19:03 15.06.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 15-17 աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Նախագահը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: Հայտնում են նախագահի աշխատակազմից։ Այցի շրջանակում նախատեսված են նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները մասնակից պետությունների ղեկավարների հետ: Վահագն Խաչատուրյանը կհանդիպի նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
18:59 15.06.2022
Համաձայն Գեղարքունիքի մարզի բնակչության պաշտպանության միջոցառումների 2022 թվականի պլանի, Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ 2022 թվականի հունիսի 15-ին մարզպետարանում անցկացվեց հերթական շտաբային ուսումնավարժությունը այս անգամ՝ «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում» թեմայով։ Ուսումնավարժությանը ընդգրկված էր Գեղարքունիքի մարզպետարանի ղեկավար կազմը, մարզի տարհանման հանձնաժողովի, Մարտունու համայնքապետարանի և Լիճք բնակավայրի, ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի ՄՓՎ և «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչներ։ Բացման խոսքում Գեղարքունիքի […]
18:46 15.06.2022
Թուրքիան մերժել է Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինքին միանալու շուրջ ՆԱՏՕ-ի առաջարկած բանակցությունները։ Այս մասին հունիսի 15-ին հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով կազմակերպության աղբյուրին։ «Եռակողմ հանդիպումը, որը կազմակերպվել էր դաշինքի միջնորդությամբ, վերջնական նպատակն էր, բայց մենք դեռ չենք հասել դրան»,- ասել է ՆԱՏՕ-ն: Բանակցություններն ուղղված էին Հելսինկիի և Ստոկհոլմի դաշինքին միանալու Անկարայի դիմադրության հաղթահարմանը։ Թուրքական […]
18:34 15.06.2022
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տվյալներով՝ լաբորատոր հետազոտություններով, Վրաստանում հաստատվել է «Կապիկի ծաղիկ» վիրուսի առաջին դեպքը։ Հաղորդում է Aliq Media-ն; Ըստ կենտրոնի տվյալների՝ պացիենտը վարակվել է Եվրոպայում: «Հիվանդն ունեցել է վիրուսի թեթև ձև և համապատասխան բուժումից հետո դուրս է գրվել բուժհաստատությունից։ Ուսումնասիրվել են նաև շփումները, և ոչ մի դեպքում կլինիկական նշաններ չեն […]
19:50 14.06.2022
Հունիսի 13-17-ը Արագածոտնի մարզում կիրականացվի համայնքների և կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում։ Միջոցառումն այսօր առավոտյան մեկնարկեց Արագածոտնի մարզպետարանի դահլիճում՝ մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի և աշխատանքային խմբի հավաքով։ Ներկա էին փոխմարզպետներ Հարություն Գուլյանը, Էդգար Փարվանյանը, մարզպետի խորհրդականներ Արմեն Գրիգորյանը, Ռազմիկ Թադևոսյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ, մարզային քաղպաշտպանության ծառայության պատասխանատու պաշտոնատար անձինք (ԱԻՆ, ոստիկանության, […]
19:39 14.06.2022
Հայաստանի ֆոնդային բորսայում հունիսի 14-ին տեղի է ունեցել պետական պարտատոմսերի AMGN36294251 տարբերակիչ ծածկագրով տեղաբաշխման աճուրդ։ Տեղեկացնում է Հայաստանի ֆոնդային բորսան։ Պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ծավալը կազմել է 25 մլրդ ՀՀ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 35,3 մլրդ ՀՀ դրամ` գերազանցելով տեղաբաշխման ծավալն ավելի քան 41%-ով։ Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10.9690%, իսկ արժեկտրոնի տարեկան […]
19:28 14.06.2022
Եվրահանձնաժողովը Եվրամիությանը խորհուրդ կտա Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տրամադրել, սակայն տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի դեպքում այնքան էլ համոզված չէ։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Politico.com-ը, որի աղբյուրները հունիսի 13-ին Բրյուսելում տեղի ունեցած բանավեճի մասին տեղեկացված պաշտոնյաներն են: Հրապարակման մեջ ընդգծվում է, որ Եվրահանձնաժողովում բանավեճին նախորդել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Կիև, որտեղ […]
19:20 14.06.2022
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում մանրամասն քննարկվել են ինչպես խաղողի մթերման հետ կապված հարցերը, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտի խաղողի մթերման պետական աջակցության ծրագրերը։ Քննարկմանը մասնակցել են «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Բերդի մասնաճյուղի կառավարիչ Գարիկ Վարդանյանը, «Իջևանի գինու և կոնյակի գործարան» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարտին Մարտիրոսյանը, «Էկոգարդեն» […]
19:07 14.06.2022
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի խաղարկության 2022/23 մրցաշրջանի որակավորման փուլի վիճակահանությունը։ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը» ուժերը կչափի ռումինական «Կլուժի» հետ։ Առաջին շրջանի հանդիպումները կկայանան հուլիսի 5-ին և 6-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 12-ին և 13-ին։ Հայտնում է ՀՖՖ-ն։
19:03 14.06.2022
Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնում հունիսի 13-ին նշվել է վրաց-հայկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից: Հաղորդում է Aliq Media-ն։ Ընդունելության ու համերգին ներկա են գտնվել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալին, Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն, խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր […]
18:47 14.06.2022
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ 2020թ. Սև ծովում գտնվող Սաքարյա գազի հանքավայրում հայտնաբերված բնական գազի առաջին արդյունահանումը կսկսվի 2023 թվականից։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Դոնմեզը նշել է, որ իրենք նախատեսում են առավելագույն արդյունահանման հասնել մինչև 2026 թվականը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարել է, որ 2023-ի առաջին քառորդում օրական արտադրված […]
18:35 14.06.2022
Անցած շաբաթվա ընթացքում (06-12.06.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 515 նոր դեպք։ Առողջացել է 546 հիվանդ, իսկ 3 պացիենտ մահացել է։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Փոխանցում է aliq.ge-ն։ Ըստ տվյալների՝ վարակվածների մոտ հիմնականում գերակշռում է «Օմիկրոնի» B.A.2 շտամը։ Մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում 100 հազար 232 թեստավորում է կատարվել: Դրականության […]
18:32 14.06.2022
Իսրայելի արտգործնախարար Յայիր Լապիդը կոչ է արել Իսրայելի քաղաքացիներին լքել Թուրքիան: Իսկ օրեր առաջ էլ իսրայելական մամուլն էր Թուրքիայում գտնվող իսրայելցիներին հորդորել հնարավորինս շուտ հեռանալ այդ երկրից։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Որպես պատճառ՝ նախարար Լապիդը նշել է այն, որ թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են մի խումբ իրանցի հատուկջոկատայինների, որոնք իբր պատրաստվում էին հարձակումներ գործել Թուրքիայում […]
18:14 14.06.2022
Հունիսի 14-ին՝ ժամը 16։54-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են Լեռնագոգ գյուղի բնակելի, երկհարկանի շենքի նկուղները․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարներն իրականացնում են ջրահեռացման և ջրալցման կանխարգելիչ աշխատանքներ։
19:43 13.06.2022
Կարկտահարություն Մարտակերտի և Ասկերանի շրջաններում։ Մարտակերտի վերին ենթաշրջանում շուրջ մեկ ժամ տևողությամբ տեղացած կարկուտը բնակչությանը նյութական վնասներ է պատճառել: Տնամերձ հողամասերում և այգիներում կարկուտը վնասել է բանջարաբոստանային մշակաբույսերը և բերքատու ծառերը: Տեղեկացնում ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտի շերտը Չափար գյուղում հասել է 2 սմ-ի, Վաղուհասում, Հաթերքում և Գետավանում՝ 1սմ-ի, […]
19:40 13.06.2022
«Զանգակ» մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակներում կառուցվում է նոր շենք: Շենքի կառուցման համար հատկացվել է մոտ 245 մլն դրամ, որից մոտ 24 մլն դրամը համայնքի ներդրումն է: Մանկապարտեզը նախատեսված է 75 երեխայի համար: Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը եղել է […]
19:24 13.06.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն: 2004 թվականից Հայաստանում գործունեություն իրականացնող Սինոփսիս Արմենիա ընկերությունը զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով՝ էլեկտրոնային նախագծման ավտոմատացման, արտադրության համար նախագծման և կիսահաղորդչային մտավոր սեփականության մշակման ոլորտներում: Ընկերությունը հյուրընկալել է մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկագիտության 2021թ. Նոբելյան մրցանակակիր, Scripps Research ինստիտուտի պրոֆեսոր Արդեմ Փաթափությանին, որը Հայաստան է […]
19:09 13.06.2022
Հունիսի 13-ին մեկնարկել է 2022 թվականի ամառային զորակոչը: Պարտադիր զինվորական ծառայության մեկնող երիտասարդների հետ տարվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի և բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ: Զորակոչի գործընթացի պատասխանատուները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են զորակոչիկների դիմավորման, ընդունման […]
19:03 13.06.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և Վիսագինասի քաղաքապետ Էռլանդուս Գալագուզին: Հյուրերին ուղեկցել են Լիտվայում Հայաստանի դեսպան Հովհաննես Իգիթյանը և Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը: Ողջունելով Լիտվայի Հանրապետությունը ներկայացնող պաշտոնյաների այցն Արմավիրի մարզ՝ Էդվարդ Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Լիտվայի միջև տարբեր ոլորտներում սերտ […]
18:52 13.06.2022
Հունիսի 11-ին Ախուրյան համայնքի Կամո բնակավայրում օծվել է գյուղի նորակառույց եկեղեցու խաչը՝ ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի: Տեղեկացնում է Ախուրյանի համայնքապետարանը։ Միանավ, բազիլիկ եկեղեցին ունի 9 մ լայնություն և 15 մ երկարություն: Այն ներառված էր Մայր Աթոռի 2021 թվականի եկեղեցաշինական ծրագրում: Եկեղեցու շինարարությունն իրականացվում է ամերիկացի բարերար ամուսինների նվիրատվությամբ։ Եկեղեցու շինարարական […]
18:45 13.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն (ԿՊ): Պատվիրակության կազմում է նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԿՊ առողջապահության նախարար Հանան բինթ Մուհամմադ ալ-Քուվարին ստորագրել են առողջապահության բնագավառում երկու երկրների համագործակցության պայմանագիր: Վերջին շրջանում առողջապահության բնագավառում զգալիորեն ակտիվացել են հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Կատարի […]
18:41 13.06.2022
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվել է Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի կոնվենցիայի համաժողով, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել կոնվենցիայի գործադիր քարտուղար Մագելոն Դեժան-Պոնը և օտարերկրյա փորձագետներ Տապիո Հեյկիլան, Միրնա Բոժիչը, Իլեանա Կիսիլևիչն ու Մարտա Ռոդրիգեսը։ Եռօրյա միջոցառման առանցքում լանդշաֆտի հիմնախնդիրների և դրա վերաբերյալ կրթական ծրագրերի դիտարկումն էր։ Փորձագետները, պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները, Ճարտարապետության և շինարարության […]
18:41 13.06.2022
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Քոթանջյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի նախագահությամբ: Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. հունիսի 15-ին՝ ժամը 17:30-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 16-ին՝ ժամը 11:00-13:00-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից:
18:25 13.06.2022
Իսպանիան «Patriot» հակօդային ու հակահրթիռային պաշտպանության մարտկոց է ուղարկել Թուրքիա: Հաղորդվում է, որ Իսպանիայի ռազմական նավատորմին պատկանող «YSABEL» լոգիստիկ նավով Թուրքիա տեղափոխված «Patriot»-ը հունիսի 10-ին հասել է Մերսինի նավահանգիստ: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ըստ թուրքական աղբյուրի՝ ենթադրվում է, որ այդ մարտկոցն Ադանայի Ինջիրլիք ռազմաբազայում տեղակայված իսպանական «Patriot»-ի մարտկոցին լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու համար է ուղարկվել: Սակայն նկարներից պարզ է […]
18:07 13.06.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ. «Մեծ ցավով տեղեկացա թատրոնի և կինոյի անվանի դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան մասին: Ավելի քան հինգ տասնամյակ բեմում և էկրանին՝ Ռաֆայել Քոթանջյանը ստեղծել է վառ և ինքնատիպ կերպարներ, որոնք արժանացել են համընդհանուր ճանաչման և սիրվել ոչ միայն […]
19:58 11.06.2022
«Արարատի մարզում ծանոթացա Այնթափ-Մխչյան-Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության, Եղեգնավան-Այգավան ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Չնախատեսված կանգառ ունեցա նաեւ Նոր Կյանք համայնքում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ: Կառավարության ղեկավարին ուղեկցել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Քաղաքաշինության կոմիտեի […]
19:52 11.06.2022
ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար առաջին անգամ կին է նշանակվել։ Չոյ Սոն Հեն, ով նախկինում փոխարտգործնախարար էր և հանդես էր գալիս որպես Փհենյանի միջուկային հարցերով գլխավոր բանակցող, նշանակվել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում, շաբաթ օրը՝ հունիսի 11-ին, հաղորդել է պետական տեղեկատվական գործակալությունը: Այս պաշտոնում նա փոխարինեց նախկին բանակի սպա Լի Սոնգ Գվոնին։ Նույնիսկ […]