ֆինանսավորմանը և կառավարմանը վերաբերող ռազմավարական որոշումներ: Առողջապահության նախարարն այս դաշինքում ներկայացնում է Հայաստանն ու Հոնդուրասը։ Նիստի […]
19:55 22.06.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 12-15-ը պաշտոնական այցով եղել է Ֆրանսիայի Հանրապետությունում: Պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 14-ին նախարարը հանդիպել է Ֆրանսիայի «Université Paris-Saclay» համալսարանի գիտական և ճարտարագիտական հետազոտությունների գծով փոխնախագահ Միշել Գիդալի հետ: Կազմակերպվել է շրջայց «Soleil» գիտահետազոտական լաբորատորիայի տարածքով, որի ընթացքում լաբորատորիայի գլխավոր տնօրեն Ժան Դելանը ներկայացրել է լաբորատորիայի գործունեությունը: Հանդիպման […]
19:47 22.06.2022
Հունիսի 22-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը պաշտոնական այց է կատարելու Անկարա։ Նրան նախ ընդունելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որից հետո հանդիպում է կայանալու երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Հանդիպումներում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները։ Հիմնական օրակարգում, սակայն, լինելու է տնտեսությունը։ Երկու երկրների միջև ստորագրվելու են տարբեր պայմանագրեր։ Էրդողանն […]
19:25 22.06.2022
Ֆրանսիական COVID-19 պատվաստումների ծրագրի ղեկավար, համաճարակաբանության պրոֆեսոր Ալեն Ֆիշերն ասել է, որ արձանագրվող դեպքերի տվյալները ցույց են տալիս, որ երկրում սկսվել է COVID-19 համաճարակի նոր ալիք։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Մասնագետն ասել է, որ, իր կարծիքով, կասկած չկա, որ երկրում համաճարակի վերսկսման փուլ է ապրում՝ հավելելով, որ ինքն անձամբ է հանդես եկել հասարակական տրանսպորտում […]