17:20 07.08.2021
Իրաքը դադարեցրել է օդային հաղորդակցությունը Բելառուսի հետ, գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Արաբական Հանրապետության ավիացիայի ղեկավարությանը: «Կառավարության որոշման համապատասխան, Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարում է Իրաքի ավիաուղիների կամ այլ ազգային փոխադրողների հետ Մինսկ կատարվող բոլոր չվերթների դադարեցման մասին մինչև նոր ծանուցում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: Օդային հաղորդակցության դադարեցման պատճառով թռիչքներ կարող են թույլատրվել միայն […]
17:12 07.08.2021
Այսօր լրանում է օգոստոսյան պատերազմի 13-րդ տարին: 2008 թվականի ամռանը Ցխինվալի շրջանի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ: Գրում է Aliq Media-ն։ Վրաստանի վարկածով՝ Ռուսաստանը նախապես պատրաստվում էր զորքեր մտցնել ինքնավարություն և վրացական բանակը դիմել է պատասխան գործողությունների։ Մինչդեռ ռուսական կողմն ասում է, թե զորքերը տարածաշրջան են մտցվել քաղաքացիներին և խաղաղապահներին պաշտպանելու նպատակով: Ըստ պաշտոնական տվյալների՝ այդ հինգ օրերին օսական կողմն ունեցել է 365 կորուստ, վրացական կողմը՝ 412: Զոհվել են նաև 67 ռուս խաղաղապահներ: Հարավային Օսիայի տարածքում […]
21:00 06.08.2021
Վեց երկրի շուրջ 800 զինծառայող կմասնակցի ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն -2021» զորավարժություններին, որոնք կանցկացվեն նոյեմբերին Կազանում,այս մասին Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ հաղորդել է Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը: Ըստ մամուլի ծառայության, Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական դպրոցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների ներկայացուցիչների շտաբային վերջին բանակցություններն ավարտվել են՝ նախապատրաստվելով ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի « Անխախտ եղբայրություն […]
20:47 06.08.2021
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարում է, որ առողջապահության ոլորտն արդեն մահճակալների քանակի սպառման եզրին է: Հաղորդում է 1tv.ge-ն։ Ինչպես նշել է նախարարը, ամեն օր աշխատանքներ են տարվում, սակայն ռեսուրսները գնալով սպառվում են: «Առողջապահության ոլորտում մենք իրականում մահճակալների քանակի սպառման եզրին ենք: Իհարկե, ամեն օր աշխատանքներ են տարվում, սակայն ռեսուրսը գնալով պակասում է: Նաև պետք […]
20:41 06.08.2021
Լիտվայի վարչապետ Ինգրիդ Սիմոնիտեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Կցանկանայի հղել ամենաջերմ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ: Ընտրողների կողմից վերջին ընտրություններին Ձեզ տրված մանդատը ցույց տվեց հայ ժողովրդի զորավոր աջակցությունն այն բարեփոխումներին, որոնք ձեր երկիրը ձեռնարկել էր վերջին մի քանի տարիների ընթացքում: […]
20:19 06.08.2021
Ամերիկայի Միացյալ Նահանգները մտահոգված է, որ Ռուսաստանի իշխանության սահմանած սահմանափակումները թույլ չեն տա, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի առաքելությանը անկախ դիտորդություն ունենան սեպտեմբերյան ՌԴ Պետդումայի ընտրություններին: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ: Միացյալ Նահանգները լիովին աջակցում է ԺՀՄԻԳ և խորհրդարանական վեհաժողովի սկզբունքային դիրքորոշումը, որ նման սահմանափակումների պայմաններում նրանք չեն կարող արդյունավետորեն […]
20:05 06.08.2021
Ճամփորդության համար «Sinovac» պատվաստանյութը ճանաչել են ԵՄ և Շենգենյան գոտու յոթ երկրներ: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածում է «Schengenvisainfo» վեբ-հարթակը: «Sinovac» պատվաստանյութը ճանաչել են հետևյալ երկրները՝ Ավստրիան, Ֆինլանդիան, Հունաստանը, Իսլանդիան, Նիդեռլանդները, Իսպանիան և Շվեյցարիան: Ներկայումս, բոլոր եվրոպական երկրները ճանաչում են պատվաստման վկայականը, եթե պատվաստումն իրականացվում է Եվրոպական դեղամիջոցների գործակալության կողմից հաստատված պատվաստանյութով, ինչպիսիք են […]
19:57 06.08.2021
ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 6-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանրակրթական դպրոցներում աշակերտների ընդունելության կարգին: Իր խոսքում պետական նախարարը նշել է, որ կարգը գործում է 2020-2021 ուստարվանից, և անհրաժեշտ է հասկանալ, թե նախորդ ուսումնական տարում ինչ խնդիրներ են վերհանվել, ինչը հնարավորություն կընձեռի կատարել համապատասխան բարելավումներ: «Էլեկտրոնային ծրագրով գործող կարգի հիմնական նորամուծությունը աշակերտի բնակության վայրի […]
19:44 06.08.2021
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Քեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Հարգելի պարոն վարչապետ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ անկեղծ շնորհավորանքներս Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վերջին տարիներին չին-հայկական հարաբերությունները կայուն ու առողջ զարգանում են, […]
19:40 06.08.2021
Վերջին օրերին մեծ արագությամբ հալվում են Արարատ լեռան սառույցներն ու ձյունը, ինչը լրջորեն անհանգստացրել է բնապահպաններին։ Տեղի ունեցածը կարող է լուրջ վնաս հասցնել Թուրքիայի տուրիզմին և հատկապես լեռնագնացությանը։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ շոգ եղանակի պատճառով Թուրքիայում հալչում է անգամ Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածը։ Թուրքական DHA լրատվական գործակալությունը տեսանյութ է հրապարակել։ […]
20:59 05.08.2021
Ռուսաստանում դեկտեմբերի 29-ից աշխատանքային բոլոր միգրանտները և 90 օրից ավելի ժամկետով երկիր ժամանած օտարերկրացիները պարտադիր պետք է մատնադրոշմում անցնեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնից: «2021 թվականի դեկտեմբերի 29-ին ուժի մեջ է մտնում դաշնային օրենքը, որի համաձայն, պարտադիր կդառնա աշխատանքի որոնման նպատակով ՌԴ ժամանած օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև 90 […]
20:55 05.08.2021
Առևտրաշրջանառության ռեկորդային աճ՝ Վրաստանի և Հայաստանի միջև 2021 թ-ի առաջին վեց ամսում․ այն կազմել է 332,4 մլն դոլար։ Սա զգալիորեն ավելին է 2020 թ-ի (283,4 մլն դոլար) և 2019 թ-ի ցուցանիշներից (281,9 մլն դոլար)։ Այս մասին գրում է jnews.ge-ն։ Մասնավորապես, համավարակի տարվա համեմատ՝ առևտրաշրջանառությունն ավելացել է 17,2 տոկոսով առաջին երկու եռամսյակներում, իսկ համավարակի նախորդ տարվա […]
20:41 05.08.2021
Արևշատում մեկնարկել են երկրորդական 5-րդ փողոցի սալարկման աշխատանքները Բարեկարգման խիստ անհրաժեշտություն ունեցող գրունտային ու դժվարանցանելի 5-րդ փողոցի 420 մետր հատվածը՝ շուրջ 1680 մետր քառակուսի հատված, շուտով լիարժեք անցանելի կդառնա։ Մեկնարկել են տուֆ քարով սալապատման աշխատանքները։ Արևշատ համայնքում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս ծրագրի շրջանակներում կծախսվի 23 մլն 174 հազար դրամ գումար, որի […]
20:33 05.08.2021
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտպանության նախարարին կից կոլեգիայի օգոստոսի 5-ին կայացած նիստում հրամայել է ոչնչացնել ՀՀ սահմանը հատելու փորձ անող ադրբեջանցի զինվորականներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնավորապես, իր ելույթում պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը շատ խիստ հրամայել է անմիջապես կրակ բացել և ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կփորձեն հատել Հայաստանի սահմանը։ Ընդ որում, նա նաև նախազգուշացրել […]
20:24 05.08.2021
Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և մի շարք այլ տասնյակ օրենքների սահմանադրականության համապատասխանության հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանը կայացրել է որոշում․ Մասնավորապես, ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 170-րդ հոդվածով, «Սահմանադրական […]
20:15 05.08.2021
Իրանի իշխանությունները կաջակցեն ցանկացած դիվանագիտական ծրագրի, որը կհանգեցնի Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին երդման արարողության ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության նոր նախագահ Էբրահիմ Ռայիսին: «Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցները պետք է չեղյալ համարվեն: Ցանկացած դիվանագիտական ծրագիր, որը կհանգեցնի այդ նպատակին, մեր կողմից աջակցություն կստանա»,- նախագահի խոսքերը մեջբերում է ISNA գործակալությունը: Իրանի […]
20:00 05.08.2021
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի խոսքերով՝ այս փուլում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների 80% -ի մոտ վիրուսի «Դելտա» շտամներն են, այդ թվում՝ կան «Դելտա պլյուսի» դեպքեր: Հաղորդում է aliq.ge-ն։ «Դելտա պլյուսը» լաբորատոր հաստատվել է 10-ից ավելի անձի մոտ: Թբիլիսիի և Բաթումի գրեթե բոլոր դեպքերը «Դելտա» շտամով են։ Երկրում վարակվածների շուրջ 80%-ի մոտ […]
19:23 05.08.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Տավուշի մարզում, մասնավորապես Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին հրապարակումների վերաբերյալ։ «Տավուշի մարզում, մասնավորապես Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության […]
19:20 05.08.2021
Մեծ Բրիտանիայի կառավարությունը օգոստոսի 4-ին հրապարակել է կորոնավիրուսով պայմանավորված ուղևորությունների սահմանափակումների ցանկը տարբեր երկրների համար։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Երեք շաբաթը մեկ անգամ թարմացվող ցանկի համաձայն՝ Թուրքիան նախկինի պես հայտնվել է «կարմիր ցուցակում»։ Այս խմբում տեղ գտած երկրներից ժամանող քաղաքացիները Մեծ Բրիտանիայում պարտադիր տասնօրյա կարանտին պիտի անցնեն։ Թուրքիան «կարմիր ցուցակում» հայտնվել է մայիսի 12-ին […]
19:12 05.08.2021
Օգոստոսի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը, հակառակորդի կողմից իրականացվող սադրանքներին և դրանց հակազդելու քայլերին։ Պաշտպանության նախարարը խիստ հանձնարարական է տվել բացառել հակառակորդի առաջխաղացման կամ դիրքային բարելավման ցանկացած փորձ։ Կոլեգիայի նիստին քննարկվել է նաև ձմռան հետ կապված նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Արշակ […]
19:01 05.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը։ Միջոցառումը տեղի է ունեցել Իրանի Մեջլիսում։ ԻԻՀ նախագահը ողջունել է պատվիրակությունների ղեկավարներին և համատեղ լուսանկարման արարողությունից հետո նրանց ուղեկցել դահլիճ։ Երդմնակալության արարողության սկզբում ներկաներին դիմել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, այնուհետև ելույթ է ունեցել Իրանի դատական համակարգի […]
18:47 05.08.2021
Միացյալ Թագավորությունը, համաճարակաբանական իրավիճակը հաշվի առնելով, օգոստոսի 8-ից Վրաստանը կներառի «կարմիր երկրների» ցուցակում: Հաղորդում է 1tv.ge-ն։ Այս կանոնակարգը նշանակում է, որ Վրաստանից Մեծ Բրիտանիա մեկնող յուրաքանչյուր անձ ստիպված կլինի անցնել 10-օրյա կարանտին:
20:00 04.08.2021
Այսօր՝ օգոստոսի 4-ին, ժամը 17։10-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհահատվածում Kia մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանն ու բետոնե սյանը, կոտրել դրանք և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ […]
19:47 04.08.2021
«Լոկոմոտիվի» նորեկ, ազգության հայ ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը մեկնաբանել է ֆուտբոլիստի՝ Հայաստանի հավաքականում հնարավոր հանդես գալու մասին խոսակցությունները: – Ո՞ր հավաքականում է նա պատրաստվում խաղալ: Միանշանակ Ռուսաստանի հավաքականի կազմում: Նաիրը վաղուց է որոշում կայացրել հանդես գալ Ռուսաստանի հավաքականում: Հուսով ենք, որ «Լոկոմոտիվում» լավ ելույթներով կհայտնվենք Ռուսաստանի հավաքականում,- armsport.am-ի փոխանցմամբ՝ գործակալի խոսքերն է մեջբերել […]
19:39 04.08.2021
Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը հավանություն է տվել Վրաստանին 30 մլն դոլարի Javelin հրթիռների և սարքավորումների հնարավոր վաճառքին: jnews.ge-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր Կոնգրեսին հայտնել են գործակալությունից: Գործակալության տվյալներով` Վրաստանի կառավարությունը խնդրել է գնել Javelin հակատանկային կառավարվող 82 հրթիռներ և 46 ուղղորդիչ արձակող կայանքներ: «Նշված վաճառքը կամրապնդի ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ու ազգային անվտանգությունը` […]
19:29 04.08.2021
ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացնում է, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի խաղացանկում կատարվել է փոփոխություն։ «Ալաշկերտ» ՖԱ-ի՝ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում հանդես գալու («Կայրաթի» դեմ հանդիպումները նախատեսված են օգոստոսի 5-ին և 12-ին) հետ կապված՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ մրցափուլի՝ օգոստոսի 8-ին նախատեսված «Նոա»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է։
19:23 04.08.2021
ԵԱՀԿ-ն չի հետևի Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ դիտորդների թվի սահմանափակման պահանջների պատճառով, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: «ԵԱՀԿ-ն չի կարող դիտորդներ ուղարկել Պետդումայի առաջիկա ընտրություններին՝ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կողմից կիրառված սահմանափակումների պատճառով»,- նշել են կազմակերպությունից: «Մենք շատ ենք ափսոսում, որ Ռուսաստանում կայանալիք ընտրությունների վերաբերյալ մեր դիտարկումներն անհնար են լինելու: Բայց արդյունավետ և հուսալի դիտարկումների համար […]
19:15 04.08.2021
Agile Spirit 2021-ի շրջանակներում անցկացվել է վրաց-ուկրաինական համատեղ դաշտային վարժանք: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հարյուրյակի մակարդակով զորավարժություններ են անցկացվել Ախալցխայի «Օրֆոլո» զորավարժարանում: Վրաստանի Պաշտպանության բանակի 3-րդ հետևակային բրիգադի 31-րդ գումարտակի զինծառայողները և Ուկրաինայի ծովային հետևակային առանձին գումարտակի դեսանտային մարտական ստորաբաժանումը հակագրոհային գործողություն են իրականացրել: «Ըստ իմիտացված սցենարի, վրացի և ուկրաինացի զինվորականների խնդիրն […]
19:06 04.08.2021
Ուկրաինայի նախարարների կաբինետը չորեքշաբթի՝ օգոստոսի 4-ին կայացած նիստում, մի շարք որոշումներ է ընդունել նախարարական կադրերի նշանակման վերաբերյալ: Մասնավորապես, ներքին գործերի նախարարի տեղակալ է նշանակվել Ուկրաինայի ներքին գործերի նախարարության միջազգային համագործակցության վարչության տնօրենի պաշտոնը զբաղեցրած Մերի Հակոբյանը: Հաղորդում է Analitikaua.net-ը։
19:00 04.08.2021
Հայաստանն ու Վրաստանը դիտարկում են Երևանի և Թբիլիսիի միջև արագընթաց գնացք գործարկելու հնարավորությունը, որի ճանապարհորդության ժամանակը կկազմի 2,5-3 ժամ: Aliq Media-ի փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է երկու երկրների էկոնոմիկայի նախարարների հանդիպումից հետո: Կողմերի կարծիքով` նախաձեռնությունը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Հայկական կողմը նաև առաջարկել է քննարկել զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտներում մի շարք այլ համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները` տարածաշրջանում […]