19:03 07.09.2021
Ներքին գործերի նախարարությունը Թբիլիսիում, Լագոդեխում, Մառնեուլում, Ռուսթավում և Բաթումում ձերբակալել է թմրավաճառների, առգրավվել է առանձնապես մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրանյութեր: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Ոստիկանության կողմից, Հատուկ առաջադրանքների բաժնի աշխատակիցների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 18 թմրավաճառ։ Նրանք մեղադրվում են […]
18:49 07.09.2021
Սեպտեմբերի 7-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին: Նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Հնդկաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը, քաղաքական երկխոսության ու փոխգործակցության որակական նոր մակարդակի բարձրացումը: Որպես համագործակցության կարևոր ուղղություններ առանձնացվել են առևտրատնտեսական, տրանսպորտի և հաղորդակցության, ՏՏ, պաշտպանության, առողջապահության, մշակույթի, […]
18:42 07.09.2021
Հասարակական տրանսպորտն իր աշխատանքը կվերսկսի սեպտեմբերի 13-ից: Որոշումը կայացվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում: Այս մասին հայտնում է jnews.ge-ն։ Հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել էր բարդ համավարակաբանական իրավիճակի պատճառով: Քաղաքային երթևեկության սահմանափակումները սահմանվել են օգոստոսի 14-ին: Երթևեկությունը պետք է վերսկսվեր սեպտեմբերի 4-ից, սակայն Համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ արգելքը երկարացվել էր մինչև սեպտեմբերի 13-ը:
18:35 07.09.2021
Արցախի Հանրապետության դատախազությունն իրազեկում է, որ ԱՀ ոստիկանության կողմից գրանցվել և այս պահին քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով ամրագրվում են երեկ ժամը 19:30-ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր Շուկա համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից հիշյալ բնակավայրերի ուղղությամբ կրակելու և բազմանդամ ընտանիքի բնակարանը խոցելու դեպքի հետևանքները, պարզվում հանգամանքները: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը փորձում է […]
18:27 07.09.2021
Ներկայիս Թուրքիայի հարավային Անթալիա նահանգի Քուլուջ շրջանում 4․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ՝ երկրաշարժը գրանցվել է սեպտեմբերի 7-ին` տեղական ժամանակով 14։14-ին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը; Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 26.02 կմ խորության վրա։ Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ՝ երկրաշարժը եղել է 4․2 […]
18:14 07.09.2021
«Թալիբան» արմատական շարժման անդամներից մեկը, որի անունը աղբյուրը չի նշում, «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Աֆղանստանում կառավարության նոր կազմի հրապարակման արարողությանը հրավիրել են Թուրքիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի, Պակիստանի և Կատարի պաշտոնատար այրերին: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նա մասնավորապես ասել է. «Թուրքիային հրավեր ենք ուղարկել կառավարության նոր կազմի հրապարակման արարողությանը մասնակցելու համար»: Ավելի ուշ Թուրքիայի […]
22:00 05.09.2021
Ներկայում մոտ է 100 ամերիկացի գտնվում է Աֆղանստանում, CNN- ի եթերում ասել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոն Քլինը: Նրա խոսքով՝ ԱՄՆ -ն միջոցներ է ձեռնարկում դուրս բերել այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են լքել Իսլամական Հանրապետությունը: Օգոստոսի սկզբին,Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո, «Թալիբան» խմբավորման գրոհայինները հարձակում կազմակերպեցին կառավարական ուժերի դիրքերի դեմ և օգոստոսի 15 […]
21:52 05.09.2021
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրսն ավարտել է 475,748 մարդ, ինչը կազմում է երկրի չափահաս բնակչության 16,7% -ը: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը: Հայտնում է jnews.ge-ն։ 362.608 մարդ կամ մեծահասակների 29.4% -ը ստացել են պատվաստանյութի միայն մեկ դոզան: Ազգային ծրագրի համաձայն ՝ Վրաստանի մեծահասակ բնակչության 60% -ը կամ մոտ […]
21:35 05.09.2021
«Փյունիկն» ու «Նոան» այսօր ընկերական խաղ են անցկացրել, որում «Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։ Հանդիպման միակ գնդակն իր ակտիվում գրանցել է թիմի նորեկ Կալո Օլիվեիրան։ 28-ամյա պորտուգալացի հարձակվողն իր առաջին հանդիպումն էր անցկացնում երևանյան թիմի կազմում։ Հաղորդում է Armsport.am-ը։
21:15 05.09.2021
«Յուվենտուսի» պատանեկան թիմերից մեկի անդամ Բրայան Դոդիենը մահացել է 17 տարեկան հասականում: Ֆուտբոլիստն ավելի քան 5 տարի պայքարում էր քաղցկեղի դեմ: «Դոդիենի կորստի ծանր վիշտը «Յուվենտուսը» կիսում է ֆուտբոլիստի ընտանիքի անդամների հետ»,- ասված է թուրինյան ակումբի հայտարարության մեջ: Դոդիենի մոտ քաղցկեղը հայտնաբերվել էր 12 տարեկան հասակում: «Յուվեի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան այդ ժամանակ դառնալով գոլի […]
20:50 05.09.2021
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հույս ունի, որ Աֆղանստանից ժամանած փախստականները կընդունվեն շատ երկրների կողմից: «Ես աղոթում եմ, որպեսզի շատ երկրներ ընդունեն ու պաշտպանեն նրանց, ովքեր նոր կյանք են փնտրում», -ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասել է պապը՝ Սուրբ Պետրոսի հրապարակի ավանդական կիրակնօրյա պատարագի ընթացքում: «Թող երիտասարդ աֆղանցիները կրթություն ստանան, դա մարդու զարգացման համար կարևորագույն բանն է: […]
20:22 05.09.2021
«Թալիբան» շարժումը շահագրգռված է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի և Պակիստանի հետ: Այս մասին կիրակի օրը ՏԱՍՍ -ին տված հարցազրույցում հայտարարել է Աֆղանստանի փրկության գերագույն խորհրդի ղեկավար, թալիբների նախկին դաշտային հրամանատար Մոհամմադ Աքբարը: «Մենք պետք է լայն հարաբերություններ հաստատենք Մոսկվայի հետ, քանի որ դա բխում է և՛ «Թալիբանի», և՛ Ռուսաստանի Դաշնության շահերից», – ասել է նա: […]
19:55 05.09.2021
Մենք քաջ գիտակցում ենք, որ առջևում մարտահրավերներ են.։Այժմ գլխավոր մարտահրավերներից մեկը համավարակն է: Ինչպես գիտեք, վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մենք տեղական սահմանափակումներ ենք մտցրել իրավիճակը կայունացնելու, հանգստանալու համար, և դուք կարող եք տեսնել այն միտումը, որն ի հայտ է եկել վերջին օրերին, և նշանները արդեն մեզ լավատեսության հիմքեր են տալիս,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին […]
19:40 05.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 08:20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Խանջյան գյուղի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Արթուր Ս.-ի վարած Ford մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Վաչիկ Ղ.-ի վարած Subaru մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով Ford-ի ուղևոր, Շիրակի մարզի […]
19:15 05.09.2021
Իտալական ոստիկանությունը բերման է ենթարկել Նեապոլի ծխախոտի խանութներից մեկի սեփականատիրոջը, ով թոշակառուից գողացել է վիճակախաղի 500 հազար եվրո արժողության շահած վիճակախաղի տոմսը: Տեղական ԶԼՄ -ներում այս պատմությունը շատ արագ տարածվել է։Վիճակախաղի տոմս գնած թոշակառուն գնացել է ծխախոտի խանութ՝ շահումներում համոզվելու համար: Հաստատության աշխատակիցը, որը Իտալիայում զբաղվում է ոչ միայն ծխախոտի, նաև ենթաակցիզային ապրանքների, ներառյալ […]
18:50 05.09.2021
Կիևի ոստիկանությունը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կյանքին սպառնացող վտանգի մասին հաղորդագրություններ չի ստացել , ասել է գերատեսչության մամուլի քարտուղար Յուլիա Գիրդվիլիսը: Ավելի վաղ ուկրաինական Vesti.ua ինտերնետային հրատարակությունը՝ վկայակոչելով Ազգային ոստիկանության աղբյուրին, հայտնել էր, որ սեպտեմբերի 4 -ին Ուկրաինայի Անվտանգության ծառայության զանգերի կենտրոնում անանուն հաղորդագրություն է ստացվել՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ մահափորձի սպառնալիքի մասին։ Անհայտ անձը, […]
17:47 05.09.2021
Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեն ձերբակալվել է ապստամբների կողմից, հայտնում է Guinee News-ը՝ հղում անելով աղբյուրներին: Ըստ մամուլի հրապարակումների, դա տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձի ժամանակ, որը ձեռնարկել էին հատուկ ջոկատայինները գնդապետ Մամադի Դումբուի ղեկավարությամբ: Ապստամբներին հաջողվել է ձերբակալել նաեւ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների: Կիրակի ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հաղորդել էին նախագահական նստավայրի տարածքում հատուկ նշանակության […]
17:12 05.09.2021
Սեպտեմբերի 5-ին, ժամը 11:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի Այգիներ փողոցում գտնվող տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրեհը մեկուսացվել է ժամը 12:20-ին, մարվել՝ 12:30-ին։ Այրվել է «Mercedes E 320» (վարորդ՝ Վ․ Հ․) մակնիշի ավտոմեքենայի […]
16:47 05.09.2021
Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեին հավատարիմ ուժերը ձերբակալել են 25 զինծառայողի, ովքեր մասնակցել են Կոնակրի մայրաքաղաքում տեղի ունեցած հեղաշրջմանը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղական աղբյուրը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Կոնակրի մայրաքաղաքում գտնվող նախագահական նստավայրի մոտ հնչած կրակոցների մասին: Ըստ Jeune Afrique թերթի, որը հղում է կատարում աղբյուրներին, հեղաշրջման փորձի հետևում կանգնած են հատուկ ջոկատայինների ներկայացուցիչները, […]
16:37 05.09.2021
Ըստ InstatScout-ի տվյալների, Հյուսիսային Մակեդոնիա -Հայաստան խաղում ամենաշատ տարածություն հաղթահարել է թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը` գրանցելով 12238 մ արդյունք: Երկրորդ տեղում Սոլոմոն Ուդոն է՝ 11762 մ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Հովհաննես Համբարձումյանը` 11174 մ արդյունքով:Հայտնում է ՀՖՖ-ն։ Նշենք՝ Մունդիալ-2022-ի ընտրական փուլի շրջանակում օրեր առաջ Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտեց հանդիպումը Հյուսիսային […]
16:25 05.09.2021
Գվինեայի Հանրապետությունում պետական հեղաշրջման փորձ է կատարվել: Այս մասին իր պորտալում հայտնել է Jeune Afrique ամսագիրը: Իր հերթին, Reuters գործակալությունը հայտնում է, որ զինված զինվորականներ են գտնվում Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիի նախագահական պալատի դիմաց: Նրա խոսքով՝ միակ մայրուղին, որը Կոնակրի հյուսիսից տանում է դեպի կառավարական թաղամաս, որտեղ գտնվում է նախագահական պալատը, արգելափակել են զինվորները։ Բարձրաստիճան պաշտոնյան […]
15:50 05.09.2021
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Դուբայում անցկացվող InClassica 10-րդ միջազգային փառատոնի շրջանակում սեպտեմբերի 4-ին ելույթ է ունեցել Ռուսաստանի ազգային նվագախմբի եւ ամերիկացի դաշնակահար Կիտ Արմսթրոնգի հետ։ Համերգային ծրագրում հնչել են Յոզեֆ Հայդնի, Վոլֆգանգ Ամադեուս ստեղծագործություններից։ Կատարումները մեծ ընդունելության են արժանացել ունկնդիրների կողմից։ Սերգեյ Սմբատայանը InClassica փառատոնի շրջանակում […]
15:38 05.09.2021
Բաղդադի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետևանքով Իրաքի դաշնային ոստիկանության զոհված աշխատակիցների թիվը հասել է 12-ի, ևս երեքը վիրավորվել են:Այս տվյալները ներկայացրել է As Sumariyah հեռուստաալիքը ՝ վկայակոչելով տեղական իրավապահ մարմինների աղբյուրը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ծայրահեղականները հարձակվել են Բաղդադից հյուսիս գտնվող Քիրքուք նահանգի գյուղի անվտանգության ուժերի վրա: ԻՊ զինյալների հարձակման հետևքանքով […]
15:12 05.09.2021
Ռեյկյավիկում ավարտին է մոտենում շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Նախավերջին տուրում առաջատարներին հետապնդող Հովհաննես Գաբուզյանը սևերով պարտվեց իտալացի Դանիելե Վոկատուրոյին ու դուրս մնաց չեմպիոնական մրցավազքից: Գաբուզյանն այժմ 6.5 միավոր ունի, իսկ առաջատարը 8 միավորով Անտոն Դեմչենկոն է: Այս տուրում միակ հաղթանակը տոնեց Հայկ Մարտիրոսյանը՝ պարտության մատնելով Ֆելիք Բլոհբերգերին: Հայկը ևս այս պահին ունի 6.5 միավոր: […]
14:46 05.09.2021
Սեպտեմբերի 5-ին, ժամը 01:13-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասում գտնվող մանկապարտեզում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Շողեր» մանկապատանեկան կենտրոնի մեկ հարկանի փայտե շինությունում (մոտ 423 քմ)։ […]
14:40 05.09.2021
Սեպտեմբերի 4-ին կատարվել է 43 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 25 վարակակիր: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 790 քաղաքացու […]
14:30 05.09.2021
Բեռլինում աֆղան տղամարդը դանակահարել է երկու մարդու: Դեպքը տեղի ունեցել շաբաթ օրը։ Այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանությունը: Միջադեպը տեղի է ունեցել Վիլմերսդորֆի շրջանում: 29-ամյա աֆղանցին դանակով վնասել է այգում աշխատող 58-ամյա կնոջը, դրանից հետո նա վնասվածք է հասցրել 66-ամյա մի տղամարդու, ով օգնության էր հասել վիրավորվաշ կնոջը: Հետաքննությամբ պարզվել է, որ հանցագործը, ով 2016 […]
14:20 05.09.2021
Մունդիալ-2022-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականն այսօր կանցկացնի իր 5-րդ հանդիպումը: Մեր տղաները, խմբի առաջատարի կարգավիճակում, հյուրընկալվում են հզոր Գերմանիային, որը 4 խաղից հետո ունի 9 միավոր: «Հոֆենհայմը», որի կազմում հանդես է գալիս Սարգիս Ադամյանը, գրառում է արել խաղից առաջ. «Այսօր՝ 22:45-ին (Երևանի ժամանակով). David Raum vs. Sargis Adamyan : Հաղորդում է Armsport.am-ը։