TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպությունը կոչ է անում ԵՄ-ին և Ֆրանսիայի կառավարությանը աջակցություն ցուցաբերել Արցախին

19:06 20.09.2021

Ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպությունը կոչ է անում ԵՄ-ին և Ֆրանսիայի կառավարությանը հստակ աջակցություն ցուցաբերել Արցախի ժողովրդին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպությունը, որի հիմնական առաքելությունն է աջակցություն ցուցաբերել արևելյան քրիստոնյաներին կրթական, սոցիալական, առողջապահական, մշակութային և այլ ոլորտներում, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստերի հավաքագրման հիմքով արձանագրել […]

̰
«Յուվենթուսը» կրկնել է իր հակառեկորդը

18:58 20.09.2021

Իտալիայի Ա Սերիայի չորրորդ տուրում Թուրինի «Յուվենթուսը» 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Միլանի»հետ։ «Ծեր սինյորան» նոր մեկնարկած մրցաշրջանում չի հաղթում չորս անընդմեջ խաղում։ Ինչպես տեղեկացնում է Opta-ն, նման վատ ցուցանիշ թուրինցիները վերջին անգամ գրանցել էին 60 տարի առաջ։ «Յուվենթուսը» Ա Սերիայի մեկնարկային չորս տուրերում հաղթանակ չի տոնել 1961-62, 1955-56 և 1942-43 մրցաշրջանների ընթացքում։ Անցկացրած չորս խաղից […]

̰
«Արևիկ» ազգային պարկում փրկարարները ուսապարկերով ջուրը հրդեհի օջախներ են հասցնում 5 կմ բարձրության վրա․ հրդեհաշիջմանը ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռը

18:52 20.09.2021

«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Սեպտեմբերի 20-ի վաղ առավոտից «Արևիկ» ազգային պարկի տարածքի տարբեր հատվածներում բռնկված հրդեհի՝ իրարից անկախ 15 տարբեր մեծ ու փոքր օջախներից 12-ը հնարավոր է եղել մարել: Սակայն կեսօրից հետո քամու հետևանքով հրդեհը կրկին բորբոքվել է: Ռելիեֆային բարդ և վտանգավոր պայմանների պատճառով մեծ դժվարությամբ փրկարարները ուսապարկերով ջուրը հրդեհի օջախներ են […]

̰
Բաթումում «Արմավենու կղզի» կկառուցվի՝ ինչպես Էմիրություններում

18:33 20.09.2021

Բաթումում ցանկանում են կառուցել արհեստական ​​«Արմավենու կղզի»: Այս մասին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն: Հաղորդում է jnews.ge-ն։   «Մենք արդեն պայմանավորվել ենք կոնկրետ ներդրումային խմբի հետ, որ Բաթումում արհեստական ​​արշիպելագ կկառուցվի: Բավականին մեծ ներդրումներ են նախատեսվում: Այս տարի մենք կսկսենք խոր ուսումնասիրություն: Մենք կհրավիրենք միջազգային ճարտարապետների, դիզայներների, շինարարների: Հենց […]

̰
Ռուսական ակումբն այս ամառ փորձել է ձեռք բերել Մխիթարյանի տրանսֆերը

18:25 20.09.2021

Մոսկվայի «Սպարտակը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձել է ձեռք բերել «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը: Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է metaratings.ru-ն։ Ըստ աղբյուրի՝ մոսկովյան ակումբը ուշադրությամբ հետևելիս է եղել Մխիթարյանի շուրջ ծավալվող իրադարձություններին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հավաքականի ավագն ամռանը կարող էր ունենալ ազատ գործակալի կարգավիճակ։ «Սպարտակի» գլխավոր մարզիչ Ռուի […]

̰
Վարչապետը խոսել է տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորությունների մասին

18:18 20.09.2021

Ռուսաստանի հայությունը և հայկական բիզնեսը ինչպես ամուր կանգնած եղել է, այնպես էլ շարունակում է ամուր կանգնած լինել Հայաստանի պետականության կողքին, Հայաստանի Հանրապետության կողքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում Armenia Business Forum-ի բացման իր խոսքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր այս ուղերձը չափազանց կարևոր է պատմական այն կարևոր հանգրվանում, որում մենք գտնվում ենք:  Իսկապես, […]

̰
ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամներն այցելել են Վրաստան

18:13 20.09.2021

ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի Վրաստան կատարած այցի ընթացքում քննարկման հիմնական թեման ներքին հարցերն ու տարածաշրջանային մարտահրավերներն էին,- 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկատվություն է տարածել ԵԱՀԿ-ն: Հարավային Կովկասի հարցերում ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ, Կարի Հենրիկսենը և գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան սեպտեմբերի 18-19-ը հանդիպել են Վրաստանի կառավարության անդամների, քաղաքական կուսակցությունների ղեկավարների և միջազգային հանրության ներկայացուցիչների հետ: «Ես […]

̰
Ամեն ինչ կտայի հորս հետ խոսելու համար. Միկ Շումախեր

19:52 18.09.2021

Ֆորմուլա-1-ի «Հաաս» թիմի ավտոարշավորդ Միկ Շումախերը խոսել է իր հայրիկի՝ աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայիլ Շումախերի մասին. «Հիմա մենք հորս հետ այլ կերպ կհասկանայինք իրար պարզապես այն պատճառով, որ մենք խոսում ենք միևնույն՝ ավտոսպորտի լեզվով: Մենք խոսելու շատ թեմաներ կունենայինք: Ահա թե ես ինչ եմ մտածում շատ ժամանակ: Կարծում եմ՝ դա հիանալի կլիներ: Ամեն ինչ կտայի […]

̰
Վրաստանում բժիշկների 58%-ն ամբողջությամբ պատվաստվել է

19:43 18.09.2021

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի տեղեկատվության համաձայն՝ երկուշաբթի օրվա տվյալներով, ամբողջությամբ պատվաստվել է բժիշկների 58 տոկոսը, իսկ 76 տոկոսը՝ առաջին դեղաչափով: Բացի դրանից, Գամկրելիձեն ևս մեկ անգամ հաստատել է այն կարծիքը, որ բուժանձնակազմի և ուսուցիչների պատվաստումը պետք է պարտադիր լինի: «Ես ունեմ ամփոփ վիճակագրություն, որտեղ բժիշկների առնվազն 76%–ը պատվաստվել է […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը շաբաթ օրը դիտարկել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի հանրային տրանսպորտը

19:35 18.09.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համագործակցույթամբ սեպտեմբերի 18-ին մշտադիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի հասարակական տրանսպորտը: ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրել են Կենտորոնում ուղևորափոխադրում կատարող 35 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 6 դեպք: Այդ խախտման հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ: […]

̰
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը լրացուցիչ 5,4 մլն դոլար կհատկացնի Վրաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար

19:27 18.09.2021

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) լրացուցիչ 5,4 մլն դոլար կհատկացնի Վրաստանում կորոնավիրուսը հաղթահարելու համար: Հաղորդում է 1tv.ge-ն։ «Մենք ուրախ ենք հայտարարելու մի քանի դրամաշնորհներից առաջինը՝ ուղղված Վրաստանում COVID-19-ի ազդեցության խնդրի լուծմանը: Zinc Network ցանցի հետ համատեղ մենք կմշակենք սոցիալական գովազդներ, որը կփարատի բնակչության շրջանում պատվաստումների շուրջ առասպելները և կխոսի պատվաստանյութի դրական կողմերի մասին, ինչպես նաև […]

̰
Bloomberg-ը կազմել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների ցուցակը

19:19 18.09.2021

Աշխարհի ամենահարուստ 25 ընտանիքների ընդհանուր կարողությունը կազմում է 1.7 տրիլիոն դոլար, ինչը 22 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:   «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը: Ամենահարուստ ընտանիքների ցուցակը գլխավորում է Ուոլտոն ընտանիքը (238.2 մլրդ ԱՄՆ դոլար), որը համարվում է մեծածախ և մանրածախ առևտրի խոշորագույն ցանցի՝ Walmart-ի սեփականատերը: Տասնյակի մեջ են մտնում Mars-ի ապրանքների արտադրությամբ […]

̰
«Արևիկ» ազգային պարկի տարածքում այրվել է մոտ 100 հա բուսածածկույթ

19:09 18.09.2021

Սեպտեմբերի 18-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում վերսկսած հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 86 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։ Ժամը 18։45-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։   Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 13։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Արևիկ» ազգային […]

̰
ՍԱՏՄ շաբաթօրյա ստուգայց է կատարել Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում

19:00 18.09.2021

Շաբաթօրյա ստուգայցը ՀՀ մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում էր։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրել: Ստուգայցերը շարունակվում են։ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար […]

̰
Պեկինում 2022թ. անցկացվելիք ձմեռային  օլիմպիական խաղերի  ջահը վառելու արարողությունը տեղի կունենա առանց հանդիսականի

18:52 18.09.2021

Պեկինում 2022թ. անցկացվելիք ձմեռային  օլիմպիական խաղերի  ջահը վառելու արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին՝ Հին Օլիմպիայում: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Փոխանցավազքից հետո կրակը կտեղափոխվի Աթենքի Ակրոպոլիս, իսկ հաջորդ օրը   « Պանատինաիկոս »մարզադաշտում, պաշտոնապես կհանձնվի  Չինաստանի  պատվիրակությանը: Օլիմպիական կրակն այնուհետև Աթենքի միջազգային օդանավակայանից Պեկին կտեղափոխվի հատուկ չարտերային չվերթով: Համավարակի սահմանափակումների պատճառով միջոցառումները կանցկացվեն   առանց հանդիսականի:  

̰
Արցախի ԿԳՄՍ նախարարը հանդիպել է «Լեռնային Արցախ» ֆուտբոլի մանկապատանեկան թիմի հետ

18:45 18.09.2021

Այսօր Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը հանդիպել է «Լեռնային Արցախ» ֆուտբոլի մանկապատանեկան թիմի հետ։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։ ««Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է։ Սա Բեսլանի սարսափը վերապրելու և զգալու առիթ դարձավ։ Իսկ Արցախի տարբերանշանը քերելը կարծրացող հայատյացության ևս մի ապացույց է։ […]

̰
«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա Մելիան պատգամավորական մանդատից կզրկվի՝ իր դիմումի համաձայն

18:36 18.09.2021

Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի կոմիտեն կողմ է արտահայտվել «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա Մելիայի պատգամավորական մանդատի դադարեցմանը՝ իր իսկ դիմումի հիման վրա: Հաղորդում է 1tv.ge-ն։ Նիկա Մելիան խորհրդարանին էր դիմել հուլիսի 29-ին՝ իրեն պատգամավորական մանդատից զրկելու պահանջով:

̰
Ֆրանսիական լիգան այս հանգստյան օրերին յուրաքանչյուր գոլի համար 500 եվրո կփոխանցի բուժաշխատողներին

18:25 18.09.2021

Ֆրանսիայի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգան ակցիա է սկսել՝ ի աջակցություն բուժաշխատողների, ովքեր պայքարում են կորոնավիրուսային համաճարակի դեմ, Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը: Նշվում է, որ Լիգա 1-ի 6-րդ և Լիգա 2-ի 8-րդ տուրերում խփված յուրաքանչյուր գոլի համար ֆրանսիական հիվանդանոցների հաշվին 500-ական եվրո կփոխանցվի: Բացի դա, առաջնությունների բոլոր տարբերանշանները սոցիալական ցանցերում կփոխվեն սպիտակ գույնով: Ինչպես […]

̰
Այսօր հանդիսավորությամբ բացվել է Գյումրիի ժողովրդական գործիքների պետական նվագախմբի վերակառուցված շենքը

18:15 18.09.2021

Այսօր հանդիսավորությամբ բացվել է «Գյումրու ժողովրդական գործիքներ պետական նվագախումբ» ՊՈԱԿ-ի նորոգված շենքը։ Շենքի վերանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2019 թվականից: Պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է: Ծրագրի ընդանուր արժեքը կազմում է 56մլն 111 հազար դրամ ։ 3 տասնամյակից ավելի տնակային պայմաններում գործունեություն ծավալած պետական նվագախումբն այսուհետ կաշխատի հարմարավետ պայմաններում։

̰
Գյումրի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքը անվանակոչվեց ՀՀ վաստակավոր բժիշկ Ֆելիքս Գրիգորյանի անունով

18:01 18.09.2021

«Գյումրի բժշկական կենտրոնի» ծննդաբերական բաժանմունքն այսուհետ կոչվելու է  ՀՀ վաստակավոր և անվանի բժիշկ, Շիրակի մարզի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության հիմնադիր, Գյումրու պատվավոր քաղաքացի Ֆելիքս Գրիգորյանի անունով։ Այսօր տեղի է ունեցել հուշատախտակի բացման արարողությունը, որին մասնակցել են մարզի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները, երջանկահիշատակ բժշկի հարազատներն ու մտերիմները։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

̰
Վրաստանում տարածված գաղտնի նյութերը պարունակում են 2014-2021 թ.-ի գրառումներ․ IDFI

17:52 18.09.2021

Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը (IDFI) հայտարարություն է տարածել գաղտնի նյութերի տարածման կապակցությամբ, որում նշվում է, որ այդ նյութերի ուսումնասիրության արդյունքում կարելի է ենթադրել, որ տվյալ գրառումները, ամենայն հավանականությամբ, կեղծված չեն և մշակված են ՊԱԾ-ի կողմից: Jnews.ge-ի փոխանցմամբ՝ IDFI-ը նաև ենթադրում է, որ համացանցում շրջանառվող գաղտնի նյութերը պարունակում են 2014-2021 թվականների գրառումներ: Կազմակերպությունը նշում է նաեւ, […]

̰
Մխիթարյանը կարող է չխաղալ Վերոնայի դեմ. նրա մոտ մկանային հոգնածություն է

17:43 18.09.2021

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Իտալիայի Ա Սերիայի 4-րդ տուրի՝ «Վերոնայի» հետ կիրակի օրը կայանալիք խաղը: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը: Նշվում է, որ Մխիթարյանը չի մասնակցել «Ռոմայի» երեկվա մարզմանը: Նրա մոտ մկանային գերհոգնածություն է: Նշենք՝ Մխիթարյանն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» մեկնարկային կազմում է դուրս […]

̰
Հայ և իրաքցի մասնագետները Մատենադարանում կմասնակցեն հին ձեռագրերի վերականգնման ծրագրին

17:35 18.09.2021

Սեպտեմբերի 18-ին Մաշտոցյան Մատենադարանի վերականգնման բաժնում մեկնարկել է մեկշաբաթյա վերապատրաստման ծրագիր, որին մասնակցում են Հյուսիսային Իրաքից (Էրբիլ) ժամանած մասնագետների խումբը՝ Քաղդեական եկեղեցու առաջնորդ, Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնի տնօրեն, արքեպիսկոպոս Նաջիբ Միխայիլի գլխավորությամբ։ Ծրագիրը ֆինանսավորում է ՀՀ կառավարությունը։ Վերապատրաստման մեկ շաբաթը օգտակար կլինի իրաքցի մասնագետների համար, որոնք շնորհակալ աշխատանք են կատարում իսլամական պետության բարբարոսություններից փրկված հազարավոր […]

̰
ՌԴ խաղաղապահ զորախումբը 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչև սեպտեմբերի 17-ը Արցախում հայտաբերել և վնասազերծել է 25 960 պայթուցիկ առարկա

17:26 18.09.2021

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: 27 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը: Այս մասին ասվում է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում։ Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներն ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 6 շարասյուներից 4-ը Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, 1 շարասյուն՝ Շուշի-Կարմիր Շուկա-Քաջար  երթուղով […]

̰
Պելեն պատմել է իր վիճակի մասին՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունք տեղափոխվելուց հետո

17:18 18.09.2021

Աշխարհի եռակի չեմպիոն, բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն պատմել է իր վիճակի մասին այն բանից հետո, երբ նորից տեղափոխվեց ինտենսիվ թերապիայի բաժանմունք. «Սիրելի ընկերներ, ապաքինումս դեռևս լավ է ընթանում: Այսօր ինձ տեսակցեցին ընտանիքիս անդամները. շարունակում եմ ամեն օր ժպտալ: Շնորհակալ եմ այն սիրո համար, որ ստանում եմ ձեզանից»,- գրել է Պելեն Instagram-ի իր էջում: Ավելի վաղ […]

̰
Թբիլիսիի հայկական թատրոնը Բաթումում 2 ներկայացում կխաղա

17:10 18.09.2021

Թբիլիսիի հայկական պետական դրամական թատրոնը Բաթումի հանդիսատեսին կներկայացնի «Մեղադրական եզրակացություն» և «Հին վրացական վոդևիլներ» բեմադրությունները։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։ Բաթումի հյուրախաղերը գրեթե մեկ ամսով  հետաձգվել էին` կորոնավիրուսով պայմանավորված կարգավորումների պատճառով։ Բաթումի Իլյա Չավճավաձեի անվան թատրոնի բեմում սեպտեմբերի 29֊ին կլինի Նոդար Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն»-ը։ Սա թատրոնի խաղացանկի՝ վրացերենով միակ ներկայացումն է։  Սեպտեմբերի 30֊ին «Հին վրացական վոդևիլներ»-ը` […]

̰
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ԱԻՆ

20:56 17.09.2021

Սեպտեմբերի 17-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել 32 փրկարար ծառայող, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 25 աշխատակից և «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի 10 աշխատակից։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 30 և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության 25 փրկարար ծառայող։ Մթության պատճառով […]

̰
Հորդառատ անձրևները Քոբուլեթիի գյուղերում սողանքների պատճառ են դարձել

20:50 17.09.2021

Հորդառատ անձրևները երեկ երեկոյան Քոբուլեթիի ինը գյուղերում սողանքների պատճառ են դարձել, երկու ընտանիք տեղափոխվել է անվտանգ տարածք: Վարարած Աճղվա գետը հեղեղել է Քոբուլեթիի ավտոկայանի տարածքը, շուկան և մի քանի փողոցներ, ինչպես նաև Գիլաուրիի բնակավայրը: Հաղորդում է 1tv.ge-ն։ Քաղաքապետարանը գյուղերում շարունակել է  աղետի վերացման աշխատանքները: Ճանապարհները մաքրվում են սողանքներից: Ըստ Աջարիայի ավտոճանապարհային վարչության, այն արդեն մաքրված […]

̰
Թուրքիան ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու համար փախստականներին է օգտագործում․ Ավստիայի ԵՄ նախարար

20:43 17.09.2021

Ավստրիայի Եվրոպական Միության (ԵՄ) նախարար Կարոլին Էդթստադլերը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Հրիստոդուլիդեսին։ Երկուստեք հայտարարություններ են արվել փախստականների ճգնաժամի և այդ հարցում Թուրքիայի դիրքորոշման շուրջ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Կարոլին Էդթստադլերը Թուրքիային մեղադրել է փախստականների հարցով ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու մեջ և հայտարարել, որ ԵՄ-ն չի ենթարկվելու որևէ շանտաժի։ «Թուրքիան փախստականներին օգտագործում […]

̰
Ստուգվել են եռամսյա վարժական հավաքներում ընդգրկված պահեստազորայինների  սոցիալ-կենցաղային պայմանները

20:36 17.09.2021

ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը սեպտեմբերի 14-ից 17-ը շրջայց է կատարել պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներում ընդգրկված զորամասեր ու ռազմական ոստիկանության հենակետեր։ Մարտական դիրքերում առանձնակի ուշադրություն է դարձվել անձնակազմի հանդերձավորմանը և սոցիալ-կենցա­ղային պայմաններին, զենք-զինամթերքի պահպանությանը, անվտանգ­­ության կանոնների պահպանմանը, ինչպես նաև զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին:  

̰
BACK_TO_TOP