TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+18.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

SHANTNEWS

19:59 28.03.2023

̰
Ճամբարակ քաղաքում 2022 թվականին իրականացվել է սուբվենցիոն 10 ծրագիր

19:57 28.03.2023

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում 2022 թվականին իրականացվել է սուբվենցիոն 10 ծրագիր, որոնց արդյունքում ասֆալտապատվել են բազմաբնակարան 10 շենքերի բակային տարածքները, հիմնանորոգվել Գարեգին Նժդեհ-21 եւ Տիգրան Մեծ-4 բազմաբնակարան շենքերի տանիքները, Բաբաջանյան փողոցում իրականացվել են ասֆալտապատման, սալարկման եւ ջրահեռացման աշխատանքներ։ Կառուցվել է Նարեկացի փողոցը վերին Ճամբարակ թաղամասին կապող հետիոտնային ճանապարհ, հիմնանորոգվել է թիվ 5 մանկապարտեզի առաջին հարկը, […]

̰
ՏԿԵ նախարարը և Վրաստանի դեսպանը քննարկել են ենթակառուցվածքների, շինարարության ոլորտների վերաբերյալ հարցեր

19:46 28.03.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել կարևոր առաքելության ընթացքում։ Նախարարը վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հայ-վրացական բարեկամական հարաբերություններն էլ ավելի կխորանան և կզարգանան։ Դեսպան Գիորգի Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել […]

̰
Խոշոր շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են մթնոլորտային օդի աղտոտման նվազեցմանն ուղղված միջացառումները․ ԲԸՏՄ

19:40 28.03.2023

Երևան քաղաքում մթնոլորտային օդի աղտոտման նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում կազմակերպվել է իրազեկում- հանդիպում: Քննարկմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարը, ղեկավարի տեղակալները, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» փոխնախագահը, Երևանում կառուցապատում ու խոշոր շինարարական գործունեություն իրականացնող 13 ընկերությունների ներկայացուցիչներ: Տնտեսավարողներին մանրամասն ներկայացվել է բնապահպանական օրենսդրությունը, մասնավորապես՝ մթնոլորտային օդի պահպանության […]

̰
Ֆինանսների նախարարը Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է ներդրումային միջավայրի բարելավման հնարավորություններին

19:28 28.03.2023

Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը։ Վահե Հովհաննիսյանը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել «Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության» («Sida») հետ ընթացիկ համագործակցության մակարդակը և գոհունակություն հայտնել նախաձեռնողական բյուջետավորման համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Նախարարը դեսպանին է ներկայացրել ՀՀ տնտեսական ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև […]

̰
Ուկրաինայի հակամարտության գոտում իրավիճակը շարունակում է լարված մնալ. Պենտագոն

19:19 28.03.2023

Ուկրաինայի շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ, սակայն ԱՄՆ-ը կարծում է, որ իրավիճակը Ուկրաինայի համար բարենպաստ կզարգանա մինչև հաջորդ ձմեռ։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովում լսումների ժամանակ։ «Լարված մարտեր են ընթանում, մենք տեսել ենք, որ իրավիճակը փոխվում է այս կամ այն ​​կողմի […]

̰
Գյումրիի «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» պատշգամբի վերանորոգումը շարունակվում է

19:07 28.03.2023

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում շարունակվում են «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» պատշգամբի վերանորոգման աշխատանքները։ Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Համայնք-կառավարություն (55-45% հարաբերակցությամբ) սուբվենցիոն ծրագրով պատշգամբի վերանորոգման համար հատկացվել է մոտ 12 մլն դրամ։

̰
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հանդիպումներ է ունեցել Ուրուգվայի խորհրդարանում

18:56 28.03.2023

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այցելել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության խորհրդարան և հանդիպել Սենատի անդամ Լիլիամ Քեշիշյանի, «Ուրուգվայ-Հայաստան» բարեկամական խմբի և Ուրուգվայում «Լեռնային Ղարաբաղի ֆորումի» անդամների հետ։ Այս մասին հայտնում են  Արցախի ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը։ Գեղամ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել բարեկամական խմբի և ֆորումի անդամներին Հայաստանի և Արցախի շահերը պաշտպանելու, ինչպես նաև Արցախում […]

̰
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը և ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը քննարկել են տիեզերական տեխնոլոգիաների, ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված  փոխգործակցության հեռանկարները

18:47 28.03.2023

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մարտի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև առկա համագործակցությունն արդյունավետ և շարունակական կլինի: Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, անդրադարձել «Ինժեներական […]

̰
Ռուսական նավթի ներմուծման մասնաբաժինը վրացական շուկայում աճել է

18:38 28.03.2023

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, ռուս-ուկրաինական պատերազմից հետո վրացական շուկայում ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծման տեսակարար կշիռն աճել է մինչև 70 տոկոս: Տվյալների համաձայն, 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանը ներմուծել է 162,746 մլն դոլարի (204 հազար 362 տոննա) նավթամթերք, որում ռուսական արտադրանքի մասնաբաժինը կազմել է ընդամենը 14 տոկոս։ Նախորդ տարվա առաջին 2 ամսում Ռուսաստանից […]

̰
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատախազության հայցադիմումն ընդունվել է դատարանի վարույթ

18:27 28.03.2023

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ:   Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին փողերի լվացման մեջ մեղադրվող Ս.Մ.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝   Կենտրոն վարչական շրջանի Բայրոն փողոցում գտնվող բնակարանը և ավտոկայանատեղին, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, որն […]

̰
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Տալլինում գործընկերներին ներկայացրել է Հայաստանի անվտանգային սպառնալիքները

18:16 28.03.2023

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Էստոնիայի Հանրապետությունում հանդիպումներ է ունեցել Էստոնիայի վաչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդատու Լիիս Լիպրե-Յարմայի, Արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Կիլիկե Սիլաստե-Էլինգի, ինչպես նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ (այժմ՝ անդամ) Մարկո Միհկելսոնի հետ։ Հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված բարձր մակարդակով հանդիպումների անցկացումը, ինչպես նաև ԵՄ առաքելության ներկայությունը […]

̰
Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել

18:09 28.03.2023

Մարտի 28-ին, ժամը 17:17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Infiniti» և «VAZ-2105» մակնիշների ավտոմեքենաները։ Ըստ նախնական տվյալների կան տուժածներ։

̰
SHANTNEWS

19:59 27.03.2023

̰
Վրաստանի վարչապետը Սաակաշվիլիին ահաբեկիչ Բրեյվիկի հետ է համեմատել

19:39 27.03.2023

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, արձագանքելով Նորվեգիայի կողմից Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին մրցանակի շնորհմանը, նրան համեմատել է Նորվեգիայում 77 մարդու կյանք խլած և դատապարտված ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի հետ։ Հաղորդում է Aliq Media-ն։ Սաակաշվիլին Սյուր Լինդբրեկեի անվան մրցանակին արժանացել է մարդու իրավունքների, քաղաքական և տնտեսական ազատությունների և ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը նպաստելու համար։ Ըստ վարչապետի՝ […]

̰
Bloomberg-ը մարտին կանխատեսել է Ռուսաստանից դիզվառելիքի արտահանման ռեկորդային մակարդակ

19:27 27.03.2023

Ռուսաստանից դիզվառելիքի արտահանումը մարտ ամսին կհասնի ռեկորդային մակարդակի՝ չնայած ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի սահմանած  պատժամիջոցներին։ Այս մասին երկուշաբթի՝ մարտի 27-ին, գրել է Bloomberg-ը։ «Ռուսաստանից դիզելային վառելիքի մատակարարումները մարտի առաջին 19 օրերին կազմել են օրական մոտ 1,5 մլն բարել։ Եթե ​​այս ցուցանիշը պահպանվի, այս ամիս դիզելային վառելիքի արտահանման ամենաբարձր ցուցանիշը կլինի 2016 թվականի սկզբից ի վեր»,- հայտնում […]

̰
 Իսրայելում ցուցարարները փակել են Երուսաղեմի գլխավոր մուտքը

19:15 27.03.2023

Իսրայելում դատաիրավական բարեփոխումների դեմ բողոքի ակցիային մասնակցող իսրայելցիները փակել են Երուսաղեմի գլխավոր մուտքը։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։ «Ցուցարարները փակել են Երուսաղեմի գլխավոր մուտքը… Երուսաղեմում դատական ​​բարեփոխումների դեմ ցույցերի ժամանակ երեք մարդ բերման է ենթարկվել»,- նշվում է հաղորդագրությունում։ Բերման ենթարկվածները եղել են ոստիկանների վրա հարձակում իրականացրած անձինք։ Մարտի 26-ին Իսրայելում բողոքի զանգվածային […]

̰
Նախորդ շաբաթ Շիրակի մարզում 63 երեխա է ծնվել

19:04 27.03.2023

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում մարտի 20-26-ը 33 տղա է լույս աշխարհ եկել, 30՝ աղջիկ։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Նախորդ շաբաթ ծնվել է 63 երեխա։ Ծնունդներից մեկը զույգ է եղել։

̰
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը Զապորոժիեի շրջանում հանդիպել է  Զելենսկիին

18:55 27.03.2023

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այցելել է Զապորոժիեի Դնեպր ՀԷԿ, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։Այս մասին Գրոսին գրել է Twitter-ում: Նա ընդգծել է, որ Դնեպր ՀԷԿ-ը Զապորոժիեի ատոմակայանի միջուկային անվտանգությունն ապահովող համակարգի անբաժանելի մասն է։ Զապորոժիեի ԱԷԿ այցելելու Գրոսսի մտադրության մասին հայտնի է դարձել մարտի 25-ին։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն […]

̰
Բացահայտվել են Երևան քաղաքում կատարված բնակարանային գողության և գողության փորձի բազմաթիվ դեպքեր

18:44 27.03.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննությամբ բացահայտվել են Երևան քաղաքում կատարված բազմաթիվ բնակարանային գողությունների և մեկ գողության փորձի դեպքեր: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 43-ամյա բնակիչը, հափշտակություն կատարելու շուրջ նախապես համաձայնության գալով 42-ամյա տղամարդու, առանձին դեպքերում՝ […]

̰
Գերմանիայի կառավարության խոստացած Leopard 2 տանկերը հասել են Ուկրաինա

18:35 27.03.2023

Գերմանիայի կառավարության խոստացված «Leopard 2» 18 տանկերը հասել են Ուկրաինա։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Der Spiegel-ը։ Գերմանիայի իշխանությունների՝ Ուկրաինային «Leopard 2» տանկեր մատակարարելու որոշումից մոտ երկու ամիս անց տեխնիկան փոխանցվել է Կիևին։ Վերջին տանկերը, ըստ Der Spiegel-ի, Գերմանիայից դուրս են եկել անցյալ շաբաթվա վերջին և այժմ գտնվում են Ուկրաինայի սահմանին։ Պատերազմի գոտի են ժամանել […]

̰
ԵԽ-ի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի անդամներն այցելել են Սաակաշվիլիին

18:23 27.03.2023

Եվրախորհրդի խոշտանգումների դեմ կոմիտեի անդամներն այսօր՝ մարտի 27-ին, կրկին այցելել են «Վիվամեդ» կլինիկա, որտեղ գտնվում է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին: Հաղորդում է Aliq Media-ն։ Ի դեպ, նրանք երեկ՝ մարտի 26-ին, նույնպես «Վիվամեդ» կլինիկայում էին։ Երեկ Խոշտանգումների դեմ կոմիտեի անդամները հանդիպել և զրուցել են Սաակաշվիլիի հետ։ Խոշտանգումների կոմիտեի անդամները հանդիպել են […]

̰
Գեղարքունիքի մարզում վերանորոգվել են քամուց վնասված 5 դպրոցի տանիքները

18:15 27.03.2023

Ֆինանսական միջոցներ են հատկացվել մարտի սկզբին գրանցված ուժեղ քամիների հետևանքով վնասված դպրոցների վերանորոգման համար: Իրականացված աշխատանքների արդյունքում՝ մարտի 27-ի դրությամբ արդեն վերանորոգվել են Սեմյոնովկայի, Կարճաղբյուրի, Շատվանի, Այգուտի միջնակարգ և Վարդենիկի թիվ 2 հիմնական դպրոցների վնասված տանիքները, Գեղամավանի միջնակարգ դպրոցի վնասված տանիքի վերանորոգման աշխատանքները կավարտվեն առաջիկա երկու օրերի ընթացքում, իսկ Ծովագյուղի միջնակարգ դպրոցի տանիքի վերանորոգման համար […]

̰
ՌԴ-Սիրիա-Թուրքիա-Իրան փոխարտգործնախարարների հանդիպումը կարող է կայանալ ապրիլի սկզբին

18:08 27.03.2023

Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳ փոխնախարարների մակարդակով քառակողմ խորհրդակցությունները կարող են տեղի ունենալ Մոսկվայում ապրիլի սկզբին: Այս մասին Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ «Риа Новости»-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը։ «Նախապատրաստում ենք։ Կարծում եմ` ապրիլի սկզբին,Մոսկվայում: խորհրդակցություններ կլինեն նախարարների հանդիպման նախապատրաստման համար»։ Դեկտեմբերին ՌԴ-ում կազմակերպվել էին վերջին 11 տարում Թուրքիայի և […]

̰
SHANTNEWS

11:59 27.03.2023

̰
SHANTNEWS

20:00 25.03.2023

̰
Լճաշեն բնակավայրում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է 9816 քառակուսի մետր ներհամայնքային ճանապարհ

19:58 25.03.2023

  Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել են թիվ 2, թիվ 23 փողոցները եւ առաջին փողոցի մի հատված, 6,6 կիլոմետր երկարության լուսավորության ցանց է կառուցվել 15 փողոցներում եւ նրբանցքներում։ Տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Լճաշենի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 134 միլիոն 633 […]

̰
Վարժական հավաքների առաջին հոսքի պահեստազորայիններն ավարտել են 25-օրյա հավաքները

19:47 25.03.2023

Նոր ձևաչափով անցկացվող վարժական հավաքների առաջին հոսքի պահեստազորայինները մարտի 25-ին ավարտել են իրենց 25-օրյա հավաքները։ Այդ կապակցությամբ ՀՀ ՊՆ զորամիավորումներից մեկում անցկացվել է հանդիսավոր միջոցառում։ Տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Ողջունելով վարժական հավաքներին ներգրավված պահեստազորայիններին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն իր և պաշտպանության նախարարի անունից շնորհակալություն է հայտնել հավաքներին մեծ […]

̰
Կիևը հայտարարում է, որ Օմանը Ուկրաինային առաջարկել է «հացահատիկային հանգույց» հիմնել

19:38 25.03.2023

Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով Ուկրաինայի հատուկ ներկայացուցիչ Մաքսիմ Սուբխը հայտարարել է, որ Օմանը առաջարկում է Ուկրաինային իր տարածքում հացահատիկի հանգույց ստեղծել։   Սուբխի խոսքով՝ դրա շնորհիվ Ուկրաինան կարող է մուտք ունենալ դեպի «ամենաժամանակակից լոգիստիկ հանգույցներից մեկը, որը գործում է, փաստորեն, Հնդկական օվկիանոսում»։ Դիվանագետը նաև հայտնել է, որ Եգիպտոսը նույնպես հետաքրքրություն է հայտնել իր տարածքում […]

̰
Հայաստանի հարավային ռազմական օկրուգի հատուկ ջոկատայինները բարձր լեռնային շրջաններում հետախուզում են իրականացրել

19:25 25.03.2023

Հայաստանի հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները պլանային վարժանքի ընթացքում անցկացրել են հետախուզում «Ալագյազ» բարձրլեռնային պոլիգոնի տարածքում։ Տեղեկացնում են  ՀՌՕ մամուլի ծառայությունից։ Պարապմունքն անցկացնելու համար հատուկ ստորաբաժանումը 10 կիլոմետրանոց երթ է իրականացրել նախապես որոշված ​​երթուղով։ Զորավարժարանի տարածքում զինծառայողները անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառմամբ իրականացրել են տարածքի հետախուզում, որոնց օգնությամբ նկարահանվել և տեսագրվել […]

̰
BACK_TO_TOP