14:07 05.09.2021
Աֆղանստանի Փանջշեր նահանգում դիմադրության ուժերը վերականգնել են Փարյան շրջանի վերահսկողությունը, հայտնել է հակաթալիբանյան ուժերի ներկայացուցիչ Ֆահիմ Դաշտին: «Փանջշեր նահանգի Փարյան շրջանը ամբողջությամբ մաքրվեց թալիբներից: Առնվազն հազար ահաբեկիչ շրջափակման մեջ է հայտնվել : Բոլոր գրոհայինները նահանջի և փախուստի ընթացքում ոչնչացվել կամ գերեվարվել են դիմադրության մարտիկների կողմից »,-Ֆահիմ Դաշտիի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։ Հյուսիսային Աֆղանստանի լեռնային […]
13:40 05.09.2021
Սեպտեմբերի 5-ին՝ Շտուտգարտի «Մերսեդես-Բենց Արենա» մարզադաշտում, կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի հինգերորդ մրցափուլի Գերմանիա-Հայաստան հանդիպումը։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել շոտլանդացի Ուիլյամ Քոլումը։ Նրան կօգնեն նրա հայրենակիցներ Ֆրենսիս Քոնորը և Դևիդ Մաքգիչին։ Չորրորդ պաշտոնյան է Քևին Քլենսին։ Հայտնում է ՀՖՖ-ն։
13:25 05.09.2021
Շարմ էլ Շեյխ – Կահիրե ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ մահացել է: Հայտնում է ՏԱՍՍ- ը: Վթարը տեղի է ունեցել Սուեզ քաղաքի մոտակայքում: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով 40 վիրավոր տեղափոխվել է քաղաքի հիվանդանոց, հաղորդվում է, որ զոհերի թվում կան երեխաներ: Մի քանի տուժածների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Եգիպտոսի իրավապահ մարմինները հայտնել են, որ […]
13:04 05.09.2021
Այսօրվա խաղում Գերմանիայի ազգային հավաքականը դաշտ դուրս կգա սպիտակ, իսկ Հայաստանի ազգային հավաքականը՝ ծիրանագույն մարզաշապիկով։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ Այսօր, սեպտեմբերի 5-ին, Շտուտգարտում կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 առաջնության որակավորման փուլի հինգերորդ մրցափուլի Գերմանիա- Հայաստան հանդիպումը
12:50 05.09.2021
Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» արմատական շարժումը ցանկանում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել ԳԴՀ -ի հետ: Այս մասին հայտարարել է շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը Welt am Sonntag թերթում հրապարակված հոդվածում: «Մենք ցանկանում ենք Գերմանիայի հետ ամուր և պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ»,- ասել է նա: Նրա խոսքով ՝ թալիբները կցանկանային նաև Գերմանիայից, ինչպես նաև այլ երկրներից ֆինանսական աջակցություն և […]
12:20 05.09.2021
2021թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 21:10-ին, «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյան բժշկական կենտրոնից» ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի ձախ հետին պատի կտրած-ծակած թափանցող վերքեր, պնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Կոտայք գյուղի 20-ամյա բնակիչը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը […]
12:10 05.09.2021
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստումների խթանման հանձնառություների մասին, կիրակի օրը, Իտալիայի մայրաքաղաքում, G20-ի առողջապահության նախարարները փաստաթուղթ կստորագրեն։Այս մասին հայտնել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան Corriere della Sera թերթին տված հարցազրույցում: «Մենք մտադիր ենք ստորագրել «Հռոմի պայմանագիրը»՝ ամբողջ աշխարհում պատվաստումն ապահովելու համար »,- ասել է նախարարը: Նա պարզաբանել է, որ «ամենահարուստ և բարգավաճ պետությունները պատասխանատվություն […]
11:55 05.09.2021
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 74 մարդ։Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Երկրում վարակից մահացածների թիվը կազմել է՝ 7 806: Վերջին 24 ժամում Covid-19 է հաստատվել 2 210 մարդու մոտ, ապաքինվել է 5 587 վարակված: Երեկ, սեպտեմբերի 4-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 2 684 դեպք, ապաքինվել է 2 […]
11:40 05.09.2021
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը կողմ է արտահայտվել Եվրոպական միության կողմից «Թալիբան»-ի ներկայացուցիչների հետ բանակցությունների անցկացմանը: Այդ մասին նա հայտարարել է կիրակի օրը ֆրանսիական Le Journal du Dimanche շաբաթաթերթի հրապարակած հարցազրույցում: Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Թալիբներն այժմ մեզ համար դառնում են անխուսափելի բանակցողները: Մենք պետք է ապահովենք մեր ներկայությունը Քաբուլում […]
11:27 05.09.2021
Ադրբեջանական զինծառայողները, ըստ ահազանգերի, երեկ՝ սեպտեմբերի 4-ին նորից հրդեհներ են գցել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի հարևանությամբ, Նորաբակ գյուղից դեպի Ազատ տանող ճանապարհի հատվածում (ադրբեջանական դիրքի անմիջական հարևանությամբ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և կից տեսանյութ հրապարակել։ «Ըստ այս պահի տվյալների՝ այրվել է մոտ 40 հա […]
11:25 05.09.2021
Դեսպան Կարլ Հարցելը կոչ է անում բացել Հարավային Օսիայի վարչական սահմանի բոլոր անցակետերը։ 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը։ «Այսօր երկու տարի է անցել Հարավային Օսիայի վարչական սահմանի Օձիսի անցակետի փակումից: Մինչ այս անցակետի փակվելը, նրանից օգտվում էր օրական միջինը 400 քաղաքացի։ Վերջին երկու տարիների ընթացքում Ախալգորիի շրջանում բնակվող էթնիկ վրացիները չեն […]
11:13 05.09.2021
Սեպտեմբերի 8 -ի նախատեսված է G7- ի երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև Ռուսաստանի և Չինաստանի նախարարների հանդիպումը, NHK հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Տոշիմիցու Մոտեգին: Արտգործնախարարի խոսքով, հիմնական թեման կլինի իրավիճակը Աֆղանստանում: Օգոստոսի սկզբին թալիբները, ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին, զանգվածային հարձակում սկսեցին Աֆղանստանում կառավարական ուժերի դեմ: Օգոստոսի 15 -ին թալիբները մտան մայրաքաղաք […]
11:02 05.09.2021
Սեպտեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 245 025 դեպք, որոնցից 229 113-ն` առողջացած, 4911-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9837 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 572 855 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5761 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 423 նոր դեպք: Ունենք 377 առողջացած, […]
10:50 05.09.2021
Եվրամիության կողմից ընդհանուր ռազմական ուժի ստեղծումը կարող է պառակտել Եվրոպան և թուլացնել ՆԱՏՕ -ն: Այդ մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է Sunday Telegraph- ին տված հարցազրույցում։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ես ողջունում եմ եվրոպական պաշտպանական ջանքերը, բայց այն երբեք չի կարող փոխարինել ՆԱՏՕ-ին: Բացի դրանից, անհրաժեշտ է երաշխավորել, որ Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան միասին […]
10:40 05.09.2021
Երեք մարդ զոհվել է, երեքը վիրավորվել են Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է տեղական NBC Washington հեռուստաալիքը ՝ վկայակոչելով ոստիկանությանը: Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Ամերիկայի մայրաքաղաքի հյուսիս -արևմուտքում: Հաղորդվում է, որ առայժմ ինքնությունները չպարզված անձինք իջել են մեքենայից եւ կրակ բացել մոտակայքում գտնվող մարդկանց ուղղությամբ: Տեղեկությունների համար, որոնք կօգնեն հայտնաբերել և բռնել […]
10:30 05.09.2021
Սեպտեմբերի 4-ին, ժամը 22:54-ին Լոռու ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Նորվեգական թաղամասում գտնվող հիվանդանոցի մոտակայքում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ – Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում գտնվող ոչ բնակելի վագոն-տնակում (մոտ 18 […]
10:20 05.09.2021
Սեպտեմբերի 5-ին, ժամը 02:46-ին Կոտայքի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ-ին, «Infiniti FX35» (վարորդ՝ Ա․ Թ․, ծնված 1992 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […]
10:10 05.09.2021
Առնվազն յոթ ոստիկան է սպանվել«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների հարձակման հետևանքով: Այս մասին կիրակի հայտարարել է SHAFAQ News լրատվական պորտալը: Ծայրահեղականները հարձակվել են Բաղդադից հյուսիսում գտնվող Քիրքուք նահանգի գյուղի անվտանգության ուժերի վրա: Մի քանի ոստիկան վիրավորվել է, նրանց ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ: Ըստ իրավապահ մարմինների ներկայացուցիչների տեղեկությունների ՝ արմատականների հետ բախումները շարունակվում են մինչ […]
09:58 05.09.2021
Սեպտեմբերի 5-ին, ժամը 05:14-ին Շիրակի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի վերջնամասում այրվում է մթերային խանութ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցում գտնվող սննդամթերքի խանութում (մոտ 20 քմ) և հարակից […]
20:00 04.09.2021
Միացյալ Նահանգները դիմել է Ֆինլանդիայի իշխանություններին՝ խնդրանքով Աֆղանստանից ընդունել տարբեր խմբեր ներկայացնող փախստականների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Պեկկա Հավիստոն: «Ամերիկացիները դիմել են Ֆինլանդիային՝ կոչ անելով ընդունել տարբեր ոլորտների մասնագետների: Խմբերից մեկում նախկին կառավարության առանցքային դեմքեր են և իրավապաշտպաններ, ում կյանքին վտանգ է սպառնում: Մյուս խումբը կրթված կանայք […]
19:56 04.09.2021
«Բարսելոնան» ցանկանում է նոր պայմանագրեր կնքել թիմի երիտասարդ կիսապաշտպաններ Անսու Ֆատիի և Պեդրիի հետ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Ֆատիին արդեն հայտնել են, որ ակումբը պատրաստ է նրան նոր՝ երկարաժամկետ պայմանագիր առաջարկել, եթե նա ցանկանա։ Անսուին համարում են «Բարսայի» խորհրդանիշը՝ կարճաժամկետ, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում։ 18-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է շարունակել ելույթները կատալոնական ակումբի կազմում։ […]
19:48 04.09.2021
ՌԴ Պետդումայի ընտրություններում ընտրողների առանձին խմբերի համար վաղաժամկետ արտագնա քվեարկությունը սկսվել է սեպտեմբերի 4-ին՝ Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում (Թյուրինգի դաշնային երկրամաս)։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, առանձին խմբերի համար վաղաժամկետ քվեարկվությունը սկսվել է պլանավորածի համաձայն։ Ավելի վաղ դեսպանատան կայքում հրապարակվել էր ՌԴ Պետդումայի ընտրություններում ընտրողների առանձին խմբերի համար Արտահերթ արտագնա քվեարկության ժամանակացույցը: Ըստ դրա, Էրֆուրտում […]
19:41 04.09.2021
Բելգրադում է նշանակված բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի 21-րդ առաջնությունը: Արդեն հայտնի է մրցաշարի տարբերանշանը: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Միջոցառման մեկնարկը նախատեսված է հոկտեմբերի 24-ին, իսկ եզրափակիչը՝ նոյեմբերի 6-ին: Ստուգատեսը 2021թ. մարզաձևի միջազգային ֆեդերացիայի օրացուցային ծրագրի գլխավոր իրադարձությունն է: Կազմակերպիչները վստահեցնում են, որ ամեն բան կանեն, որպեսզի առաջնությունն անցկացվի բարձր մակարդակով և անմոռանալի դառնա մասնակիցների համար: Բելգրադը երկրորդ անգամ […]
19:31 04.09.2021
Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի սուպերմարկետում ահաբեկչությունն իրականացրած անձը Ահմեդ Աթիլ Մուհամեդ Շամսուդինն է։ Այդ մասին հայտնել է Նոր Զելանդիայի ռադիոն: Ըստ այդ տեղեկությունների՝ ահաբեկիչը Շրի Լանկայի քաղաքացի է : Նա Նոր Զելանդիա է եկել 2011 թվականի հոկտեմբերին՝ ուսանողական վիզայով, իսկ փախստականի կարգավիճակ է ստացել 2013 թվականին: Նա վարչական պատասխանատվության է ենթարկվել իր ծայրահեղական հայացքների համար: […]
19:10 04.09.2021
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն չի կարողանա օգնել Անգլիայի հավաքականին ԱԱ-2022-ի ընտրական փուլի Անդորայի և Լեհաստանի դեմ խաղերում։Armsport.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է անգլիական թիմի պաշտոնական կայքը։ Ֆուտբոլիստը մարզման ժամանակ վնասվածք է ստացել։ Բժշկական զննումից հետո որոշվել է նրան ուղարկել ՄՅՈՒ-ի բազա, որպեսզի շարունակի վերականգնումը։ Սպասվում է, որ Սանչոն պատրաստ կլինի խաղադաշտ դուրս գալ «Նյուքասլի» […]
18:52 04.09.2021
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին` երկրի կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը օգտագործելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ադրբեջանական կայքերը նշում են, որ ռուսական կողմը դա բացատրել է «որպես տեխնիկական վրիպակ», սակայն այն մինչ այժմ չի վերացվել: ՌԴ կառավարության միասնական տեղեկատվական համակարգի գնումներ բաժնում հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտը ԼՂ-ում տեղակայված ռազմական ավանների զորանոցային- բնակարանային ֆոնդի կազմակերպման և համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար:Հայտը վերնագրված է հետևյալ ձևակերպմամբ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված ռազմական ավանների զորանոցային- […]
18:32 04.09.2021
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով, երկրում փոքր կայունացում է դիտվում վիրուսի տարածման առումով: Հայտնում է 1tv.ge-ն ։ «Նաև ապաքինվածների թիվը, որը համաչափ աճում է, մեզ շատ է ուրախացնում: Մահացության մակարդակը դեռ աճում է, և մենք գիտենք, որ դա բնորոշ է այս վարակի համար, քանի որ 2-3 շաբաթվա դինամիկայում մահացության մակարդակի բարձրացմանը հաջորդում են […]
18:23 04.09.2021
Ձյուդոյի երիտասարդական հավաքականը միջազգային ուսումնամարզական հավաքի է մասնակցում Վրաստանի Գորի քաղաքում՝ ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Ձյուդոյի ֆեդերացիան։ Երիտասարդները նախապատրաստվում են սեպտեմբերի 09-12-ը Լյուքսեմբուրգ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
18:15 04.09.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Ադրբեջանի հետ երեք պայմանագրերի ուժի մեջ մտնելու ժամկետները: Ըստ մամուլի, հաստատված է «Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Թուրքիայի Հանրապետության կառավարության միջև էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը», որն ուժի մեջ է 2021 թվականի ապրիլի 29-ից, ինչպես նաև «Համաձայնագրեր Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում», որը գործում […]
17:57 04.09.2021
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ժամանել է Մանչեսթեր, որտեղ պետք է 5-օրյա կարանտին պահպանի։Аrmsport.am-ի փոխանցմամբ՝ Manchester Evening News-ը հայտնում է, որ մանչեսթերյան ակումբը դիմել է Բրիտանիայի կառավարությանը՝ խնդրելով բացառություն անել պորտուգալացի ֆուտբոլիստի համայր, սակայն մերժում է ստացել։ Հիշեցնենք՝ 36-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը Մանչեսթեր է ժամանել սեպտեմբերի 2-ին։ Այդ օրն էլ պաշտոնապես հայտարարվեց, որ նա հանդես կգա […]