TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվել է 2023 թվականի ձմեռային զորակոչի զորակոչային հանձնաժողովի առաջին նիստը

17:32 24.12.2022

Դեկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անցկացրել է 2023 թվականի ձմեռային զորակոչի զորակոչային հանձնաժողովի առաջին նիստ, որին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները, հրավիրված էր ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ մարզային ստորաբաժանման զորակոչային բաժնի պետը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մարզպետ Կարեն Սարգսյանը։ Օրակարգում քննարկվել են 2023 թվականի […]

̰
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2023 թվականի բյուջեն

17:23 24.12.2022

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2023 թվականի բյուջեն, որի ծավալը կազմում է 1,7 տրիլիոն դոլար։ Օրինագծին կողմ են քվեարկել կոնգրեսականները՝ 225, 201՝ դեմ ձայնով։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ նշված բյուջեն ներառում է 45 միլիարդ դոլարի փաթեթ, որը պետք է հատկացվի Ուկրաինային օգնելու համար։ Դրանցից 13 մլրդ դոլար կհատկացվի տնտեսական օգնությանը, իսկ 23 մլրդ դոլարը կհատկացվի ռազմական […]

̰
Սյունիքի մարզպետը և ՀՀ-ում Իրանի գլխավոր հյուպատոսը քննարկել են տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր

17:12 24.12.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։ Մարզպետը ողջունել ու կարևորել է Կապանում ԻԻՀ հյուպատոսության բացումը՝ նշելով, որ այն դրականորեն են ընդունել նաև Սյունիքի բնակիչները։ Մորթեզա Աբեդին Վարամինը ներկայացրել է և՛ ՀՀ-ում, և՛ Իրանում մինչ այժմ ունեցած հանդիպումները, նախնական պայմանավորվածությունները, իրականացրած աշխատանքը, որոնք […]

̰
Ադրբեջանի գործողությունները միտված են ԼՂ-ում լայնածավալ հումանիտար ճգնաժամ ստեղծելուն և ԼՂ-ի էթնիկ զտմանը․ ՀՀ ԱԳ նախարարը՝  Բրիս Ռոքֆոյին

20:54 23.12.2022

Դեկտեմբերի 23֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծմանը վերաբերող հարցերի: Ներկայացնելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները միտված են Լեռնային Ղարաբաղում լայնածավալ հումանիտար ճգնաժամ ստեղծելուն և Լեռնային Ղարաբաղը […]

̰
Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով Արցախի իշխանություններին փոխանցել է գրավոր առաջարկներ, որոնք բնապահպանական խնդիրների հետ շատ քիչ առնչություն են ունեցել․ Արցախի նախագահ

20:50 23.12.2022

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ դեկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ շատ դիպուկ է նկատել, որ Ղարաբաղյան խնդիրը որպես ժառանգություն մնացել է Խորհրդային Միությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի՝ Կաշենի հանքավայր այցի պահանջին, ապա իրականությունն այն է, որ ս. թ. […]

̰
ՀՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում

20:35 23.12.2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Շիրակի մարզպետարանում այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի մասնակցությամբ։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Քննարկվել են Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի զարգացմանն ուղղված հաջորդ տարվա ծրագրերը։ Շիրակի մարզպետի կողմից […]

̰
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Տոյվո Կլաարի հետ

20:28 23.12.2022

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայնության հարցերի: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, ներառյալ՝ հումանիտար հետևանքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար:

̰
Ոստիկանությունը նախատոնական օրերին անցել է ուժեղացված ծառայության

20:12 23.12.2022

ՀՀ ոստիկանությունը նախատոնական օրերին անցել է ուժեղացված ծառայության։ Ուժեղացված ծառայություն է իրականացվում նաև Հանրապետության բոլոր ճանապարհներին։ Պարեկներն ու ճանապարհային ոստիկանները շուրջօրյա հսկողություն են սահմանել և հայտնաբերելու են օրինախախտ վարորդներին։ Ամանորյա տոներն անվտանգ անցկացնելու համար ՀՀ ոստիկանությունը կոչ է անում խստագույնս պահպանել երթևեկության, լռության ժամի և հրագործական արտադրատեսակներից պգտվելու կանոնները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արարատ Միրզոյանը Ֆիլիպ Ռիքերին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

20:02 23.12.2022

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին: ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման […]

̰
SHANTNEWS

20:00 23.12.2022

̰
«Այս պահից սկսած Էրդողանի մղձավանջն եմ դառնալու»․ Ստամբուլի քաղաքապետ

20:52 22.12.2022

Թուրքիայի ամենամեծ քաղաքի՝ Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր  «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ- CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուն զրուցել է լրագրողների հետ։ Նա անդրադարձել է 2․7 տարի իր ազատազրկման դատավճռի հրապարակմանը, գալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Իմամօղլուն նշել է, որ «Վեցյակի սեղանը» (2023-ի խորհրդարանական և նախագահական ընտրություններին «Ազգ» դաշինքը կազմող 6 կուսակցությունները, որոնք դեմ են Էրդողանի վարած քաղաքականությանը-խմբ․) չի […]

̰
Իսպանիայի Կոնգրեսը ընդունել է հայտարարություն Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ

20:32 22.12.2022

Իսպանիայի Կոնգրեսը դեկտեմբերի 22-ին կայացած լիագումար նիստի ընթացքում միաձայն ընդունել է հայտարարություն՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը։

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վահագն Խաչատուրյանի հետ

20:30 22.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին: Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը նշել է. «Նախ շնորհակալություն այցի համար: Զգացված եմ: Մենք առիթ ունենում ենք շատ շփվելու: Քիչ է լինում, որ այսպիսի պաշտոնական շփում ունենանք, բայց կարևոր եմ համարում և՛ անձամբ ինձ համար, և՛ հասարակության, ժողովրդի համար: Մի հանգամանքի վրա եմ ուշադրություն դարձրել՝ հանդիպման ժամանակ […]

̰
Սաակաշվիլիի օրգանիզմում մտահոգիչ չափի թունավոր նյութ չկա. ՀՔԾ

20:25 22.12.2022

Վրաստանի հատուկ քրեակատարողական ծառայության (ՀՔԾ) բժշկական վարչության պետ Մալխազ Ուրթխմելիձեի խոսքով, դատարանից ՀՔԾ-ին տրամադրված «Էմպաթիա» կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի թունավորման փաստը չի հաստատվել: Գրում է Aliq Media-ն։ Ուրթխմելիձեն նշել է, որ Սաակաշվիլիի օրգանիզմում, ըստ ներկայացված փաստաթղթերի՝ առողջությանը վնասող քանակությամբ թունավոր նյութ չկա: Ըստ Ուրթխմելիձեի՝ ամերիկյան լաբորատորիայի կայքում, որտեղ «Էմպաթիա»-ն […]

̰
Արգենտինայի Սենատում ՀՀ հետ բարեկամական խումբը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը

20:16 22.12.2022

Արգենտինական Հանրապետության Սենատում Հայաստանի հետ բարեկամական խումբն ընդունել է հայտարարություն՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը և մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծվելիք հնարավոր հումանիտար աղետի առնչությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, բարեկամական խմբի անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել Լաչինի միջանցքի փակման և Արցախում բնակվող 120 հազար շրջափակված քաղաքացիների անվտանգության, սննդի և այլ ծառայությունների հասանելիության սահմանափակման առնչությամբ: «Կոչ ենք […]

̰
SHANTNEWS

20:00 22.12.2022

̰
Արցախի ԱԽ նիստում քննարկվել է ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական վիճակը

19:49 22.12.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ԱՀ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Արցախի Հանրապետությունը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով երկրում ստեղծված ռազմաքաղաքական վիճակը:   Քննարկվել են ներքին և արտաքին ռեսուրսների համադրմամբ իրականացվող քայլերը, գնահատվել է իրավիճակի հաղթահարմանն ու հանգուցալուծմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը: Քննարկված հարցերի վերաբերյալ […]

̰
Նա ամեն վայրկյան իմ կողքին է եղել, աջակցել, որպեսզի կարողանամ մարզումներս  ժամանակին անցկացնել․ պարածանրամարտի Աշխարհի գավաթակիր Գրետա Վարդանյան

19:40 22.12.2022

Դուբայում կայացած պարափաուերլիֆթինգի Աշխարհի գավաթի խաղարկությունից գյումրեցի ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը հայրենիք վերադարձավ հաղթանակով: Մինչև 55 կգ քաշային կարգում նա նվաճեց չեմպիոնի տիտղոսը՝ բարձրացնելով 85, 90 և 93 կիլոգրամանոց ծանրաձողերը: Մեծ սպորտ վերադարձը Գրետան նշանավորեց հաղթանակով։ Հաշմանդամային սպորտում վաստակած բոլոր մեդալներից այս մեկն Աշխարհի գավաթակիր ծանրորդուհու համար նոր նշաձող է դառնալու։ Գրետա Վարդանյանը մի քանի մարզաձևերով […]

̰
Փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել 27 բեռնատար

19:21 22.12.2022

Դեկտեմբերի 22-ին, ժամը 09։45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, բեռնատար ավտոմեքենաները բեռնվածության պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը, խոչընդոտում են երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել […]

̰
ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նորանշանակ զինվորական դատախազին

19:08 22.12.2022

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր այցելել է Զինվորական դատախազություն և ներկայացրել նորանշանակ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանին:   Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Էլիզբարյանի նշանակումը համակարգի համար դրական ազդակ է. նոր զինդատախազի աշխատանքային կենսագրությունը (Լոռու կայազորի զինվորական դատախազ, Շիրակի կայազորի զինվորական դատախազ, Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ և այլն) հուշում է բարձր պաշտոններում […]

̰
Գալուստ Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին Կոնդի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում

18:58 22.12.2022

Ականավոր պետական, քաղաքական գործիչ Գալուստ Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ից՝ Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Տեղեկացնում է Գալուստ Սահակյանի ընտանիքը։ Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրում՝ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:30-13:00, իսկ հուղարկավորությունը՝ նույն օրը՝ Երեւանի Սպանդարյան գերեզմանատանը:

̰
Շրջափակված Արցախում հարսանիք է եղել

18:42 22.12.2022

Շրջափակված Արցախում հարսանիք է եղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՀ ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը։ «Շրջափակված, բայց ապրում ենք: Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տարճարում այսօր Տիրոջ օրհնությունն են ստացել Էդուարդն ու Ասպրամը»,-գրել է Հունան Թադևոսյանը:

̰
Կվերանորոգվի «Արամ Խաչատրյան» համերգասրահի գույքը

10:57 21.12.2022

Կառավարության որոշմամբ գումար է հատկացվել «Արամ Խաչատրյան» համերգասրահի գույքի վերանորոգման համար: 2023 թ. կնշվեն Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը և մեծանուն կոմպոզիտորի անունը կրող համերգասրահի հիմնադրման 70-ամյակը: Այդ կապակցությամբ արտերկրում և Հայաստանում կանցկացվեն բազմաթիվ համերգներ, ցուցահանդեսներ և այլ նշանակալի միջոցառումներ, որոնց մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու անվանի երաժիշտ-կատարողներ, դիրիժորներ, արվեստագետներ, երաժշտական խմբեր: Կարևորելով առաջիկա հոբելյանները հավուր […]

̰
Նորվեգիան կոչ է անում Ադրբեջանին երաշխավորել անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով

10:50 21.12.2022

Նորվեգիան խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի զարգացումներով և այն հանգամանքներով, որ դա կարող է էլ ավելի ապակայունացնել տարածաշրջանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանն ասաց ՄԱԿ-ում Նորվեգիայի ներկայացուցիչ Մոնա Յուլը՝ կոչ անելով Ադրբեջանին երաշխավորել անվտանգ տեղաշարժը միջանցքով։ «Միջանցքի արգելափակումն արդեն իսկ ծանր մարդասիրական հետևանքներ ունեցել է, բժշական […]

̰
Իռլանդիան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների վերականգնել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով

10:44 21.12.2022

Իռլանդիան լրջորեն մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ, որը սկսվել է դեկտեմբերի 12-ին և լրջագույն հետևանքներ ունի տեղի բնակչության համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանն ասել է ՄԱԿ-ում Իռլանդիայի ներկայացուցիչը։ «Առանց այս կենսական միջանցքով մարդկանց, պարենի, ապրանքների ու դեղորայքի ազատ տեղաշարժման՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այս ձմեռ անկասկած […]

̰
Կալանավորվել է հանցավոր սխեմայով մեծաքանակ հագուստեղենը միրգ-բանջարեղենի անվան տակ մաքսազերծելու և առանձնապես խոշոր չափերով հարկերի, տուրքերի վճարումից խուսափելու մեջ մեղադրվող 4 անձ

10:40 21.12.2022

Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2022թ. նոյեմբերի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 48-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախաձեռնված, այնուհետև ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված  քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՔԿ աշխատակիցների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և վարութային […]

̰
Արցախի տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով

10:30 21.12.2022

Արդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը: Հայտնում են Արցախի տեղակատվական շտաբից։ Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120 000 բնակչությունը, որից 30 000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, […]

̰
200 ժամից ավելի է փակ է Արցախի ճանապարհը, բլոկադայի մեջ ենք․ Ռուբեն Վարդանյան

10:24 21.12.2022

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը այսօր ներկայացրել է իրավիճակը շրջափակված Արցախում: Պետնախարարն անդրադարձել և կարևորել է ՄԱԿ-ի  Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում  Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի քննարկումը:   «Իսկապես դա շատ կարևոր էր, որ նորից հնչեց Արցախի հարցը․․․Եվ շատ կարևոր է, որ արձագանքը միակողմանի է, որ դա անընդունելի է, ինչ որ կատարվում է, […]

̰
Սպիտակ տունը հաստատել է դեկտեմբերի 21-ին Բայդենի և Զելենսկու հանդիպումը 

10:17 21.12.2022

  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում հանդիպելու է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ և ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում։ Այս մասին դեկտեմբերի 21-ին հայտարարել են Սպիտակ տանը։ «Նախագահ Բայդենը նախագահ Զելենսկիին հրավիրել է այցելել Վաշինգտոն՝ ընդգծելու Միացյալ Նահանգների շարունակական նվիրվածությունը Ուկրաինային։ Բայդենն անհամբեր սպասում է դեկտեմբերի 21-ին Սպիտակ տանը հանդիպել Զելենսկու հետ, որից հետո նա […]

̰
Հակամարտությունները հնարավորություն են, որ անկախ լրագրողներն ու իրավապաշտպանները միմյանց ճանաչեն և օգնեն․ ՀՀ ՄԻՊ

10:06 21.12.2022

  Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը դեկտեմբերի 20-ին մասնակցել է «Թվապատում Aftershock» 2022 կոնֆերանսին:   Իր խոսքում Պաշտպանը շնորհակալություն է հայտնել կոնֆերանսի մասնակիցներին և կազմակերպիչներին. «Կարծում եմ, որ հակամարտությունների լուսաբանման խնդիրների վտանգների, բայց նաև հնարավորությունների մասին Հայաստանում նման մասնագիտական խոսակցություն ունենալն առավել քան ռելեվանտ է»,-ասել է նա։   Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանն իր օրինակից ու իր […]

̰
BACK_TO_TOP