11:16 18.07.2021
Հայտնի են Ֆրանսիական Կաննի 74-րդ կինոփառատոնի անվանակարգերի հաղթողները: Ֆրանսիացի ռեժիսոր և սցենարիստ Ջուլիա Դյուքորնոն «Տիտան» ֆիլմի համար արժանացել է«Ոսկե արմավենի» մրցանակին: Կաննի կինոփառատոնի Գրան Պրին շնորհվել է երկու ֆիլմի՝ ֆին ռեժիսոր Յուհո Կուոսմանենի «Առանձնասենյակ N6» և իրանցի Ասգար Ֆարհադիի «Հերոսը»: Լավագույն ռեժիսոր է ճանաչվել ֆրանսիացի Լեոս Կարաքսը՝«Աննեթ» մյուզիքլի համար: Լավագույն սցենար մրցանակը շնորհվել է ճապոնացի […]
11:05 18.07.2021
Հուլիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 430 դեպք, որոնցից 218 331-ն` առողջացած, 4566-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3421 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 267 617 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4224 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 132 նոր դեպք: Ունենք 89 առողջացած […]
10:58 18.07.2021
Ամերիկյան MLS-ի արևմտյան կոնֆերենցիայի 13-րդ տուրի շրջանակում «Լոս Անջելեսն» ընդունեց «Ռեալ Սոլթ Լեյքին» ու առավելության հասավ 2-1 հաշվով:Հաղորդում է Аrmsport.am-ը։ Խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեց հայազգի հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը: Մրցակիցը պատասխանեց 8 րոպե անց: Երկրորդ խաղակեսի 15-րդ րոպեին Կառլոս Վելան վրիպեց 11 մետրից, սակայն 19 րոպե անց նույն Վելան խփեց իր թիմի հաղթական գնդակը՝ […]
10:50 18.07.2021
Ճապոնիայի Սիդզուոկա պրեֆեկտուրայում տեղի ունեցած հսկայական սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է Kyodo գործակալությունը: Հիշեցենք, Տոկիոյից հարավ-արևմուտք գտնվող Սիզուոկա պրեֆեկտուրայի Ատամի քաղաքում հզոր սողանքը տեղի է ունեցել հուլիսի 3-ի առավոտյան։Աղետի գոտումորոնողական աշխատանքները շարունակվում են: Աղետից անմիջապես հետո քաղաքային իշխանությունները հայտնել էին, որ ըստ նախնական տվյալների, անհետ կորածների թիվը մոտ 20 է: Այնուհետ […]
10:35 18.07.2021
Փարիզի Էյֆելյան աշտարակը մինչև հուլիսի 20-ը բաց կլինի բոլոր զբոսաշրջիկների համար, իսկ հուլիսի 21-ից՝ միայն COVID-19- ի դեմ պատվաստվածների համար, հայտնում է Le Figaro- ն: Հուլիսի 20-ից Էյֆելյան աշտարակը բաց կլինի բոլոր հյուրերի համար, սակայն հուլիսի 21-ից միայն պատվաստված զբոսաշրջիկներին կթույլատրվի այցելել: Աշտարակի շահագործման ղեկավար Ժան-Ֆրանսուա Մարտինը առաջարկում է, որ շուտով այդպիսի միջոցառումները նորմ դառնան […]
10:23 18.07.2021
Ամպրոպային հորդառատ անձրևները Ավստրիայի մի քանի շրջաններում ջրհեղեղի պատճառ են դարձել : Հայղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ավստրիայի աղետների կանխարգելման ծառայությանը ։ Վարարած գետի ջրերը դուրս են եկել հունից և հեղեղել Զալցբուրգ նահանգի Հալլայն քաղաքի կենտրոնը։ Ներկայում զոհեր կամ ավերածություններ չկան: Ջհեղեղի վտանգ կա երկրի մի շարք շրջաններում, այս մասին նախազգուշացումներ են տրվել նահանգների բնակիչներին։Ավստրիայում […]
10:15 18.07.2021
Գերմանիայում ավերիչ ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 156-ի, հաղորդում է Bild-ը։ Չորեքշաբթի գիշերը տեղատարափ անձրևներից հետո Գերմանիայի արևմտյան բնակավայրերը սկսել են հեղեղվել։Աղետը հանգեցրել է կամուրջների ու ճանապարհների ավերման, էլեկտրահաղորդման գծերը ամբողջությամբ շարքից դուրս են եկել : Շաբաթ երեկոյան Վերին Բավարիայի վարչական շրջանում ջրհեղեղի և սողանքների պատճառով արտակարգ դրություն էր հայտարարվել: Հեղեղումները հասել են Գերմանիայի և […]
10:07 18.07.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
09:58 18.07.2021
Հուլիսի 17-ին, ժամը 23։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 6-րդ զանգվածում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Շոպրոնի փողոցի և Շոպրոնի 3-րդ նրբանցքի խաչմերուկի մոտակայքում «Nissan […]
19:52 17.07.2021
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հուլիսի 19-ից 25-ը տեղի կունենա ըմբշամարտի Աշխարհի պատանեկան առաջնությունը: Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է մրցավայր մեկնող ըմբիշների անունները: Հունահռոմեկան ոճ. Բուդապեշտում հանդես կգան Լևոն Մարտիրոսյանը (45 կգ), Յուրի Կարապետյանը (48 կգ), Հայկ Լյուդվիգյանը (51 կգ), Ռոստոմ Մակիչյանը (60 կգ), Աշոտ Խաչատրյանը (65 կգ), Հարություն Կիրակոսյանը (92 կգ) և Լյովա Սարգսյանը […]
19:46 17.07.2021
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումը կհրապարակվի այսօր` 2021թվականի հուլիսի 17-ին, ժ.21:00-ին դռնբաց նիստում»։ Այս մասին տեղեկացնում է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը՝ֆեյսբուքյան իր էջում։
19:40 17.07.2021
Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի դիմաց, անցկացվում է լրատվամիջոցների ներկայացուցիչների բողոքի ցույցը: Հաղորդում է 1tv.ge-ն։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հետաքննել հուլիսի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցած բռնությունները և վարչապետի հրաժարականը: Ըստ ցուցարարների, իրենց պահանջն է, որ իշխանությունն ստանձնի հուլիսի 5-ի իրադարձությունների պատասխանատվությունը: Միևնույն ժամանակ, տարբեր հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ դիմելու են խորհրդարանի մոտ հավաքվածներին:
19:30 17.07.2021
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Շառլ Միշելն այցելել է Խոր Վիրապ:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի ուղեկցությամբ կատարված այցի ընթացքում եվրոպացի բարձրաստիճան հյուրը ծանոթացել է հայկական մշակութային ժառանգությանը և Հայաստանում քրիստոնեության պատմությանը։ Հավելենք, որ Շառլ Միշելի շրջայցի պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
19:13 17.07.2021
Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ու «Յուվենտուսը» մոտ ժամանակներս կքննարկեն պայմանագրի երկարաձգման հարցը: Հաղորդում է Armsport.am-ը։ Գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022-ի հունիս: Կողմերը մտադիր են այն երկարաձգել մինչև 2023 թվական: Ինչպես գրում է լրագրող Նիկոլո Շիրան` Ռոնալդուն պատրաստ է գնալ աշխատավարձի զգալի նվազեցման հանուն «Յուվեի» հետ պայմանագրի երկարաձգման: Ներկայումս նա մրցաշրջանում 31 մլն եվրո է […]
19:05 17.07.2021
Այսուհետ COVID-19-ի դեմ պատվաստվելու համար պատվաստումային շրջիկ կայաններում երկար սպասելու կարիք չի լինի։ Առողջապահության նախարարությունը պատվաստման գործընթացն առավել հարմարավետ ու դյուրին դարձնելու համար ներդրել է հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգ, որի նպատակն անհարկի կուտակումները բացառելն է և գոյացած հերթերը կանոնակարգելը։ Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է Հյուսիսային պողոտա 1 հասցեում գտնվող պատվաստումային կայան, […]
18:58 17.07.2021
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը վարակվել է կորոնավիրուսով, պատվաստումների շնորհիվ հիվանդության ախտանիշները եղել են թույլ : «Այսօր առավոտյան իմ COVID թեստը դրական էր: Ես սպասում եմ PCR թեստի արդյունքին, բայց պայմանավորված է այն փաստով, որ պատվաստանյութի երկու դեղաչափ եմ ստացել, ախտանիշները (հիվանդության)թեթև են: Խնդրում ենք պատվաստել, եթե դեռ չեք արել դա », – գրել […]
18:50 17.07.2021
Վրաստանում կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր COVID-19 է ախտորոշվել մոտ 41 հազար երեխայի մոտ, ինչը վարակվածների ընդհանուր թվի 9-10%-ն է կազմում: Այս մասին հայտարարել է Իաշվիլիի մանկական կենտրոնական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեն: Հաղորդում է Jnews.ge-ն։ Վերջինիս տվյալներով, ներկայումս հիվանդանոցների մանկաբուժական բաժանմունքներում հիվանդատեղերն ամբողջությամբ զբաղված են: Ինչ վերաբերում է երեխաների հիվանդության ծանրությանը, Չխաիձեի խոսքով, երկու […]
18:41 17.07.2021
Հունգարական «Ֆեհերվար» ակումբի սպորտային տնօրեն Զոլտան Կովաչը հրաժարականի դիմում է ներկայացրել «Արարատի» դեմ խաղից հետո, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից:Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: «Հայաստանում կրած պարտությունից հետո ես հրաժարականի դիմում եմ ներկայացրել, ինչը ստեղծված իրավիճակում, կարծում եմ, ամենաարդար ու ազնիվ որոշումն էր»,-ասել է Կովաչը: Նշվում է, որ նա այդ […]
18:26 17.07.2021
Հայտնի են VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբի խաղացանկերը։Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաստատել է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին Խմբի առաջին երկու տուրերի խաղացանկերը: Այսպիսով, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգան կմեկնարկի հուլիսի 30-ին, իսկ Առաջին խումբը՝ օգոստոսի 5-ին: VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի ամբողջական խաղացանկին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ Առաջին խմբի խաղացանկին՝ այստեղ:
18:13 17.07.2021
Հուլիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հանդիպել է գինեգործների եւ կոնյակագործների հետ՝ քննարկելու մի շարք հարցեր, որոնցից, թերևս, ամենակարևորը խաղողի մթերմանը նախապատրաստվելը եւ մթերումների սահուն կազմակերպումն է։ Այս մասին նախարարի պաշտոնակատարը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։ «Խոսել ենք միջնաժամկետ եւ երկարաժամկետ պլանների մասին, վերհանել այն խոչընդոտները, որոնք խանգարում են մեր արտադրողներին ավելի ռիսկային […]
18:07 17.07.2021
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ միասին շրջայց կատարեցինք Երևանի մետրոպոլիտենում:Այս մասին Երևանի քաղաքապետը գրել է ֆեյսբուքյանիր էջում։ «Եվրամիությունը Երևան համայքի կարևորագույն գործընկերներից է։ Մասնավորապես, ԵՄ դրամաշնորհների ու եվրոպական ֆինանսական կառույցների վարկերի միջոցով արդեն տասնամյակ ի վեր արդիականացվում է Երևանի մետրոպոլիտենը՝ թարմացվում են վագոնները, շարժասանդուղքները, անվտանգության համակարգերը և այլն: Մեր համագործակցությունը […]
17:29 17.07.2021
Այսօր մեկնարկել է սոցիալական մի շարք խմբերի 7-13 տարեկան երեխաների համար նախատեսված ամառային ճամբարը, որի առաջին հերթափոխին մասնակցում է շուրջ 1600 երեխա։Տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ ՀՀ կառավարության հուլիսի 8-ի նիստում ընդունված որոշման համաձայն՝ զոհված, հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների 3200 երեխայի ամառային հանգստի կազմակերպման համար հատկացվել է 335 մլն […]
17:15 17.07.2021
Այսօր Վրաստանի խորհրդարանի դիմաց տեղի կունենա վարչապետի հրաժարականը պահանջող լրատվամիջոցների հերթական ակցիան: «TV Pirveli»- ի հիմնադիր Վատո Ծերեթելին ասել է, որ ակցիան մեկնարկելու է ժամը 18:00-ին, լինելու է մասշտաբային: Հաղորդում է Aliq Media-ն։ Բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկի՝ «Ամոթ է» շարժման ներկայացուցիչ Գիգի Մակարաշվիլիի հայտարարության համաձայն` ակցիաներն անդադար են լինելու: Հիշեցնենք` հուլիսի 5-ից հետո Վրաստանում անհանգիստ է: […]
21:00 16.07.2021
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 16-ին այցելել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղ: Պետական նախարարին են ներկայացվել դպրոցի շենքային պայմանների բարելավման, ուսումնական պարագաներով և լաբորատոր սարքավորումներով հագեցման, անհրաժեշտ մասնագետների ներգրավման հարցերը: «Շենքային պայմանների բարելավման հարցն ուսումնասիրվելու է մասնագետների կողմից և սեղմ ժամկետում առաջարկ է ներկայացվելու կառավարությանը: […]
20:53 16.07.2021
«Սահմանափակումները Վրաստանում շատ արագ վերացվեցին: Ցավոք, մենք շտապեցինք մեղմել»,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Ըստ նրա, Համակարգող խորհուրդը որոշումներ է կայացնում սահմանափակումների մեղմացման վերաբերյալ՝ պահպանելով ոսկե միջակայքը, սակայն Գամկրելիձեն կարծում է, որ իրենք շտապել են մի շարք ուղղություններով: «Ինչպես գիտեք, բժշկական կողմը՝ բժիշկները, խորհրդի կազմում միշտ ավելի արմատական են, […]
20:40 16.07.2021
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հուլիսի 19-ին կժամանեն Վրաստան: Նրանք կմասնակցեն Բաթումիի միջազգային համաժողովին: Հաղորդում է Aliq Media-ն։ Շառլ Միշելը անհատապես կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Անհատական հանդիպումներից հետո Միշելը ելույթ կունենա Բաթումիի միջազգային համաժողովում, այնուհետև համատեղ հանդիպում կանցկացնի Զուրաբիշվիլիի, Զելենսկիի […]
20:30 16.07.2021
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ներկայացրել է կարևոր փաստաթուղթ։Կանոնակարգը մշակվել է միջազգային մարզական ֆեդերացիաների հետ համատեղ: Գործողությունների ընթացքը կախված կլինի կոնկրետ հանգամանքներից: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Մասնավորապես ուշադրության են արժանի երեք հիմնական կետեր. Ոչ մի մարզիկ կամ թիմ չպետք է որակազրկվի կորոնավիրուսի դրական թեստի պատճառով: Փոխարենը, կօգտագործվի «չմեկնարկած» կամ սպորտում ընդունված որևէ համարժեք տերմին: Մարզիկների և թիմերի […]
20:15 16.07.2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հյուրընկալել է «ՏՈԿԻՈ–2020»՝ 32-րդ ամառային օլիմպիական խաղերին Հայաստանի Հանրապետության հավաքականում ընդգրկված շիրակցի մարզիկներին։ Հայաստանը կներկայացնեն 17 մարզիկներ, նրանցից 3-ը Շիրակի մարզից են՝ հունահռոմեական ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ «Ես հպարտությամբ եմ ձեզ ընդունում, քանզի գիտեմ, որ մարզական հարուստ ավանդույթներով Շիրակի մարզը ներկայացնող մեր […]
20:00 16.07.2021
Նոր կորոնավիրուսային վարակի Delta շտամի շրջանառությունը Վրաստանում հասել է 30%-ի, չնայած անցած շաբաթ այս ցուցանիշը չէր գերազանցում 20%-ը: Այս մասին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: «Ուղիղ ասեմ, որ Delta շտամի շրջանառությունն արդեն գերազանցել է 20%-ը: Մեր հաշվարկների համաձայն, դա ընդհանուր շրջանառությունից 20%-ից 30%-ն […]
19:53 16.07.2021
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում երեկ մեկնարկել է Եվրոպայի մինչև 20 տարեկան աթլետների առաջնությունը: Մրցաշարին հայտավորված են աշխարհամասի 48 երկրների շուրջ 1000 մարզիկ- մարզուհիներ: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Հայաստանից հանդես կգան կապանցիներ, հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը, եռացատկորդ Մարիետա Մինասյանը և վանաձորցի եռացատկորդ Նարեկ Սրապոնյանը: Նրանց հետ է կապանցի մարզիչ Արտյոմ Պողոսյանը: Առաջնությունը կավարտվի հուլիսի 18-ին: