20:15 23.03.2023
Սիրիան և Սաուդյան Արաբիան պայմանավորվել են բացել դեսպանատները հարաբերությունների խզումից ավելի քան մեկ տասնամյակ անց, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ավելի վաղ Wall Street Journal-ը, հղում անելով արաբ և եվրոպացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ մի շարք արաբական երկրներ, որոնք չեն համագործակցում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության հետ, ձգտում են վերականգնել հարաբերություններ։ Սաուդյան Արաբիան խզել […]
20:03 23.03.2023
Հակամարտության ավարտից հետո Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի 383 միլիարդ եվրո, ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, որը տարածվել է մարտի 23-ին Բրյուսելում։ Հայտարարության մեջ նշվում է, որ գնահատումն իրականացվել է Համաշխարհային բանկի, Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ), ՄԱԿ-ի և Ուկրաինայի կառավարության մասնակցությամբ։ «Ուկրաինայում վերակառուցման և վերականգնման ծախսերը հասել են 411 միլիարդ դոլարի (383 միլիարդ եվրոյին համարժեք)»,- ասվում է […]
19:53 23.03.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանին և Տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանին, ովքեր աշխատանքային այցով Լոռու մարզում էին։ Նրանք մարզի ղեկավարին տեղեկացրել են, որ Լոռու մարզի դպրոցներում ընթանում են Կրթության տեսչական մարմնի տարեկան ստուգումները, քննարկվել են ստուգումներին առնչվող հարցեր, ինչպես նաև ներկայացրել են «Կրթության բնագավառի պետական […]
19:44 23.03.2023
Փետրվարին ավերիչ երկրաշարժերի հետևանքով տուժած Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում դրվել են առաջին տների հիմքերը: Քահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած արարողությանը մասնակցել է Թուրքիայի նախագահը։ Հաղորդում է TRT հեռուստաալիքը։ «Երկրաշարժերը, որոնք խլեցին ավելի քան 50․000 կյանք, կմնան մեր հիշողության մեջ՝ որպես ամենամեծ ողբերգություններից մեկը: Միայն Քահրամանմարաշում զոհվեց 12․307 մարդ: Հուսով եմ, որ միասին մենք կհաղթահարենք այս լուրջ փորձությունը […]
19:32 23.03.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուրմանսկի շրջանի նահանգապետ Անդրեյ Չիբիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել են տարածաշրջանների համաչափ զարգացումն ու ապակենտրոնացված փոխգործակցությունը, ինչպես նաև համագործակցությունը արդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում: Մտքեր են փոխանակվել գործարար շփումների, բիզնեսի ներկայացուցիչների միջև ուղիղ տնտեսական կապերի խորացման հարցերի, միջտարածաշրջանային զբոսաշրջության համատեղ ծրագրերի […]
19:21 23.03.2023
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մարտի 23-ին հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: ՊԵԿ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ կողմերի միջև ձևավորած արդյունավետ փոխհամագործակցությունն ավելի կընդլայնվի և շարունակական բնույթ կկրի։ Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է հարկային և մաքսային ոլորտներում ՀՀ կառավարության […]
19:13 23.03.2023
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, ինքը կողջունի, եթե Ռուսաստանում Վրաստանի քաղաքացիների համար չեղարկվի վիզային ռեժիմը, և վերականգնվի Ռուսաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցությունը։ Հաղորդում է Aliq Media-ն։ «Գիտեք, որ ամեն ինչ արվել է միակողմանի, մեր երկրի ու մեր ժողովրդի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, մուտքի արտոնագրեր են մտցվել, ուղիղ չվերթերն արգելվել են։ Եթե նրանք կայացնեն այդ որոշումը, […]
19:02 23.03.2023
Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինը և Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) քարտուղար Փիթեր Լյուիսը Հաագայում համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայում ՄՔԴ-ի ներկայացուցչություն բացելու մասին, հայտնում է Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը։ Հաղորդագրության համաձայն՝ Կոստինը փաստաթղթի ստորագրումն անվանել է ևս մեկ քայլ միջազգային հանցագործությունների համար լիարժեք պատասխանատվության ապահովման ուղղությամբ։ «Մենք ակնկալում ենք հետագա համագործակցություն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հանցագործությունները հետաքննելու […]
18:53 23.03.2023
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։ Այս մասին հինգշաբթի՝ մարտի 23-ին, հայտնել է TRT HABER-ը։ Հետագայում արձանագրությունը կներկայացվի Թուրքիայի խորհրդարանի գլխավոր ասամբլեայի հաստատմանը։ Ենթադրաբար, դա տեղի կունենա մինչև մարտի 26-ը, նշում է հեռուստաընկերությունը։ Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն ստորագրել էր ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին օրենքները։ Այն […]
18:45 23.03.2023
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվերով «Հայնախագիծ» ԲԲԸ-ում իրականացվում են ՀՀ Շիրակի մարզի 11 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակումը: Նախագծերից 6-ը (Շիրակ-1, Շիրակ-2, Շիրակ-4, Շիրակ-5, Շիրակ-6, Աշոցք) ավարտված են և հանձնվել են համայնքներին. Շիրակ-1՝ Անի համայնք (Մարալիկ քաղաք, Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան/Նորշեն, Գուսանագյուղ, Իսահակյան/Բարձրաշեն, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ) […]
19:57 22.03.2023
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատի մարզի Արարատ համայնքի ՈԿՖ բանավան (Զոդ Բանավան) թաղամասում վերանորոգվում է առկա դրենաժային համակարգը։ Համակարգի վերանորոգումը թաղամասում մի շարք կարևոր խնդիրներ կլուծի․ բանավանը կունենա անխափան աշխատող դրենաժային համակարգ, որից կօգտվի մոտ 5120 շահառու, կվերանան կեղտաջրերի հեռացման խնդիրները, կբարձրանա ջրամատակարարման որակը, կնվազեն ջրի կորուստները։ […]
19:53 22.03.2023
Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր հյուրընկալել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Ռումինիայի Կալարաշ նահանգի պատվիրակությանը՝ նահանգային խորհրդի նախագահի տեղակալ Միհայ Բեստեայի գլխավորությամբ։ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունելով հյուրերին՝ Աննա Մարտիկյանը նշել է, որ Շիրակի մարզպետարանը պատրաստ է համագործակցության՝ ներկայացնելով մարզի ներուժն ու հնարավորությունները․ «Շատ ուրախ եմ ձեզ մեր մարզում […]
19:35 22.03.2023
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 22-ին ընդունել է հայ oպերային երգիչ, բաս, Հայաստանի ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին և Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիայի տնօրեն Սիրանուշ Գալոյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Սիրանուշ Գալոյանը մասնագիտությամբ երաժիշտ է, երկար տարիներ ապրում է Ավստրիայում: Երկու տարի առաջ Ավստրիայի մայրաքաղաքում […]
19:19 22.03.2023
Վրաստանի խորհրդարանի պատգամավորների միջև վեճ և ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ իրար հարվածել են խոսափողներով։ Այս մասին տեսանյութ է հայտնվել։ Վիճաբանությունը տեղի է ունեցել Վրաստանի խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում՝ «Պաշտպանության օրենսգրքի» քննարկման ժամանակ։ Նախ, «Վրացական երազանք» կուսակցության անդամ Վիկտոր Ջափարիձեն խոսափողով հարվածել է ընդդիմադիր պատգամավոր Տարիել Նակաիձեի վրա, իսկ հետո մեկ այլ իշխանական պատգամավոր […]
19:08 22.03.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շրջայց է կատարել Վանաձորի հանրակրթական այն դպրոցներում, որտեղ ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներով կառուցվում կամ վերանորոգվում են մարզադահլիճներ: Մարզպետին ուղեկցել են Լոռու մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ: Մարզպետի առաջին կանգառը Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 դպրոցում էր: […]
18:38 22.03.2023
Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետում 129,1 տոննա կարտոֆիլի զննությամբ արտադրանքի մեջ բացահայտվել է բույսերի առողջության և սննդի անվտանգության պահանջների անհամապատասխանություն: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը տարածել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, դեպքը բացահայտել են եկամուտների ծառայության մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության բաժնի աշխատակիցները: «Նշված ապրանքները, համաձայն Վրաստանի կառավարության N463 որոշման, ենթակա են […]
20:01 21.03.2023
Սուբվենցիոն հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը Շիրակի մարզի ներկայացրած 31 ծրագրից 20-ը հաստատել է։ Դրանցից 2-ը Գյումրի քաղաքինն են։ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով 29 փողոցների հիմնանորոգում է նախատեսվում՝ ընդհանուր արժեքը 2 մլրդ 551 մլն դրամ, իսկ ընդհանուր երկարությունը՝ ընդամենը 7951 մետր կամ մոտ 8 կմ։ Մեկնարկի ժամկետներ դեռ չեն նշվում, բայց մինչ այդ 2022-ից անավարտ մնացած […]
19:56 21.03.2023
Պետական բյուջեի ֆինանսավորմամբ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից ընթացիկ տարում ՀՀ Արմավիրի մարզում նախատեսված է իրականացնել 38,838 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգում և վերանորոգում։ Տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից։ Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի (Էջմիածին-Արմավիր հատվածի չվերանորոգված մասերը) հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երեք հատվածներում՝ ընդամենը 5,6 կմ Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի (Հուշակերտի հատված) հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 3,5 կիլոմետրը Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի […]
19:44 21.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի անդամներին՝ խմբի փոխնախագահ Թաբեա Ռյոսների գլխավորությամբ: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ գործընկերությունը, և իր՝ ս.թ. մարտի 2-3-ը ԳԴՀ այցից կարճ ժամանակ անց Բունդեսթագի պատվիրակության այցը Հայաստան վկայում է, որ երկու երկրների փոխհարաբերությունները դինամիկ զարգանում են: Անդրադառնալով ԳԴՀ […]
19:38 21.03.2023
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տեղեկացմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ։ Օրակարգում եղել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Իսրայելի նախագահը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Էրդողանին, որից հետո Էրդողանը շնորհավորել է Հերցոգին հրեաների կողմից ապրիլին նշվող զատիկի տոնի […]
19:19 21.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ «Մեղրու սար» կոչվող հատվածում և Աղվանի-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է։ Գորայք-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]
19:11 21.03.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմնի («Հայաստան հիմնադրամ Նիդերլանդներ») ատենապետ Հարություն Սիմոնյանին և տեղական մարմնի ծրագրերի համակարգող Նշան Սարիջյանին: Հանդիպմանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով հյուրերին շեշտել է, որ միշտ պատրաստակամ է հնարավորության դեպքում հանդիպել հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչների հետ և […]
19:03 21.03.2023
Խոսելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև հնարավոր երկխոսության մասին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը խոչընդոտում է Ռուսաստանին հարավկովկասյան տարածաշրջանում։ Մասնավորապես, նա նշել է «3+3» ձևաչափի խոչընդոտը։ Ըստ նրա՝ Արևմուտքն ամբողջությամբ վարկաբեկել է իրեն։ Լավրովի խոսքով, Ռուսաստանը հստակ տեսնում է, թե ինչ նպատակներ ունի Արևմուտքը Հարավային Կովկասում։ «Նա չի էլ թաքցնում դա, ընդհակառակը, […]
18:45 21.03.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը Գյումրի համայնքի ղեկավարի, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ հյուրընկալել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանին, կոմիտեի ներկայացուցիչներին։ Աշխատանքային քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական ու կազմակերպչական աշխատանքներին։ «Մեզ համար պատիվ է, որ համահայկական ամառային 8-րդ խաղերի մեկնարկը կտրվի […]
18:37 21.03.2023
Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որում ասվում է․ «Արդեն 100 օր է, ինչ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակումը, որի վերջնական նպատակն է ոչնչացնել Արցախի ժողովրդին որպես այդպիսին՝ վտարելով նրան պատմական հայրենիքից: Ուղեկցելով իր գործողություններն ուժի կիրառմամբ և ահաբեկչությամբ՝ Ադրբեջանը վարում է Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքն […]
18:17 21.03.2023
ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը հավելյալ 50 մլն դոլար է հատկացնելու Թուրքիային փետրվարին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացած միջազգային միջազգային դոնորական խորհրդաժողովի ժամանակ, որի միջոցներն ուղղվելու են Սիրիայի և Թուրքիայի՝ երկրաշարժից տուժած շրջաններին։ Նշվել է, որ այդ գումարը հատկացվելու է մասնավորապես բժշկական, հոգեբանական, երեխաների […]
18:09 21.03.2023
Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի պատվիրակությանը՝ խմբի փոխնախագահ Թաբեա Ռյոսների գլխավորությամբ։ ԱԳ նախարարի տեղակալը, ողջունելով Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության այցը Հայաստան, կարևորել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական շփումները։ Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Պարույր Հովհաննիսյանը, գերմանացի խորհրդարանականներին ներկայացնելով տարածաշրջանում անվտանգային […]