TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC
Admin

Admin

Հայաստանի և Ճապոնիայի միջև պատգամավորների բարեկամական խումբ կձևավորվի

16:28 05.02.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից: Արարատ Միրզոյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Ճապոնիայի միջև կապերը կայուն և դինամիկ զարգանում են: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքերով` 2010 թ. Տոկիոյում և 2015 […]

̰
Հայաստանը կարողացավ ճեղքում արձանագրել. Արտակ Զեյնալյանի անդրադարձը Freedom House-ի զեկույցին

16:20 05.02.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և անդրադարձել Freedom House միջազգային  կազմակերպության 2019թ. զեկույցին: Նրա խոսքերով` զեկույցում արձանագրվել է, որ չնայած ժողովրդավարության  մակարդակի ընդհանուր անկմանը, անակնկալ բարեփոխումներ են տեղի ունեցել 5 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում՝ շեշտադրելով, որ ժողովրդավարությունը ղեկավար անձանց հաշվետու դարձնելու և ավելի լավ կյանքի համար պայմաններ ստեղծելու լավագույն միջոցն […]

̰
Ալպերում ձնահոսքի պատճառով 10 մարդ է մահացել

16:04 05.02.2019

Ալպերում ձնահոսքի պատճառով 10 մարդ է մահացել: Այս մասին հատնում են եվրոպական ԶԼՄ-ները: Ձնահոսքի տակ են հայտնվել Իտալիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի և Ավստրիայի Ալպերում գտնվող հանգստավայրերից մի քանիսը: Անցած շաբաթվա վերջին այդ տարածքում առատ ձյուն էր տեղացել: Ամենաշատ զոհերը գրանցվել են Իտալիայում: Իտալական Վալլե դը Աոստա տարածքում զոհվել է 5 հոգի, նրանց թվում կան իտալացի և […]

̰
Հորիզոն 15.00

16:03 05.02.2019

̰
Կուտակվել են մի շարք խնդիրներ հայ-իրանական հարաբերություններում. Վարդան Ոսկանյան

15:58 05.02.2019

Այսօրվա ասուլիսի ժամանակ իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտարարել է, որ հայ-իրանական հարաբերություններում կուտակվել են մի շարք խնդիրներ, որոնց լուծումը օրակարգային է: Մասնավորապես, բանախոսը ուշադրություն է հրավիրել հատկապես Պարսից ծոց-Սև ծով կապի ստեղծման համար Հայաստանը որպես տարածաշրջանային միջանցք ունենալու հարցը, որը տարիներ շարունակ դժվարությամբ է իրականություն դառնում: «Մենք պետք է կենտրոնանանք մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցերի […]

̰
Գյումրեցի 32-ամյա տղամարդու ինքնասպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

15:49 05.02.2019

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 32-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019 թվականի փետրվարի 4-ին՝ ժամը 16:45-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հարևանությամբ բնակվող տղան բնակարանում կախվել է: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ […]

̰
Դադարեցվել են Բեռլին-Երևան ուղիղ չվերթները

15:18 05.02.2019

«Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Գերմանիա» ավիաընկերությունը հայտարարել է իր սնանկացման վերաբերյալ. դադարեցվել են Բեռլին-Երևան ուղիղ չվերթները. «Գերմանական «Գերմանիա» ավիաընկերությունը տեղեկացնում է, որ ֆինանսական դժվարությունների հետևանքով ստիպված է հայտարարել իր սնանկության մասին: Այդ առիթով «Գերմանիա» ավիաընկերությունը դադարեցնում է բոլոր` այդ թվում Բեռլին-Երևան ուղիղ չվերթները: «Զվարթնոց» օդանավակայանն իր ուղևորներին հորդորում է բոլոր հարցերով կապվել Հայաստանում […]

̰
Եթե չենք ձևավորում մեր երկրի համար տեսլական, որի մի մասը կապված է Իրանի հետ, չենք կարող զարգանալ. իրանագետ

15:06 05.02.2019

Իրանագետ Վարդան Ոսկանյանը այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե իր համար անհասկանալի է, թե ինչու ՀՀ իշխանությունը կոնկրետ գործնական քայլեր չի ձեռնարկում` միանալու ամերիկյան պատժամիջոցները շրջանցող եվրոպական ծրագրերին` Իրանի հետ համագործակցելու առումով: ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը ՀՀ-ում արեց հստակ հակաիրանական հայտարարություն, ինչն, ըստ Ոսկանյանի, կարող է բացասական հետևանքներ ունենալ հայ-իրանական հարաբերությունների վրա: Այդ առումով […]

̰
Հանրությանը խաղաղության նախապատրաստելը ամրագրված է դեռ 2006-ից. ԱԳՆ խոսնակ

15:00 05.02.2019

Վերջին շրջանում Արցախյան հակամարտության կարգավորման ծիրում ամենաշահարկված դրույթը ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին դրույթն է, որը, սակայն, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններում ամրագրված է դեռևս 2006 թվականից։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով այն հարցը, թե ինչ խաղաղության նախապատրաստման մասին են պայմանավորվել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները։ «Այդ դրույթի մասին բազմիցս հայտարարել է […]

̰
Ի՞նչ է ձեռնարկելու ՀՀ ԱԳՆ-ն Իսրայելի կողմից Ադրբեջանին կամիկաձե ԱԹՍ-ների վաճառքի արգելքը հանելուց հետո

14:51 05.02.2019

Այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հանել է տեղական Aeronautics ընկերության վրա սահմանված պատժամիջոցը, որով այդ ընկերությանը արգելվել էր ռազմական մահապարտ (կամիկաձե) անօդաչու թռչող սարքեր արտահանել Ադրբեջան։ ՀՀ ԱԳՆ խոսնակի ասուլիսի ժամանակ լրագրողները նրան հարցրին՝ ի՞նչ է ձեռնարկելու Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը այս հարցում։ «Պետք է այստեղ ընդհանուր դրույթը ընդգծեմ, որ տարածաշրջանում […]

̰
Արայիկ Հարությունյանը ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթությանն առնչվող հարցեր

14:42 05.02.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի («Ռոսսոտրուդնիչեստվո») տնօրեն Սերգեյ Ռիբինսկիին: Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության խորացման հեռանկարները։ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն Ամանորի կապակցությամբ շնորհավորել է չինացիներին

14:41 05.02.2019

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն Ամանորի կապակցությամբ Twitter-ի միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել  չինացիներին: «Շնորհավո՜ր չինական Ամանորը: Մաղթում ենք լավագույնը՝ հաջողություն և առողջություն 2019 թվականի ընթացքում՝ ձեզ և ձեր ընտանիքներին»,- ասված է գրառման մեջ: 祝大家2019新的一年一帆风顺,万事如意,家庭幸福安康爱。猪年快乐! Happy #ChineseNewYear! We wish the best of #luck 🍀 and well being 🧧in 2019 to you and your families. pic.twitter.com/m0jU0SYAHv — […]

̰
Հայաստան բերված նոր էլեկտրագնացքը կսպասարկի Երևան-Գյումրի երթուղին

14:34 05.02.2019

2019 թվականի հունվարին Հայաստան է բերվել ռուսական «Տրանսմաշխոլդինգ» ընկերության արտադրության ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքը: Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը: Համապատասխան տեխնիկական աշխատանքից հետո էլեկտրագնացքը սկսելու է սպասարկել ուղևորներին այս տարվա առաջին եռամսյակում: Այն աշխատելու է էքսպրեսի ձևաչափով Երևան-Գյումրի-Երևան երթուղում, որտեղ արդեն իսկ գործում է նմանատիպ նոր էլեկտրագնացքը: Երկրորդ գնացքի գործարկումը թույլ է […]

̰
Կալանավորներն իմ հորդորով դադարեցրին հացադուլը. Նաիրա Զոհրաբյան

14:18 05.02.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքում հայտնել է, որ դատապարտյալներ Վաղարշակ Ավետիսյանը և Անդրանիկ Գևորգյանը, իր հորդորով դադարեցրել են հացադուլը: «Այսօր իմ գործընկերներ Տիգրան Ստեփանյանի և Հրանտ Մադաթյանի հետ այցելեցի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Տարիներով չլուծված խնդիրների բեռը բոլոր քրեակատարողական հիմնարկներում շարունակում է մնալ` պարբերաբար ստանալով ընդամենը կոսմետիկ լուծումներ։ Այս պահին շատ փակագծեր չեմ […]

̰
Հայաստանը չի հրաժարվել ու չի կարող հրաժարվել Արցախի շուրջ ռիսկերի նվազեցման որևէ գործառույթից․ ԱԳՆ

14:17 05.02.2019

«Մեզ համար այս գործընթացում առաջնայինը ոչ թե լարվածության նվազեցմանն ուղղված փաթեթի անվանումն է, այլ դրա իրագործումը։ Մենք դա ավելի լայն իմաստով ենք դիտարկում՝ ռիսկերի իրական նվազեցմանն ուղղված գործողություններ և դրանց միջոցառումների ամրապնդումն այն իմաստով, որ դրանում մեզ համար ավելի կարևոր է, թե ինչն է աշխատում, ինչը չի աշխատում՝ անկախ նրանց, թե դուք ինչ կկոչեք այն՝ […]

̰
Մհեր Գրիգորյանը ՎԶԵԲ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման հեռանկարները

14:13 05.02.2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատտեո Պատրոնեի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի նման գործընկերոջ հետ համագործակցության զարգացումն և ողջունել Բանկի կողմից հատկապես մասնավոր հատվածում իրականացվող ծրագրերը: Մատտեո Պատրոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և գնահատանքի բարի խոսքերի համար, ներկայացրել է […]

̰
Երբ մեր հասարակության մոտ քննադատության ալիք բարձրացնելու միտում կա, դրա կանխելը դժվար է պատկերացնել․ ԱԳՆ խոսնակ

14:11 05.02.2019

Հայաստանը մշտապես բարձրաձայնել է այն մասին, որ իր համար Արցախյան հակամարտության կարգավորման գերակա առաջնահերթություններն են Արցախի անվտանգությունը և կարգավիճակի ճանաչումը։ Այսօրվա ասուլիսին այս խոսքերը երկրորդ անգամ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակը այն ժամանակ, երբ հարց եղավ ադրբեջանցիների կողմից քարոզչական դաշտ նետված «խաղաղություն տարածքների դիմաց» պնդմանը հակազդելու մասին։ «Երբ մեր հասարակության մոտ քննադատության ալիք բարձրացնելու տենդենց կա, […]

̰
Հորիզոն 13.00

13:53 05.02.2019

̰
Մոսկվայի առևտրի 7 կենտրոնում ռումբի գտնվելու վերաբերյալ ահազանգ է հնչել

13:50 05.02.2019

Մոսկվայի  առևտրի 7 կենտրոնում ռումբի գտնվելու վերաբերյալ ահազանգ է հնչել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով քաղաքային արտակարգ իրավիճակների ծառայությանը: Անանուն զանգ է հնչել Մոսկվայի 7 առևտրի կենտրոններում պայթյունի սպառնալիքի վերաբերյալ: Ընթանում են ստուգումներ: Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ինչպես նշվում է, Ռուսաստանում ռումբերի առկայության վերաբերյալ ահազանգերի ալիքը սկսել է այս […]

̰
ՀՀ ԱԳՆ ղեկավարը մասնակցություն ունեցե՞լ է Փաշինյան-Ալիև հանդիպման կազմակերպմանը

13:46 05.02.2019

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Դավոսում տեղի ունեցած հանդիպումը եղել է ոչ պաշտոնական, անցկացվել է բաց օրակարգով առանձնազրույցի ձևով ու կրել է ճանաչողական բնույթ։ Այսպես ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանեց այն հարցին, թե արդյոք Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կամ անձամբ նախարարը մասնակցել են այդ հանդիպման կազմակերպմանը։ «Գիտեք, պետք է ուղղակի հստակ արձանագրենք, որ այս […]

̰
Վարչապետն Իրանում խոսելու է բոլոր բարիդրացիական հարցերի մասին․ ԱԳՆ

13:40 05.02.2019

«Իրան այցի ընթացքում անդրադարձ է կատարվելու երկկողմ հարաբերությունների, երկկողմ օրակարգի այն ողջ սպեկտրին, որը բնորոշ է բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկու երկրներին»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրանի այցի մասին այսօրվա ասուլիսի հնչած հարցին այսպես պատասխանեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նա հրաժարվեց մեկնաբանել այցի մանրամասները՝ խոստանալով, որ այցի մոտ ժամանակներում այդ մասին տեղեկություններ կտրամադրվեն։ Ինչ վերաբերում է […]

̰
1.8 մլրդ խմ ջուր է վերցվել արտեզյան ավազանից. հանրային դատավարություն

13:31 05.02.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր մեկնարկում է առաջին Հանրային բնապահպանական դատավարությունը, որը վերաբերում է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին: «Դատավարությունում», այսպես ասած, մեղադրող կողմը բնապահպան Լևոն Գալստյանն է, որն ասել է, որ ջրառը ավազանից երկու հազարականների սկզբից սկսած եղել է նորմայից ավելի, ինչի հետևանքով ջրային ավազանի դրական ջրերի մակարդակը իջել է 15 անգամ: «Դատավարությունում« […]

̰
«Պարտեզ» ռեստորանային համալիրի զինված միջադեպի գործով հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել է. Նաիրա Հարությունյան

13:29 05.02.2019

ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական գործողություններ՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Մեր հարցին ի պատասխան` Հարությունյանը հայտնեց, որ քրեական գործով հետախուզման մեջ գտնվողներից մեկը հայտնաբերվել է: Վերջինիս կալանքի վերահաստատման […]

̰
Օպտիմալացման շրջանակներում կմիացվեն Դանիայում և Շվեդիայում ՀՀ դեսպանությունները

13:24 05.02.2019

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում նույնպես մեկնարկել են օպտիմալացման աշխատանքները, և դրանով է պայմանավորված այն, որ Դանիայում Հայաստանի դեսպանությունը միացվելու է Շվեդիայում Հայաստանի դեսպանությանը։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Հենց այդ միացյալ դեսպանությունից էլ, ըստ Նաղդալյանի, իրականացվելու է տարածաշրջանում Հայաստանի ներկայացվածության ապահովումը։ Իսկ նույն օպտիմալացման շրջանակներում լինելու են նաև քայլեր, […]

̰
Ադրբեջանցի սահմանախախտն ազատ է արձակվել

13:22 05.02.2019

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018 թվականի փետրվարի 9-ի դատավճռով երկու տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն ԱՀ ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո 2019թ. փետրվարի 2-ին ազատ է արձակվել: Այս մասին տեղեկացանք «Արցախպրես»-ից: Հայտնի է, որ Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն  մեղադրվում էր այն բանում, որ, նա հանդիսանալով  Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի 157-րդ […]

̰
ՀԴՄ-ների ոլորտում նույնպես պետական մենաշնորհը հանվում է. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՊԵԿ նախագահի հետ

13:18 05.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում  տեղեկացրել է, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են նոր սերնդի ՀԴՄ-ների հետ կապված որոշ հարցեր: «Քիչ առաջ ավարտվեց իմ հերթական աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Հաշվի առնելով քաղաքացիների բողոքներն ու առաջարկները, ՊԵԿ նախագահը որոշում կկայացնի նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն […]

̰
Արցախը որոշիչ ձայն և ներգրավվածություն պետք է ունենա իրական և տևական կարգավորման գործընթացում․ ԱԳՆ

13:17 05.02.2019

Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, և ունի իր մասնակցությունը հակամարտության կարգավորման հարցում․ Հայաստանի գերակա առաջնահերթություններն այս հարցում Արցախի անվտանգությունն ու կարգավիճակի ճանաչումն են։ Այս մասին ԱԳՆ խոսնակը հիշեցրեց այսօրվա ասուլիսի ժամանակ։ Նաղդալյանը հիշեցրեց, որ բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, որի տարրերից են վստահության և անվտանգության մեխանիզմների ձևավորման միջոցով, որն իր […]

̰
Արցախի դիրքերի հարվածներ հասցրած ընկերությունը նորից կկարողանա ԱԹՍ-ներ վաճառել Ադրբեջանին

13:17 05.02.2019

Իսրայելական Aeronautics ընկերությունը, որի մասնագետները Ադրբեջանի կողմից մասնակցել էին Արցախի հայկական դիրքերին հարվածներ հասցնելուն, նորից կկարողանա մահապարտ (կամիկաձե) անօդաչու թռչող սարքեր մատակարարել Ադրբեջանին։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հանել է ընկերության վրա դրված սահմանափակումները։ Այս մասին հայտնում է տեղական լրատվական կայքերից մեկը։ Միևնույն ժամանակ, սակայն, ուժի մեջ են մնում ընկերության կոնկրետ երեք աշխատակիցների՝ տնօրեն Ամոս Մաթանի, փոխտնօրեն […]

̰
Դիմորդները քննություն են հանձնում ՃՈ-ում աշխատանքի անցնելու համար

13:13 05.02.2019

Ճանապարհային ոստիկանությունում այսօր` փետրվարի 5-ին, կայացել է աշխատանքային թափուր տեղերի համար անցկացվող քննությունների երկրորդ փուլը, որի ընթացքում ստուգվել է դիմորդների ընդհանուր գիտելիքները: «Լավագույնս դրսևորած դիմորդները հնարավորություն կստանան աշխատանքի անցնել ճանապարհային ոստիկանությունում: Այստեղ ամենալավ ծանոթը գիտելիքն է և նախապատվությունը տրվելու է լավագույններին»,- ասաց ՃՈ պետ Եգոր Կարապետյանը: ՃՈ-ում աշխատանքի անցնելու համար հայտ էր ներկայացրել 169 դիմորդ,  […]

̰
Ամերիկահայ հայտնի բռնցքամարտիկը հեռանում է մեծ սպորտից

13:07 05.02.2019

Ամերիկահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հեռանում է մեծ սպորտից: Այս մասին մարզիկը գրել է Twitter-ի միկրոբլոգում: Նա նաև տեղեկացրել է՝ այսուհետ իր կարիերան կշարունակի որպես մարզիչ: «Ես դեռ ունեմ ավելին սպորտին տալու համար, բայց ես ավելի երիտասարդ չեմ դառնում: Մեծ սպորտից դուրս գալուց հետո մարզիչ կդառնամ՝ շնորհիվ Դոն Քինգի»,- գրել է մարզիկը: https://twitter.com/VanesBoxing/status/1092470607600472065?fbclid=IwAR1bmnZ2a2_JI1owJNSCWgLGVQ-VtOuoBxa1RLDoEiOWvBIH_p5CQbMCkKU  

̰
BACK_TO_TOP