19:49 16.07.2021
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին: Այցի շրջանակում Շառլ Միշելը կհանդիպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցություններն ամփոփող հայտարարություններով: Եվրոպական խորհրդի նախագահը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ […]
19:46 16.07.2021
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության երկու քաղաքական կուսակցություն հայտնել է, որ ներկա չի գտնվելու այն խորհրդարանական նիստին, որին մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Հիշյալ կուսակցությունները նշել են, որ ավելի ուշ կմանրամասնեն, թե ինչու են բոյկոտում Էրդողանի այցն ու վերջինիս հետ հանդիպումը: Նշենք, որ Էրդողանը հուլիսի 20-ին «Խաղաղության և ազատության տոնի» կապակցությամբ Թուրքիայի […]
21:00 15.07.2021
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որ սկսել է ապատեղեկատվություն տարածել գրեթե ամենօրյա ռեժիմով, այսօր նույնպես ձեռնպահ չի մնացել տեղեկատվական սադրիչ գործողություններից։ ՀՀ պաշտպանության նախարարությունը այս առնչությամբ հետևյալ հայտարարությունն է տարածել․ «Մասնավորապես, այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 15-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի մարտական հենակետերից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը չի համապատասխանում […]
20:45 15.07.2021
Կառավարությունն ընդունել է արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը և լիցենզիաների ձևերը հաստատելու մասին որոշումը։ Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունըԼ Որոշմամբ սահմանվել են արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի գործունեության քվոտավորման չափերը, հայտի մերժման հիմքերը։ Լիեցենզավորումն իրականացվելու է ՀՀ առողջապահության նախարարության կողմից, գործունեության իրականացման նկատմամբ վերահսկողությունը՝ Շուկայի վերահսկողության […]
20:36 15.07.2021
Հուլիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-իտալական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ, որոնց մասնակցել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի Պաշտպանական գլխավոր շտաբի Միջազգային հարաբերությունների գրասենյակի ղեկավար, բրիգադի գեներալ Դեյվիդ Մորպուրգոյի գլխավորած պատվիրակությունները: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իտալիայի […]
20:29 15.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ամառային Օլիմպիական խաղերի մասնակցող Հայաստանի հավաքականի մարզիկներին և մարզիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նիկոլ Փաշինյանը ողջունել է մարզիկներին և նշել, որ հայ […]
20:08 15.07.2021
Համաճարակային իրավիճակն ավելի է վատթարանում, այս մասին «Իմեդիս Դիլա» հաղորդման եթերում հայտարարել է Վրաստանի Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան` նշելով, որ վարակն արագորեն տարածվում է, և առանց ակտիվ միջամտության՝ այս ցուցանիշն էլ ավելի կբարձրանա: Ըստ նրա` ակտիվ միջամտություն ասելով նկատի ունեն պատվաստումները և անձնական պաշտպանության միջոցները: «Քաղաքացիների անհատական պատասխանատվությունը շատ կարևոր է: Հասկանում եմ ՝ ամառ […]
19:36 15.07.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ Հայաստանի համար այսօր օրհասական է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության հզորացումը՝ երկրի զարգացման ու անվտանգության ապահովման նպատակով, և այս առումով անգնահատելի է Չինաստանի հետ համագործակցությունը՝ […]
19:28 15.07.2021
Շուշիի ուղղությունից այսօր արձանագրված կրակահերթերի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները ստուգելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվել է միջադեպի վերաբերյալ փաստերի հավաքագրում։ Այս մասին հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «ՄԻՊ ներկայացուցիչները եղել են Ստեփանակերտի Արմենավան թաղամասում, բնակիչների հետ հանդիպման ընթացքում հաստատվել է փաստը, որ մոտավորապես ժամը 17:00-ին ադրբեջանական կողմը 4-5 անգամ […]
19:19 15.07.2021
Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջահիթ Բաղջիի հետ։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Հասանովը թուրք դեսպանին հայտնել է, որ նախատեսվում է մեծացնել համատեղ զորավարժությունների թիվը՝ տարբեր տեսակի զորքերի, այդ թվում՝ երկու երկրների հատուկ նշանակության ուժերի ներգրավմամբ: Հանդիպման ընթացքում Հասանովն ու Բաղջին քննարկել են նաև թուրք-ադրբեջանական ռազմական հարաբերություններին առնչվող […]
19:12 15.07.2021
ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Արարատը» Գյումրիի քաղաքային մարզադաշտում մրցեց հունգարական «Ֆեհերվարի» հետ։ Հաղորդում է armsport.am-ը։ Առաջին խաղակեսն անցավ գրեթե հավասար պայքարում՝ երկու թիմերի փոխնիփոխ գրոհներով, սակայն երկու թիմերի գրոհներում էլ պակասում էր սրությունը: Խաղի 34-րդ րոպեին երևանյան թիմը բացեց հաշիվը: Տուգանային հարվածից գոլի հեղինակ դարձավ Դմիտրիե Պոբուլիչը: Երկրորդ կեսն ավելի ագրեսիվ […]
19:09 15.07.2021
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական է տվել։ Այդ պաշտոնում նա նշանակվել էր 2020 թվականի աշնանը։ Հարիրին հրաժարվել է ձևավորել նոր կառավարություն։ Հաղորդում է «Ռիա Նովոստին»։ Այս հայտարարությունն արվել է երկրի նախագահ Միշել Աունի հետ հերթական հանդիպումից հետո, որի ժամանակ Լիբանանի առաջնորդը հերթական անգամ չի ընդունել վարչապետի ներկայացրած նախարարների կաբինետի կազմը: «Ես հանդիպել եմ նախագահի հետ, […]
19:00 15.07.2021
Աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 189 միլիոնը: Համապատասխան տվյալները հրապարակում է worldometers պարբերականը: Վերը նշված վիճակագրության համաձայն՝ համավարակի սկզբից ի վեր աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 4 միլիոն մարդ, իսկ ապաքինվածների թիվը գերազանցում է 172 միլիոնը: Այս անգամ Covid-19 ակտիվ դեպքերի թիվը աշխարհում 12,2 մլն է: ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման […]
18:53 15.07.2021
2021թ. հուլիսի 15-ին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ, հերթական այցն է կատարել ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ տեղում ծանոթանալու զորակոչի կազմակերպման գործընթացին: ՀՀ զինվորական դատախազն անձամբ հետևել է անցկացվող վիճակահանությանը, դրա անցկացման կարգի և պայմանների պահպանմանը: Նա կարևորել է այն […]
18:45 15.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է հյուրերին և նշել. «Մենք բավականին դժվար շրջանով ենք անցել, կարծում եմ՝ նոր հանգրվանի ենք հասել ոչ միայն Հայաստանում, Արցախում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված, այլև Հայաստանից դուրս տեղի ունեցած […]
19:59 14.07.2021
«Արարատը» նախախաղային մարզում է անցկացրել Գյումրու քաղաքային մարզադաշտում: «Ժամը 12:00-ին կայացած մարզման ժամանակ եղանակը հիասքանչ էր, իսկ մարզադաշտում վերջին աշխատանքներն էին կատարում խաղին պատրաստվելու համար»,- հայտնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։ Նշենք՝ «Արարատը» մրցում է հունգարական «Ֆեհերվարի» հետ։ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղը կայացել է Սեկեշֆեհերվար քաղաքում և ավարտվել 1։1 հաշվով։ […]
19:43 14.07.2021
Հայաստանի ձյուդոյի պատանեկան և երիտասարդական հավաքականները օլիմպավանում երեկ ավարտել են ծրագրված ուսումնամարզական հավաքը: Տեղեկացնում են ՀԱՕԿ-ից։ Թիմերն այսօր մեկնում են Թբիլիսի, որտեղից կեսգիշերին համապատասխան չվերթներով կուղևորվեն Ռումինիա և Չեխիա: Այդ երկրներում հուլիսի 16-ին միաժամանակ կմեկնարկեն Եվրոպայի գավաթի պատանեկան (Բուխարեստ) և երիտասարդական (Պրահա) առաջնությունները: Պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Գոռ Հարությունյանը տատամի կուղեկցի երեք, իսկ երիտասարդականի ղեկավար […]
19:35 14.07.2021
ԵՄ-ում կորոնավիրուսային վարակի բոլոր դեպքերի մոտ 90% -ը օգոստոսին հնարավոր է բաժին հասնի «Դելտա» շտամին: Այս մասին ասվում է Եվրոպական բժշկական գործակալության (EMA) և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնների մամուլի հաղորդագրությունում։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Դելտան» անհանգստացնում է, քանի որ այն արագորեն տարածվում է ամբողջ Եվրոպայում և կարող է լուրջ սպառնալիք դառնալ։ Այն ավելի վարակիչ […]
19:07 14.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դեսպանին Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ և նշել, որ երկու դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Ֆրանսիայի, այլև ողջ ժամանակակից մարդկության համար: Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով՝ Ֆրանսիայում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում աշխարհում ձևավորվեցին նոր […]
19:00 14.07.2021
Թուրքիայում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Կրիստաս-Դիամեսիսը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն։ Պատճառն այն է, որ Աթենքի օդանավակայանի աշխատակիցները չէին ընդունել թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների Թուրքիայում արած ՊՇՌ թեստի արդյունքները։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքական ակումբի ֆուտբոլիստները Աթենք էին եկել, որպեսզի մասնակցեին հունական «Օլիմպիակոս» ակումբի հետ ընկերական հանդիպման խաղին։ Թուրքական կողմը հույն դեսպանին դժգոհություն է […]
18:52 14.07.2021
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախն ասել է, որ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու դեպքում աշխարհը կկորցներ մարզիկների մի ամբողջ սերունդ, հետևաբար, չեղարկումը մեզ համար տարբերակ չէր,- Բախի խոսքերն է մեջբերում Kyodo գործակալությունը: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Բախը նաև նշել է, որ «ծանր սրտով» է աջակցում Օլիմպիական խաղերն առանց հանդիսատեսի անցկացման որոշմանը, քանի որ […]
18:45 14.07.2021
Վրաստանում Pfizer-ով պատվաստումների գրանցման կայքն այս պահին չի գործում։ Քաղաքացիներին չի հաջողվում լրացնել տվյալները և գրանցվել պատվաստվելու համար: Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները։ Pfizer պատվաստումների համար գրանցումը պետք է սկսվեր այսօր՝ ժամը 15:00-ից: Պատվաստումների գրանցման պորտալում խափանումներ առաջացրել են բարձր ակտիվությունը, թերությունը շտկելու համար ՏՏ խմբերն աշխատում են ինտենսիվորեն,- այս մասին ասված է Վրաստանի […]
19:59 13.07.2021
Մեկնարկել են Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի հյուրախաղերը Ջավախքում: Այսօր դերասանախումբը հանդիպել է Հեշտիայի հանդիսատեսին՝ բացօթյա համերգի շրջանակում: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն «Ալիք»-ի հետ զրույցում ասել է, որ թատրոնի գերխնդիրը հայաշատ գյուղերում մշտապես ներկա լինելն է, քանի որ Թիֆլիսի հայկական թատրոնը պետք է պահվի՝ ելնելով Ջավախքի հանդիսատեսից. «Թիֆլիսի հայկական թատրոնը միայն Թիֆլիսի հանդիսատեսի համար […]
19:12 13.07.2021
Անցած երկու-երեք օրվա ընթացքում մենք ստիպված էինք կենտրոնացնել լրացուցիչ մանկաբուժական մահճակալներ, որը վկայում է երեխաների շրջանում վարակի բարձր մակարդակի մասին,- այս մասին հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան: Հաղորդում է 1tv.ge-ն։ Նրա խոսքերով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրում ակտիվացել են կորոնավիրուսի դեպքերը: «Համավարակի ներկա իրավիճակը շատ լուրջ է, ինչը նորից ու նորից հատուկ ռիսկեր է […]
19:05 13.07.2021
Օրերս «Անտարես» հրատարակչությունը հրատարակել է պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի մասին պատմող ժողովածուն՝ «Մեր ներսի հայը (1915-2015)» խորագրով։ Տեղեկացնում է Еrmenihaber.am-ը։ Գրքի թուրքերեն տարբերակը կազմել է Յիղիթ Բեները։ Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցի առթիվ կազմված այս ժողովածուն ընդգրկում է Թուրքիայում ճանաչված 35 մտավորականի գործեր, որոնց հեղինակները ոչ միայն ընդունում են Եղեռնի փաստը, այլև փորձում գտնել իրենց «ներսի […]
18:57 13.07.2021
Սահմանադրական դատարանն ավարտել է ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի հարցուպատասխանի փուլը: Հերթը միջնորդությունների քննարկմանն է հասել: Քաղաքական ուժերը հայտնել են, որ պնդում են դրանք: Բարձր դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով հայտարարել է որոշման մասին։ «Զարթոնքի» միջնորդություններից մեկը՝ ընտրությանը մասնակցած զինվորականների թվի վերաբերյալ, հետաձգվել է։ Մերժվել է ընտրատեղամասերում հոսանքազրկումների հետ կապված միջնորդությունը: Ինչ վերաբերում է «Հայաստան» […]
18:46 13.07.2021
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից ռեստորանի աշխատակցի առևանգման, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզում գտնվող ռեստորանային համալիրի տնօրենի օգնականը իր հորեղբոր որդուն և ընկերոջը պատմել է ռեստորանի աշխատակցի ու սեփականատիրոջ […]
18:33 13.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ՀՖՖ նախագահի առաջին տեղակալ Արմեն Նիկողոսյանին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ֆուտբոլն այն ոլորտներից է, որտեղ մեր հանրությունը տեսնում է իրական և էական փոփոխություններ: «Պետք է ընդգծեմ, որ կառավարությունը ողջունում է այդ փոփոխությունները, քանի որ դրանք բերում են շատ կարևոր արդյունքներ: Կարևոր եմ […]
18:27 13.07.2021
Վրաստանին սպառնում է ծանր համաճարակաբանական իրավիճակ և կորոնավիրուսի տարածման շատ բարդ՝ չորրորդ ալիք՝ զգուշացնում է հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Հաղորդում է Aliq Media-ն։ Այս փուլում համաճարակաբանական իրավիճակի կտրուկ վատթարացման հետ կապված՝ փորձագետները կառավարությանը երեք առաջարկ են արել՝ պատվաստումների ակտիվացում, թեստավորման ընդլայնում և բոլոր կանոնների պահպանում: Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում […]