TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+18.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի առանձնազրույցը

19:54 14.12.2021

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված խնդիրների լուծման ուղղությամբ ներդրվող հետևողական ջանքերի համար: Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի […]

̰
Արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու օրենսդրական լրացուցիչ հնարավորությունները

19:45 14.12.2021

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Իտալիայում  հանդիպել է ԵԽ իրավունքի միջոցով ժողովրդավարության հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: Տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գործող Սահմանադրության շրջանակներում դատական համակարգի վեթինգի, ինչպես նաև դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու օրենսդրական լրացուցիչ հնարավորությունները: Նախարարը Վենետիկի հանձնաժողովի նախագահին է ներկայացրել ՀՀ-ում […]

̰
Ձեր աթոռին 110 տարի առաջ հայ էր նստած․ Փայլանը՝ Չավուշօղլուին

19:40 14.12.2021

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) խոսել է այդ երկրում տիրող ազգայնականության, խտրականության, հարևանների նկատմամբ եղած թշնամանքի մասին: Հայտնում է Ermenihaber.am-ը։ Փայլանը նշել է, որ դարեր շարունակ Հռոմում, Բյուզանդիայում, Սելջուկյան ու Օսմանյան պետություններում ժողովուրդները ինչ-որ կերպ կարողացել են այս տարածաշրջանում միասին ապրել ու ավելացրել. «Բայց դրանից հետո արդեն […]

̰
Պետբյուջեի միջոցներով Աշտարակ համայնքի Նոր Ամանոս բնակավայրի մանկապարտեզի համար արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել

19:27 14.12.2021

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Նոր Ամանոս բնակավայրի մանկապարտեզի կարիքների համար արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել. ծրագրի համաֆինանսավորումն իրականացրել է ՀՀ կառավարությունը ՝ պետական բյուջեի միջոցներից: Տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։ Կառուցված կայանի հզորությունը ամբողջությամբ կբավարարի մանկապարտեզի էլեկտրաէներգիայի պահանջարկը, իսկ առաջացած ֆինանսական խնայողություններով այլ ծրագրեր կյանքի կկոչվեն: Նոր Ամանոս բնակավայրի մանկապարտեզը կառուցվել է կառավարություն-համայնք գործակցությամբ իրականացվող սուբվենցիոն […]

̰
Վրաստանի առափնյա պահպանության նավերի և USS Arleigh Burke-ի մասնակցությամբ Սև ծովում անցկացվել են համատեղ զորավարժություններ

19:21 14.12.2021

Վրաստանի սահմանային ոստիկանության ներքին անվտանգության վարչության ներկայացուցիչները և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Arleigh Burke նավի նավաստիները համատեղ վարժանքներ են անցկացրել Սև ծովում։ Սահմանային ոստիկանության տվյալներով՝ զորավարժություններին մասնակցել է առափնյա պահպանության երեք նավ՝ «Օչամչիրե» (P23), «Սուխումի» (P24) և «Դիոսկուրիա» (P25)։ «Զորավարժությունների ընթացքում նավերը կատարել են տակտիկական զորավարժություններ և միասին աշխատել՝ կատարելագործելու տարբեր տարրեր։ Համատեղ զորավարժությունների նպատակն […]

̰
Պուտինը Մակրոնին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման հիմնական արդյունքները

19:15 14.12.2021

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդիր կարգավորման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Մասնավորապես, նշվում է, որ Պուտինը տեղեկացրել է Մակրոնին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին: «Պուտինը ներկայացրել է, թե տարածաշրջանում ինչպես […]

̰
Եվրոպական խորհրդի նախագահը նշել է Բրյուսելում անցկացվող ԵՄ գագաթնաժողովի քննարկման թեմաները

19:10 14.12.2021

Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակը կքննարկվի ԵՄ գագաթնաժողովում։ Այս մասին նշել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Կորոնավիրուսի դեմ պայքարը, էներգակիրների գները, ԵՄ-ՆԱՏՕ համագործակցությունը, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին և Բելառուսի շուրջ ստեղծված իրավիճակը կքննարկվեն դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովում, այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գրել է եվրոպական երկրների լիդերների ուղարկած […]

̰
Էրդողանը կայցելի Ուկրաինա

19:03 14.12.2021

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2022 թվականի սկզբին կայցելի Ուկրաինա ռազմավարական բանակցությունների նպատակով»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։ «Դուք հասկանում եք, թե որքան կարևոր է այս այցը անվտանգության և Ղրիմի հարցի համատեքստում»,- նշել է Դմիտրի Կուլեբան։ Հիշեցնենք, որ ավելի վաղ  Էրդողանն առաջարկել էր հանդես գալ որպես միջնորդ Ուկրաինայի և Ռուսաստանի […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Շառլ Միշելի հետ

18:57 14.12.2021

Բրյուսելում  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Հանդիպման մասին տեսանյութը վարչապետը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում: Հիշեցնենք, Եվրոպական խորհրդի նախագահի հետ առանձնազրույցից հետո նախատեսվում է Նիկոլ  Փաշինյան – Շառլ Միշել – Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը։

̰
Քաշմիրում կրկին անհանգիստ է

18:52 14.12.2021

Վերջին շաբաթվա ընթացքում երկրորդ բախումն է տեղի է ունեցել Քաշմիրում հնդիկ զինվորականների և տեղի աշխարհազորայինների միջև։ Փոխհրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է։ Այս մասին հայտնում են հնդկական լրատվամիջոցները։ Պաշտոնական Դելին  հայտնել է, որ բախումը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ի առավոտյան Սուրանկոտ շրջանում Հնդկաստանի զինված ուժերի գործողության ժամանակ։ Լարվածությունը Քաշմիրում, որը երկար տարիներ շարունակվում է Հնդկաստանի […]

̰
Պուտինը ընդգրկվել է 2021 թվականի ամենահարգված տղամարդկանց ցուցակում

18:41 14.12.2021

  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգրկվել  է 2021 թվականի աշխարհի ամենահարգված տղամարդկանց թոփ տասնյակում՝ այս տարի բարձրանալով երեք հորիզոնականով և զբաղեցնում  է իններորդ տեղը՝ ըստ YouGov-ի անցկացրած հարցումների։ Ամենահարգված տղամարդկանց և կանանց վարկանիշը գլխավորել են, ինչպես և նախորդ տարի, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը: Հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»։ Աշխարհի լավագույն տղամարդկանց […]

̰
Թուրքական լրատվամիջոցները հեգնանքով են մեկնաբանում Ֆրանսիայի նախագահի թեկնածուների հայանպաստ հայտարարությունները

18:35 14.12.2021

Թուրքական լրատվամիջոցներն ակնհայտ վրդովմունքով են լուսաբանում Ֆրանսիայում ընթացող նախընտրական պայքարի շրջանակում նախագահի թեկնածուների հայանպաստ և հակաթուրքական հայտարարությունները։ Հայտնում է Ermenihaber.am-ը։ «Եթե նա գա իշխանության, երանի ենք տալու Մակրոնին․ նման շեշտադրմամբ հրապարակման մեջ թուրքական «Superhaber TV» լրատվամիջոցն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող ծայրահեղ աջակողմյան ուժերի ներկայացուցիչ Էրիկ Զեմուրի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցին։ Հրապարակման մեջ […]

̰
Վենետիկում հանդիպել են Հայաստանի ու Վրաստանի արդարադատության նախարարները

18:28 14.12.2021

Վենետիկում կայացել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի և Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հանդիպումը: Նախարարների հանդիպմանը քննարկվել են շարժական արդարադատության տների և ծառայությունների ոլորտի այլ նորարարական նախագծեր, aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի արդարադատության նախարարությունը։ Վրաստանի արդարադատության նախարարը Վենետիկում մասնակցում է Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված բարձր մակարդակի համաժողովին։ Ռատի Բրեգաձեն Կարեն Անդրեասյանին է ներկայացրել արդարադատության […]

̰
Մեր անօդաչուները տեխնիկապես գերազանցում են թուրքական Bayraktar-ներին. ՌԴ փոխվարչապետ

18:15 14.12.2021

Ռուսաստանում մշակված անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) տեխնիկական տեսանկյունից գերազանցում են թուրքական Bayraktar հարվածային  անօդաչու թռչող սարքին։ Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը։ «Ռուսական մշակումները ոչ միայն չեն զիջում, այլ նաև տեխնիկապես գերազանցում են ձեր նշած անօդաչու համակարգին»,- ասել է Բորիսովը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են արդյոք ռուսական անօդաչու թռչող սարքերը […]

̰
Հիմնանորոգվել է Շորժա-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի 39.4 կմ-ից մինչև 60.3 կմ հատվածը

18:08 14.12.2021

Այս տարի հիմնանորոգվել է Գեղարքունիքի մարզով անցնող Մ-14, Մ-4, Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի 39.4 կմ-ից մինչև 60.3 կմ հատվածը։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ 20.9 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը կատարել է «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ն։ Ամբողջ մակերեսով տեղադրվել են ճանապարհի նոր հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Շինաշխատանքների ընթացքում վերանորոգվել են նաև 12 կամուրջ և կամրջային անցումներ, տեղադրվել […]

̰
Էրդողանի թիկնազորի համար օրական ծախսվում է ավելի քան 60.000 դոլար

19:51 13.12.2021

2021-ի 10 ամսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա ընտանիքի անվտանգության համար ծախսվել է 262.5 մլն թուրքական լիրա (18.5 մլն դոլար)։ Գրում է Ermenihaber.am-ը։ Դա բավականին պատկառելի գումար է կազմում վերջին շաբաթներին դոլարի նկատմամբ թուրքական լիրայի մի քանի տասնյակ տոկոսանոց արժեզրկումից հետո: Ստացվում է, որ Թուրքիայի նախագահի թիկնազորի ամսական միջինը ծախսը եղել է 26 […]

̰
Լուկաշենկոն կրկին սպառնացել է փակել Եվրոպայի գազը

19:46 13.12.2021

Եթե ​​Բելառուսի դեմ արևմտյան պատժամիջոցները հանգեցնեն  երկրում արտակարգ դրության, ապա ռուսական գազի տարանցումը Եվրոպա կդադարեցվի։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է թուրքական TRT հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում, որից հատվածներ է մեջբերում է BelTA լրատվական գործակալությունը։ «Եթե պատժամիջոցները, որոնք կիրառում են կամ կիրառելու դեպքում մեզ դնեն արտակարգ դրության մեջ, ուրեմն մեզ  այլ  ելք չի մնում, […]

̰
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

19:25 13.12.2021

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, ընդգծել փոխգործակցությունը զարգացնելու և ընդլայնելու անհրաժեշտությունը տարբեր ոլորտներում: Մասնավորապես, կողմերը քննարկել են առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, պետական կառավարման ոլորտում փոխգործակցությանը և այդ ուղղություններով հետագա քայլերին առնչվող թեմաներ: Արայիկ Հարությունյանը և դեսպան […]

̰
ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ իրավիճակը 

19:20 13.12.2021

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկել են Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ իրավիճակը՝ Վիեննայում բանակցությունների վերսկսման համատեքստում։ «Հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նոյեմբերի 29-ին Վիեննայում վերսկսված բանակցային գործընթացի համատեքստում։ Կողմերը վերահաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը՝ վերականգնելու միջուկային […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավարին

19:17 13.12.2021

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիին: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-արաբական՝ դարերի պատմություն ունեցող և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության վրա հիմնված հարաբերություններին և դրա զարգացման հեռանկարներին: Կարևորվել է հայ համայնքի ունեցած դերը Պաղեստինի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Մուին Էլիաս Յուսեֆ Խուրին ներկայացրել […]

̰
500 մլն տոննա նավթ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով

19:07 13.12.2021

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով նավթի մատակարարումների ծավալը հասել է 500 մլն տոննայի։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ հայտնում է BP Azerbaijan-ը։ «ԲԹՋ-ի արտահանման նավթամուղը, որը շահագործվում է BP-ի կողմից, հասել է զգալի ցուցանիշի՝ Բաքվի մոտ գտնվող Սանգաչալի տերմինալից ընդհանուր առմամբ 500 մլն տոննա նավթ տեղափոխելով Ջեյհան՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով: Այն հանգրվանին հասավ դեկտեմբերի 12-ին, երբ 500 […]

̰
Իրանի պատժամիջոցների ցուցակում են ներառվել ԱՄՆ-ի 20 քաղաքացիներ

19:00 13.12.2021

Իրանի իշխանությունները մարդու իրավունքների խախտումների համար իրենց պատժամիջոցների ցանկում ավելացրել են ԱՄՆ-ի ավելի քան 20 քաղաքացիների։ Այս մասին հայտարարել է միջազգային հարաբերությունների և մարդու իրավունքների գծով ղեկավարի տեղակալ Քազեմ Գարիբ Աբադին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ամերիկյան ռեժիմն իրավունք չունի կրել մարդու իրավունքների դրոշը և արդարացնելով դա՝ պատժամիջոցներ սահմանել պետությունների դեմ։ Այդ հիման վրա մենք որոշում ենք […]

̰
Համաշխարհային բանկի ծրագրով ավարտվում է Ստեփանավանի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի վերանորոգումը

18:50 13.12.2021

Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրով ավարտական փուլում են Ստեփանավանի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի շինարարական և վերանորոգման աշխատանքները: Այս կենտրոնը մեկ պատուհանի սկզբունքով որակյալ սոցիալական ծառայություններ է մատուցելու շուրջ 25 000 շահառուի: Հայաստանում արդեն իսկ գործում են նմանատիպ 35 կենտրոններ: Տեղեկացնում է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակը։  

̰
Omicron շտամից մահվան առաջին դեպքն է գրանցվել Մեծ Բրիտանիայում

18:43 13.12.2021

Մեծ Բրիտանիայում մահացել է առաջին մարդը, որը վարակվել է կորոնավիրուսի omicron շտամով, հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը։ «Ցավոք սրտի, մենք տեսնում ենք հոսպիտալացման դեպքեր omicron շտամով վարակվելու հետևանքով: Omicron-ով վարակված առնվազն մեկ հիվանդ է մահացել»,- ասել է բրիտանական կառավարության ղեկավարը Լոնդոնի արևմուտքում գտնվող պատվաստումների կենտրոն այցելելուց հետո լրագրողների հետ զրույցում:  

̰
Պատմության մեջ առաջին անգամ Իսրայելի վարչապետը ժամանել է ԱՄԷ

18:40 13.12.2021

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Սա պատմության մեջ Իսրայելի առաջնորդի առաջին այցն է այս երկիր, հայտնում է Al Arabiya-ն։ Աբու Դաբիի միջազգային օդանավակայանի նախագահական տերմինալում նրան դիմավորել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը։ «Ի՜նչ հրաշալի ընդունելություն է։ Ես շատ ուրախ եմ Իսրայելի […]

̰
Ուկրաինայում կառուցվող գործարանում համատեղ կարտադրվեն թուրքական «Anka» ԱԹՍ-ներ

18:32 13.12.2021

Կիևի մոտակայքում Ուկրաինան ու Թուրքիան համատեղ գործարան են կառուցում, որտեղ կարտադրվեն թուրքական «ANKA» տեսակի  անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Ըստ «Sputnik»-ի թուրքական ծառայության՝ այս մասին հայտարարել է Դոնբասի իրավիճակի կարգավորման հարցով եռակողմ խմբի խոսնակներից Ալեքսեյ Արեստովիչը: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ «Այժմ Վասիլկով քաղաքում գործարան է կառուցվում, որտեղ Ուկրաինայի ու Թուրքիայի համագործակցությամբ թռչող սարքեր կարտադրվի: Դրանցից մեկն էլ […]

̰
Վահան Քերոբյանը և Տատյանա Ցվետկովիչը քննարկել են Հայաստանի ու Սերբիայի միջև համագործակցության հնարավորությունները տնտեսության մի շարք ոլորտներում

18:15 13.12.2021

Նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Արշակ Ասլանյանն ու Ռաֆայել Գևորգյանը։ Ողջունելով հյուրին՝ Վահան Քերոբյանը կարևորել է տնտեսության ոլորտում փոխշահավետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը։ Նախարարն ընդգծել է, որ հայ-սերբական տնտեսական հարաբերություններն ունեն ընդլայնման մեծ ներուժ և առաջարկել է նախանշել այն հիմնական […]

̰
Չիլիում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

19:57 11.12.2021

Չիլիում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Չիլիի Կոկիմբո նահանգի Լա Սերենա քաղաքից մոտ 40 կմ հյուսիս (բնակչությունը՝ մոտ 154 հազար մարդ):Օջախը գտնվել է 53,3 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։ Ցունամիի վտանգի  մասին չի հայտարարվել։  

̰
Լիբանանում հայտնաբերել են կորոնավիրուսի օմիկրոն շտամի առաջին դեպքերը

19:50 11.12.2021

Լիբանանում առաջին անգամ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը հայտնաբերվել է Աֆրիկայից ժամանած երկու քաղաքացու մոտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկու նմուշի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է օմիկրոն շտամը: «Երկու պացիենտները գտնվում են տնային մեկուսացման մեջ, նրանց մոտ դրսևորվում են թեթև ախտանշաններ»,- հայտնել են երկրի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունի

̰
Գազի գինը Եվրոպայում հատել է 1200 դոլարի սահմանը՝1000 խորանարդ մետրի դիմաց

19:41 11.12.2021

Եվրոպայում գազի գները շաբաթվա վերջին գերազանցել են 1200 դոլարը՝ հազար խորանարդ մետրի դիմաց։ Գազի հունվարյան ֆյուչերսների արժեքը շաբաթվա վերջին ֆիքսվել է հազար խորանարդ մետրի դիմաց 1200 դոլարից բարձր մակարդակի,այս մասին  վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները։ Փորձագետները գների աճը կապում են եվրոպական ստորգետնյա պահեստարանների ցազի պաշարների ցածր մակարդակի,  խոշոր մատակարարների կողմից  սահմանափակումների և Ասիայում հեղուկ […]

̰
BACK_TO_TOP