Անցկացվել է Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի ամենամյա հուշամրցաշար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+23.09 oC

Անցկացվել է Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի ամենամյա հուշամրցաշար

18:56 20.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկա է գտնվել Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի ամենամյա հուշամրցաշարի եզրափակիչ հանդիպումներին: Հուշամրցաշարին 10 թիմ է մասնակցել:

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հենրիկ Հակոբյանի հուշամրցաշարի հաղթող է ճանաչվել ORWP Գլենդել թիմը, որն, ի դեպ, Հայաստան էր ժամանել հենց այս հուշամրցաշարին մասնակցելու նպատակով: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար Արմադա և ORWP Երևան թիմերը։

Հաղթող թիմերին պարգևատրել է Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը և Հենրիկ Հակոբյանի հայրը՝ ավագ մարզիչ Գուրգեն Հակոբյանը (ընկեր Համիկ):

Հենրիկ Հակոբյանը ևս ջրագնդորդ էր, իր թիմի ավագն էր և շատ խոստումնալից՝ իր տարիքայինների խմբում: Նա նաև որպես մարզիչ էր աշխատում «Հիլլս» սպորտային համալիրում: Հենրիկի հայրը՝ մարզիչ Գուրգեն Հակոբյանը (ընկեր Համիկ), ասում է՝ որդու հերոսական մահից հետո որոշել է յուրաքանչյուր տարի՝ Հենրիկի ծննդյան օրը, նրան նվիրված հուշամրցաշար անցկացնել: Հուշամրցաշարն այս տարի անցկացվում էր երկրորդ անգամ. «1,5 ամսվա ծառայող էր Հենոն, երբ պատերազմը սկսվեց: Զոհվեց հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, ԱԹՍ-ի հարվածից: Հավատս չէր գալիս, բայց դա էր իրականությունը: Այսօր իր հիշատակը վառ եմ պահում մեր սպորտի՝ ջրագնդակի միջոցով: Հենոն շատ սպորտային տղա էր, ու սպորտից դուրս էլ ամեն ինչով առանձնանում էր»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքերով՝ 10 թիմով նմանօրինակ հուշամրցաշարի անցկացումը շատ կարևոր էր.  «Այն, ինչ տեղի է ունենում այստեղ, շատ կարևոր է, հանդիսանում է ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերից մեկը: Մենք այսօր ջրագնդակը տեսնում ենք զրոյական կետից շարժված և առաջ ընթացող: 10 թիմերի մասնակցությամբ այս մրցաշարը վկայությունն է այն բանի, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք՝ հաշվի առնելով այն, որ օրերս այս մարզաձևում լուրջ գործընթաց իրականացրինք՝ միավորելով ֆեդերացիան և դրա շառավիղները»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծում է՝ պետությունն ամեն ինչ անելու է թիմային այս մարզաձևը զարգացնելու ուղղությամբ. «Ջրագնդակը շատ հզոր մարզաձև է՝ լինելով աշխարհի ամենաբարդ մարզաձևերի եռյակում: Ֆիզիկապես շատ է կոփում: Ինչո՞ւ չզարգացնենք, երբ տեսնում ենք, թե ինչ խանդավառություն է տիրում այստեղ: Այսքան երեխա զբաղվում է սպորտով, առողջ ապրելակերպով, դրանով նաև պիտանի մարդ է դառնում այս երկրի համար»:

Կարեն Գիլոյանը նշում է՝ պետությունն ի վիճակի է մի փոքր ավելացնել ֆինանսները և մի օր, հնարավոր է, Հայաստանում նաև ջրագնդակի միջազգային մրցաշար անցկացնենք. «Գուցե դա տեղի ունենա 2 տարի հետո: Երբ տեսնենք, որ ունենք մրցունակ թիմ, Հայաստանում նաև միջազգային պատանեկան մրցաշար կանցկացնենք և զարկ կտանք մարզաձևի զարգացմանը: Ամեն ինչ անելու ենք, որ ջրագնդակը մի օր լինի մեր ուժեղ մարզաձևերից մեկը: Դրա համար քիչ ժամանակ չի պահանջվի, բայց մենք գնալու ենք այդ ճանապարհով»:

Նշենք, որ Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի ամենամյա հուշամրցաշարին մասնակցել է նաև «Զինվորի տան» թիմը, որը ևս կազմավորվել է Հենրիկ Հակոբյանի հոր՝ Համիկ Հակոբյանի ջանքերով. «Իմ նպատակներից մեկը պարալիմպիկ թիմ ստեղծելն էր: Տղաների հետ մարզվեցինք, լողալ սովորեցրինք: Շատ լավ մասնակցեցին նաև այս հուշամրցաշարին»:

Ընկեր Համիկի ջանքերով ստեղծվել է նաև «Հենրի հիլլս» ակումբը՝ նվիրված որդու հիշատակին:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում ջրագնդակի 6 ակումբ է գործում, իսկ այս մարզաձևով զբաղվող երեխաների թիվը գերազանցում է 400-ը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվեց օդանավակայանում

12:50 23.05.2025

Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվեց օդանավակայանում

Մայիսի 21-ի առավոտյան ժամը 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Փարիզ-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 27-ամյա մի տղամարդ: 2024 թվականի ապրիլից Եգիպտոսի Արաբական Հանրապետության ինտերպոլի կողմից նա հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Հարի Քեյնը` Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

12:37 23.05.2025

Հարի Քեյնը` Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Անգլիացի ֆուտոբլիստն ավարտված մրցաշրջանում 31 խաղում 26 գոլ է խփել, կատարել 10 գոլային փոխանցում։ Նա նաև առաջնության գլխավոր ռմբարկուն է և «Բավարիայի» կազմում դարձել է երկրի չեմպիոն` նվաճելով կարիերայի առաջին տիտղոսը։ ...

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբ

12:27 23.05.2025

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբ

Մայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...

Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցից

12:20 23.05.2025

Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցից

Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան դպրոցի 10-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն օրերս հյուրընկալվել են Պետական եկամուտների կոմիտեում։ Հանդիպման ընթացքում դպրոցականները ներկայացրել են «Շենացրու՛ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով իրենց հեղինակային նախագիծը։ Աշակերտներն իրենց աշխատանքում անդրադարձել են հարկերի վճարման կարևորությանը՝ որպես պետության զարգացման կարևոր հիմնասյան, ուսումնասիրել են կայուն հարկային համակարգ ունեցող զարգացած երկրների հաջողված փորձն […] ...

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքը

12:11 23.05.2025

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքը

Հունգարիայի կառավարությունը մտադիր է կանխել Եվրահանձնաժողովի ծրագրի ընդունումը, որը նախատեսում է 2027 թվականի վերջից ԵՄ երկրներ ռուսական էներգամատակարարումների լիակատար արգելք: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա նշել է, որ Բրյուսելում այս հարցերի շուրջ բանակցություններում Բուդապեշտը պետք է «ցուցաբերի ոչ միայն իմաստություն, այլև համառություն՝ կանխելու համար այնպիսի որոշման կայացումը, որը կարգելի ռուսական գազի […] ...

SHANTNEWS

12:00 23.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP