TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+25.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Պուտինը հայտարարել է Իրանի նախագահի Ռուսաստան հնարավոր այցի մասին

19:49 08.12.2021

Իրանի նախագահի հնարավոր այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա սկզբին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ «Մենք խոսեցինք իրանական խնդրի մասին, հուսով եմ, որ իմ հրավերը կընդունվի Իրանի նախագահի կողմից, և հաջորդ տարվա սկզբին նա կկարողանա այցելել Ռուսաստան»,- ասել է Պուտինը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ բանակցություններից հետո կայացած […]

̰
Պուտինի խոսնակը համեմատություններ է անցկացրել ռուս-թուրքական և ռուս-հունական հարաբերությունների միջև

19:45 08.12.2021

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ  Դմիտրի Պեսկովը հարցազրույց է  տվել հունական հեռուստաալիքներից մեկին Սոչիում Վլադիմիր Պուտինի ու Հունաստանի  վարչապետի միջև կայանալիք հանդիպումից առաջ: Գրում է Ermenihaber.am-ը։ Հարցազրույցի ընթացքում նա համեմատություններ է անցկացրել  ռուս-թուրքական և ռուս-հունական հարաբերությունների միջև: Հունական հեռուստաալիքի թղթակիցը, մեկնաբանելով Պեսկովի հարցազրույցը, նշել է. «Պեսկովը ռուս-հունական հարաբերությունները գնահատում է 6 բալ 10 հնարավորից, իսկ ռուս-թուրքական […]

̰
ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղարի ժամանակավոր թափուր պաշտոնը կզբաղեցնի Համլետ Բատիկյանը

19:40 08.12.2021

ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Համլետ Գագիկի Բատիկյանի հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ  պաշտպանության նախարարությունը։

̰
Կարեն Անդրեասյանը դատաիրավական բարեփոխումների իրականացման ընթացքը քննարկել է Նորվեգիայի Թագավորության դեսպանի հետ

19:33 08.12.2021

Դեկտեմբերի 8-ին ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելենե Սանդ Անդրեսենին։ Կարեն Անդրեասյանը հանդիպման սկզբում դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը։ Անդրադարձ է կատարվել Սահմանադրական, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳ), քրեակատարողական, նոտարիատի, պրոբացիայի, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծմանն ուղղված բարեփոխումներին: Նախարարն ընդգծել է՝ […]

̰
ՄՕԿ-ի փոխնախագահը բացառում է «Պեկին-2022»-ի հետաձգումը կորոնավիրուսի պատճառով

19:26 08.12.2021

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) փոխնախագահ, «Պեկին-2022»-ի համակարգող հանձնաժողովի նախագահ  Խուան Անտոնիո Սամարանչ կրտսերը բացառել է Ձմեռային օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պատճառով հետաձգելու տարբերակը։ Նա  հետևյալն է ասել. «Մեր պատասխանը ոչ է: Մենք սովորել ենք ճկուն լինել և արագ հարմարվել: Մենք ունենք շատ ուժեղ թիմ, ունենք բոլոր ռեսուրսները, որպեսզի համակարգը կարողանա հաղթահարել կորոնավիրուսի հետ կապված մարտահրավերները, և […]

̰
Համբարձում Մաթևոսյանը և ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության և ընթացիկ ծրագրերը տարբեր ոլորտներում

19:20 08.12.2021

Դեկտեմբերի 8-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և ՀԲ համագործակցությունը: Համբարձում Մաթևոսյանն արտահայտել է իր պատրաստակամությունը՝ սերտորեն աշխատելու ընթացիկ ծրագրերի հաջող իրականացման և նորերի՝ կյանքի կոչման ուղղությամբ: ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը շնորհավորել է Համբարձում Մաթևոսյանին ՀՀ […]

̰
Ադրբեջանը, Իրանը և Վրաստանը կբացեն նոր տարանցիկ ճանապարհ

19:13 08.12.2021

Ադրբեջանը, Իրանը և Վրաստանը պայմանավորվել են Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող տարանցիկ երթուղու կազմակերպման շուրջ։ Այս մասին ISNA-ին տված հարցազրույցում ասել է Միջազգային տարանցման և տրանսպորտի վարչության գլխավոր տնօրեն Ջավադ Խեդայաթին։ «Ադրբեջանի և Վրաստանի հետ երկու հանդիպումից հետո մենք նրանց առաջարկեցինք տարածաշրջանային նոր տարանցիկ միջանցք ստեղծելու նախաձեռնություն: Իհարկե, այս ծրագիրն առաջարկվել է դեռ 8 […]

̰
ՀԲ ծրագրով նորոգվել է Կամո-Շիրակ մոտ 5 կմ երկարության ճանապարհը

19:07 08.12.2021

Ավելի քան 30 տարի անց Համաշխարհային  բանկի  «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրով վերականգնվել է Կամո-Շիրակ մոտ 5 կմ երկարությամբ ավտոճանապարհը: Այն Կամո և Շիրակ բնակավայրերը կապում է Սպիտակ-Գյումրի միջպետական ճանապարհի հետ։ Տեղեկացնում է ՀԲ հայաստանյան գրասենյակը։  

̰
Էրդողանը կրկին դժգոհել է ԱՄՆ-ից Սիրիայի քրդերին աջակցելու համար

19:00 08.12.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Կատարից վերադառնալուց հետո լրագրողների հետ հանդիպմանը, ի շարս այլ թեմաների, խոսել է նաև Սիրիայի քրդերի զինված ուժերի հետ ԱՄՆ-ի համագործակցության մասին: Փոխանցում է Ermեnihaber.am-ը։ Լրագրողի հարցին, թե ինչպես է նա վերաբերում Սիրիայի սահմանին Ալ-Հասաքայում ԱՄՆ-ի կողմից քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժերի»-ի (YPG-ԺՊՈւ) հետ անցկացվող հրաձգային մարզումներին, Էրդողանն ասել է. «Մենք Ամերիկային ասում […]

̰
Թբիլիսիի օդանավակայանում մի քանի չվերթ է չեղարկվել

18:54 08.12.2021

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում այսօր առավոտյան մառախուղի պատճառով երեք չվերթ է չեղարկվել։ Jnews.ge-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի օդանավակայանում Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են, որ Lufthansa-ի ինքնաթիռը, որը թռչել է Մյունխենից, ժամանակավոր վայրէջք է կատարել Երևանում, ավելի ուշ վերադարձել է Մյունխեն և թռչել է Թբիլիսի։ Ինչ վերաբերում է Թուրքական ավիաուղիների Ստամբուլից թռիչքին, ապա ինքնաթիռը վայրէջք է կատարել Էրզրումում, որից […]

̰
Տեղի է ունեցել ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի 19-րդ նիստը

18:47 08.12.2021

Դեկտեմբերի 8-ին ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հարցերով Ռազմական կոմիտեի նախագահ, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովի նախագահությամբ տեղի է ունեցել Ռազմական կոմիտեի 19-րդ նիստը՝ տեսակապի միջոցով։ Նիստին մասնակցել են ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ԶՈՒ գլխավոր շտաբների պետերը: Նիստի ընթացքում քննարկվել են […]

̰
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և Ասիական զարգացման բանկի՝ Հայաստանի գրասենյակի տնօրենը քննարկել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագիրը

18:44 08.12.2021

Դեկտեմբերի 8-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին: Փոխվարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև հաստատված հաջող գործընկերությունը՝ նշելով, որ այն արդյունավետ է եղել ինչպես ենթակառուցվածքների ու մարդկային կապիտալի զարգացման ոլորտներում, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի հարցում: Պաոլո Սպանտիգատին շնորհակալություն է հայտնել ընդունելության […]

̰
Հրապարակվել է Omicron-ի առաջին լուսանկարը

18:40 08.12.2021

Հոնկոնգի համալսարանը հրապարակել է կորոնավիրուսի Omicron շտամի  պատկերը, որը ստացվել է էլեկտրոնային մանրադիտակի միջոցով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Գիտնականները, այդ թվում՝ պաթոլոգները և վիրուսաբանները, կարողացել են կապիկի երիկամային բջիջի (Vero E6) էլեկտրոնային միկրոգրաֆիան ստեղծել՝ SARS-CoV-2-ի Omicron տարբերակով վարակվելուց հետո: Համալսարանը հրապարակել է մեծ և փոքր չափերով պատկերներ: Փոքր չափերի պատկերներում ֆոտոմիկրոգրաֆը ցույց է տալիս բջիջների […]

̰
Վարչապետ Ղարիբաշվիլին ընդունել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ոստիկանապետին

18:34 08.12.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանին։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարությունը: Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել է երկու երկրների համագործակցությունը։ Նշվել է Վրաստանի և Հայաստանի իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև գործընկերությունը անդրազգային հանցավորության և անվտանգության այլ մարտահրավերների դեմ պայքարում։ Հանդիպման ընթացքում […]

̰
Կանցկացվի «Հայրենադարձության շաբաթ» միջոցառումների շարք՝ օնլայն և օֆլայն՝ 5 լեզուներով

19:58 07.12.2021

Դեկտեմբերի 13-19-ը կանցկացվի Հայրենադարձության շաբաթ: Յոթնօրյա միջոցառումների շարքը նախատեսված է այն սփյուռքահայերի համար, որոնք ցանկանում են իրենց կյանքը շարունակել Հայաստանում, մտածում են հայրենադարձության մասին կամ պարզապես տեղեկացված չեն հայրենիք վերադարձի հնարավորությունների վերաբերյալ: Տեղեկացնում է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Շաբաթն անցկացվելու է առաջին անգամ և բաղկացած է լինելու առցանց և անցանց միջոցառումներից, հայրենադարձների դեռևս […]

̰
Առաջարկվում է ՀՀ ոստիկանության և ՌԴ ներքին գործերի նախարարության միջև տեղեկատվության փոխանակումը կազմակերպել առավել օպերատիվ

19:47 07.12.2021

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի ներկայացմամբ՝ խորհրդարանը դեկտեմբերի 7-ի նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության և էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Համաձայնագիրը ստորագրվել է 2021թ. մայիսին Մոսկվայում: Փաստաթղթի վավերացմամբ […]

̰
Մեկնարկել են Պուտինի և Բայդենի բանակցությունները

19:20 07.12.2021

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը սկսել են երկկողմ բանակցությունները, որոնք առաջին անգամ են անցկացվում տեսակապի  ձևաչափով։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ակնկալվում է, որ առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և դեպի արևելք ՆԱՏՕ-ի առաջխաղացումը, ռազմավարական կայունության հարցերը և երկկողմ օրակարգի այլ հարցեր։ Նրանք կարող են անդրադառնալ նաև տարածաշրջանային անվտանգության թեմաներին, այդ թվում՝ […]

̰
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հանդիպել է Կանադայի խորհրդարանական կենտրոնի ներկայացուցիչների հետ

19:16 07.12.2021

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիպել է «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած Կանադայի խորհրդարանական կենտրոնի Տարածքային, ինչպես նաև Եվրոպայի ու Ասիայի խորհրդարանական կենտրոնի տարածաշրջանային տնօրեն Իվո Բալինովի և կենտրոնի զարգացման գլխավոր խորհրդական, Կանադայի Սենատի նախկին գլխավոր քարտուղար Փոլ Բելայիլի հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալներ Աննա […]

̰
Վրաստանում բուստեր դոզայի ընդունման ժամկետը կրճատվել է

19:08 07.12.2021

Վրաստանի առողջապահության նախարարի հրամանով այսպես կոչված խթանիչ՝ բուստեր դոզայի ընդունման ժամկետը կրճատվել է 6-ից մինչև 5 ամիս: Հաղորդում է aliq.ge-ն։ Հրամանի համաձայն՝ Pfizer/BioNTech խթանող դոզան երկրում պետք է կիրառվի պատվաստման նախնական կուրսի ավարտից առնվազն 5 ամիս հետո, որը հաշվարկվում է երկրորդ դոզայի օրվանից: Գործակալությունը նշում է, որ որպես բուստեր դոզա կարելի է ընդունել նույն կամ այլ […]

̰
ՄՕԿ-ը պահպանում է քաղաքական չեզոքություն՝ ի պատասխան ԱՄՆ դիվանագիտական բոյկոտի

18:54 07.12.2021

Սպիտակ տունը երեկ հայտարարել է , որ պաշտոնական պատվիրակություն չի ուղարկի Պեկին՝ 2022թ. ձմեռային խաղեր։ Դիվանագիտական բոյկոտը, ինչպես այն անվանել են Վաշինգտոնում, չի վերաբերում ամերիկացի մարզիկների մասնակցությանը։ ՉԺՀ դեսպանությունն իր հերթին ասել է, որ հասկանալի չէ նման հայտարարությունը, քանի որ ԱՄՆ-ի  քաղաքական ներկայացուցիչներ չեն հրավիրվել խաղեր: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն այս առթիվ […]

̰
Էրդողանի այցի ընթացքում Թուրքիայի և Կատարի միջև 15 փաստաթուղթ է ստորագրվել

18:47 07.12.2021

Պաշտոնական այցով Կատարում գտնվող Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ։ Երկրների ղեկավարներից բացի, հանդիպում բանակցություններ են տեղի ունեցել նաև ընդլայնված պատվիրակությունների կազմով: Դրանց ավարտին Թուրքիայի ու Կատարի միջև 15 փաստաթուղթ է ստորագրվել:  Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Ստորագրված համաձայնագրերն ու պայմանագրերը ստորև. Համագործակցության համաձայնագիր Թուրքիայի պետական Anadolu գործակալության և […]

̰
Ձմեռային երիտասարդական օլիմպիական փառատոնի շրջանակներում հոկեյի տղաների մրցաշարը չի հետաձգվի

18:41 07.12.2021

Ձմեռային երիտասարդական օլիմպիական փառատոնը (EYOF) պետք է կայանար այս տարվա փետրվարին, սակայն  պանդեմիայի պատճառով հետաձգվել է և այն կանցկացվի գալիք տարվա մարտի 20-25-ը՝ Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում: Սակայն որոշվել է այդ ստուգատեսի ծրագրում ընդգրկված հոկեյի տղաների  մրցաշարն անցկացնել այս՝ ընթացիկ  դեկտեմբերի 13-17-ը։ Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Առաջիկա EYOF-ում հոկեյի մրցաշարի կարգավիճակն ավելի բարձր կլինի, քան նախորդ տարիներին։ […]

̰
Պատժամիջոցներն անկարևոր են, նավթի վաճառքն աճում է․ Ռաիսի

18:33 07.12.2021

Չնայած սպառնալիքներին ու պատժամիջոցներին, նավթի վաճառքը լավ մակարդակի վրա է, իսկ նավթի ու կոնդենսատի արտահանման ցուցանիշներն ավելի բարձր են, քան նախկինում։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին Թեհրանի Շարիֆի տեխնոլոգիական համալսարանում Ուսանողության օրվա արարողության ժամանակ, հայտնում է IRNA-ն։ «Մենք ոչ մի պետական ​​ընկերության թույլ չենք տա ներմուծել այնպիսի ապրանքներ, որոնք արտադրվում […]

̰
Ինչպես են աշխատում COVID-19-ի դեմ պատվաստանյութերը․ ԱԱԻ

18:27 07.12.2021

COVID-19-ի դեմ պատվաստանյութերն օգնում են մեր օրգանիզմին իմունիտետ զարգացնել այն վիրուսի նկատմամբ, որն առաջացնում է COVID-19՝ առանց հիվանդանալու: Հայտնում է Առողջապահության ազգային ինստիտուտը։ Պատվաստանյութերի տարբեր տեսակներ ապահովում են պաշտպանության տարբեր ձևեր, բայց բոլոր տեսակի պատվաստանյութերի դեպքում օրգանիզմում մնում է «հիշողություն» T-լիմֆոցիտների, ինչպես նաև B-լիմֆոցիտների պաշար, որոնք կհիշեն, թե ինչպես ապագայում պայքարել վիրուսի դեմ:

̰
Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում վերընտրվել է մահապատժի վերացման հարցով գլխավոր զեկուցող

18:20 07.12.2021

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավաբանական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում միաձայն վերընտրվել է մահապատժի վերացման վերաբերյալ գլխավոր զեկուցող:

̰
Փոխհրաձգություն ադրբեջանա-իրանական սահմանին

18:07 07.12.2021

Ադրբեջանի պետական ​​սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Գյոյթեփե սահմանապահ ջոկատի սահմանապահ զորքերի ծառայողական տարածքում՝ Դաշքենդ գյուղի մոտակայքում, սահմանապահ ջոկատը հայտնաբերել է երկու անհայտ անձի, որոնք փորձում են խախտել պետական ​​սահմանը և ներթափանցել Ադրբեջանի տարածք։ Սահմանապահները նախազգուշական կրակոց են արձակել օդ։ Սակայն սահմանախախտները հրազենից կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ ու փորձել […]

̰
Թուրքիայի խորհրդարանի 13 ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու նախագահական միջնորդությունները մեջլիսում են

19:57 06.12.2021

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) 13 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ նախագահականի թվով 15 միջնորդությունները հասել են խորհրդարանի նախագահությանը: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում է թուրքական hurriyet.com.tr -ն: Միջնորդությունները փոխանցվել են խորհրդարանի Սահմանադրության և արդարադատության հանձնաժողովի անդամներից կազմված միացյալ հանձնաժողովին։ Կուսակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն զուգահեռ, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության վերաբերյալ Սահմանադրական դատարանում քննվող գործը վարող […]

̰
Սպիտակի երկրաշարժ՝ 33 տարի անց. անցկացվել է գիտաժողով և միջազգային վարժանք

19:46 06.12.2021

Երևանում տեղի է ունեցել է «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը, սեյսմիկ անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաները» թեմայով գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին: Այն անցկացվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության և ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարության համագործակցության շրջանակներում: Կոնֆերանսին մասնակցել են ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՌԴ ԱԻ նախարարի առաջին տեղակալ […]

̰
Որքան գումարի դիմաց է «Ռեալը» պատրաստվում վաճառել Ազարի տրանսֆերը

19:37 06.12.2021

Առաջիկա տրասֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալը» մեծ հավանականությամբ վաճառքի կհանի ակումբի կիսապաշտպան Էդեն Ազարի տրանսֆերը։ Armsport․am -ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է AS-ը։ «Արքայական ակումբի» ղեկավարությունը նշել է այն գումարը, որով բելգիացու տրանսֆերը կհանվի վաճառքի։ Այսպիսով, այն ակումբները, որոնք կցանկանան պայմանագիր կնքել Ազարի հետ, ստիպված կլինեն «սերուցքայիններին» վճարել նվազագույնը 25 միլիոն եվրո։ Կիսապաշտպանի տրանսֆերը ձեռք […]

̰
Վրաստանից ամենաշատ մանդարինն արտահանվել է Ռուսաստան

19:30 06.12.2021

Սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտահանվել է 15 հազար տոննա մանդարին, որի արժեքը կազմել է 7,4 մլն ԱՄՆ դոլար։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկություն է տարածել Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։ Ըստ նախարարության՝ մանդարինի արտահանման ծավալը նշված ժամանակահատվածում աճել է 73%-ով, իսկ արտահանման արժեքը, 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել […]

̰
BACK_TO_TOP