TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանն ապահովեց առաջին մեդալը

19:51 22.09.2021

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Մոսկվայում ընթացող բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանն ապահովեց առաջին մեդալը: 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, որը նախ առաջին փուլում հաղթել էր ադրբեջանցի մարզիկին, ապա 1/16 եզրափակչում առավելության հասել բելառուս Դմիտրի Միլուշայի նկատմամբ, ¼ եզրափակչում մրցեց Բրազիլիայի ներկայացուցիչ Լուիս Սիլվա Ռոդրիգեսի հետ: Մենամարտն անցավ բավականին համառ ու անզիջում պայքարում: Ի […]

̰
Թուրքական «Էնկա» ընկերությունը խզել է «Նամախվանի ՀԷԿ»-ի կառուցման Վրաստանի հետ կնքած պայմանագիրը

19:38 22.09.2021

«Էնկա Ռինիուեբլս» ընկերությունը, որը պետք է կառուցեր «Նամախվանի ՀԷԿ»-ը, խզում է Վրաստանի հետ պայմանագիրը: 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ընկերության հայտարարության մեջ: «2019 թվականի ապրիլի 25-ին, մեր ընկերության դուստր ձեռնարկությունը՝ «ENKA Renewables»-ը, Վրաստանի հետ կնքեց երկար ժամանակ շարունակ ընթացող Նամախվանի կասկադի հիդրոէլեկտրակայանի նախագծի մշակման, կառուցման, կառավարման և շահագործման մասին համաձայնագիր: Ընկերությունը վրացական պետությանը տեղեկացնում […]

̰
Հայտնի է, թե որտեղ կարող է անցկացվել Աշխարհի ակումբային առաջնությունը

19:32 22.09.2021

Ռիո դե Ժանեյրոն պատրաստ է ընդունել 2021 թվականի ֆուտբոլի Աշխարհի ակումբային առաջնությունը: Այս մասին Instagram-ի իր էջում ուղիղ եթերում հայտնել է քաղաքի քաղաքապետ Էդուարդո Պաեսը: Նրա խոսքերով՝ տեղական իշխանություններն անում են հնարավորը՝ մրցաշարը Բրազիլիա հասցնելու համար: Ավելի վաղ Ճապոնիան հրաժարվել էր ընդունել Աշխարհի ակումբային առաջնությունը կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Հաղորդում է Armsport.am-ը։

̰
Բրյուսելում ԵՄ գրասենյակ է կանչվել Վրաստանի դեսպանը՝ կապված գաղտնի ձայնագրությունների արտահոսքի հետ

19:25 22.09.2021

Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը ասել է, որ, գաղտնի ձայնագրությունների արտահոսքի հետ կապված, Վրաստանի դեսպանը կանչվել է Բրյուսելում գտնվող ԵՄ գրասենյակ, որտեղ նրան տեղեկացրել են ԵՄ դիրքորոշման մասին և խնդրել հետագա քայլեր ձեռնարկել: Այս մասին հաղորդում է 1tv.ge-ն։ «Դուք արդեն գիտեք Բրյուսելի արձագանքը, որ մենք լուրջ վերաբերմունք ունենք այս հարցի նկատմամբ: Ի վերջո, սա հարցեր […]

̰
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը խոսել է ՆԱՏՕ-ի ներսում քաղաքական երկխոսության բացակայության մասին

19:13 22.09.2021

Միացյալ Նահանգների վարքագիծը՝ կապված սուզանավերի հետ, նոր ապացույցն է այն բանի, որ ՆԱՏՕ-ի կազմում քաղաքական երկխոսություն չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին: «ԱՄՆ վարքագիծը՝ կապված սուզանավերի իրավիճակի հետ, նոր ապացույցն է նրա, ինչի մասին խոսում ենք արդեն ամիսներ շարունակ. Հյուսիսատլանտյան դաշինքում չկա քաղաքական երկխոսություն»,- ասել է նախարարը խորհրդարանի նիստի ընթացքում: […]

̰
Էրդողանի փեսան հայտարարել է նոր անօդաչու թռչող սարքի ստեղծման մասին

19:06 22.09.2021

Թուրքական Baykar ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելջուկ Բայրաքթարը, որը նաև Թուրքիայի նախագահի փեսան է, խոսել է առաջիկա նոր նախագծերի մասին: Այս մասին է գրում Ermenihaber.am-ը։ Ըստ նրա՝  2022թ. նախատեսվում է իրականացնել Bayraktar TB3 հարվածային անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) առաջին թռիչքը: Բայրաքթարը նշել է, որ Bayraktar TB3-ը  մի փոքր ավելի մեծ է Bayraktar TB2-ից, սակայն ավելի […]

̰
Վրաստանի Խելվաչաուրիի շրջանում սողանքի հետևանքով տներ են վնասվել

19:00 22.09.2021

Խելվաչաուրիի մի քանի գյուղերում սողանքի հետևանքով վնասվել է յոթ տուն: Փերիա գյուղի մեկ տուն ամբողջովին ավերվել է, իսկ երեքը՝ բնակության համար պիտանի չեն: Աղետի հետևանքով զոհեր չեն եղել: Միայն 33-ամյա կին է տուժել և տեղափոխվել հիվանդանոց: Նա ենթարկվել է ոտքի վիրահատության: «Ժամը 04:00-ին սողանք է տեղի ունեցել, տարել է սենյակը, երեխաներն ու ընտանիքի մյուս անդամները […]

̰
Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Արսեն Զախարյանի տրանսֆերով

18:54 22.09.2021

Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է РБК-ն, գերմանական ակումբի սկաուտները մեկ տարուց ավելի հետևում են ֆուտբոլիստի ելույթներին։ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընթացքում Արսենի ցուցադրած գրավիչ ֆուտբոլը ստիպել է «մեղուների» ղեկավարությանը ձեռք բերել վերջինիս տրանսֆերը։ Հայտնում է Armsport.am-ը։

̰
Վրաստանը տարածաշրջանում ամենաբարձր գործազրկության մակարդակն ունեցող երկրներից է․ ԱՄՀ-ի զեկույցը

18:48 22.09.2021

Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) հրապարակել է Վրաստանի տնտեսության վերաբերյալ հերթական զեկույցը: 84 էջից բաղկացած փաստաթղթում քննարկվում են Վրաստանում ընթացող բարեփոխումները և երկրի տնտեսության առջև ծառացած մարտահրավերները: Հայտնում է Aliq Media-ն։ Այս մարտահրավերների շարքում ԱՄՀ-ն երկրում գործազրկության բարձր մակարդակը համարում է կրիտիկական խնդիր: Զեկույցում ասվում է, որ COVID-19-ի համաճարակի հետևանքով իրավիճակն էլ ավելի է սրվել: 2019 […]

̰
Տաթև-Կապան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

19:59 21.09.2021

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթև-Կապան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:22-ին, մարվել՝ ժամը 16:52-ին: Այրվել է «Mercedes-Benz CLK» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Մ․)։ Հրշեջ-փրկարարներն իրականացրել են […]

̰
Վրաստանում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցում են նաև հայ թեկնածուներ

19:55 21.09.2021

Հոկտեմբերի 2-ին Վրաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Սամցխե-Ջավախքի չորս՝ Ախալցիխե, Ասպինձա, Ադիգենի, Բորժոմի շրջաններում պայքարելու է 15 քաղաքական ուժ: Այս շրջաններում համամասնական ցուցակներով առաջադրված 1012 թեկնածուներից, միայն 58-ն են ազգությամբ հայեր: Իսկ մեծամասնական ընտրակարգով առաջադրված 137 թեկնածուներից միայն՝ 12-ը:  Հաղորդում է  jnews.ge-ն։    

̰
Լորուտ գյուղում այրվել է բնակելի տան տանիքը

19:53 21.09.2021

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13:39-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լորուտ գյուղի սկզբնամասում այրվում է բնակելի տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։08-ին, մարվել՝ ժամը 17:11-ին։ Այրվել են […]

̰
Պռոշյան գյուղում այրվել է մոտ 600 հակ անասնակեր

19:47 21.09.2021

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Երևանյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։21-ին, մարվել՝ 15:01-ին: Այրվել է մոտ 600 հակ անասնակեր։

̰
«Ոսկե խաղակոշիկը» նվաճեց Ռոբերտ Լևանդովսկին

19:42 21.09.2021

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին արժանացել է «Ոսկե խաղակոշիկի»՝ որպես նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու: Լևանդովսկին Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 29 խաղում դարձել է 41 գոլի հեղինակ: Սա 2014/15 մրցաշրջանից ի վեր «Ոսկե խաղակոշիկի» դափնեկրի լավագույն ցուցանիշն է: Այդ ժամանակ Կրիշտիանու Ռոնալդուն խփել էր 48 գոլ: Լևանդովսկին նաև 49 տարվա ընթացքում դարձավ Բունդեսլիգայի առաջին ներկայացուցիչը, որը նվաճեց […]

̰
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

19:35 21.09.2021

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 06։45-ին, «Արևիկ» ազգային պարկի տարածքում վերսկսված հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 75 փրկարար ծառայող, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից և 70 զինծառայող։ Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։ Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։    

̰
Մոսկվայում բացվել է «Երկու ժողովուրդների մարշալ Բաղրամյան» հուշարձանը

19:30 21.09.2021

Սեպտեմբերի 21-ին ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, Մոսկվայում, Խորհրդային միության մարշալ  Հովհաննես Բաղրամյանի անվան թիվ 1222  դպրոցի տարածքում տեղի է ունեցել  «Երկու ժողովուրդների մարշալ Բաղրամյան» հուշարձանի բացման արարողությունը (հեղինակ ՝ Ա. Տաթևոսյան): Խորհրդային և հայ ականավոր հրամանատար,  Խորհրդային միության կրկնակի հերոս, Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին նվիրված քանդակ-ճարտարապետական ​​կոմպոզիցիայի նախաձեռնողը Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունն […]

̰
Արցախի նախագահը Երևանում հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանին

19:21 21.09.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 21-ին Երևանում հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ, բարերար Սամվել Կարապետյանին։ Շնորհակալություն հայտնելով Արցախում իրականացված հումանիտար ծրագրերի համար՝ նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ հետպատերազմյան ժամանակահատվածի խնդիրներն արագ և արդյունավետ հաղթահարելու համար շատ կարևոր է սփյուռքահայության կողմից գործնական ու շարունակական քայլերի իրականացումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալ-տնտեսական ոլորտին […]

̰
Մուշավան թաղամասում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են մոտ 28 հա խոտածածկույթ և 500 քմ թփուտներ

19:15 21.09.2021

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 15։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս […]

̰
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի շնորհավորանքը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ Անկախության տոնի առթիվ

19:07 21.09.2021

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Անկախության տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ «ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի և անձամբ իմ կողմից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին Անկախության տոնի առթիվ: Դաշնության խորհուրդը բարձր է գնահատում ռուս և հայ ժողովուրդների եղբայրական համերաշխությունը, նրանց՝ արդյունավետ փոխգործակցության և երկու երկրների […]

̰ ̰
ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորանքը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ

18:55 21.09.2021

ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ։ «Շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին Անկախության տոնի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ և Հայաստանի քաղաքացիներին խաղաղություն, կայունություն և բարեկեցություն»,- ասված է Վյաչեսլավ Վոլոդինի շնորհավորական ուղերձում:

̰
Մատաղիսում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

18:35 21.09.2021

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Մարտակերտի շրջանում` Մատաղիսի ուղղությամբ։ Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1668 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին […]

̰
Համաշխարհային առաջնորդներն այսօրվանից ելույթներ կունենան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

18:30 21.09.2021

Այսօրվանից համաշխարհային առաջնորդները ելույթ կունենան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում: Հաջորդ շաբաթվա ընթացքում Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում, նախատեսվող միջոցառումներին կմասնակցեն ավելի քան 70 առաջնորդներ, 30 երկրների կառավարությունների ղեկավարներ և 20 արտգործնախարարներ: Այս տարի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը անցկացվում է հիբրիդային կամ կիսահեռավար ռեժիմով: Բարձրաստիճան հյուրերի կողմից քննարկվելիք թեմաները կլինեն Covid-19 համավարակի դեմ պայքարը, կլիմայի փոփոխությունը, կանաչ էներգիային անցումը […]

̰
Արցախի նախագահը շնորհավորել է ՌԴ նախագահին Պետդումայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

18:16 21.09.2021

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Պետդումայի  ընտրությունների և «Միասնական Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ, որում ասվում է․ «Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ՌԴ Պետական դումայի կայացած ընտրությունների և «Միասնական Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Քվեարկության արդյունքները ակնառու կերպով ցույց տվեցին ռուսական հասարակության աջակցության […]

̰
2022-ին կապիտալ ծախսերի ծավալը կլինի աննախադեպ. վարչապետ Փաշինյանը մասնակցել է Հայկական գործարար ֆորումի բացման արարողությանը

19:59 20.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում տեղի ունեցող Հայկական գործարար ֆորումի բացման արարողությանը, որը կազմակերպել է Հայ գործարարների ասոցիացիան (ՀԳԱ)՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ներկայացուցիչները, որոնց թվում՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ինչպես նաև ՀՀ-ում և ՌԴ-ում գործունեություն ծավալող բազմաթիվ գործարարներ: Ներկաներին ողջույնի խոսքով դիմել են վարչապետ Փաշինյանը, […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին Պերմում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհերի կապակցությամբ

19:52 20.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Պերմում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի Խոր ցավով տեղեկացա Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի ողբերգական միջադեպի հետևանքով զոհերի և տուժածների մասին: Ամբողջ հայ ժողովրդի և իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին […]

̰
Pfizer/BioNTech-ը պատվաստանյութի փորձարկում է անցկացնում 2-5 տարեկան և 6 ամսականից մինչև 2 տարեկան երեխաների շրջանում

19:42 20.09.2021

Pfizer/BioNTech-ի հայտարարությամբ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրենց հակակորոնավիրուսային պատվաստանյութը ուժեղ իմունիտետ է ստեղծում 5-11 տարեկան երեխաների մոտ, և նրանք նախատեսում են թույլտվություն ստանալ ԱՄՆ-ում, Եվրոպայում և ամբողջ աշխարհում երեխաների իմունիզացիայի գործընթացն սկսելու համար: Տեղեկությունը տարածում է Ռոյթեր գործակալությունը: Ըստ ընկերությունների, 5-11 տարեկան երեխաների պատվաստանյութի կլինիկական փորձարկումները ցույց են տվել վարակի նկատմամբ անձեռնմխելիության զարգացումը երկրորդ […]

̰
Վրաստանի պետական ​​արտաքին պարտքի ծավալը մեկ տարվա ընթացքում աճել է

19:33 20.09.2021

Վրաստանի պետական ​​արտաքին պարտքը մեկ տարվա ընթացքում ավելացել է 1,289 մլրդ դոլարով: Նախորդ ամսվա համեմատ՝ արտաքին պարտքի ծավալն աճել է 44,504 մլն դոլարով: Հաղորդում է aliq.ge-ն։ Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թվականի օգոստոսի դրությամբ Վրաստանի պետական ​​արտաքին պարտքը գերազանցել է 8.047 միլիարդ դոլարը: Գործող լարիի փոխարժեքով պարտքը կազմում է 25.084 միլիարդ լարի: 2020 թվականի […]

̰
Բենզեման ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է թոփ-5 լիգաներում

19:22 20.09.2021

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման գլխավորում է եվրոպական թոփ-5  առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցուցակը: Ֆրանսիացին մեկնարկային խաղերում վաստակել է 11 (6 գոլ+5 գոլային փոխանցում) միավոր: Երկրորդ տեղում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը՝ 10 (7+3) միավոր, իսկ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին երրորդն է՝ 7 (7+0): Լավագույնների ցանկում է նաև Պոլ Պոգբան, որը մեկնարկային խաղերում 7 գոլային […]

̰
«Գազպրոմը» Թուրքիային ռեկորդային ծավալի գազի մատակարարում է ապահովել  

19:13 20.09.2021

2021 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում «Գազպրոմը» Թուրքիա է մատակարարել 20,3 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը ռեկորդային ցուցանիշ է այս ժամանակաշրջանի համար, հայտնում է ընկերության Telegram ալիքը: «2021 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 19-ը «Գազպրոմը» Թուրքիա է մատակարարել 20,3 միլիարդ խորանարդ մետր գազ: Սա պատմականորեն ռեկորդային ծավալ է այս ժամանակահատվածի համար և 153% -ով […]

̰
BACK_TO_TOP