19:46 09.06.2022
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին ասված է հինգշաբթի օրը Ուկրաինայի ղեկավարի կայքում հրապարակված հրամանագրում։ «Ուկրաինայի Սահմանադրության 107-րդ հոդվածի համաձայն՝ որոշում եմ ընդունել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի 2022 թվականի հունիսի 9-ի «Անձնական հատուկ տնտեսական և այլ սահմանափակող միջոցներ (պատժամիջոցներ) կիրառելու մասին» որոշումը,-ասվում […]
19:41 09.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բուհական համակարգի զարգացմանն ու ակադեմիական միջավայրի ձևավորմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ բուհական կրթության զարգացումը կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն և ընդգծել բուհերի՝ միջազգային չափանիշների համապատասխանելիության, բարձրորակ կրթության ապահովման խնդրի կարևորությունը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում առկա խնդիրների լուծմանը, […]
19:35 09.06.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Երկու երկրների ղեկավարները նախ առանձնազրույց են ունեցել, ինչին հաջորդել է պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Էրդողանն ու Մադուրոն ներկա են գտնվել երկու երկրների միջև տուրիզմի, բույսերի պաշտպանության և կարանտինի ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրերի ստորագրմանը։ Համագործակցության մասին հուշագիր են ստորագրել նաև Թուրքիայի […]
19:30 09.06.2022
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ Հայաստանում արդեն իսկ խոշորացված 13 համայնքներ կմիավորվեն 5 համայնքի մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ արտահերթ նիստում քվեարկությամբ ստացավ 55 կողմ ձայն: Հայաստանում միավորման, խոշորացման գործընթացը սկսվել […]
19:23 09.06.2022
Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրոպական խորհրդին և նրա ժողովրդավարական գործընկերներին դիտարկել Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ անձնական պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Հաղորդում է Aliq Media-ն։ Համապատասխան փոփոխությունը մտցվել է Եվրախորհրդարանի հինգ քաղաքական խմբերի նախաձեռնած համատեղ բանաձևում Վրաստանում ԶԼՄ-ների ազատությունների և լրագրողների անվտանգության խախտումների վերաբերյալ։ Ըստ բանաձևի՝ Եվրախորհրդարանը մտահոգված է […]
19:16 09.06.2022
Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Լեհաստանի Լոձ քաղաք, որտեղ Ազգերի լիգայի Բ լիգայի առաջին խմբի երրորդ տուրի շրջանակում կմրցի Ուկրաինայի ընտրանու հետ։ Հայտնում է ՀՖՖ-ն։ Հավաքականը կհանգրվանի «Վիեննա Հաուս Անդելս Լոձ» հյուրանոցում: Հավաքականի 28 ֆուտբոլիստները Լոձ են մեկնել Գլազգոյից։ Հիշեցնենք, որ Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17:00-ին:
19:10 09.06.2022
ԱՄՆ-ն և Եվրոպան կարող են ապահովել ուկրաինական հացահատիկի արտահանման միայն 50%-ը։ Այս մասին հունիսի 9-ին հայտարարել է Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգող Ջիմ Օ’Բրայենը։ «Մեր եվրոպացի գործընկերների հետ մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի հնարավորինս շատ հացահատիկ դուրս բերենք երկրից: Այնուամենայնիվ, լավագույն դեպքում դա, հավանաբար, կկազմի նախկինում արտահանվածի մոտ կեսը»,- ասել է Օ’Բրայենը։ Պաշտոնյայի խոսքերով՝ Ուկրաինան նախկինում արտահանում […]
19:04 09.06.2022
Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանն ընդունել է Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանին: Հանդիպման հիմքում եղել է Գյումրիում զբոսաշրջության ստեղծարար զարգացման և թվայնացման գաղափարը: Տեղեկացնում է Գյումրիի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է Գյումրու տարբեր հատվածներում (այդ թվում՝ «Շիրակ» օդանավակայանում, Երկաթգծի կայարանում) ինֆո կետերի ստեղծում/տեղադրում: Բելլա Հարությունյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են անհրաժեշտ միջոցների, […]
18:51 09.06.2022
Մարզային բուժհաստատություններում առաջիկայում էլեկտրոնային ընդունարաններ են ներդրվելու, ինչը հնարավորություն կտա մարզային հիվանդանոցներին ևս օգտվել էլեկտրոնային առողջապահության գործիքներից: «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության մասնագետները օրերս ուսուցումներ էին իրականացնում մարզային խոշոր՝ «Գյումրու բժշկական կենտրոն» և «Վանաձորի բժշկական կենտրոն» հիվանդանոցներում, աշխատակիցներին ծանոթացնում էլեկտրոնային ընդունարանների գործիքների կիրառմանը: Էլեկտրոնային ընդունարանների հիմնական գործառույթը պացիենտների այցերը էլեկտրոնային եղանակով գրանցելն է. դրա հիման […]
18:44 09.06.2022
Իսրայելում վերջին 24 ժամվա ընթացքում, առողջապահության նախարարության տվյալներով, հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 4674 նոր դեպք։ Իսրայելական Details-ը գրում է, որ ակտիվ վարակվածների (այսինքն՝ վարակի աղբյուր դառնալու ընդունակ) թիվը շարունակում է ավելի արագ տեմպերով աճել։ Վարակվածության աճի մասին տեղեկատվությունը հաստատել է համաճարակի դեմ պայքարի կառավարության գործողությունների համակարգող Սալման Զարկան և այն վերագրել BA.5 տարբերակի տարածմանը, որը […]
19:54 08.06.2022
Հունիսի 8-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի ունեցավ վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն: Տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը։ Մասնավոր վարդապետական աստիճան ստանալու համար թեզ պաշտպանեց Կ․ Պոլսի հայոց պատրիարքության միաբան Հոգեշնորհ Տ. Հարություն աբեղա Տամատյանը՝ «Կ․ Պոլսո պատրիարքության […]
19:49 08.06.2022
Հունիսի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Արամազդ» սոցիալական տնտեսության և զբաղվածության զարգացման ծրագրի ղեկավար Զառա Աղանյանին և հասարակական կազմակերպության մարզային կառույցի ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում Զառա Աղանյանը խոսեց «Հայկական Կարիտաս»-ի կողմից 27 տարիների ընթացքում իրականացրած ծրագրերի մասին, որոնք առնչվում էին երեխաների սոցիալական պաշտպանությանը, տնտեսական զարգացմանը, հաշմանդամներին, տարեցներին, միգրացիային և ինտեգրացիային […]
19:43 08.06.2022
Եվրահանձնաժողովը հանդես է եկել Վրաստանին և Մոլդովային ոչ մահաբեր ռազմական օգնությունն ավելացնելու նախաձեռնությամբ,- այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի լիագումար նիստում։ Հաղորդում է 1tv.ge-ն։ «Մենք հանդես ենք եկել ոչ մահաբեր ռազմական օգնությունն ավելացնելու առաջարկով՝ հօգուտ Վրաստանի և Մոլդովայի։ Այն կաջակցի լոգիստիկ, կիբեր պաշտպանություն, ռազմաբժշկական, ինժեներական և շարժունակության հնարավորություններին: Մենք […]
19:37 08.06.2022
Հունիսի 8-ին N զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։ Զինծառայողները բացազատել են կրակի կառավարման կետերը, մարտական վիճակի բերել հրետանային միջոցները և հաջողությամբ կատարել առաջադրված բոլոր խնդիրները։
19:29 08.06.2022
Պետական ֆինանսավորմամբ իրականացվող շինարարական ծրագրերի իրականացման ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ կոմիտեի մասնագետներն աշխատանքային այցով եղել են Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ բնակավայրում կառուցվող բնակելի թաղամասում արդեն իրականացվում են ջերմամեկուսացման և արտաքին պատերի երեսպատման, որոշ տներում՝ տանիքների կառուցման և ներքին հարդարման աշխատանքներ։ Տեղում կատարված մեծածավալ աշխատանքների հետ […]
19:23 08.06.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականի հունիսի 7-ի որոշումներով վարույթներ է հարուցել «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերության, «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Էկո» կամ այդ կերպ ընկալվող բառերի մակնշմամբ հավկիթների, առանց օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստագրի, իրացման փաստի կապակցությամբ: ՄՊՀ-ն հիշեցնում է, որ նման իրավախախտումների համար Հանձնաժողովի կողմից […]
19:18 08.06.2022
Հունիսի 8-ին ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հրավերով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի Մալորիի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Միրզոյանը նշել է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահի այցը լավ հնարավորություն է Եվրոպայի խորհրդի և նրա մարմինների հետ համագործակցության հարուստ օրակարգի առաջմղման համար և նշել, որ […]
19:12 08.06.2022
«Թուրքիայի միջուկային արդյունաբերության միությունը» (NSD) և Ռուսաստանի «Միջուկային արդյունաբերության շինարարության համալիր» կազմակերպությունը (ACCNI) ստորագրել են համագործակցության հուշագիր։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլում հունիսի 8-9-ին անցկացվող Միջուկային էներգիայի 4-րդ ցուցահանդեսի և ատոմակայանների 8-րդ կոնֆերանսի շրջանակներում: Ըստ պայմանավորվածության՝ NSD-ն և ACCNI-ն միասին աշխատելու են, որպեսզի Ռուսաստանում, Թուրքիայում և շրջակա տարածաշրջանում ատոմակայանների նախագծերի մշակման […]
19:06 08.06.2022
Հունիսի 7-8-ը N զորամիավորման ենթակա զորամասերի մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ: Տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Ստուգվել են մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը, կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, անձնակազմի պատրաստության աստիճանը։ Ստորաբաժանումների ղեկավարներին ցուցումներ են տրվել հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ։
19:02 08.06.2022
Այսօր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպման էին եկել Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրի մի քանի բնակիչներ։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։ Նրանք գյուղի կյանքի կազմակերպման, գյուղատնտեսությանը, մասնավորապես՝ անասնապահությանն առնչվող մի շարք մտահոգություններ ունեին, որոնք ցանկանում էին փոխանցել մարզպետին։ Բարձրաձայնված խնդիրների մեծ մասին Ռ․ Ղուկասյանը տեղյակ էր ու հնարավոր լուծումների վերաբերյալ խոսեց ներկաների հետ։ Հողային ու այլ […]
18:55 08.06.2022
Այսօր՝ հունիսի 8-ին, Եվրախորհրդարանում քննարկումներ կանցկացվեն Վրաստանում ԶԼՄ-ների ազատության և լրագրողների անվտանգության խախտումների վերաբերյալ։ Հաղորդում է Aliq Media-ն։ Բանաձևի նախագծի համաձայն՝ Եվրախորհրդարանը խորապես մտահոգված է Վրաստանում անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ աճող սպառնալիքներով: Դատապարտում է խոսքի ազատության դեմ ուղղված ցանկացած հարձակում և կոչ է անում իշխանություններին անհապաղ դադարեցնել բռնության, ոտնձգությունների, ահաբեկման և գրաքննության ցանկացած դրսևորում […]
18:37 08.06.2022
Հունիսի 8-ին Թուրքիայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլուի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Հանդիպման ավարտից հետո անցկացված մամուլի ասուլիում Չավուշօղլուն հայտնել է, որ իրենք քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, մեծ ուշադրություն է դարձվել հացահատիկի փոխադրման խնդրին: Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր՝ մասնավորապես իրավիճակը Սիրիայում, ինչպես նաև Լիբիայում: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքիայի ԱԳՆ […]
19:54 07.06.2022
Լատվիայի նախարարների կաբինետը հավանություն է տվել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններին, որոնց համաձայն՝ երկրում արգելվում է դպրոցական և նախադպրոցական կրթություն տալ ռուսերենով։ Այժմ դպրոցներում և մանկապարտեզներում միայն լատվիերենը պետք է կիրառվի։ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից դպրոցների առաջին, չորրորդ և յոթերորդ դասարանները, ինչպես նաև մանկապարտեզները կանցնեն լատվիերենի։ 2025 թվականին անցումը պետք է ամբողջությամբ իրականացվի, ասվում է փաստաթղթում։ […]
19:48 07.06.2022
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին դիմել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային և ընդգծել այն քայլերը, որոնք Վրաստանը ձեռնարկել է Եվրամիությանը մոտենալու համար։ Հաղորդում է Aliq Media-ն։ Ըստ Պապուաշվիլիի՝ Վրաստանի ու ԵՄ-ի հարաբերություններն ամրապնդվում են մի շարք լայնածավալ ու հաջողված բարեփոխումներով։ «Մեր հարաբերությունների բարելավվման օրինակներից են՝ Վրաստանի բարեփոխումներն ու ձեռքբերումները կոռուպցիայի դեմ պայքարում, բիզնես պրակտիկայի բարելավումը, […]
19:42 07.06.2022
Այսօր Դիլիջանի համայնքապետարանում կայացել է «Դիլիջանում և հարակից համայնքներում մասնավոր ոլորտի կողմից ուղղորդվող տնտեսական աճի խթանում» ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել նաև Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։ Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։ Ծրագիրը նպատակ ունի խթանել բիզնեսի զարգացումը և նպաստել Դիլիջանի խոշորացված համայնքում աշխատատեղերի ստեղծմանը` ներդրումներ կատարելով […]
19:35 07.06.2022
ՈւԵՖԱ-ն պաշտոնական կայքում հրապարակել է Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի նախնական օրացույցը։ Հաղորդում է ArmSport.am-ը։ Մրցաշարի նախնական փուլը մեկնարկում է հունիսի 21-ին։ Որակավորման առաջին և երկրորդ փուլերի, ինչպես նաև որակավորման փլեյ-օֆֆի խաղերը կանցկացվեն հուլիսի 5-ից և 6-ից օգոստոսի 23-ը և 24-ը։ Խմբային փուլի խաղերը մեկնարկում են սեպտեմբերի 6-ին և ավարտվում նոյեմբերի 2-ին: Փլեյ-օֆֆը կմեկնարկի փետրվարի 14-ին։ […]