20:28 17.09.2021
Արցախյան և հայաստանյան լրատվամիջոցներով լուրեր են տարածվել այն մասին, որ Արցախում իրականացվող շինարարական աշխատանքներին ներգրավվել են իրանական անձնագրերով անձինք, որոնք կարող են ադրբեջանցիներ լինել։ « Իրազեկում ենք, որ հիշյալ կասկածները իրականությանը չեն համապատասխանում։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա օտարերկրյա քաղաքացիները ներգրավվել ու շարունակում են մասնակիցը լինել Արցախի Հանրապետությունում իրականացվող մասնագիտական և ոչ մասնագիտական տարբեր աշխատանքների, […]
20:23 17.09.2021
ԱՄՆ կոնգրեսի անդամները 2022 թվականի ԱՄՆ ՊՆ բյուջեի վերաբերյալ առաջարկներ պարունակող ութ նախագիծ են ներկայացրել, որոնք նաև Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ են նախատեսում։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA) մանրամասներ է հայտնում ԱՄՆ ՊՆ բյուջեի վերաբերյալ ներկայացված նախագծերի մասին։ Մասնավորապես, 579-րդ նախագծով առաջարկվում է ուսումնասիրել և զեկույցով ներկայացնել, թե արդյոք թուրքական «Ülkü […]
20:16 17.09.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Վրաստան և ուսումնասիրել կլինիկաների գործունեությունը: Aliq.ge-ի հաղորդմամբ՝ ԱՀԿ-ի ներկայացուցիչները որևէ մտահոգություն չեն հայտնել կորոնավիրուսի բուժման արձանագրության վերաբերյալ, որին հետևում են վրացական կլինիկաները` ասում են մասնագետները: Վերջին ժամանակներում սոցցանցերում Վրաստանի առողջապահական ոլորտին լայնորեն մեղադրում են կորոնավիրուսով վարակված հիվանդներին ոչ ճիշտ բուժելու մեջ` մատնացույց անելով մահացության ցուցանիշի զգալի աճը: Թբիլիսիի ինֆեկցիոն […]
20:10 17.09.2021
Միջազգային օլիմպիական կոմիտեն AIBA- ի ղեկավար Ումար Կրեմլյովին նամակ է հղել, որտեղ կրկին մտահոգություն է հայտնել բարեփոխումների առթիվ: ՄՕԿ- ը երկմտում է «Փարիզ- 2024»-ում բռնցքամարտը օլիմպիական խաղերի ծրագրում թողնելու հարցում: Խնդիրներն առնչվում են են մասնավորապես մրցավարությանը, ֆինանսավորմանը և այլ ոլորտներին: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան արդեն աշխատում է լայնածավալ փոփոխություններ իրականացնելու համար և բավականին […]
20:02 17.09.2021
Այսօր` ժամը 13։41-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել Ուլուբաբյան 76 հասցեի հարակից տարածքում (Կոբրա բարձունք) բռնկված հրդեհի մասին։ Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու և բնակչությանն ըստ անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու նպատակով, կանչի վայր է մեկնել ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասի 2 մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման […]
19:56 17.09.2021
Արդեն 2-րդ օրն է՝ զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տալիս: Հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը Երեկ և այսօր փրկարարական մեկ ջոկատով որոնողական աշխատանքներն իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1667 […]
19:54 17.09.2021
ՀՀ Ղուկասավան գյուղում 2021 թ. սեպտեմբերի 16-ին, ժամը 15։00-ին, տեղի ունեցավ Ճապոնիայի «Մարդկային անվտանգության ապահովման ծրագրերի համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակում 88 078 ԱՄՆ դոլարի չափով «Ղուկասավան գյուղում Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտական կենտրոնի հիմնադրման ծրագրի» բացման արարողությունը: Արարողությանը ներկա էին Հայաստանում Ճապոնիայի դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիման, Արարատի մարզպետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, Ղուկասավանի համայնքապետ Արա Վարդանյանը, «Հայաստանի […]
19:46 17.09.2021
Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովը, որը վերահսկում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարումը, նոր որոշում է ընդունել Թուրքիայի վերաբերյալ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Հանձնաժողովը քննել է թուրք հայտնի հասարակական գործիչ, գործարար Օսման Քավալայի և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին կալանքից ազատ արձակելու մասին ՄԻԵԴ-ի որոշումների չկատարման հարցը: ԵԽ նախարարների կոմիտեի ընդունած որոշմամբ ևս […]
16:59 17.09.2021
ՀՀ վարչապետի գավաթ՝ սիրողական-խճուղային հեծանվային մրցաշարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 19-ին, ժամը 10.00-ից 19.00-ն, փակ է լինելու Շորժա գյուղից Ծովագյուղի խաչմերուկ և Ծովագյուղի խաչմերուկից դեպի Սևանա թերակղզի տանող ճանապարհահատվածը։ Երևանից Տավուշի մարզի ուղղությամբ երթևեկությունը՝ Սևանա թերակղզու խաչմերուկից մինչև Ծովագյուղի խաչմերուկ, կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ։
16:56 17.09.2021
Սեպտեմբերի 17-ին N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Անցկացվել է շարային ստուգատես, որի ընթացքում ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։ Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
16:53 17.09.2021
Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների շարունակական զարգացման կապակցությամբ և վերահաստատել իրենց շահագրգռվածությունը՝ ընդլայնելու բազմոլորտ համագործակցությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել հանգամանալից քննարկելու տնտեսության բնագավառում փոխգործակցության ակտիվացման հեռանկարները, այդ թվում՝ Հայաստանում զարգացման նոր ծրագրերի կյանքի կոչման միջոցով։ […]
16:46 17.09.2021
Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում սեպտեմբերի 22-ին կմեկնարկի Պեկինում 2022թ. փետրվարին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի վարկանիշային մրցաշարը: Մասնակիցների թվում կլինեն Հայաստանի ներկայացուցիչներ, մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը, Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը: Նրանք մրցավայր կմեկնեն մրցումներից երկու օր առաջ: Պեկինի ստուգատեսին մասնակցելու համար Օբերստդորֆի մրցաշարում մենասահորդ տղամարդիկ պետք է զբաղեցնեն մինչև յոթերորդ, կանայք՝ հինգերորդ, իսկ […]
16:28 17.09.2021
Սեպտեմբերի 16-ից մեկնարկել են ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի համալիր մարզումները։ ՀՕՊ կենտրոնական ենթակայության N զորամասի ստորաբաժանումները դուրս են բերվել մշտական տեղակայման վայրից, բացազատվել են դաշտային պայմաններում և ՀՕՊ միջոցներն ու տեխնիկան բերել մարտական վիճակի։ Անցկացվել են համալիր պարապմունքներ անձնակազմի դաշտային վարժվածությունն ու մասնագիտական կարողությունները ստուգելու, ինչպես նաև տեսական գիտելիքները կատարելագործելու նպատակով։ ՀՕՊ մարզումները շարունակվելու են․ […]
16:14 17.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին, որին տեղում կամ հեռավար ձևաչափով մասնակցել են երկու կազմակերպությունների անդամ-պետությունների ղեկավարները: Նիստի ընթացքում քննարկվել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակը: Իր ելույթի սկզբում վարչապետ Փաշինյանը ողջունել է պետությունների և պատվիրակությունների ղեկավարներին և նշել. «Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել բոլոր ներկաներին Շանհայի […]
20:55 16.09.2021
Կառավարության այսօրվա որոշմամբ, հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանվեցին աշխատանքային օրեր՝ ելնելով երկրի ներսում և արտաքին աշխարհի հետ տարաբնույթ ծառայությունների իրականացման և անխափան գործունեության հրամայականից։ Մինչ կառավարության նիստի օրակարգի անցնելը նիստը վարող փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը դիմել է առողջապահւթյան նախարար Անահիտ Ավանեսյանին՝ ստանալու վերջին տեղեկությունները համաճարակային իրավիճակի ու պատվաստումների ընթացքի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
20:48 16.09.2021
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը hամաճարակի սկզբից ի վեր գերազանցել է 227 միլիոնը: Համապատասխան տվյալները հրապարակել է worldometers պարբերականը: Վիճակագրության համաձայն, համավարակի սկզբից ի վեր, աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 4,6 միլիոն մարդ, իսկ ապաքինվածների թիվը գերազանցում է 203 միլիոնը: Այս անգամ Covid-19 ակտիվ դեպքերի թիվը աշխարհում 18,8 մլն է: ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով […]
20:41 16.09.2021
Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործկոմը հայտարարել է, որ ութ կազմակերպություն չի համապատասխանում օրենսգրքին: Դրանք են՝ Չեռնոգորիայի, Ռումինիայի, Թաիլանդի, Հյուսիսային Կորեայի, Ինդոնեզիայի ազգային հակադոպինգային կազմակերպությունները, կշռաքարային սպորտի և խուլերի բասկետբոլի միջազգային ֆեդերացիաները: WADA-ն չորս ամիս ժամանակ է տվել Հունաստանի, Իրանի, Լատվիայի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Իսպանիայի և Ուզբեկստանի ազգային հակադոպինգային կազմակերպություններին՝ թերությունները վերացնելու համար: Նրանք նույնպես անհամապատասխան կհամարվեն, […]
20:33 16.09.2021
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը այսօր ծանոթացել է«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի` Մաստարայի և Մարալիկի հատվածներում արդեն իսկ կատարված աշխատանքներին և ներկայումս ընթացող ասֆալտապատմանը։Այս մասին փոխվարչապետը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։
20:27 16.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:35-ի սահմաններում Երևանի բնակիչ, 41-ամյա Գագիկ Ղարիբյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Փարպի գյուղի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա հողաթմբին և կողաշրջված վիճակում հայտնվել քաղաքացու խնձորի այգում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են […]
20:17 16.09.2021
Եվրախորհրդարանի լիագումար նիստում Ռուսաստան- ԵՄ քաղաքական հարաբերությունների վերաբերյալ բանաձև է ընդունվել , որով առաջարկվում է խստացնել Ռուսաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականությունը: Բանաձևի հեղինակն է Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրիուս Կուբիլիուսը: Փաստաթղթին կողմ է քվեարկել 494 պատգամավոր, դեմ ՝ 103 -ը, ձեռնպահ ՝ 72 -ը: Փաստաթղթում եվրապատգամավորները տեսնում են Ռուսաստանում ժողովրդավարությանը աջակցելու նոր ռազմավարության մշակման անհրաժեշտությունը: Բանաձևում նշվում […]
20:09 16.09.2021
Թուրքիայում հետաքննություն է սկսվել «Մարդու իրավունքների ասոցիացիայի» Ադանայի մասնաճյուղի ղեկավար, փաստաբան Յակուփ Աթաշի նկատմամբ: Պատճառը սույն թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ կազմակերպության Ադանայի մասնաճյուղի տարածած հայտարարությունն է: Ադանայի գլխավոր դատախազությունը «ժողովրդի մի հատվածին ատելության և թշնամանքի դրդելու» մեղադրանքով հետաքննություն է սկսել Յակուփ Աթաշի նկատմամբ՝ տարածված ամբողջ հայտարարությունը հանցագործություն համարելով: Աթաշը, իրավապահ մարմիններին ներկայանալով, հայտնել […]
20:03 16.09.2021
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ կարող է բաց թողնել Ա Սերիայի 4 -րդ տուրի «Յուվենտուսի» դեմ սեպտեմբերի 19 -ին կայանալիք հանդիպումը: «Կխաղա՞մ Թուրինում: Տեսնենք: Գաղտնիք չէ, որ ես փոքր վնասվածք ունեմ և չեմ ուզում դա խորացնել: Ես ուզում եմ անցկացնել ամբողջ մրցաշրջանը և մտածել, որ ես սուպերմեն չեմ: Չնայած … Իմ խնդիրն այն […]
19:55 16.09.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արմեն ԳՅՈԶԱԼՅԱՆԻՆ նշանակել Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի […]
19:48 16.09.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լիարժեք պատվաստված է:1tv.ge-ի հաղորդմամբ՝ կառավարության ղեկավարն այսօր պատվաստվել է «Pfizer»-ի երկրորդ դեղաչափով: Իրակլի Ղարիբաշվիլին պատվաստվել է Ինֆեկցիոն հիվանդանոցում: Վարչապետը մեկ անգամ ևս շեշտել է պատվաստանյութերի անվտանգությունը, պատվաստման կարևորությունը համաճարակի հաղթահարման գործընթացում և կոչ է արել քաղաքացիներին ակտիվորեն ներգրավվել այդ գործընթացում:
19:39 16.09.2021
Ռումինիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգան (LPF) ակցիա է անցկացրել՝ հատուկ կացարաններում ապրող շներին աջակցելու համար: LPF 1-ի 8-րդ տուրի «Ստյաուա»-«Դինամո» դերբիի ժամանակ ֆուտբոլիստները խաղադաշտ են մտել մի քանի շների ուղեկցությամբ: Այս ակցիան նպատակ ունի բարձրացնել թափառող կենդանիների խնդրի մասին իրազեկվածությունը, ինչպես նաև շներին նոր տերեր գտնել: Այսպիսի ակցիաներ մի քանի անգամ են կանցկացվելու մրցաշրջանի ընթացքում: Հաղորդում […]
19:25 16.09.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը: Բարձր գնահատելով ԵՄ կառույցների հետ նախարարության ակտիվ համագործակցությունը՝ նախարար Վահագն Խաչատուրյանը համոզմունք է հայտնել, որ այն առաջիկայում ևս արդյունավետ և նպատակաուղղված ընթացք կունենա: Այնուհետև նախարարը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հիմնական գործառույթները՝ շեշտադրելով […]
19:11 16.09.2021
ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի թեկնածու Ջուլիան Սմիթը անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերմանը, որոնց վերաբերյալ գործարքը լուրջ ճգնաժամ է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Հայտնում է Ermenihaber.am-ը։ ԱՄՆ-ն արդեն հասցրել է մի շարք պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ: Վաշինգտոնը մեկ անգամ չէ, որ Անկարային կոչ է արել չգործարկել ռուսական ՀՕՊ համակարգերը՝ զգուշացնելով, որ դրանք […]
19:04 16.09.2021
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 14:19 րոպեին: Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղից ոչ շատ հեռու: Երկրաշարժի ուժգնությունը, նախնական տվյալներով, կազմել է 3.3 մագնիտուդ:
18:43 16.09.2021
Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մուտքի մոտ հանդիսավոր արարողությամբ տեղի է ունեցել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Լևոն Հայրապետյանի անունը կրող ցուցանակի բացումը: Միջոցառմանը ներկա էին ոլորտի գերատեսչության նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, սպորտի երախտավորներ: Լևոն Հայրապետյանը […]