18:52 04.08.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ անցկացված Բարձրագույն զինվորական խորհրդի նիստի ընթացքում այդ երկրի ԶՈՒ-ին առնչվող մի շարք կարևոր որոշումներ են ընդունվել: Գրում է Ermenihaber.am-ը։ Դրանցից ամենակարևորը Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի նոր հրամանատարի նշանակումն է: Պաշտոնավարման ժամկետի լրանալու ու տարիքային ցենզի սահմանափակման պատճառով զորացրված ցամաքային զորքերի արդեն նախկին հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդարին այդ պաշտոնում փոխարինել […]
18:36 04.08.2021
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վահագն Խաչատուրյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Վահագն ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրի մեջ։
19:54 03.08.2021
Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ թաղամասի 1-ին փողոցում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի հողատարածքներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։56-ին, մարվել՝ 15։43-ին։ Այրվել է […]
19:48 03.08.2021
Ադրբեջանում անտառային հրդեհի նոր օջախ է հայտնաբերվել հարավարևելյան Լենքորանի շրջանի Օսակյուչ անտառային տնտեսության տարածքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»՝ հղում անելով Ադրբեջանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարությանը: Հաղորդվում է, որ առայժմ չի հաջողվել տեղայնացնել նաև Յարդիմլիի շրջանում օգոստոսի 2-իմ բռնկված հրդեհը: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը գրում է, որ այս շրջանում հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված […]
19:40 03.08.2021
Oգոստոսի վերջին Վրաստանում «Դելտա» տարբերակը գերիշխող կլինի, անխուսափելի գործընթաց է, ասել է վրաց ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովը։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Կուլումբեգովի խոսքերով՝ երկիրը կանգնած է սահմանափակումների գործարկման առջև: «Կարծում եմ, որ առկա թվերով անհրաժեշտ է կառավարել համաճարակը մեր նման երկրի համար, որտեղ խոցելի բնակչության մեծ մասը պատվաստված չէ: Որպես բժիշկ, փորձագետ, ես անհրաժեշտ եմ համարում ներդնել […]
19:29 03.08.2021
Պենտագոնի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, մի քանի մարդ է վիրավորվել, հայտնում են լրատվամիջոցները: Պաշտպանական գերատեսչության շենքը շրջափակված է: Քաղաքացիներին կոչ է արվում խուսափել այդ տարածքում գտնվելուց: Պենտագոնի անվտանգության վարչությունը հայտարարության մեջ նշում է, որ միջոցներ են ձեռնարկվել «տարանցիկ կենտրոնում տեղի ունեցած միջադեպի» կապակցությամբ:
19:10 03.08.2021
Շիրակի մարզի Հառիճ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն էին արել: Ինչ-որ մեկը կոտրել էր գանձանակի փականն ու գողացել հանգանակված գումարը: Օգոստոսի 2-ին ոստիկանության Արթիկի բաժնում կատարվածի վերաբերյալ հաղորդումը ստանալով` իրավապահները մեկնեցին Հառիճ: Ըստ քահանայի՝ գողությունը կատարվել էր նախորդ օրը, ժամը 19-ից 20-ի սահմաններում: Եկեղեցու դուռը բաց էր եղել, ինչից էլ հանցամիտն օգտվել էր: Քրեական հետախույզների […]
19:01 03.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Նարեկ Մկրտչյանին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս գործընթացը ֆորմալ է, որովհետև արդեն բավականին երկար ժամանակ պարոն Մկրտչյանը դե ֆակտո այդպիսի կարգավիճակում է գտնվում՝ զբաղեցնելով նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Վարչապետը շնորհավորել է Նարեկ Մկրտչյանին և մաղթել հաջողություններ պատասխանատու աշխատանքում: «Նաև […]
18:56 03.08.2021
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը դժգոհ է Օլիմպիական խաղերում հայ մարզիկների գոտեմարտերը դատած մրցավարների աշխատանքից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյում գտնվող հայ լրագրողների հետ զրույցում Ալեքսանյանը մասնավորապես շեշտեց. «Հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմի անդամներից մի քանիսին` երեքին, կողմնակալ մրցավարությամբ զրկեցին թե մեդալից, թե փոխեցին մեդալի գույնը: Թիմից երեք մարզիկ պատրաստ էր մեդալ նվաճելուն: Մեր թիմը […]
18:51 03.08.2021
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում: Նախագահը ծանոթացել շրջանում ընթացող շինարարական աշխատանքներին, Մարտակերտ քաղաքում շրջանի ղեկավարության և համայնքապետների հետ քննարկել է առկա խնդիրները ու տվել մի շարք հանձնարարականներ: Երկրի ղեկավարը ներկայացրել է Մարտակերտ քաղաքի զարգացման տեսլականը՝ նշելով, որ առաջիկայում Մարտակերտը պետք է դառնա հանրապետության երկրորդ խոշոր բնակավայրը: Դրան հասնելու […]
18:43 03.08.2021
Պետական բյուջեի միջոցներով՝ 8 մլն 944 հազար դրամ գումարի շրջանակներում վերանորոգվում է Սպանդարյան համայնքի դպրոցի մարզադահլիճը։ Աշխատանքներն իրականացնում է «Լ․Ն․Մ․» ՍՊԸ-ն։ Ընթացքի մեջ են հատակների բետոնացման, պատերի սվաղման և հարթեցման աշխատանքները։ Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել սեպտեմբերին։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
18:35 03.08.2021
Հուլիսի 30-ին Թուրքիայի Քոնիա քաղաքում մի խումբ անձինք ներխուժել են քրդական ընտանիքի պատկանող առանձնատուն, սպանել ընտանիքի 7 անդամներին, ապա հրդեհել տունն ու հեռացել: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Դաժան սպանության լուրը մեծ արձագանք է գտել: Դեպքի մասին դատապարտող հայտարարություններ են արել տարբեր քաղաքական կուսակցությունների ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դեպքը սակայն ամենամեծ անհանգստությունն ու վախվորածությունն առաջացրել է Քոնիայում […]
18:25 03.08.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Ղամբարյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Սուրեն Ղամբարյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
18:19 03.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ֆրանսիայի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և բարձր գնահատել երկրում ժողովրդավարական գործընթացների անխափան իրականացումը: Ֆրանսիայի նախագահը հայտնել է Հայաստանին 200 հազար չափաբաժին պատվաստանյութ տրամադրելու որոշման մասին: Վարչապետ Փաշինյանը նախագահ Մակրոնին իր երախտագիտությունն է հայտնել այս առթիվ: ՀՀ վարչապետը տեղեկատվություն […]
18:00 03.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լիանա Ղալթաղչյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Լիանա Ղալթաղչյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
17:49 03.08.2021
Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում ավարտվեց ծանրամարտի տղամարդկանց 109 կգ քաշային կարգում պայքարը, որում հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։ «Չգիտեմ, թե ինչու չստացվեց ինձ մոտ այսօր։ Այսօր իմ օրը չէր երևի։ Եղավ այն, ինչ որ եղավ։ Սպասում էի, որ մրցակցություն կլինի։ Սպասում էի ավելի ուժեղ մրցակցության։ Ուղղակի ես լավ չմասնակցեցի, մեղավորը ես էի, […]
17:43 03.08.2021
ԱՄՆ պետքարտուղարությունը համակարգված կերպով նախազգուշացնում է իր քաղաքացիներին այս կամ այն երկիր մեկնելու հետ կապված ռիսկերի մասին, և զարմանալի չէ, որ Covid-19-ի ֆոնին նման նախազգուշացում է տրվում Վրաստանի կապակցությամբ,- այս մասին նշված է Վրաստանի ԱԳ նախարարության մամուլի և տեղեկատվության վարչության մեկնաբանության մեջ: «ԱՄՆ պետքարտուղարության՝ Վրաստան մեկնելու կապակցությամբ հանձնարարականը, ըստ որի՝ Վրաստան մեկնելը ցանկալի չէ, իրականում […]
17:06 03.08.2021
Օգոստոսի 3-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Գեղարքունիքի մարզ։ Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ: Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ արտակարգ […]
20:53 02.08.2021
Թուրքիայի Անթալիա նահանգում, նախնական տվյալներով, ռուս զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուս է շրջվել, գրում է Milliyet թերթը: Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տվյալներով՝ զոհվել է երեք ռուս զբոսաշրջիկ, ևս հինգը ծանր վիրավորվել են:«Ինտուրիստ» ընկերությունում պարզաբանել են, որ զոհերի թվում երեխաներ չկան: Milliyet- ի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ 16 մարդ է տուժել, նրանք տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:
20:46 02.08.2021
Հրշեջ -փրկարարներին դեռ չի հաջողվում վերահսկողություն սահմանել Թուրքիայի Մարմարիս և Բոդրում հանգստավայրերի անտառային հրդեհների դեմ, հայտնում է NTV հեռուստաալիքը: Հրդեհը, որը հրշեջներին հաջողվում է որոշ ժամանակով վերահսկել, ուժգին քամու պատճառով կրկին բռնկվում է: Իրականացվել է տեղի բնակիչների տարհանում: Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլիի խոսքով՝ վերջին օրերին Թուրքիայում մարվել է 129 անտառային հրդեհ, առայժմ […]
20:41 02.08.2021
ՀՀ փոխվարչապետի պաշտոնատար Տիգրան Ավինյանը գրառում է արել Ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ թողնում է փոխվարչապետի պաշտոնը և շարունակելու է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Գրառման մեջ ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ընտրական գործընթացի մեկնարկին որոշեցի կենտրոնանալ պաշտոնական պարտականությունների կատարման վրա՝ զերծ մնալով նախընտրական պայքարին մասնակցելուց: Այդ որոշումը պայմանավորված էր նախընտրական ցուցակի հետ կապված որոշ տարաձայնություններով: […]
20:32 02.08.2021
Աշխարհում օգտագործված պատվաստանյութերի չափաբաժինների քանակը գերազանցել է 4.1 միլիարդը: Համապատասխան տվյալները տարածում է Bloomberg պարբերականը: Կորոնավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է 180 երկրում, օրական պատվաստվում է 40 մլն մարդ: Այս պահին օգտագործվող պատվաստանյութերի քանակը բավական է մոլորակի բնակչության 16.7%-ին՝ երկու չափաբաժին պատվաստելու համար: Ամենաշատ պատվաստանյութ օգտագործվել է Չինաստանում՝ 1.63 մլրդ։ Չինաստանին հաջորդում է ԵՄ-ը՝ 470 մլն […]
20:20 02.08.2021
Օգոստոսի 2-ին, ժամը 16:16-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ճլի գյոլ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Audi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը […]
20:14 02.08.2021
«Բարսելոնան» Մեսսիի հետ համաձայնության է եկել՝ կապված նոր պայմանագրի հետ։ Ինչպես հաղորդում է Diario Sport-ը՝ կատալոնական ակումբը մոտ ժամանակներս կերկարաձգի 34-ամյա արգենտինացու պայմանագիրը մինչև 2026 թվական։ Մեսսիի աշխատավարձը 50%-ով կնվազի։ Նշվում է, որ պայմանագրի մասին պաշտոնապես կհայտարարվի արդեն այս շաբաթ։ Ավելի վաղ ակումբի նախագահ Ժոան Լապորտան ասել էր, որ պայմանագիրը երկարաձգելու գործընթացը լավ է ընթանում։
20:08 02.08.2021
Ադրբեջանական զինված ուժերը օգոստոսի 2-ին, ժամը 11։20-ից 12։00, խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի, իսկ ժամը 14։30-ից՝ Կութ գյուղի հատվածում՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հակազդող գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։
19:53 02.08.2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Ազգայի ժողովի նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանին․ «Հարգելի պարոն Սիմոնյան Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով։ Խնդրում եմ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շնորհավորանքները փոխանցել նաև ընտրվելիք ԱԺ փոխնախագահներին, մշտական հանձնաժողովների […]
19:40 02.08.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Սիմիդյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Հակոբ Սիմիդյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
19:30 02.08.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ասվում է․ «Հուսով եմ, որ ձեր գլխավորած կառավարության գործունեությունը կնպաստի բարեկամական, ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը»։
19:26 02.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեն Սիմոնյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Սիմոնյան, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով: Դուք խորհրդարանի խոսնակի պաշտոնը ստանձնում եք մեր երկրի և տարածաշրջանի ապագայի ժամանակաշրջանում, երբ մենք բոլորս անցնում ենք պատմական փորձությունների միջով: Այս ճանապարհին կարևոր […]
19:15 02.08.2021
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չէ: «Արմենպրես»-ին այս մասին Տոկիոյում հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը: Նա ընդգծել է, որ Ալեքսանյանի մոտ թեթև մկանային վնասվածք է: Նա արդեն իսկ բուժզննում է անցել և պատրաստվում է եզրափակիչ գոտեմարտին: Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ […]