19:10 02.08.2021
Ներկայացվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման մրցութային գործընթացի մանրամասները։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ճանապարհաշինության ոլորտի պատասխանատուներ, միջազգային և տեղական շինարարական կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Շնորհանդեսի նպատակն էր ներկայացնել ծրագիրը, հնարավորինս մեծ թվով շինարարական և խորհրդատվական կազմակերպությունների տեղեկացնել Սիսիան-Քաջարան հատվածում […]
19:02 02.08.2021
Այսօր՝ օգոստոսի 2-ին, շվեյցարական Նիոն քաղաքում կայացել է ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը, որի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ակումբներն իմացել են իրենց մրցակիցներին։ Հաղորդում է Armsport.am-ը։ Հենրիխ Մխիթարյանի «Ռոման» Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում կմրցի «Տրաբզոնսպոր» (Թուրքիա) – «Մոլդե» (Նորվեգիա) զույգի հաղթողի հետ։ Տիգրան Բարսեղյանի թիմը, ղազախական «Աստանան» ֆիննական ԿուՊՍ-ի արգելքը հաղթահարելու դեպքում, կհանդիպի […]
18:54 02.08.2021
ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) Վրաստանին վերագրել են 4-րդ մակարդակի տուրիստական վկայական, ինչը նշանակում է, որ երկիրն ունի COVID-19-ի շատ բարձր աստիճան: Аliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական հարցերի բյուրոն։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշացնում է ԱՄՆ քաղաքացիներին՝ չմեկնել Վրաստանի կողմից չվերահսկվող` Հարավային Օսիա և Աբխազիա՝ հանցագործությունների վտանգի, քաղաքացիական […]
18:44 02.08.2021
Փակ գաղտնի քվեարկությամբ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Ալեն Սիմոնյանը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Ալեն Սիմոնյանը ստացել է 71 ձայն, Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը ձայներ չեն ստացել։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը: Նշենք, որ առաջին փորձից ԱԺ նախագահ չէր ընտրվել։ Ընտրության մեկնարկը հայտարարելուց կարճ ժամանակ անց […]
18:27 02.08.2021
ՀՀ նախագահի հրամանագրով Վալերիկ Քոչարյանը ազատվել է ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից: «Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը. Վալերիկ Քոչարյանին ազատել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից»,- ասված […]
18:20 02.08.2021
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Գնել Սանոսյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Գնել Սանոսյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,- ասված է նախագահի հրամանագրի մեջ: Նշենք, կառավարության որոշմամբ՝ Գնել Սանոսյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից։
18:15 02.08.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Լիլիթ Մակունցին նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ չորս տարի ժամկետով (նստավայրը՝ Վաշինգտոն)»,- ասված է նախագահի հրամանագրի մեջ:
21:40 01.08.2021
«Ռեալը» մոտ ժամանակներս կերկարաձգի հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ պայմանագիրը։ Ինչպես տեղեկացնում է ABC.es-ը՝ կողմերը մինչև 2023 թվականը նախատեսված պայմանագիր կկնքեն, բայց ֆրանսիացին ակումբին հաղորդել է, որ մտադիր է ավելի շուտ հեռանալ, եթե իր խաղը չհամապատասխանի թիմի մակարդակին։ Առաջին տարում Բենզեմայի աշխատավարձը 10%-ով կնվազի, բայց հետո 15%-ով կբարձրանա։ Դրա հետ մեկտեղ նշվում է, որ խաղացողը հրաժարվել […]
21:20 01.08.2021
Օգոստոսի 1-ին, ժամը 15։55-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ անցակետի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 51-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Կ․, […]
21:10 01.08.2021
Թուրքիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի, իսկ վիրավորների թիվը՝ 864 -ի,հայտնել է առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան: «Մանավգաթում (Անթալիա նահանգ) բռնկված հրդեհների հետևանքով ունենք ընդամենը յոթ մահ: Մարմարիսում ունենք մեկ զոհ»,- գրել է Քոջան Twitter- ում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր երկրի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին, Թուրքիայում վերջին օրերին մարվել է 107 […]
20:55 01.08.2021
Շաբաթ օրը, հուլիսի 31-ին Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները Դոհայում գաղտնի հանդիպում են անցկացրել «Թալիբան» արմատական շարժման անդամների հետ: Այդ մասին կիրակի հայտնել է Bild թերթը՝ հղում անելով աղբյուրներին: Պարբերականի տվյալներով ՝ բանակցություններին Գերմանիան ներկայացրել է Աֆղանստանի և Պակիստանի հարցերով հատուկ բանագնաց Յասպեր Վիկը: Հանդիպումը անցկացվել է Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության կողմի, որը համաձայնեցված է եղել Միացյալ […]
20:07 01.08.2021
Vbet Հայաստանի Պրեմիեր-լիգայի 2021/22 մրցաշրջանի առաջին տուրում «Արարատ Արմենիան» հյուրընկավելիս մրցել է «Ալաշկերտի» հետ և վստահ հաղթանակ տարել՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով տանտերերի դարպասը: «Արարատ Արմենիայի» կազմում խփած գոլերով աչքի են ընկել Էզա Ուիլֆրիդը, Յուսուֆ Օտուբանջոն և Արտյոմ Ավանեսյանը՝ աչքի ընկնելով 62-րդ, 67-րդ և 75-րդ րոպեներին համապատասխանաբար: Այսպիսով, «Արարատ Արմենիան» նոր մրցաշրջանում իր առաջին երեք […]
19:48 01.08.2021
Այսօր՝ օգոստոսի 1-ին, Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում տեղի է ունեցել հայ մեծանուն քնարերգու Վահան Տերյանի տուն-թանգարանի արդիականացված ցուցասրահի բացման հանդիսավոր արարողությունը: Jnews.ge-ի փոխանցմամբ՝ մեկ տարի առաջ Գանձայում, Տերյանական օրերի շրջանակներում անցկացվող միջոցառման ժամանակ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը հայտարարել է, որ ստանձնում է պոետի տուն-թանգարանի նորոգման աշխատանքների կատարումը: ՋԱՀ-ի նախաձեռնությանը միացել ու աջակցել են բազմաթիվ մարդիկ և […]
19:00 01.08.2021
ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանը Էնթոնի Ֆաուչին չի կարծում, որ երկրին նոր լոքդաուն է սպասվում ՝ դելտա շտամի տարածմամբ պայմանավորված, բայց շեշտել, որ վարակների հետ կապված իրավիճակը «կվատթարանա»: «Չեմ կարծում, որ մենք նոր արգելափակումներ կգնանք: Ես կարծում եմ, որ մենք ունենք բավականաչափ պատվաստված մարդիկ երկրում, չնայած այն դեռևս բավարար չէ բռնկումները ճնշելու համար, որպեսզի չհայտվենք այն իրավիճակում, […]
18:10 01.08.2021
Այսօր՝ օգոստոսի 1-ին, 15:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝ Օհանավան գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 4 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն ։ Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան հողամասի ցանցե պարսպին, իսկ BMW-ն մասամբ փակել […]
17:40 01.08.2021
Իրանի հեռացող նախագահ Հասան Ռոհանին ներողություն է խնդրել երկրի ժողովրդից ՝ իր կառավարման տարիներին կառավարության սխալ գործողությունների համար: Այդ մասին նա հայտարարել է կիրակի օրը՝ Նախարարների կաբինետի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է Իրանի պետական հեռուստատեսությամբ: «Մենք փորձեցինք այնպես անել,որ մեր քաղաքականությունը ավելի քիչ սխալներ և թերություններ ունենար: Բայց եթե դրանք եղել են, ապա […]
17:00 01.08.2021
Ուկրաինայի մայրաքաղաքում օգոստոսի 1-ի գիշերը անհայտ անձինք այրել են Վրաստանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենան, հաղորդում է Ria.ru-ն։ Կիևի Պեչերսկի շրջանում ավտոմեքենան հրդեհվել է բնակելի բարձրահարկ շենքի մոտ: Հրդեհը մարվել է 15 րոպե անց: Մեքենան վնասվել է մասնակի: Տուժածների մասին չի հաղորդվում:
16:45 01.08.2021
Օգոստոսի 1-ից Ֆրանսիան խստացրել է սահմանափակումներն այն անձանց նկատմամբ, որոնք չեն պատվաստվել կորոնավիրուսային վարակի դեմ: Մասնավորապես, երկիրը մի շարք արգելքներ է սահմանել նման մարդկանց հասարակական վայրեր այցելելու համար՝ բարեր, ռեստորաններ, հիվանդանոցներ, առևտրի և ժամանցի կենտրոններ: Հուլիսի 31-ին ուժի մեջ մտած սահմանափակումների մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Դիմելով ազգին՝ Ֆրանսիայի առաջնորդը նշել է, որ […]
16:25 01.08.2021
Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծության հետևանքով զոհվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության չորս զինծառայող, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ շաբաթ օրը հայտնել է Հանրապետության ռազմական գերատեսչությունը: «Նախորդ գիշեր Կիևի բանակը կրակ է բացել Պետրովսկի շրջանում: Վիրավորվել է մեկ զինծառայող: Զինածառայողին օգնության եկած շտապ օգնության մեքենան նույնպես հարձակման է ենթարկվել»,- ասվում է հաղորդագրությունում։ Դոնբասում, 2020 թվականի հուլիսի 27 -ից ուժի մեջ […]
16:10 01.08.2021
Բաքվում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքի նոտա տրվել ՝ կապված Ռուսաստանի լիբերալ -դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու՝ Ադրբեջանի մասին հնչեցրած հայտարարությունների հետ: Այս մասին հայտնում են հանրապետության արտաքին գործերի նախարարությունից: Խոսքը երկրի «ադրբեջանական պետականության եւ ղեկավարության մասին» բառերի մասին է, որոնք քաղաքական գործիչն ասել է հուլիսի 30 -ին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում: Թե կոնկրետ […]
15:45 01.08.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելինին՝ Ազգային տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում,մասնավորապես,նշված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի կապակցությամբ: Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Շվեյցարիայի միջև տարեցտարի զարգացող միջպետական փոխշահավետ կապերը։ Վստահ եմ, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև բազմաթիվ ոլորտներում […]
15:35 01.08.2021
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 29-ամյա կենտրոնական կիսապաշտպան Ադնան Շեչերովիչը։ Բոսնիացի ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է լատվիական «Ռիգան»։ Տեղեկացնում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը։ Նա հանդես է եկել նաև մի շարք բոսնիական, հոլանդական և ավստրիական ակումբներում։ Ադնան Շեչերովիչը հանդիսանում է նաև Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի թեկնածու։
14:40 01.08.2021
Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19- ի 22․804 դեպք, հաղորդում է վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Ընդամենը մեկ օրում կորոնավիրուսային բարդությունների հետևանքով 789 մարդ մահացել, 17․271 մարդ ապաքինվել: Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 6․288․677, համաճարակի սկզբից գրանցվել է մահվան 159․352 դեպք, ապաքինվել է 5․625․890 մարդ: Հուլիսի 30 -ին ՌԴ […]
14:20 01.08.2021
Ըստ առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի, առաջիկա մեկ շաբաթը կարևոր է լինելու սահմանափակումների որոշման առումով: Հաղորդում է jnews.ge-ն։ Ինչպես հայտնել է Գաբունիան՝ սահմանափակումների մասին խոսք կլինի համաճարակային իրավիճակի որոշակի ծայրահեղական ցուցանիշի դեպքում: «Կարծում եմ, որ առայժմ ամենակարևորը գոյություն ունեցող կանոնների պահպանումն է և պատվաստումների անհապաղ իրականացումը: Մենք պետք է հետևենք իրադարձությունների զարգացման տեմպերին: Մինչև 8 հազար […]
14:00 01.08.2021
Տոկիոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղերի մրցաշարի եզրափակչում Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևը 2 գեյմում 6:3 5:0 հաշվով հաղթանակի հասավ հայկական արմատներ ունեցող, ռուսաստանցի Կարեն Խաչանովի նկատմամբ: Մրցախաղը տևեց 1 ժամ 21 րոպե: Այսպիսով, Զվերևը նվաճեց Օլիմպիկան ոսկե մեդալը, իսկ Խաչանովն արժանացավ արծաթե մեդալի: Հաղորդում է Armsport.am-ը։
13:45 01.08.2021
Երեկ՝ հուլիսի 31-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հեթապահ խումբը կանչով մեկնել է Խաչարձան գյուղ, որտեղ տղամարդու դի է հայտնաբերվել: Հաղորդում է shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 31-ամյա Ս. Մովսիսյանն էր, ով […]
13:30 01.08.2021
Այս պահի դրությամբ Տոկիո-2020-ում մեդալային հաշվարկում առաջատարը Չինաստանի հավաքականն է՝ ընդհանուր 46 մեդալով, որից 21-ը՝ ոսկե։Հաղորդում է Armsport.am-ը։ Երկրորդ տեղում տանտերերի՝ Ճապոնիա օլիմպիական հավաքականի ներկայացուցիչներն են․ ճապոնացիները վաստակել են 17 ոսկե, 5 արծաթե և 8 բրոնզե մեդալ։ Լավագույն եռյակը եզրափակում է ԱՄՆ օլիմպիական հավաքականը՝ 16 ոսկե, 17 արծաթե և 13 բրոնզե մեդալներով։
12:55 01.08.2021
Թուրքիայի Բոդրում հանգստավայրի տարածքում բռնկված հրդեհը, որի պատճառով տարհանվել են մի քանի հյուրանոցներ, վերահսկողության տակ է առնվել, հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին: Նախորդ օրը նա հայտարարել էր, որ անցած չորս օրերի ընթացքում Թուրքիայի 30 նահանգներում 88 անտառային հրդեհներ վերահսկողության տակ են վերցվել, և 10 հրդեհ է մարվում Ադանա, Անթալիա, Մուղլա, Մերսին, […]
12:35 01.08.2021
«Արարատի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը հեռացել է թիմից: Այս մասին հայտնում է«Արարատ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը: «Տեղեկացնում ենք, որ լրացել է Կարեն Մուրադյանի և Արարատի միջև պայմանագրի ժամկետը։Կիսապաշտպանն ավարտել է իր ելույթներն Արարատի կազմում։ Կարեն Մուրադյանը նախորդ մրցաշրջանից առաջ էր միացել մեր ակումբին. նա VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում մասնակցել է 22 հանդիպման, իսկ Գավաթի խաղարկությանը դաշտ […]
12:15 01.08.2021
Հուլիսի 31-ին կատարվել է 26 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 6 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 379 քաղաքացու հետազոտություն, որից 963-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]