20:36 09.09.2021
Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգայցեր են անցկացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում: Կորոնավարակի կանխարգելմանն ուղղված պահանջները խախտվել են խանութներից մեկում. բացակայել է ախտաբանության մատյանը, խախտվել է աշխատակիցների ջերմաչափման պարբերականությունը (1 անգամ է եղել, նախատեսված է նվազագույնը երկու անգամ), աշխատակիցները, թե հաճախորդները չեն կրել դիմակներ: Կազմվել է արձանագրություն: Ստուգայցերը շարունակվելու են: Հիշեցում․ Խախտումների […]
20:28 09.09.2021
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը hամաճարակի սկզբից ի վեր գերազանցել է 223 միլիոնը: Համապատասխան տվյալները հրապարակել է worldometers պարբերականը: Վերը նշված վիճակագրության համաձայն, համավարակի սկզբից ի վեր, աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 4,6 միլիոն մարդ, իսկ ապաքինվածների թիվը գերազանցում է 200 միլիոնը: Այս անգամ Covid-19 ակտիվ դեպքերի թիվը աշխարհում 18,8 մլն է: ԱՄՆ-ում գրանցվել […]
20:20 09.09.2021
Մարմաշեն խոշորացված համայնքի Լեռնուտ բնակավայրում մեկնարկել է մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների երկրորդ փուլը։ Նախորդ տարի իրականացվել են հիմնանորոգման աշխատանքները։ 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է իրականացնել ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքները։ 60-70 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը տեղակայված կլինի երկհարկանի շենքի առաջին հարկում։ Ծրագրի արժեքը 31 մլն 770 հազար դրամ է, […]
20:07 09.09.2021
Աշխարհահռչակ դերասան Ժան Պոլ Բելմոնդոյի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Փարիզի հաշմանդամների տանը՝ պատմական նշանակության վայրում, որտեղ թաղված է Նապոլեոնը, և որտեղ հրաժեշտ տվեցին նաև մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրին:Արարողությանը մասնակցել Ելիսեյան պալատը հրավիրել է ավելի քան 700 ֆրանսիացու: Ներկա են գտնվել երկրի նախագահ Էմանուել Մակրոնը, հայտնի արվեստագետներ, քաղաքական գործիչներ, նկարչի այլ հայրենակիցներ: Դերասանի հուղարկավորությունը տեղի […]
20:00 09.09.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանի հրաժարականի դիմում չի ստորագրել: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը: Մամուլում լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը պաշտոնից ազատման դիմում է գրել, և նրան փոխարինելու է ՊԲ շտաբի պետ Կամո Վարդանյանը:
19:57 09.09.2021
Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի ավարտից հետո հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Վիեննայի սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հայր Անդրեաս Իսախանյանը, Վիեննայի Մխիթարյան միաբանության հոգևոր հայր Պաուլուս Կոջանիանը և Հայ Առաքելական եկեղեցական համայնքի […]
19:40 09.09.2021
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Վիեննա: Այցի շրջանակում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար: Ալեն Սիմոնյանը կարևորել է Վոլֆգանգ Սոբոտկայի ներդրումը երկու երկրների միջխորհրդարանական և միջպետական հարաբերությունների առավել խորացման […]
19:25 09.09.2021
Կվարելիում «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղի վրա հարձակված անձը ձերբակալվել է, 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՆԳՆ-ի ռազմավարական հաղորդակցության վարչության տնօրեն Քեթևան Կովզիաշվիլին: Նրա խոսքերով ՝ հետաքննությունը ընթանում է երեք հոդվածով: «Կարող եմ վստահեցնել, որ մի քանի ժամ տևած հատուկ գործողությունը հաջողությամբ ավարտվեց: ՆԳ նախարարության աշխատակիցները ձերբակալեցին, վնասազերծեցին և բերման ենթարկեցին բանկում գտնվող և պատանդ […]
19:18 09.09.2021
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում՝ համայնքների 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։ Բարեկարգման խիստ կարիք ունեցող, բնակավայր մուտք գործող փողոցից մինչև Ամասիայի համայնքապետարան ընկած դժվարանցանելի հատվածի նորոգման համար անհրաժեշտ գումարի 40 տոկոսը տրամադրելու է պետությունը, 60 տոկոսը՝ համայնքը։ Արդյունքում համայնքում կբարեկարգվի 3150 քառակուսի […]
19:07 09.09.2021
Թբիլիսիի քաղաքային խորհուրդը աջակցել է Թբիլիսիի մի քանի փողոցների անվանակոչմանը: Կրծանիսի շրջանի Իլիա և Նինո Նակաշիձե փողոցների գոտին կոչվել է դերասան Կախի Կավսաձեի անունով: Իսկ Մտածմինդա թաղամասի Կոտե Մեսխիի նրբանցքը կոչվել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունով: Այս մասին հայտնում է jnews.ge-ն։ Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիս քաղաքում` հնավաճառի ընտանիքում։ 1942 թվականին Սերգեյ Փարաջանովը, […]
18:52 09.09.2021
Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան։ Այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, հարգանքի տուրք մատուցել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում և մասնակցել Վրաստանի վարչապետի անունից, ի պատիվ Հայաստանի վարչապետի տրված պաշտոնական ճաշին։ Նիկոլ Փաշինյանը բարձր մակարդակի բանակցություններ է անցկացրել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ՝ […]
18:48 09.09.2021
Սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է Արմավիրի «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան»՝ տեղում ծանոթանալու խաղողի մթերման գործընթացին և դրա շուրջ բարձրաձայնված խնդիրներին: Փոխվարչապետը զրուցել է մթերման հերթում սպասող խաղողագործների և գործարանի տնօրինության հետ՝ լսելով նրանց խնդիրները, վերջիններիս լուծումների վերաբերյալ առաջարկները: Այդ կապակցությամբ առաջիկայում նախատեսվում է հանդիպում խաղող մթերող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Փոխվարչապետ […]
18:35 09.09.2021
Վրաստանի ներքին գործերի նախարարության նախնական տեղեկությունների համաձայն՝ զինված անձը ներխուժել է բանկի մասնաճյուղ ժամը 16:00-ի սահմաններում: Այս մասին հաղորդում է 1tv.ge-ն։ Ականատեսների վկայությամբ՝ դիմակավորված հարձակվողը ձեռքին նռնակ էր պահում և սպառնում պայթեցնել այն: Հաղորդվում է, որ հարձակվողը պատանդներին ազատ արձակելու դիմաց կես միլիոն գումար է պահանջել Ներքին գործերի նախարարությունը պաշտոնական տեղեկատվություն է հրապարակել Կվարելիում բանկի […]
20:01 08.09.2021
«Իմ խորհուրդն այն կլիներ, որ հատուկ ռիսկային խմբի երեխաները պատվաստվեն», -ասել է մանկաբույժ Թեմուր Միքելաձեն: Հայտնում է 1tv.ge-ն։ Թեմուր Միքելաձեն խոսել է 12-ից բարձր տարիքի երեխաների պատվաստման մասին և նշել, որ Վրաստանում շատ երեխաներ արդեն պատվաստվել են կորոնավարակի պատվաստանյութով: «Իմ ուղեգրումով Վրաստանում մի քանի երեխա պատվաստվել է: Կան առանձին դեպքեր, դրանք հատկապես քրոնիկ հիվանդություններ ունեցող […]
19:57 08.09.2021
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Եվրամիության աջակցությունը Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին Շառլ Միշելը գրել է Twitter սոցիալական ցանցում: Եվրոպական խորհրդի նախագահի խոսքերով՝ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում նա քննարկել է Աֆղանստանում վերջին զարգացումները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի վրա: Նա ասել է, որ […]
19:43 08.09.2021
Եվրամիությունը 14 միլիարդ եվրո է հատկացնում կազմակերպության թեկնածու երկրներում բարեփոխումներ իրականացնելու համար: Այս գումարը պետք է ծախսվի 2021-2027 թվականներին: Հաղորդում է 1tv.ge-ն։ Եվրամիության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵՄ անդամ երկրները վերջապես կանաչ լույս են տվել 14,2 միլիարդ եվրոյի չափով օգնության նախաձեռնությանը՝ հօգուտ Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Իսլանդիայի, Կոսովոյի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի և […]
19:36 08.09.2021
«Վրաստանի վարչապետի հետ ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես ենք եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով։ Մեր քննարկման առանցքում է եղել տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը»,- այս մասին ՀՀ վարչապետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
19:26 08.09.2021
Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Զրուցակիցները քննարկել են բարեկամական և բարիդրացիական բնույթ ունեցող հայ-վրացական հարաբերությունների լայն օրակարգի հարցեր, պատրաստակամություն հայտնել՝ ջանքեր գործադրելու փոխգործակցության առավել խորացման ուղղությամբ, մասնավորապես՝ քաղաքական, տնտեսական, հաղորդակցության, մշակութային, հումանիտար և զբոսաշրջության […]
19:16 08.09.2021
Վանա լճում ջրի մակարդակը աննախադեպ կերպով իջել է։ Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչության հետազոտությունների համաձայն՝ Վանում ու շրջակա տարածքներում վերջին տարիներին ջրային պաշարների սղություն է նկատվում։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Վանա լճի՝ հատկապես որոշ ծանծաղ ափեր չորացել և անապատացել են։ Ջրի նահանջի հետևանքով ցամաքում են հայտնվել նախկինում լճի տակ եղած շրջաններ ու միկրոբիոլոգիական շերտեր։ Մասնավորապես […]
19:07 08.09.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 8-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Պակ Բյոն-Սոկի հետ: Ընդգծելով, որ Կորեայի Հանրապետությունն ասիական տարածաշրջանում Հայաստանի կարևոր գործընկերներից է` ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-կորեական միջխորհրդարանական համագործակցության դերը մեծ է: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը […]
18:50 08.09.2021
Երեկ՝ կեսգիշերն անց, Դիլիջան քաղաքում անհայտ անձը կամ անձինք հրկիզել են «Դիլիջան ազգային պարկ»-ի պահպանության ծառայության ղեկավարին ամրակցված ծառայողական մեքենան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ «Բնականաբար, դեպքի մասին իրազեկել ենք ՀՀ ոստիկանություն. այս պահին նյութեր են նախապատրաստվում (հետաքննության փուլ): Ունենք հիմնավոր կասկածներ, որ կատարվածը պայմանավորված է վերջինիս մասնագիտական […]
18:45 08.09.2021
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, «Վարդաշեն» ՔԿՀ-ից նա տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ «Քիչ առաջ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչը պայմանավորված է նրա մոտ առկա շաքարային դիաբետով (ծանր ձև), և նա տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն՝ […]
18:38 08.09.2021
Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անվան շուրջ հերթական սկանդալն է հասունանում: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Այս անգամ դեպքը տեղի է ունեցել Կիպրոսում: Բանն այն է, որ Կիպրոսի կրթության նախարարությունը հատուկ շրջաբերական է տարածել՝ պահանջելով, որ անգլերենի ուսուցիչները պատռեն դպրոցներին բաժանված անգլերեն գրքերում Աթաթուրքի մասին պատմող էջերը: Այս մասին տեղեկությունը սոցիալական […]
19:52 07.09.2021
Բաքվից 2 հայ ռազմագերիներ են վերադառնում Երևան։ «Sputnik Արմենիա»-ի տեղեկություններով՝ խոսքը 2 գերիների մասին է։ «Sputnik Արմենիա»-ի տեղեկություններով` հայկական կողմը նրանց փոխարեն Բաքվին է փոխանցել Մարտակերտի տներից մեկը մտած ադրբեջանցուն։ Նրանց հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Ըստ տեղեկությունների՝ գերիների տեղափոխող ռազմական ինքնաթիռն արդեն Բաքվից ճանապարհվել է […]
19:42 07.09.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարի տեղակալներ է նշանակել Արտակ Ջումայանին ու Արմեն Նազարյանին։ Որոշումներում ասված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Ջումայանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Նազարյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»։
19:37 07.09.2021
Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովի շրջանակում սեպտեմբերի 6-7-ը հանդիպում է տեղի ունեցել Բրյուսելում, որի ժամանակ քննարկվել են քաղաքական զարգացումներն անդամ երկրներում, ինչպես նաև դիրքորոշումն Աֆղանստանի հարցով և իրավիճակը Հայաստանում ու Բելառուսում: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այդ մասին ասված է ԵԺԿ հայտարարության մեջ: «ԵԺԿ քաղաքական վեհաժողովը տեղեկացվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հետ կապված իրավիճակի մասին, […]
19:25 07.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վահե Գևորգյանին արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Գևորգյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։
19:22 07.09.2021
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում տեղի ունեցած դեպքերը հետաքննելու առաջարկ է ներկայացրել մեջլիս: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Փայլանը հիշեցրել է, որ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին փոքրամասնությունների դեմ իրականացված պոգրոմների վրա լույս սփռելու նպատակով ամեն տարի մեջլիսի օրակարգ է բերում դեպքերը հետաքննելու առաջարկը, սակայն ամեն […]
19:16 07.09.2021
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021 թ. հուլիսի 6-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ԱՀ Մարտունի շրջանի Մաճկալաշեն գյուղի վարչական տարածքում նույն գյուղի բնակչի մոլորվելու, արդյունքում Ադրբեջանի Հանրապետության զինծառայողների վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելու և, ազգային ատելության շարժառիթով պայմանավորված՝ ադրբեջանական բանակի զինծառայողների կողմից բազմաթիվ մարմնական և հոգեկան տառապանքների ենթարկելու, բռնություն պատճառելու դեպքի […]
19:10 07.09.2021
Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավային: Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը եւ բազմոլորտ համագործակցության խորացմանը՝ հավելելով, որ հայ-վրացական փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը կարևոր գործոն է տարածաշրջանում անվտանգության, խաղաղության, […]