19:45 11.06.2022
Թեհրանն ու Կարակասը ստորագրել են 20 տարի ժամկետով համապարփակ ռազմավարական համագործակցության համաձայնագիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 11-ին հայտնել է IRIB ռադիոհեռուստահեռարձակող կորպորացիան։ Փաստաթուղթը ստորագրվել է Թեհրանում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ներկայությամբ։ Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն քաղաքական, մշակութային, նավթային, նավթաքիմիական և զբոսաշրջության ոլորտներում։
19:29 11.06.2022
Հունիսի 9-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի» մշակմանն ուղղված հերթական հանդիպում-քննարկումը, որին մասնակցեցին Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության, առողջապահության և սոցիալական ապահովության, քաղաքաշինության, ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչությունների և մարզի խոշորացված համայնքների ներկայացուցիչներ։ Ծրագրի առանձին դրույթների իրազեկմամբ հանդես եկան ՀՀ շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, օզոնային շերտի հարցերով ազգային […]
19:21 11.06.2022
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Թուրքիայում հուլիսի 1-ից տարբեր քաղաքներում օտարերկրյա քաղաքացիների բնակության քվոտան նախատեսվում է կրճատել մինչև 20 տոկոս։ Վերջին ամիսներին Թուրքիայում նկատվում է Սիրիայից փախստականների հսկայական հոսք, ինչը տեղի քաղաքացիների շրջանում որոշակի դժգոհություններ է առաջ բերել։ Երկրի կառավարությունը մտադիր է նախագիծ իրականացնել հենց Սիրիայում՝ հավաքովի տներ կառուցելու համար՝ սիրիացի […]
19:06 11.06.2022
Ազգերի Լիգայի խաղարկության B դիվիզիոնի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Լեհաստանում մրցում էր Ուկրաինայի ընտրանու հետ և խոշոր հաշվով պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 3-0 հաշվով։ Այս խաղից հետո մեր հավաքականը 3 միավորով 3-րդն է խմբում, իսկ Ուկրաինան 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Ազգերի լիգայի հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի Շոտլանդիայի դեմ հունիսի 14-ին, Երևանում։ Հաղորդում […]
18:43 11.06.2022
Թուրքիայում բախվել են բեռնատարը և միկրոավտոբուսը, ինչի հետևանքով ութ մարդ մահացել է, տասը՝ վիրավորվել, հայտնում է DHA-ն։ «Շաբաթ օրը Թուրքիայի արևմտյան նահանգում բախվել են բեռնատարը և հարսանյաց հյուրերին տեղափոխող միկրոավտոբուսը, ինչի հետևանքով ութ մարդ մահացել է, 10-ը վիրավորվել», – հայտնում է գործակալությունը՝ հավելելով, որ երկու մեքենաների միջև ուժգին բախում է եղել։
18:21 11.06.2022
Փրկարարները յոթ մարդու մարմին են հայտնաբերել Ապենինյան լեռներում ուղղաթիռի կործանման վայրում՝ կենտրոնական Իտալիայի Տոսկանա և Էմիլիա Ռոմանիա սահմանին։ Այս մասին հունիսի 11-ին հայտնել է ANSA գործակալությունը։ Ուղղաթիռն օդ է բարձրացել հունիսի 9-ին Լուկկիից հյուսիսային ուղղությամբ։ Օդաչուի հետ կապն ընդհատվել է Մոդենա շրջանի լեռների վրա։ Ուղղաթիռում յոթ մարդ է եղել։ Վեց ուղևորներն էլ օտարերկրացիներ են՝ Թուրքիայի […]
18:13 11.06.2022
Գերմանիայի առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախը և Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն արգելափակվել են ուկրաինական կլինիկաներից մեկի վերելակում։ Այս մասին շաբաթ օրը՝ հունիսի 11-ին, հայտնել է Լաուտերբախը Twitter-ի իր էջում։ «Կլինիկաները գտնվում են անմխիթար վիճակում։ Այստեղ ես մնացել եմ վերելակում՝ առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոյի հետ»,- գրել է նա։ Լաուտերբախը հայտարարել է, որ վերելակն անսպասելիորեն կտրուկ իջել […]
17:57 11.06.2022
Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ՝ սուբվենցիոն ծրագրերով, այս տարի ևս իրականացվում են մարզը բարենորոգելու, համայնքները զարգացնելու ծավալուն աշխատանքներ։ Տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։ Մասնավորապես, 2022թ․ Արագածոտնում հաստատվել են 23 սուբվենցիոն ծրագրեր, որոնք կիրագործվեն բոլոր համայնքներում։ Սույն ծրագրերի ընդհանուր նախնական արժեքը կազմում է 3 մլրդ 318 մլն 415 հազար 590 ՀՀ դրամ։ Մարզում շինարարական ակտիվ եռուզեռ է, և ուրախ ենք […]
17:50 11.06.2022
Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերի խոսքով՝ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակը պետք է տրամադրվի Ուկրաինային՝ պայմանով, որ մյուս դիմորդները՝ Արևմտյան Բալկանների երկրները և Մոլդովան, նույնպես կստանան այդ կարգավիճակը։ Ավստրիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Տալլինում Էստոնիայի վարչապետ Կայա Կալլայի հետ կայացած մամուլի ասուլիսում։ Փոխանցում է 1tv.ge-ն։ «Ավստրիայի համար «պայման» կա, որ եթե Ուկրաինան թեկնածուի կարգավիճակ ստանա, […]
17:27 11.06.2022
Եվրահանձնաժողովը մինչև հաջորդ շաբաթվա վերջ կձևակերպի իր կարծիքն այն մասին, թե արդյոք Ուկրաինան պետք է լինի ԵՄ անդամակցության թեկնածու, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Ֆոն դեր Լայենը ժամանել էՈւկրաինա՝ քննարկելու ԵՄ-ին անդամակցելու Կիևի դիմումը։ «Ինչպես գիտեք, հանձնաժողովը ներկայում պատրաստում է, այսպես կոչված, փորձագիտական եզրակացության առաջարկությունները ԵՄ անդամ երկրների համար, մենք օր ու […]
20:56 10.06.2022
Սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգիրքը այլևս պատասխանատվություն չի նախատեսում ծանր վիրավորանքի համար: Ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունը նախատեսվել էր հասարակության խոր բևեռացման պայմաններում առանձին խմբերի և անհատների խայտառակ անընդունելի վարքագիծը զսպելու նպատակով: Այս մասին է նշված ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հայտարարության մեջ Որքան էլ առանձին քաղաքական շրջանակներ հայտարարում էին ծանր […]
20:54 10.06.2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ: ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարները նախ հանդիպել են նեղ, այնուհետ ընդլայնված կազմերով, քննարկել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր: Նիստից հետո Արարատ Միրզոյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մամուլի համար հայտարարություններով […]
20:41 10.06.2022
Այսօր Տավուշի մարզպետարանում կայացել է մարզային զորակոչային հաձնաժողովի հերթական նիստը, որը վարել է մարզպետ, զորակոչային հաձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյանը։ Օրակարգի առաջին հարցով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի տարածքային N1 և N2 ստորաբաժանումների ղեկավարները հաշվետվություն են ներկայացրել 2022 թվականի ամառային զորակոչի վերաբերյալ։ Այնուհետև քննարկվել են զորակոչից տարկետման տրամադրման անձնական գործերը։ Նիստում անդրադարձ է […]
20:35 10.06.2022
Հունիսի 10-ին, ժամը 19։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի թաղ 8-րդ փողոցի նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։29-ին, մարվել` 19։37-ին: Այրվել են տան […]
20:27 10.06.2022
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի առթիվ Վանաձորի կերպարվեստի թանգարանում բացվեց «Մեծ հաղթանակի դեմքերը» խորագրով ֆոտոցուցահանդեսը: Նախագիծը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հայ վետերաններին, ովքեր պայքարել են հանուն հաղթանակի՝ պատերազմի դաշտում ու թիկունքում: Նախագիծը կյանքի է կոչել Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը (Երևանում ռուսական տունը)։ Տեղկացնում է Լոռու մարզպետարանը։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ […]
20:21 10.06.2022
ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել զբոսաշրջիկների կողմից COVID-19 թեստ ներկայացնելու պահանջը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի օգնական Քևին Մունյոսը։ Մունյոսը նշել է, որ պատվաստանյութերի եւ բուժման մեթոդների վերաբերյալ նախագահի աշխատանքը կարեւոր նշանակություն ունի ոլորտի զարգացման համար, եւ որ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները մոնիթորինգ կիրականացնեն գիտական տվյալների հիման վրա […]
20:10 10.06.2022
Բրիտանացի տնտեսագետ Թիմաթի Աշը Թուրքիայի տնտեսությանը սպասվող ճակատագիրը համեմատել է Լիբանանի տնտեսության հետ, երբ այդ երկիրը հայտնվել էր դեֆոլտի (սննկացման) եզրին: Լիբանանի կենտրոնական բանկում ստեղծված դոլարի լիկվիդայնության խնդիրն ու տարադրամի ռեզերվների կրճատումը լուրջ ճգնաժամերի առաջացման ճանապարհ էին բացել: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ապրիլին սնանկության շեմին հասած Լիբանանի կառավարությունը կարողացավ երկիրը ոտքի վրա պահել միայն «Արժույթի միջազգային […]
20:06 10.06.2022
ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 1-ին հրապարակայնորեն ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախատեսվել էր այս շաբաթվա ընթացքում կազմակերպել 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների հանդիպումը Քննչական կոմիտեի նախագահի հետ: Կոմիտեի պաշտոնատար անձի միջոցով դեռևս հունիսի 7-ին իրազեկվել է հիշյալ հանդիպումը 2022 թվականի հունիսի 10-ին ժամը 18:00-ին կազմակերպելու վերաբերյալ […]
19:56 10.06.2022
Եվրոպական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ժամանակակից ռենտգեն սարքավորում են նվիրել Գորիսի բժշկական կենտրոնին ռադիոլոգիայի կաբինետում օգտագործելու համար՝ երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում: Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ Եվրոպական միության ֆինանսավորմամբ մայրաքաղաք Երևանում և մարզերում ռենտգեն սարքավորումներ են ստացել ևս 6 […]
19:50 10.06.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ ներկայացուցիչ Անդրեա Բաջիոլիին և EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար, ԳՄՀԸ Քրիստիան Հենշելին, որոնց հետ զրուցել են «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետարանում կայացած՝ «Անասնապահության կայուն կառավարումը Սևանա լճի շրջակա միջավայրի բարելավման նպատակով» կայացած աշխատաժողովի թեմայով։ Զրույցի ընթացքում անդրադարձել են («ECOServe») մարզում նախատեսվող ծրագրերին և […]
19:39 10.06.2022
Չեխիայում բնակվող քրդերն Պրահայի հրապարակում գտնվող արտգործնախարարության շենքի առջև բողոքի ակցիա կիրականացնեն` ընդդեմ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այցի։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է քրդական Fırat լրատվական գործակալությանը: Նշենք, որ Չավուշօղլուն Պրահա կատարելիք այցի շրջանակում հանդիպելու է իր չեխ պաշտոնակցի՝ Ժան Լիպավսկիի հետ։ Աղբյուրի հաղորդմամբ՝ թուրքական պետությունն օժանդակություն է ակնկալում Սիրիայի քրդերի դեմ ծրագրվող «կեղտոտ […]
20:59 09.06.2022
Չինաստանը կարող է ժամանակին հայտնաբերել կապիկի ծաղիկի պոտենցիալ բերովի դեպքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է CGTN-ն, այս մասին հայտարարել է Չինաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնյան: Կենտրոնի ենթակայությամբ գործող Վիրուսային հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային ինստիտուտի ղեկավարն ասել է, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ստեղծել է ՊՇՌ մեթոդ՝ կապիկի ծաղիկի վիրուսը հայտնաբերելու համար: Նրա […]
20:52 09.06.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ներկա է եղել Էգեյան ծովի տարածաշրջանում այդ երկրի ԶՈՒ-երի կողմից անցկացվող մասշտաբային «EFES 2022» զորավարժությունների ցուցադրական օրվա գործողություններին: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Էրդողանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով մի շարք հարցերի, որոնց թվում Սիրիայի հյուսիսում քրդական գործոնին և Հունաստանի հետ առկա լարվածությանը: Սիրիայի վերաբերյալ նա նշել է, որ ԹՀ-ն երբեք թույլ չի տալու, որ […]
20:45 09.06.2022
Արդարադատության Նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄքԴոնալդին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին և Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանիին: Նախարարը գոհունակություն Է հայտնել ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետության, արձանագրած արդյունքների և հայ-ամերիկյան համագործակցության բարձր մակարդակի վերաբերյալ: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄքԴոնալդն իր հերթին պատրաստակամություն […]
20:39 09.06.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ՌԴ արտաքին գործերի նախարարին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է. «Ուրախ եմ ձեզ հետ հանդիպման և նախագահի նստավայրում ձեզ ողջունելու հնարավորության համար: Դուք միշտ ցանկալի հյուր եք Հայաստանի և հայ ժողովրդի համար: Մենք շատ լավ գիտենք այն […]
20:36 09.06.2022
ՄԱԿ-ի բանաձևը վերահաստատում է Աբխազիայի և Ցխինվալի շրջաններից հարկադիր վերաբնակների հիմնարար իրավունքները, ներառյալ իրենց տներ կամավոր, անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքը՝ անկախ էթնիկ պատկանելությունից,- այս մասին ասվում է հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակի հաղորդագրության մեջ, որը գերատեսչությունը տարածում է գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում՝ «Աբխազիայից, Վրաստանից և Ցխինվալիի տարածաշրջանից / Հարավային Օսիա, Վրաստանից, ներքին […]
20:22 09.06.2022
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի-Մալորին: Նախարար Անդրեասյանն ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունն իր առանցքային դերակատարումն ունի անկախ դատական համակարգի կայացման համար՝ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունները կյանքի կոչելու հարցում։ Նախարար Անդրեասյանը գոհունակությամբ փաստել է, որ Վենետիկի […]
20:11 09.06.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հունիսի 8-ին աշխատանքային այց է կատարել Մեղրի համայնք՝ ուսումնասիրելու այստեղ վերջերս պարբերաբար կրկնվող ջրամատակարարման երկարատեւ ու անկանոն խափանումների պատճառները, այցելելու համակարգի ենթակառուցվածքներ ու տեղում տեսնելու դրանց հնարավորությունները, ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու իրավիճակից ելք գտնելու եւ բնակչությանը բնականոն գրաֆիկով խմելու, նաեւ ոռոգման ջուր մատակարարելու հնարավորությունները։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։ Ռ․Ղուկասյանն այցելեց Մեղրի […]