18:51 19.12.2022
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պլանային բուժզննում է անցնում «Բեսթ Լայֆ» սրտաբանական կլինիկայում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: «Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ հայտնում եմ՝ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պլանային բուժզննում է անցնում «Բեսթ Լայֆ» սրտաբանական կլինիկայում»,- գրել է նա:
18:43 19.12.2022
Արցախ- Հայաստան միջանցքի փակման հետևանքով արդեն 8-րդ օրն է ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության բուժհաստատություներում շարունակում են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ մնալ։ Հիվանդանոցներում դադարեցված պլանային բոլոր վիրահատությունները։ Առովատոյան հայտնի դարձավ, որ ծանր վիճակում գտնվող մեկ հիվանդ մահացել է։ Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում։
18:32 19.12.2022
Թուրքական պետական TRT Haber-ը, հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրված «Ռազմական և նյութատեխնիկական համագործակցության համաձայնագրերի» շրջանակում Թուրքիայից Վրաստանի զինված ուժերին են փոխանցվել ուղղաթիռների տարբեր պահեստամասեր, օդանավակայանի լվացման և մաքրման սարքեր։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։ Ավելի վաղ՝ 2021-2022թթ․ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Վրաստանի գործընկեր գերատեսչությանը փոխանցել էր ծառայողական մեքենաներ և […]
18:24 19.12.2022
Դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետԿարեն Սարգսյանն անցկացրել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկել է նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող հարցեր։ Խորհրդակցության սկզբում ներկայացվել են մարզում 2022 թվականից 2023 թվական տեղափոխված սուբվենցիոն ծրագրերի և ենթածրագրերի ցանկը, Վարդենիս համայնքի հրետակոծությունից տուժած բնակավայրերում գտնվող բնակարանների նորոգման աշխատանքների ընթացքը, մարզում անհետաձգելի համարվող ծրագրերի […]
18:08 19.12.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մարդին քաղաքում ելույթ է ունեցել՝ հայտարարելով թուրքական արտադրության «TAYFUN» նոր բալիստիկ հրթիռային համակարգի մասին: Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Ըստ Էրդողանի՝ ներկայումս թուրքական բանակի սպառազինության հեռահար հրթիռային համակարգերից ամենաերկարը համարվել են «BORA» համակարգերը, որոնց խոցման շառավիղը 280կմ էր: Ներկայումս «TAYFUN» բալիստիկ հրթիռային համակարգն ունակ է խոցել 560 կմ հեռավորության վրա գտնվող […]
21:00 16.12.2022
Շիրակի մարզում վթարային է համարվում 114 շենք, որոնց մեծ մասը 3-րդ և 4-րդ աստիճանի վթարայնության են: Դրանցից 92-ը Գյումրիում են։ Ավելի քան երեք տասնամյակ Գյումրիի վթարայինների խնդրի լուծումը ձգձգվում է: Դեռ 2019 թվականին քաղաքի 92 վթարայիններից առանձնացվեցին Անտառավան 26, Տիգրան Մեծ 5, Ղուկասյան 29 և Իսահակյան 9 շենքերը, որոնց բնակիչների բնակապահովման առաջարկ ներկայացվեց։ Համաձայն այդ […]
20:47 16.12.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 16-ին ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ռազմաքաղաքական իրադրությունը և շրջափակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը, դրա հաղթահարմանն ուղղված քայլերը։ Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը:
20:41 16.12.2022
Այսօր կայացավ բողոքի հերթական ակցիան ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև: Այս մասին ֆեյսբուքյան իր էջոմ գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը «Ցուցարարների հետևողական պահանջների արդյունքում գրասենյակի համակարգողի պաշտոնակատար Քրիստին Վեյգանդը իջավ բակ և հանդիպեց ինձ ու Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին: Մենք ներկայացրեցինք Արցախի առկա վիճակը և մեր պահանջներն ու ակնկալիքները ՄԱԿ-ից: Նա հավաստիացրել է, որ […]
20:35 16.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրին: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող թեմաների:
20:26 16.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ընդհանուր անվտանգության, պաշտպանության քաղաքականության և ճգնաժամերի արձագանքման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Շառլ Ֆրիզին: Վարչապետը կարևորել է պարոն Ֆրիզի այցը Երևան և ընդգծել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության դրական դինամիկայի փաստը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը կարևորել է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն արդյունավետ իրականացնելու գործում ԵՄ-ի […]
20:18 16.12.2022
ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, այսօր արդեն երկրորդ անգամ է տարածում ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ժամը 16:05-ից 18:00-ն, տարբեր ընդհատումներով կրակ բացելով ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
20:03 16.12.2022
Ուկրաինայում իրավիճակի շուրջ բանակցությունների ժամանակը դեռ չի եկել, ԱՄՆ-ը կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Կիևին։ Այս մասին դեկտեմբերի 16-ին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։ «Մեր խնդիրն է նրանց լավագույն դիրքում տեսնել մարտի դաշտում, որպեսզի երբ գա դիվանագիտության ժամանակը, նրանք լավագույն դիրքերում լինեն բանակցությունների սեղանի շուրջ։ Այդ պահը դեռ չի հասել»,- […]
19:47 16.12.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 17:20-18:15-ը կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակը։
20:51 15.12.2022
Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության միջև դրամաշնորհի հատկացման պայմանագիր է ստորագրվել։ Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր և գլխավոր […]
20:43 15.12.2022
Պրահայում Եվրամիության գագաթնաժողովը հավանություն է տվել Խաղաղության եվրոպական հիմնադրամի բյուջեի 2 միլիարդ եվրոյով ընդլայնմանը, որը ֆինանսավորում է Ուկրաինային զենքի մատակարարումները: Այս մասին դեկտեմբերի 15-ին հայտնել է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։ «Եվրամիության ղեկավարները ողջունել են Խաղաղության եվրոպական հիմնադրամի ծախսերի ընդլայնման վերաբերյալ անդամ երկրների համաձայնությունը: 2023 թվականին կավելացվի լրացուցիչ 2 միլիարդ եվրո»,- ասվում է Twitter-ի գրառման մեջ: […]
20:35 15.12.2022
Սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կառավարությունը մարզերին գումար կհատկացնի, նաև կբարձրացնի մարզիկներին տրվող միանվագ գումարները: Այս որոշումներն այսօր կայացվել են կառավարության նիստում: Կառավարությունը 2 միլիարդ 188 միլիոն դրամ կհատկացնի 8 մարզի 23 համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հայտնեց՝ գումարը 49 ծրագրի համար է: Այս գումարն էլ հատկացնելու արդյունքում, Գնել Սանոսյանի խոսքով, […]
20:12 15.12.2022
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանն ուղղված միջոցառումների շրջանակում սահմանվել է վառելիքի ձեռքբերման հատուկ կարգ: Մասնավորապես, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, տնտեսավարող սուբյեկտները, ինչպես նաև ֆիզիկական անձինք վառելիքի ձեռքբերման թույլտվություն ստանալու նպատակով թղթային կամ էլեկտրոնային եղանակով ԱՀ օպերատիվ շտաբ են ներկայացնում վառելիքի ձեռքբերման հայտ՝ նշելով վառելիքի տեսակը, քանակը, օգտագործման […]
20:08 15.12.2022
Այսօր Տավուշի մարզպետարանում կազմակերպվել է քննարկում պարտադիր սպանդանոցային մորթի նկատմամբ իրականացվող համատեղ վերահսկողական միջոցառումները ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով, որը վարել է Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը: Քննարկմանը մասնակցել են ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ Գուրգեն Խաչատրյանը, ՍԱՏՄ Տավուշի մարզային կենտրոնի պետ Վասիլ Գալստյանը, մարզի համայնքների պատասխանատուներ, մարզային կենտրոնի գլխավոր տեսուչներ և այլ պաշտոնատար […]
19:49 15.12.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է եվրոպական երկրներին՝ խնդրելով մեծացնել ժամանակակից սպառազինությունների մատակարարումը, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համակարգեր և տանկեր։ Այդ մասին նա հայտարարել է Եվրոպական խորհրդի նիստում։ Խոսելով պաշտպանական աջակցության մասին՝ նա նշել է, որ այն պետք է լինի ոչ պակաս, քան անցած վեց ամիսներին։ «Մեզ ավելի շատ ժամանակակից զենք է […]
19:39 15.12.2022
ՀՀ կառավարությունն այսօրվա որոշմամբ 700 հազար դրամ գումար է հատկացրել ՀՀ Շիրակի մարզպետարանին՝ Գյումրու Տիգրան Մեծ 5 շենքի անբավարար տեխնիկական վիճակում գտնվող թվով 3 մուտքերի ուժեղացման-վերականգնման (ամրացման) նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փորձաքննության գործընթացի ապահովման նպատակով։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Մինչ այդ, հունիս ամսին ՀՀ կառավարությունը 15 մլն 581 հազար դրամ էր հատկացրել երեք մուտքերի ուժեղացման, վերականգնման աշխատանքների […]
19:31 15.12.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի հետ։ «Ես Պուտինին առաջարկել եմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Սիրիայի ղեկավարների հետ, և նա դրական է ընդունել նախաձեռնությունը։ Սա կնշանակի բանակցությունների շարքի սկիզբ»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Anadolu-ն։ Նշվում […]
19:15 15.12.2022
2022 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ Վրաստանում գործող առևտրային բանկերում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հաշվեհամարների ընդհանուր գումարը կազմում է 2,4 մլրդ լարի։ Հաղորդում է Aliq Media-ն։ Վրացական բանկերում Ռուսաստանի քաղաքացիների ներդրած գումարի չափն ավելին է, քան, օրինակ, Թբիլիսիի 2023 թվականի բյուջեն։ Վրաստանում գործող առևտրային բանկերում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հաշիվների, որոնց վրա դրական մնացորդ է գրանցվել 2022 թվականի […]
19:07 15.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում շարունակվել է գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկումը: Վարչապետին նախ զեկուցվել են ճանապարհաշինության ոլորտի կառավարման մասնագետների պատրաստման, ճանապարհային անվտանգության ապահովման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ավտոճանապարհների կառուցման ու վերանորոգման գործում նկատվում է որակի բարձրացման դրական փոփոխություն, սակայն այն դեռևս հեռու է […]
18:59 15.12.2022
Լեհաստանի ոստիկանության գլխավոր հրամանատար Յարոսլավ Շիմչիկի աշխատասենյակում պայթել է Կիևում նրան հանձնված նվերը, կան վիրավորներ։ «Ոստիկանության գլխավոր հրամանատարի աշխատասենյակում պայթել է նվերներից մեկը, որը հրամատարը ստացել է դեկտեմբերի 11-12-ը Ուկրաինա կատարած աշխատանքային այցի ժամանակ, որտեղ հանդիպել է Ուկրաինայի ոստիկանության և արտակարգ իրավիճակների ծառայությունների ղեկավարության հետ»,- նշվում է հաղորդագրությունում։ Նաև նշվում է, որ այն եղել […]
18:52 15.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2020 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ ազգային ժողովի դիմաց անցկացվող հավաքի ընթացքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները: Երկու անձի մասով նախաքննությունն ավարտվել է: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Քննությամբ ձեռք բերված […]
20:00 14.12.2022
Չորեքշաբթի օրը դատարանը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի գործով դատավճիռ է կայացրել՝ նրան դատապարտելով երկու տարի 7 ամսվա ազատազրկման՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներին վիրավորելու համար։ Այս մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը։ Ինքը՝ քաղաքական գործիչը, չորեքշաբթի ավելի վաղ Ստամբուլի բնակիչներին հորդորել էր ժամը 16:00-ին, երբ դատարանը հավաքվելու էր վճիռը կայացնելու , գալ Սարաչխանե թաղամաս, որտեղ գտնվում է […]
19:56 14.12.2022
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեկնարկել է Հնդկաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար» նախարարական հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Անվտանգության խորհրդի անդամներից հետո ելույթով հանդես կգա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարական հանդիպմանը կարող եք հետևել հղումով: