TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

ԵԱՀԿ-ն Լոնդոնին կոչ է արել Ասանժին չարտահանձնել ԱՄՆ-ին

19:28 07.06.2022

ԵԱՀԿ-ն կոչ է արել բրիտանական իշխանություններին WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին չարտահանձնել ԱՄՆ-ին։ Այս մասին ասված է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի երեքշաբթի օրը՝ հունիսի 7-ին, տարածած հայտարարության մեջ։ Ռիբեյրոն զրուցել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Պատելի հետ՝ մտահոգություն հայտնելով լրագրության և մամուլի ազատության վրա արտահանձնման որոշման ազդեցության վերաբերյալ: «Այն փաստը, որ […]

̰
Նոր գույք Ախուրյան համայնքի նորակառույց մանկապարտեզներին

19:21 07.06.2022

Ջաջուռ և Քեթի բնակավայրերի նորակառույց մանկապարտեզները FCN բարեգործական կազմակերպության և «Փարոս»  հիմնադրամի կողմից համալրվել են խոհանոցային, ննջասենյակի և խաղասենյակի գույքով։ Ախուրյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Արշակյանն ու FCN հիմնադրամի համահիմնադիր Կարինե Աբուլյանն  այցելել են Ջաջուռ և Քեթի բնակավայրերի նորակառույց մանկապարտեզներ։ Տեղեկացնում է Ախուրյանի համայնքապետարանը։ Հիմնադրամը տարիներ շարունակ զբաղվում է Հայաստանի և Արցախի մանկապարտեզների կահավորմամբ, […]

̰
Շոյգուն թուրք պաշտոնակցի հետ քննարկել է Սև ծովում նավագնացության հարցը

19:15 07.06.2022

Հունիսի 7-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Կողմերը կենտրոնացել են Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ մտքերի փոխանակմանը։ Բացի դրանից, նախարարները քննարկել են Սև ծովում նավագնացության անվտանգության հարցերը՝ կապված Ուկրաինայի տարածքից հացահատիկի արտահանման խնդրի լուծման հետ։ Նշվել է […]

̰
Զելենսկին հաստատել է Պուտինի հետ բանակցելու իր պատրաստակամությունը

19:08 07.06.2022

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ «հաղթանակի պետք է հասնել մարտի դաշտում», սակայն ինքը պատրաստ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ խաղաղ բանակցությունների։ Այդ մասին նա հայտարարել է հունիսի 7-ին բրիտանական Financial Times թերթի կազմակերպած տեսակոնֆերանսում։ Հաղորդում է IZ.ru-ն։ Զելենսկին նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում փակուղին լավագույն տարբերակը չէ Կիևի համար։ «Մեզ […]

̰
ՀՀ ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալի հետ հանդիպմանն անդրադարձել է Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցին

19:02 07.06.2022

ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակի միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել Էռնեստո Օտտոնեին հանդիպման, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական և շարունակական արդյունավետ համագործակցության համար: […]

̰
ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստը տեղի կունենա հունիսի 10-ին Երևանում

18:54 07.06.2022

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հերթական նիստում քննարկվելու է միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցն ու դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա: Այս մասին ասվում է ՀԱՊԿ տարածած հաղորդագրության մեջ: ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին, որը հունիսի 10-ին տեղի է ունենալու Երևանում՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ, մասնակցելու է նաև ՀԱՊԿ գլխավոր […]

̰
Տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի նիստը

18:50 07.06.2022

Հունիսի 7-ին, ղազախական կողմի նախագահությամբ, տեսակապի ձևաչափով տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 29-րդ նիստը, որին մասնակցում էին Հայաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի Հանրապետությունները, Ռուսաստանի Դաշնությունը: Հայկական կողմը ներկայացնում էր ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը: Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին «Հյուպատոսական կապերի մասին» 1963թ. Վիեննայի […]

̰
Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022թթ․ միջոցառումների ծրագրի 2021թ․ գործողությունները կատարվել են 41%-ով

18:44 07.06.2022

Հրապարակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022թթ․ միջոցառումների ծրագրի 2021թ․ իրականացման ենթակա գործողությունների մշտադիտարկման արդյունքների զեկույցը, որը կազմվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։   Մշտադիտարկման աշխատանքները հնարավորինս մասնակցային և արդյունավետ դարձնելու նպատակով, ի թիվս այլ գործիքների, իրականացվել են թվով 8 ֆոկուս խմբային քննարկումներ, որոնց մասնակցել են Ռազմավարությունից բխող Գործողությունների ծրագրով իրավասու պետական մարմինները, մասնագիտացված ՔՀԿ-ները […]

̰
Արաքս բնակավայրում բացվել է սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզը

18:37 07.06.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր հերթական այցն է ունեցել Արաքս միավորված համայնք, մասնակցել Արաքս բնակավայրում պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը: Մանկապարտեզում կատարած շրջայցի ընթացքում մարզպետին զեկուցվել է, որ 69 մլն 121 հազար դրամ ընդհանուր բյուջեով իրականացված ծրագրի շրջանակում ամրացվել են մանկապարտեզի պատերը և ծածկը, իրականացվել է ներքին և արտաքին հարդարում, ներդրվել է […]

̰
Արցախի նախագահն այցելել է Պետեկամուտների կոմիտե և հանդիպել կառույցի աշխատակազմի հետ

18:32 07.06.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 7-ին այցելել է Պետական եկամուտների կոմիտե և հանդիպել կառույցի աշխատակազմի հետ:   Հանդիպման սկզբում զեկույցով հանդես է եկել ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը, ներկայացրել, որ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են ավելի քան 16 մլրդ ՀՀ դրամ` պլանավորված 14 մլրդ ՀՀ դրամ ցուցանիշը […]

̰
ԵԽ քաղաքական խմբերի առաջնորդները կոչ են անում ասոցացված եռյակին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ

18:27 07.06.2022

Եվրախորհրդարանի քաղաքական խմբերի առաջնորդները համատեղ հայտարարություն են արել՝ աջակցելով Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ անդամակցության դիմումներին: Հաղորդում է aliq.ge-ն։ Նշվում է, որ նախագահների համաժողովի անունից Եվրախորհրդարանի քաղաքական խմբերի ղեկավարները դիմում են անդամ երկրների և կառավարությունների ղեկավարներին, որոնք երկու շաբաթից կհանդիպեն Բրյուսելում՝ որոշում կայացնելու Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի՝ ԵՄ անդամակցության հայտի վերաբերյալ։ «Աշխարհաքաղաքական լանդշաֆտի փոփոխությունը պահանջում […]

̰
Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհուրդը քննարկել է շինարարական նորմերի արդիականացման հարցերը

18:21 07.06.2022

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են քաղաքաշինության բնագավառի մի շարք հարցեր: Մասնավորապես՝ խորհրդի անդամներին ներկայացվել են շինարարական այն նորմերը, որոնց մշակումն ու արդիականացումը առաջիկա տարիներին Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է իրականացնել: Ներկաներին առաջարկվել է ներկայացնել իրենց դիտարկումները՝ անհրաժեշտության դեպքում համալրելու համար վերանայման ենթակա նորմերի ցանկը: Նիստին հրավիրված են […]

̰
Փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի տասը մարզերի 37 համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 91 հայտերը

18:10 07.06.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի և ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանի տասը մարզերի 37 համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 91 հայտերը, որոնք հիմնականում վերաբերել են ասֆալտապատման […]

̰
SHANTNEWS

20:00 06.06.2022

̰
Կապան համայնքի Սյունիք գյուղի բնակիչները բողոքում են խմելու ջրից

19:59 06.06.2022

Այսօր առավոտյան մարզպետարան էին եկել Կապան համայնքի Սյունիք գյուղի մի խումբ բնակիչներ՝ բողոքելու խմելու ջրի բացակայությունից։ Նրանց ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։ Չնայած բնակավայրի համար տարիներով ձգվող այս հարցն այժմ լուծում է ստանում, որի ընթացքը ներկայացվեց բնակիչներին, այդուհանդերձ, այս շոգ օրերին նրանց համար, բնականաբար, կենսական է ջուր ունենալը։ Ռոբերտ Ղուկասյանը […]

̰
Վրաստան այցելուների թվով ՌԴ-ն առաջին, Հայաստանը՝ երկրորդ տեղում է

19:54 06.06.2022

Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության տվյալներով՝ այս տարվա մայիսին Վրաստանի սահմանը հատել է 51 հազար 561 Ռուսաստանի քաղաքացի։ Փոխանցում է Aliq Media-ն։ Ռուսաստանից այցելուների թիվն աճել է 376,6 տոկոսով։ Նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի 10 հազար 818 քաղաքացի։ Բացի Ռուսաստանից, այս տարվա մայիսին ամենամեծ թիվը՝ 42 հազար 606 այցելու Վրաստան […]

̰
Կենտրոնական բանկը զգուշացնում է արժեթղթերի շուկայում կեղծ լիցենզիայի և շինծու տվյալների հիման վրա տարածվող առաջարկների մասին

19:50 06.06.2022

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ արժեթղթերի շուկայում մասնագիտացված մասնակցի կեղծված լիցենզիայի հիման վրա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ անունից հանդես եկող որոշ անձինք հրապարակային առաջարկի միջոցով փորձում են ՀՀ-ում հաճախորդներ ներգրավել՝ առաջարկելով ներդրումային ծառայություններ: Հաշվի առնելով, որ նշված կազմակերպությունը չլիցենզավորված գործունեություն է իրականացնում և չի գտնվում Կենտրոնական բանկի վերահսկողության տիրույթում՝ հորդորում ենք զգոն լինել, չվստահել և […]

̰
ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել է ԵՄ և միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ներկայացուցիչներին

19:43 06.06.2022

ՀՀ փաստաբանների պալատն այսօր հյուրընկալել է Եվրոպական միության և միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ներկայացուցիչներին: Երկու կառույցների միջև ձևավորված է գործընկերային ջերմ հարաբերություններ, ինչի շնորհիվ տարիներ ի վեր համատեղ ծրագրով իրականացվել է փաստաբանների վերապատրաստման դասընթացներ: Ողջունելով հյուրերին` Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամին՝ Փաստաբանների […]

̰
ԵՄ ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրի թիմը Տավուշի մարզում իրականացնում է համապարփակ ուսումնասիրություն

19:37 06.06.2022

ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» փորձնական ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրի թիմը Տավուշի մարզում իրականացնում է համապարփակ ուսումնասիրություն։ Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։ Ուսումնասիրության շրջանակում հանդիպում էր կազմակերպվել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ու մասնագետների հետ, որը վարեցին գյուղատնտեսության քաղաքականության փորձագետ Արա Դանիելյանը, գյուղատնտեսության խորհրդատու Նվարդ Շահմուրադյանը, համայնքային խորհրդատուներ […]

̰
Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ

19:31 06.06.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]

̰
Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհի կառուցման գործում ներդրած ավանդի համար Երևանի քաղաքապետը պարգևներ է հանձնել ծրագրի մասնակիցներին

19:26 06.06.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր հյուրընկալել էր Արգավանդ – Շիրակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին մասնակցած տեղական ու միջազգային ընկերությունների, ինչպես նաև Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ներկայացուցիչներին: Արգավանդ – Շիրակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու և ներդրած նշանակալի ավանդի համար «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի Ծրագրի իրականացման խմբի տեխնիկական մասնագետ Վարդան Կարապետյանը պարգևատրվել […]

̰
Բերդավան գյուղի տներից մեկում փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ

19:20 06.06.2022

Հունիսի 6-ին՝ ժամը 17։57-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի ննջասենյակում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Բերդավանի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հայտնաբերել են գյուրզա […]

̰
Մեծամորի թիվ 1 դպրոցում Ազգային դպրոցական սնունդ ծրագրի հեռանկարները

19:15 06.06.2022

Մեծամորի N1 դպրոցում այսօր տեղի է ունեցել «Զարգացման ոլորտի դերակատարների համակարգող հանդիպում՝ Արմավիրի մարզի դպրոցների վերանորոգմանն ուղղված ընդհանուր ջանքեր» թեմայի շուրջ հանդիպում-քննարկում՝ Արմավիրի մարզպետարանի և «ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի համատեղ նախաձեռնությամբ: Տեղեկացնում է Արմավիր  մարզպետարանը։ Հանդիպմանը ներկա են գտնվել Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, մարզպետարանի և ՏԻՄ-երի ոլորտային պատասխանատուներ, միջազգային, հայաստանյան […]

̰
Բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից համայնքային հողերն օրենսդրության պահանջների խախտումներով օտարելու դեպքեր

19:09 06.06.2022

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից իրականացված վերահսկողական գործառույթների՝ ընթացիկ մշտադիտարկումների արդյունքում  հայտնաբերվել են Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից մի քանի դեպքերով համայնքային հողերն օրենսդրության պահանջների խախտումներով օտարելու դեպքեր: Տեղեկացնում է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը։ Համաձայն հաղորդագրության՝ Երևանի նախկին քաղաքապետի 2010թ. նոյեմբերի 15-ի N 5306-Ա և 2011թ. հուլիսի 29-ի N 3840-Ա որոշումներով Երևան […]

̰
Ուկրաինան չի համաձայնել Սև ծովի ապաշրջափակման պայմաններին

19:02 06.06.2022

Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են Սևծովյան նավահանգիստների ապաշրջափակման կարգավորման շուրջ՝ հացահատիկի տեղափոխման համար, սակայն Ուկրաինան մերժել է առաջարկված պայմանները։ Այս մասին հունիսի 6-ին հայտնել են Bloomberg-ի աղբյուրները։ Գործակալությունը պնդում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը օգնություն է առաջարկել Օդեսան ականազերծելու և հացահատիկային նավերի ռազմական ուղեկցման հարցում։ Ենթադրվում էր, որ ՄԱԿ-ը հանդես կգա որպես անվտանգության երաշխավոր։ Սակայն […]

̰
Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումներն աճել են

18:56 06.06.2022

Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ այս տարվա ապրիլին արտերկրից Վրաստան է փոխանցվել ընդհանուր առմամբ 308,104 մլն դոլար, որից 132,979 մլն դոլարը՝ Ռուսաստանից։ Հաղորդում է Aliq Media-ն։ Հետևաբար, Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումները մեկ ամսում աճել են 392,5 տոկոսով։ Սա այն դեպքում, երբ մարտին Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 27,001 մլն դոլար, փետրվարին՝ 21,944 մլն, հունվարին՝ 22,382 մլն դոլար։ […]

̰
Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգին առնչվող հրատապ հարցերը

18:48 06.06.2022

Հունիսի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը: Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին հյուրընկալության համար՝ ՀԱՊԿ ԽՎ և ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ողջույնի խոսքում շնորհավորել է նիստի մասնակիցներին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ:  Նրա գնահատմամբ՝ անդամ երկրների […]

̰
Միայն մայիսին Թուրքիայում 11 լրագրող է ձերբակալվել

18:41 06.06.2022

Թուրքական «Dicle Firat» լրագրողների միությունը հրապարակել է լրագրողների իրավունքների խախտումների մասին զեկույցը: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Դրանում հատկապես ուշադրություն է հրավիրվել կին լրագրողների թիրախավորումներին, նրանց նկատմամբ սպառնալիքների ու բռնության դրսևորումներին: Որպես ամենաթարմ օրինակ նշված է նույն միության համանախագահ Դիջլե Մյուֆթուօղլուի ձերբակալությունը: Զեկույցում արձանագրված են հետևյալ փաստերը. «Մայիսին ձերբակալվել է 11 լրագրող, կոպիտ վերաբերմունքի է արժանացել 11 […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Շոտլանդիա

18:26 06.06.2022

Հունիսի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Գլազգո, որտեղ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում հունիսի 8-ին կմրցի Շոտլանդիայի ընտրանու հետ։ Հայտնում է ՀՖՖ-ն։   Հայաստանի ազգային հավաքականը Շոտլանդիա է մեկնել հետևյալ կազմով.   Դարպասապահներ Դավիթ Յուրչենկո-«Փյունիկ» Արսեն Բեգլարյան-«Ուրարտու» Ստանիսլավ Բուչնև-«Փյունիկ» Հենրի Ավագյան-«Նորավանք»   Պաշտպաններ Վարազդատ Հարոյան-«Կադիս» (Իսպանիա) Հովհաննես Համբարձումյան-«Անորտոսիս» (Կիպրոս) Կամո Հովհաննիսյան-«Աստանա» (Ղազախստան) Հայկ Իշխանյան-ԲԿՄԱ Արման Հովհաննիսյան-«Փյունիկ» […]

̰
Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման. Տոյվո Կլաար

18:18 06.06.2022

«Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման», – «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի մասնակցությունն է նկատի ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, երբ բրյուսելայն եռակողմ հանդիպումից հետո հայտարարեց, թե տևական և արդար խաղաղության համար պետք է քննարկում […]

̰
BACK_TO_TOP