TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+32.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Լա լիգայում հանդես եկող ամենաթանկարժեք ֆուտբոլիստները. Transfermarkt

19:11 25.03.2023

Transfermarkt-ը թարմացրել է իսպանական Լա լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորն է, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 120 միլիոն եվրո։ Երկրորդ և երրորդ տեղերը կիսում են բրազիլացու թիմակից Ֆեդերիկո Վալվերդեն և «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին, որոնց տրանսֆերային արժեքն այժմ կազմում է 100 միլիոն եվրո։ Հատկանշական է, որ ամենաթանկարժեք ֆուտբոլիստների […]

̰
Շոլցը հայտարարել է Ուկրաինային երկարաժամկետ աջակցության պատրաստվելու մասին

18:57 25.03.2023

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Արևմուտքը պետք է  պատրաստվի Ուկրաինային երկարաժամկետ օգնության տրամադրմանը: Այս կարծիքը նա հայտնել է շաբաթ օրը՝ Պոտսդամում։ «Մենք պետք է պատրաստվենք այն բանին, որ մենք պետք է երկար ժամանակ աջակցություն ցուցաբերենք Կիևին», – նրա խոսքերը մեջբերել է DPA-ն։ Շոլցը պնդում էր, որ Արևմուտքի բոլոր ջանքերի հիմքը Ռուսաստանին հասկացնելն է, […]

̰
Վայոց ձորի մարզում ընթացիկ տարում կհիմնանորոգվի 16,2 կմ երկարության ավտոճանապարհ

18:45 25.03.2023

ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից նախատեսված է ընթացիկ տարում ՀՀ Վայոց ձորի մարզում իրականացնել 16,2 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգում, մարզի տարածքով անցնող մայրուղու հետևյալ հատվածներում: Տեղեկացնում են Վայոց ձորի մարզպետարանից։ 1. Մ-2՝ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 131+500-կմ139+000 հատված (7,5 կմ), 2. Մ-2՝ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի-Իսլամական Հանրապետության սահման միջպետական […]

̰
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ լուսանկարչի են վիրավորել և այրել են ոստիկանական մեքենաներ

18:34 25.03.2023

Առնվազն մեկ մարդ վիրավորվել է, և երկու մեքենա այրվել  ոստիկանության և  ցուցարարների միջև բախման հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի Սենտ-Սոլին քաղաքում, որտեղ անցկացվել է ջրամբարի կառուցման դեմ բողոքի ցույց, հայտնում է BFM-ը։ Սեն-Սոլեն քաղաքում գյուղատնտեսության կարիքների համար 700 հազար քառակուսի մետր ծավալով ջրամբարի կառուցման համար նախատեսվում է միավորել 16 ավելի փոքր ջրամբար։ Տեղի ֆերմերները […]

̰
ԵՄ-ն կոչ է անում Սի Ծինփինին զրուցել Զելենսկու հետ

18:23 25.03.2023

Եվրամիությունը փորձում է համոզել Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինին բանակցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյային։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը ձգտում է, որ Չինաստանը խոսի ոչ միայն Ռուսաստանի, այլև Ուկրաինայի հետ։ «Այն, ինչ մենք ընդունում ենք որպես դրական ազդանշան, դա այն է, որ Չինաստանը թերևս շահագրգռվածություն է ցուցաբերում… Բայց կարծում եմ, […]

̰
Եվրախորհուրդը քննադատել է Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանության չափից ավելի ուժի կիրառումը

18:12 25.03.2023

Եվրախորհուրդը քննադատում է Ֆրանսիայի բողոքի ցույցերի ժամանակ ֆրանսիական ոստիկանության կողմից ուժի չափից ավելի կիրառումը։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի խոսքերով, որոշ ցուցարարների բռնի գործողությունները կամ բողոքի ակցիայի ժամանակ այլ անձանց կողմից իրականացված այլ գործողությունները չեն կարող արդարացնել պետության գործակալների կողմից ուժի չափից ավելի կիրառումը։ «Այս գործողությունները բավարար չեն նաև խաղաղ ցուցարարներին հավաքների […]

̰
SHANTNEWS

17:59 25.03.2023

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշի-Լիսագոր հատվածում խախտել է փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի տարածքում․ ՏՇ

17:55 25.03.2023

Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղակատվական շտաբը։ «Արցախի Հանրապետության իշխանությունները եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպիտ խախտման մասին անմիջապես տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ […]

̰
Համերգ Թբիլիսիում՝ թումանյանական խոսքի ու կոմիտասյան երաժշտության տրամադրություններով

17:48 25.03.2023

Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում տեղի է ունեցել Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված համերգ։ Ելույթ է ունեցել «Գեղարդ» երգեցիկ խումբը՝ թումանյանական խոսքի ու կոմիտասյան երաժշտության տրամադրություններով: Հաղորդում է aliq.ge-ն։ Համերգին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը, Վրաստանից և Հայաստանից այլ պաշտոնյաներ, ինչպես […]

̰
Թուրքիայի նախագահը գնահատել է հացահատիկի գործարքը երկարաձգելու Ռուսաստանի համաձայնությունը

17:39 25.03.2023

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում դրական է գնահատել Ստամբուլի համաձայնագրերը 60 օրով երկարաձգելու Ռուսաստանի Դաշնության պայմանագիրը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Թուրքիայի ղեկավարը դրական է գնահատել Ռուսաստանի համաձայնությունը՝ 60 օրով երկարաձգելու Ստամբուլի համաձայնագրերը Սև ծովից […]

̰
Միջուկային պատերազմի ռիսկը նվազել է Սի Ծինփինի Ռուսաստան այցից հետո․ Բորել

17:20 25.03.2023

  Չինաստանի նախագահ Սի Ծինփինի Մոսկվա կատարած այցից հետո միջուկային պատերազմի վտանգը նվազել է։ Այս մասին մարտի 25-ին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը։ «Կարևոր է, որ այս այցը նվազեցնում միջուկային պատերազմի վտանգը, և Չինաստանի ներկայացուցիչները դա պարզ հասկացրել են»,- Բորելի խոսքերը մեջբերում է Financial Times-ը: Բորելը հիշեցրել է, որ միջուկային զենքի չկիրառումը Ուկրաինայում […]

̰
Վահան գյուղի դպրոցում անցկացվել է ուսումնավարժական պարապմունք

17:11 25.03.2023

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան գյուղի միջնակարգ դպրոցում անցկացվել է ուսումնավարժական պարապմունք «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը եւ քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով։ Ուսումնական վարժանքը բաղկացած էր երկու մասից` սեմինար պարապմունքից եւ գործնական վարժանքից։ Պարապմունքը վարել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։ Ուսումնավարժական պարապմունքին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Ճամբարակի համայնքապետարանի, ՀՀ ՆԳՆ նախարարության Փրկարար ծառայության […]

̰
2022 թվականին ԵՄ-ում ապաստան է խնդրել Վրաստանի ավելի քան 25 հազար քաղաքացի

21:00 24.03.2023

2022 թվականին ԵՄ-ում ժամանակավոր ապաստանի խնդրանքով դիմել է 881 հազար 200 մարդ, որից 25 հազար 935-ը Վրաստանի քաղաքացիներ են,Aliq Media-ի հաղորդմամբ՝ փոխանցում է Եվրոստատը։ ԵՄ երկրներում ապաստանի հայցերի վիճակագրության համաձայն՝ Վրաստանն աշխարհի առաջին տասնյակում է և առաջ է անցել հարևան երկրներից՝ Հայաստանից, Ադրբեջանից և Ռուսաստանից, բացառություն է կազմում Թուրքիան։ ԵՄ երկրներում առաջին անգամ ապաստան հայցողների թիվը 2022 թվականին` […]

̰
Գյումրիում հիմնվում է Հանրապետության ամենամեծ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից մեկը

20:53 24.03.2023

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ՍՊՎ 2 ծրագրի շրջանակներում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիմնում է Միասնական սոցիալական ծառայության՝ հանրապետության ամենամեծ տարածքային կենտրոններից մեկը, որն իր 74 աշխատակցով սպասարկելու է շուրջ 80 000 շահառուի: Շինարարական աշխատանքների մոնիտորինգի նպատակով ծրագրի թիմը հերթական այցն է կատարել տարածքային կենտրոն աշխատանքների առաջընթացը գնահատելու համար: Մանուշյան 5 հասցեում տեղակայված այս […]

̰
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել քաղաքացու մարմինը

20:46 24.03.2023

Մարտի 24-ին, ժամը 18:34-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արշալույս գյուղի ջրանցքում հայտնաբերվել է դի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրանցքից դուրս են բերել դին:

̰
Քըլըչդարօղլուն առաջ է անցնում Էրդողանից

20:39 24.03.2023

Թուրքական մի շարք վիճակագրական-հետազոտական ընկերություններ գալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ շարունակում են հարցումներ անցկացնել։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել, որ ընդդիմադիր կուսակցությունների կազմած «Վեցյակի սեղանի» թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն իր ձայներով գործող նախագահ Ռեջեփ Էրդողանից առաջ է անցնում։ «MAK» խորհրդատվական կենտրոնի նախագահը հրապարակել է վերջին տվյալները, ըստ որի՝ Քըլըչդարօղլուն ունի 47%, իսկ Էրդողանը՝ 42% […]

̰
Գյումրիում էր հայտնի Ձիթողցյանների ծոռը՝ աշխարհահռչակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը

20:31 24.03.2023

Գյումրիում էր հայտնի Ձիթողցյանների ծոռը՝ աշխարհահռչակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը։ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցլ են  նկարչի հետ հետագա համագործակցության մի շարք ծրագրեր, այդ թվում՝ Գյումրիում Տիգրան Ձիթողցյանի արվեստանոց ունենալու գաղափարը։ Այս մասին տեղեկացնում է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը Տիգրան Ձիթողցյանը Գյումրիում էր Restart Gyumri – […]

̰
Օգտագործելով զենք-զինամթերք տեղափոխելու կեղծ թեզը՝ ադրբեջանական կողմը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը․ ԱՀ ՏԿԵՆ

20:22 24.03.2023

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության կեղծ պնդումների վերաբերյալ տարածել է  հայտարարություն, որում ասվում է․ «Մարտի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրենց կողմից Արցախում արձանագրվել է Ստեփանակերտ- Ղայբալիշեն- Լիսագոր նոր ճանապարհի շինարարության փաստը՝ ինժեներական և հատուկ տեխնիկայի ներգրավմամբ։ Ադրբեջանական կողմն այս փաստն օգտագործել է այն համատեքստում, թե իբր հայկական կողմը […]

̰
Բանտային հիվանդանոցը կարող է վտանգավոր լինել Սաակաշվիլիիի համար. օմբուդսմեն

20:14 24.03.2023

Վրաստանի նորընտիր հանրային պաշտպան Լևան Իոսելիանի խոսքով, Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի վերադարձը բանտային հիվանդանոց կարող է վտանգավոր լինել նրա առողջության համար։ «Ես համամիտ եմ նախկին հանրային պաշտպանի դիրքորոշմանը Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ։ Քրեակատարողական համակարգ վերադառնալը կվատթարացնի նրա առողջական վիճակը,- Aliq Media-ի փոխանցմամբ՝ ասել է Իոսելիանին։ Սաակաշվիլիի մոր՝ Գիուլի Ալասանիայի խոսքով, «Վիվամեդ»-ի […]

̰
Վարչապետը հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

20:07 24.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպել է  արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը:

̰
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն անդրադարձել է Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությանը և հանձնառությունների խախտումներին

20:06 24.03.2023

Մարտի 23-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ իրավիճակի սրմանն ուղղված Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը և ստանձնած պարտավորությունների խախտումները» ընթացիկ հարցը: ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը նիստի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում իրավիճակի […]

̰
Իսակովի պողոտա – Բաբաջանյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն

20:00 24.03.2023

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 26-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսակովի պողոտա – Բաբաջանյան փողոց խաչմերուկում: Չորրորդ երթևեկելի գոտուց կթույլատրվի միայն ձախ շրջադարձ և հետադարձ, իսկ առաջին, երկրորդ և երրորդ երթևեկելի գոտիներից՝ միայն ուղիղ: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
SHANTNEWS

19:59 24.03.2023

̰
Թուրքիայի 24 միլիոն շենքերի 70%-ը վտանգի տակ է

19:46 24.03.2023

Փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժերից հետո «Քաղաքային փոխակերպման և քաղաքաշինության» հիմնադրամը (KENTSEV) Թուրքիայում նոր նախագծեր է սկսել քաղաքային շինարարության ուղղությամբ։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ այդ մասին տեղեկություններ է հայտնել հիմնադրամի տնօրեն Հալդուն Էրսենը։ «Մենք աշխատել ենք Ստամբուլի քաղաքային վերափոխման ճանապարհային քարտեզի վրա։ Ստամբուլում քաղաքային վերափոխման խցանում կա։ Մեր նախագծում ներառված են դեպի Ստամբուլ միգրացիան կանխարգելող ուսումնասիրությունները: Թուրքիայի 24 […]

̰
Կառավարությունը գումար է հատկացրել Գյումրիի փողոցների լուսավորության և Արթիկի բնակավայրերի լուսավորության սուբվենցիոն ծրագրերի համար

21:00 23.03.2023

Կառավարության որոշմամբ 943 մլն 686 հազար դրամ է հատկացրել Շիրակի մարզի Գյումրի համայնքի փողոցների ասֆալտապատման և Արթիկի բնակավայրերի լուսավորության ցանցի ընդլայնման 2 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով 904 մլն 534 հազար դրամը կառավարության՝ «Գյումրի համայնքի 22 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի համամասնությունն է, ծրագրի պայմանագրային ընդհանուր արժեքը (ներառյալ նախագիծ, տեխնիկական հսկող, հեղինակային հսկող) կազմում է 2 մլրդ […]

̰
Երևան-Երասխ ավտոճանապարհին այրվել է վագոն-տնակ

20:55 23.03.2023

Մարտի 23-ին, ժամը 17:26-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի կամրջի մոտակայքում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին այրվում է չբնակեցված վագոն-տնակ (մոտ 25 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:44-ին, մարվել՝ 18:41-ին: […]

̰
Տիգրան Խաչատրյանը Լեհաստանի դեսպանի և Վարշավայի ֆոնդային բորսայի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր

20:47 23.03.2023

Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չելպակի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը, Լեհաստանի ներդրումների եւ առեւտրի գործակալության կառավարման խորհրդի անդամ Զդիսվավ Սոկալը, «Վոլտեր» ֆինանսական խորհրդատվական ընկերության հիմնադիր Մայքլ Վոլտերը, ինչպես նաեւ Վարշավայի ֆոնդային բորսայի ներկայացուցիչներ: Փոխվարչապետ Խաչատրյանը ողջունել […]

̰
Լեհաստանը փշալարերով պատնեշ է կառուցել Ռուսաստանի հետ սահմանին

20:39 23.03.2023

Լեհաստանն արդեն 107 կմ երկարության փշալարերով ժամանակավոր պատնեշ է կառուցել Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանին։ Այս մասին լեհական մամուլի գործակալությանը հայտնել է Ռուսաստանին սահմանակից Լեհաստանի Վարմինսկո-Մազուրի նահանգի սահմանապահ ծառայության մամուլի քարտուղար Միրոսլավ Ալեքսանդրովիչը։ «Մենք արդեն մոտ 107 կմ պատնեշ ենք կառուցել»,- ասել է նա։ 2,5 մետր բարձրության և 3 մետր լայնության պատնեշը լեհական բանակի կողմից […]

̰
Ռազմական կցորդներն այցելել են Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն

20:28 23.03.2023

Մարտի 23-ին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներն այցելել են Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Զորամասի հրամանատարը ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանը ներկայացրել է որոշ մանրամասներ զորամասի պատմության, կառուցվածքի, խնդիրների և գործունեության վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել կցորդներին հետաքրքրող հարցերին: Ճեպազրույցից հետո ռազմական կցորդները շրջել են զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ուսումնանյութական բազային։

̰
Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականության ֆոնին անհրաժեշտ ենք համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից վճռական և անհետաձգելի միջոցների ձեռնարկումը․ Արցախի ԱԳՆ

20:22 23.03.2023

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տարածել ադրբեջանական ԶՈՒ կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորման կապակցությամբ, որում ասվում  է․ «Մարտի 22-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, կրակ են բացել Արցախի Հանրապետության   Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Սա մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորման արդեն երրորդ դեպքն է։ Հիշեցնենք, որ մարտի […]

̰
BACK_TO_TOP