18:15 13.07.2021
Տոկիոյի խաղերի օլիմպիական ավանն արդեն գործում է: Այս մասին հայտնել է կազմկոմիտեն: Համավարակի պատճառով բացման պաշտոնական արարողություն չի կատարվել: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Գյուղը գտնվում է Տոկիոյի ծովածոցի ափին և զբաղեցնում է շուրջ 44 հա: Այն նախատեսված է 18 հազար մարզիկների համար: Նրանք խաղերի ընթացքում կզբաղեցնեն 3800 բնակարան: Մարզիկները գյուղ կժամանեն իրենց մեկնարկից հինգ օր առաջ […]
18:09 13.07.2021
Հուլիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանի Հանրապետություն է ժամանել հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում հերթական շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով: ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Վաղարշակ Հարությունյանին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, ինչպես նաև […]
18:06 13.07.2021
Հուլիսի 9-10-ը Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ կազմակերպված այցելությանը որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցության առնչությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել համապատասխան դիվանագիտական առաքելությունների ղեկավարները։ Դեսպաններին է փոխանցվել նրանց երկրների կառավարություններին ուղղված հայտագրեր, որտեղ, մասնավորապես, նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը բացարձակապես անընդունելի է համարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների այցելությունն Արցախի օկուպացված տարածքներ, […]
19:57 12.07.2021
Հուլիսի 12-ին՝ ժամը 16։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջ թաղամասի Տերյան 3-րդ փողոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բեռնատար ավտոմեքենան գլորվել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ КамАЗ մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ի․ Դ․, ծնված 1956 թ.) […]
19:49 12.07.2021
Սոչիում այսօր՝ հուլիսի 12-ին, մեկնարկել են տղամարդկանց և կանանց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարերը: Համավարակի ընթացքում դա մարզաձևի առաջին խոշոր ստուգատեսն է մասսայականության առումով: Տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ Հանդես են գալիս 206 տղամարդ և 103 կին մասնակիցներ: Տղամարդկանց մրցումների հաղթողն ու եզրափակիչի մասնակիցը, իսկ կանանցից՝ երեք լավագույնները կստանան հավակնորդների մրցաշարի ուղեգրեր: Տղամարդկանց մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը […]
19:36 12.07.2021
Իտալիայում մի քանի մարդ է մահացել ազգային թիմի` Եվրո-2020-ում տարած հաղթանակը տոնելիս։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է La Repubblica-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գիշերը Կատանիա նահանգում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի արդյունքում 19 տարեկան մի տղա է մահացել, ևս 4-ը վիրավորումներ են ստացել։ Հաղորդվում է, որ նրանք գնալիս են եղել Իտալիայի հավաքականի չեմպիոնությունը նշելու։ Ֆոջայում […]
19:27 12.07.2021
Այսօր՝ հուլիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում՝ Առինջ գյուղի Վահան Տերյան թաղամասում, КамАЗ մակնիշի ավտոմեքենան մոտ 80 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորակում: Հաղորդում է shamshyan.com-ը։ Փրկարարները КамАЗ-ի բեռնախցիկի տակից դուրս են բերել դին և […]
19:12 12.07.2021
Հուլիսի 10-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Երասխ-Երևան ավտոմայրուղու 14-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայողը, իր կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՊՆ մեկ այլ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուազ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Ավտոպատահարի հետևանքով 6 պայմանագրային զինծառայող, տարբեր մարմնական վնասվածքներով, հոսպիտալացվել է։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին զինծառայող […]
18:57 12.07.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին: Իր խոսքում Նիկոլ Փաշինյան, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն Էռնեկյան, ողջունում եմ Ձեզ Երևանում: Ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար: Ձեր այցը, այսպիսի հանդիպումները միշտ կարևոր են, որովհետև Դուք Հայաստանի Հանրապետությունում կարևոր ներդրողներից մեկն եք և մասնավորապես՝ Սփյուռքի կարևորագույն ներդրողներից մեկը Հայաստանի Հանրապետությունում: […]
18:53 12.07.2021
Հայաստանում բնակվող անձինք կազատվեն Շվեդիա մուտքի արգելքից ս․թ․ հուլիսի 12-ից: Այս մասին հայտնում է Շվեդիայի դեսպանությունը Երևանում։ Համաճարակային իրավիճակի բարելավման շնորհիվ՝ երկուշաբթի՝ հուլիսի 12-ից, Հայաստանի բնակիչների համար Շվեդիա մուտքի արգելքը ամբողջությամբ կվերացվի։ Շվեդիա մուտքի արգելքից ազատումը նշանակում է, որ ցանկացած անձ, ով կացության իրավունք ունի Հայաստանում, կարող է դիմում ներկայացնել Շվեդիա մուտքի վիզա ստանալու համար։ […]
18:34 12.07.2021
Երևանում հուլիսի 13-18-ը կանցկացվեն Եվրոպայի բասկետբոլի կանանց մինչև 20 տարեկանների առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբի հանդիպումները։ Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում Հունաստանը, Շվեյցարիան, Ուկրաինան և Ալբանիան են: Հուլիսի 12-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է ՖԻԲԱ Եվրոպայի (Բասկետբոլի միջազգային ֆեդերացիա) մրցաշարերի համակարգող Սինան Տազեին, որին ուղեկցել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի […]
18:27 12.07.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հաստատել է ՀՀ 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների ծրագիրը: Ծրագրի համաձայն՝ 2020թ. COVID-19 համավարակի հետևանքով աշխարհի բոլոր տնտեսությունները, այդ թվում՝ ՀՀ տնտեսությունը կրեցին մեծ վնասներ: Իսկ ՀՀ տնտեսությունը ենթարկվեց […]
18:20 12.07.2021
Հուլիսի 12-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Երևանում հանդիպել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ: Հանդիպմանը Արցախի խորհրդարանի նախագահին է ներկայացվել իրականացվող աշխատանքների և միջոցառումների ընթացքը, ինչպես նաև տեղահանվածներին տրամադրվող 68 հազարական և որպես վարձավճար տրամադրվող 30 հազարականների կարգի և ընթացքի մասին տեղեկատվություն: Արթուր Թովմասյանը կարծիք է հայտնել՝ առնվազն մինչև տարեվերջ […]
18:12 12.07.2021
Թուրքիայում ապօրինի փախստականներ տեղափոխող ավտոբուս է վթարվել։ Ավտոբուսը Վանի Մուրադիե շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու կողաշրջվել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական, շտապօգնության և ժանդարմերիայի ջոկատները։ Շրջված ավտոբուսում հրդեհ է բռնկվել։ Վթարի հետևանքով մեքենայի ուղևորներից 21-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, 12 մարդ մահացել է։ Վիրավորներին տեղափոխել են Վանի, Էրջիշի ու Մուրադիեի հիվանդանոցներ։
18:05 12.07.2021
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ, քաղաքացիական անձինք) աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում։ Որոնումներն արդյունք չեն տվել։ Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն։ Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։ Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և […]
20:00 10.07.2021
Հուլիսի 10-ին, ժամը 16։08-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի թևերի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Toyota Corolla» (վարորդ` Ռ. Օ., ծնված 1988 թ.) և «Honda Elysion» (վարորդ՝ Ս․ Ղ․, ծնված 1999 […]
19:45 10.07.2021
Այսօր կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության և ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդլայնված նիստ։ Տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը պատգամավորության թեկնածուների հետ քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնությամբ առաջարկել է խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրել Հայկ Կոնջորյանի, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը։
19:16 10.07.2021
Հարձակվող Կարիմ Բենզեման այս ամառ չի հեռանա «Ռեալից»: Այս մասին հաղորդում է goal.com-ը: Ավելի վաղ խոսակցություններ կային, որ հարձակվողը կարող է լքել մադրիդյան ակումբը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ պայմանագիր ստորագրելու դեպքում: Այնուամենայնիվ, «սերուցքայինները» չեն պատրաստվում բաժանվել Բենզեմայից: Մադրիդի «Ռեալը» ցանկանում է պահպանել հարձակման առաջատարին և մտադիր է Կարիմին նոր պայմանագիր առաջարկել մինչև 2023 թվականի ամառը:
19:09 10.07.2021
Առողջապահության փորձագետ Ակակի Զոիձեն հայտարարել է, որ մի քանի շաբաթ անց կորոնավիրուսի «դելտա շտամը» գերակշռող կդառնա Վրաստանում: Նրա խոսքով՝ բաց տարածքում «դելտա շտամով» վարակելու ռիսկը շատ ավելի բարձր է «Միգուցե մի քանի շաբաթ անց «դելտա շտամը» գերակշռող դառնա: Հաշվի առնելով այլ երկրների դինամիկան՝ կարելի է ենթադրել, որ դա իրատեսական է: Այն շատ ավելի արագ է […]
19:01 10.07.2021
2021թ․ հուլիսի 10-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Երասխ֊Երևան ավտոմայրուղու 14-րդ կմ հատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողն իր կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուազ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինս կողաշրջվել է։ Ավտոպատահարի հետևանքով թվով վեց պայմանագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են, որոնցից մեկը հիվանդանոց […]
18:53 10.07.2021
Ադրբեջանի կողմրց բռնազավթված Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատը հայտնաբերել է ևս 3 հայ զինծառայողի (ռազմագործողության մասնակից`կամավոր, պահեստազորային) աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի կորուսյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1604 աճյուն։
18:43 10.07.2021
Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայի տնօրեն Դավիթ Ռեխվիաշվիլու խոսքով, կլինիկայում գտնվող երեք կորոնավարակակիր նորածինների վիճակը կրկին կայուն է: Նա ասել է, որ երեք հիվանդներն էլ շարունակում են մնալ միացված արհեստական շնչառության սարքին: «Այս փուլում մենք չենք կարող ոչինչ ասել բարելավման մասին, ցավոք, իրավիճակը դեռ ծանր է, բայց մենք կայունության ենք հասել: Այս պահին մենք ոչ մի […]
18:05 10.07.2021
Վրաստան կատարած այցի շրջանակներում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը բացել է Հնդկաստանի ազգային ազատագրական և ոչ բռնի շարժման առաջնորդ, պետական գործիչ Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված հուշարձանը: Հաղորդում է 1tv.ge-ն ։ Հնդիկ քանդակագործ Գաուտամա Պալի հեղինակած հուշարձանը Հնդկաստանը Վրաստանին է նվիրել: Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյա […]
17:30 10.07.2021
2021թ․ հուլիսի 10-ին՝ ժամը 01:08-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Անի» հյուրանոցի սրճարանում դանակահարություն է տեղի ունեցել: Նույն օրը՝ ժամը 02:05-ին, հաղորդում է ստացվել նաև բժշկական կենտրոնից այն մասին, որ կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել երկու երիտասարդներ, որոնցից մեկը Ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ […]
20:58 09.07.2021
Հուլիսի 6-9-ը Բաքվում Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի և Ռուսաստան-Ադրբեջան սահմանագծման համատեղ հանձնաժողովի ղեկավար Ամիր Բիլիալետդինովի միջև կայացել է հանդիպում, սա կողմերի սահմանազատման հանձնաժողովի 9-րդ նիստն է:Հաղորդում է 1tv.ge-ն։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սահմանազատման գործընթացի շարունակությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև հաստատել են սահմանազատման աշխատանքների կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Կողմերի պայմանավորվածության համաձայն, Ադրբեջան-Ռուսաստան սահմանազատման […]
20:52 09.07.2021
Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղային գիծը կմիացվի Թուրքիայի Կարս նահանգի ռազմավարական կարևոր նյութատեխնիկական կենտրոնին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, դա արտացոլված է Ադրբեջանի և Թուրքիայի տնտեսական համագործակցության գործողությունների ծրագրում: Փաստաթղթի համաձայն, թուրքական կողմից գործողությունների ծրագրի իրականացումը վստահված է Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությանը և Պետական երկաթուղիներին, իսկ ադրբեջանական կողմից` «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ին: Հիշեցնենք, որ ԲԹԿ երկաթուղին շահագործման է հանձնվել 2017-ի […]
20:46 09.07.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Սահակյանին Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակելու մասին․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 6-ի ԲԴԽ-46-Ո-98 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանին նշանակել Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»։
20:33 09.07.2021
Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Եվրախորհրդարանի հուլիսի 8-ի լիագումար նիստում ընդունված բանաձևը, որտեղ ասվում էր, որ Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունների, հատկապես քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) վրա կիրառվում են ճնշումներ։ Գրում է Ermenihaber. am-ը։ Թուրքիայի արտգործնախարարությունը բանաձևը որակել է որպես երկերեսանիության կողմնակալ մոտեցման դրսևորում։ Թուրքիայի ԱԳՆ-ում պնդել են, որ զեկույցի բովանդակությունը չի արտացոլում ճշմարտացիությունը։ Նշվել է նաև, […]
20:27 09.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության ներկայացուցիչների և Սփյուռքի միջև պարբերական շփումները, որոնք հնարավորություն են տալիս կիսել գնահատականները, փոխադարձաբար լսելի լինել միմյանց: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ հայրենիքի առջև ծառացած խնդիրները հնարավոր կլինի լուծել միայն ազգային ներուժի համախմբման միջոցով: Նիկոլ Փաշինյանը հավելել է, […]
20:20 09.07.2021
Սահմանադրական դատարանում այսօր մեկնարկել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող չորս քաղաքական ուժերի` «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունների և «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների դիմումի քննությունը։ Նիստին բոլոր ինը դատավորներն էլ մասնակցել են: Դիմումի պատասխանող կողմ է հանդիսանում ԿԸՀ-ն, հարակից պատասխանողներ են դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, երրորդ կողմ է ներգրավվել ընտրություններում հաղթած «Քաղաքացիական […]