TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC
Admin

Admin

̰

12:59 05.02.2019

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոուլը այսօր ԵԺԿ շտաբում ընդունել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանին: Համաեվրոպական ղեկավարը և Հայաստանի առաջին արտգործնախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունները, վերջին զարգացումները հանրապետությունում և տարածաշրջանի մարտահրավերները: Րաֆֆի Հովհաննիսյանը Բելգիայի մայրաքաղաքում նաև մասնակցել ու ելույթով է հանդես եկել ԵԺԿ քաղաքական վեհաժողովում:

̰
SHANTNEWS

12:53 05.02.2019

̰
Հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի ավտոմեքենան

12:51 05.02.2019

Փետրվարի լույս 5-ի գիշերը` ժամը 05.20-ի սահմաններում, Կապանում հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության «Նիվա» մակնիշի 831 ԼԼ 01 պետհամարանիշի մեքենան: Մեքենան հրկիզվել է Շահումյան 20 շենքի բակում. այդ շենքի 2-րդ հարկում է տեղակայված թերթի խմբագրատունը: Մեքենայի հրկիզման մասին տեղեկությունը  SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: Նա նշեց, որ այս […]

̰
Հայաստանը տարածաշրջանում ունի հսկայական առավելություն. Վարդան Ոսկանյան

12:48 05.02.2019

Իրանագետ Վարդան Ոսկանյանը այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանում ՀՀ նոր իշխանությունն ունի մեծ առավելություն` ժողովորդավարական ճանապարհով ընտրված լինելը: Այդ առումով, ըստ Ոսկանյանի, ՀՀ իշխանությունը, ունենալով միջազգային հանրության աջակցությունը, կարող է պարբերաբար ուղիղ կերպով խոսել Ադրբեջանի հանրության հետ, ցույց տալ այդ երկրի իշխանության հակաժողովրդավարական քայլերը և կառավարելի դարձնել Ադրբեջանի հանրությանը` հօգուտ Հայաստանի: Ոսկանյանի խոսքով, […]

̰
Ի՞նչ արժե նույն դեղամիջոցը Վրաստանում և Հայաստանում. համեմատություն

12:39 05.02.2019

Շատ հաճախ դեղատոմսը ձեռքներին մարդիկ տարբեր դեղատներ են մտնում, համեմատում գները, փորձում գտնել համեմատաբար մատչելի տարբերակներ: Շատ դեպքերում էլ Հայաստանից քաղաքացիները գալիս են Վրաստան, այստեղից գնում անհրաժեշտ դեղամիջոցները՝ փորձելով խնայել գումար: «Ալիք մեդիան» փորձել է պարզել նույն դեղամիջոցի գինը Հայաստանում և Վրաստանում: Ստորև ներկայացվում է մոտավոր գնացուցակը և արտադրող երկիրը. Գնային էական տարբերություններ կան թանկարժեք դեղամիջոցների […]

̰
Ադրբեջանն ակնհայտ հակաիրանական գոյացություն է. իրանագետ

12:35 05.02.2019

Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտարարել է, որ Ադրբեջանն ի սկզբանե ստեղծվել է որպես հակաիրանական գոյացություն, սակայն նույնիսկ այդ պայմաններում Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, թե զերծ է մնում միանալու հակաիրանական պատժամիջոցներին, մինչդեռ Հայաստանը այդ առումով որևէ հայտարարություն չի արել, չի նշել, որ շարունակում է Իրանի հետ համագործակցությունը: «Առանց Արցախ-Իրան սահմանի, Իրանի հյուսիսը ենթակա է […]

̰
Գրիշա Թամրազյանը` ԿԳ նախարարի տեղակալ

12:24 05.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գրիշա Թամրազյանը նշանակվել է Կրթության ու գիտության նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիշա Թամրազյանին նշանակել կրթության և գիտության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

̰
Հիվանդանոցում հայտնվածը հետախուզման մեջ էր գտնվում

12:17 05.02.2019

Փետրվարի 4-ին, ժամը 20.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց է դիմել մի քաղաքացի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացին հանդիսանում է փետրվարի 3-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ (Սպանությունը), 235 […]

̰
Բադալյանները շարունակում են օգնել զոհված զինծառայողների ընտանիքներին

12:10 05.02.2019

Հունվարի 28-ին նշվեց Հայոց բանակի կազմավորման 27-ամյակը: Պատերազմի ու խաղաղության այս տարիների ընթացքում, ցավոք, չի հաջողվել հասնել բացարձակ խաղաղության: Ամեն տարի մեր բանակում շարունակում են գրանցվել զոհեր և դժբախտ պատահարներ: Զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցություն տրամադրելու նախաձեռնությունը Բադալյանների ընտանիքը սկսել է 2014 թվականից: Իսկ 2017 թվականի դեկտեմբերից, մեկական միլիոն դրամ ստացան նաև նախաձեռնության մեկնարկից մեկ տարի […]

̰
Հայաստանը 2018թ. արձանագրել է անսպասելի առաջընթաց ժողովրդավարացման տեսանկյունից. Freedom House

12:03 05.02.2019

Freedom House-ը հրապարակել է տարեկան իր զեկույցը աշխարհում ժողովրդավարության զարգացման մասին, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստանին: Կազմակերպության եվրասիական տարածաշրջանի գծով տնօրեն Մարկ Բեհրենդըթն այս առիթով իր մեկնաբանություններն է տրամադրել «Ամերիկայի ձայնին»: Ամերիկյան Freedom House կազմակերպությունը հրապարակել է տարեկան իր զեկույցը, ուր տեղ են գտել նաև Հայաստանում անցած տարվա զարգացումները: Ըստ Freedom House-ի, Հայաստանը մի շարք […]

̰
Այսօր մեկնարկելու է բնապահպանական՝ հանրային առաջին դատը

11:40 05.02.2019

Այսօր մեկնարկում է առաջին Հանրային բնապահպանական դատավարությունը, որը վերաբերում է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին: Բանն այն է, որ հունվարի 22-ին «ԷկոԼուրը» նամակ էր ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` տեղեկացնելով բնապահպանական հանրային դատարանի գործունեության մեկնարկի մասին: «ԷկոԼուրը» խնդրել է վարչապետին ապահովել Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների կառավարման և օգտագործման համար պատասխանատու լիազոր մարմինների համապատասխան […]

̰
Կտրականապես դեմ եմ ՀՀ օրհներգը կամ դրոշը փոխելու գաղափարին. Վարագ Սիսեռեան

11:30 05.02.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կտրականապես դեմ է Հայաստանի Հանրապետության օրհներգը և/կամ դրոշը փոխելու գաղափարին. «Սիրելի՛ ընկերներ, Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ կտրականապես դեմ եմ Հայաստանի Հանրապետության օրհներգը և կամ դրոշը փոխելու գաղափարին և այդ առնչությամբ հնչեցվող տարատեսակ առաջարկներին։ Համոզված եմ, որ պառակտում առաջացնող նյութեր քննարկելուց զերծ մնալը […]

̰
Կրճատումների ալիքը հասել է մարզպետարաններ. փոխմարզպետների մի մասը կկրճատվի. «Ժամանակ»

09:40 05.02.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Կրճատումների ալիքը հասել է մարզպետարաններ: Որոշում է կայացվել կրճատել ոչ միայն միջին օղակի աշխատակիցներին, այլև պակասեցնել փոխմարզպետների թիվը: Ներկայիս երեքի փոխարեն՝ յուրաքանչյուր մարզպետ կունենա մեկ տեղակալ: Մարզպետների տեղակալների թիվը կտրուկ ավելացավ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, երբ կոալիցիոն գործընկերներ ՕԵԿ-ին կամ ՀՅԴ-ին պետք էր ապահովել փոխմարզպետի պաշտոնով: Իրականում մարզպետարանները կարելի է ընդհանրապես […]

̰
YouTube-ից կարող է հեռացվել «դիսլայքի» կոճակը

09:32 05.02.2019

Տեսանյութերի հրապարակման YouTube կայքի մասնագետները տարբերակներ են դիտարկում «Դիսլայք» կոճակը հեռացնելու վերաբերյալ: Նրանց նպատակն է կոճակի հեռացումով հասնել նրան, որ չարամիտներն այլևս չկարողանան նպատակադրված գցել տեսանյութերի վարկանիշները՝ օգտվելով այդ կոճակը չարաշահելու հնարավորությունից: Այս մասին իր տեսաուղերձում հայտնել է կայքի ծրագրերի ղեկավար Թոմ Լեունգը: Նա նշել է, որ քննարկվում է մի քանի տարբերակ, և կոճակն ընդհանրապես հանելը ամենածայրահեղ միջոցն է. […]

̰
Տիգրան Ավինյանն է կադրային «մատանիների տիրակալը». «Իրատես»

09:24 05.02.2019

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր իշխանությունում շատ արագ կարողացել է դառնալ ոչ միայն «գորշ», այլև «սև կարդինալ». ստվերային բոլոր հարցերը նրա միջոցով են իրականացվում, նա է կադրային «մատանիների տիրակալը» և կարողացավ հիմնովին մեկուսացնել այդ ամենից ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին։ Ավինյանն անում է ամեն ինչ, որ էներգետիկայի նախարար դառնա իր […]

̰
«Գազպրոմ Արմենիա»-ն չի պատրաստվում իր վրա վերցնել գազի թանկացման բեռը. «Ժամանակ»

09:19 05.02.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ ռուսական «Գազպրոմ» պետական ընկերությունը 10 տոկոսով թանկացնում է Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 150-ից դարձնելով 165 դոլար: ՀՀ իշխանությունները, փորձելով չգցել հայ հասարակության նախատոնական տրամադրությունը, հայտարարեցին, որ գազը սպառողների համար չի բարձրանա, և այդ տարբերությունը կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերի կրճատման հաշվին: Ոլորտին մոտ կանգնած մեր […]

̰
Ռուսական բազայի օդաչուները հակառակորդին չեզոքացնելու վարժանքներ են արել Հայաստանի երկնքում

09:17 05.02.2019

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ռազմական ավիախմբի օդաչուները Հայաստանի երկնքում անցկացրել են հակառակորդի օդային ուժերը չեզոքացնելու վարժանքներ, որոնց ժամանակ հասել են մինչև ստրատոսֆերա՝ մթնոլորտի վերին շերտ: Այս մասին հայտնել է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայությունը: «Վարժական թռիչքների ընթացքում երիտասարդ օդաչուները կատարելագործել են ավիացիոն տեխնիկայով պարզ և բարդ պիլոտաժի հնարքներ անելու ունակությունները լեռնային տարածքում՝ միջին […]

̰
Սամվել Բաբայանը չի ցանկանում անմասն մնալ Արցախի նախագահի ընտրություններին. «Ժողովուրդ»

09:05 05.02.2019

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Արցախում հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններից չի ցանկանում անմասն մնալ նաև Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` Սամվել Բաբայանը Արցախում իր կողմնակիցների միջոցով փորձում է ձևավորել հանրային կարծիք, թե ինքն է Արցախի նախագահի ամենաճիշտ թեկնածուն: Սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում վերջինիս համար: Սամվել Բաբայանը, […]

̰
Զարմացած ենք Թրամփի հայտարարություններից. Իրաքի նախագահը քննադատել է ամերիկացի գործընկերոջը

09:01 05.02.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեռ թույլտվություն չի հայցել ամերիկացի զինվորականների՝ Իրաքում մնալու վերաբերյալ, և պաշտոնական Բաղդադը Վաշինգտոնից բացատրություններ է ակնկալում Թրամփի հայտարարությունների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը, փոխանցում են միջազգային լրատվամիջոցները: Խոսքը ամերիկյան առաջնորդի այն խոսքերի մասին է, ըստ որոնց՝ ԱՄՆ զինված ուժերի զինվորականները Իրաքում են մնալու՝ Իրանն «աչքի տակ» […]

̰
Ծառուկյանի գազալցակայաններին էլ մեղսագրվում է միլիարդավոր դրամներով հարկեր թաքցնելը. «Ժամանակ»

08:59 05.02.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը տեղեկություն տարածեց, ըստ որի՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ Ցեմենտ» ընկերությունը պետությանը պատճառել է 269 մլն դրամի վնաս՝ չվճարված հարկերի տեսքով: Մեր տեղեկություններով՝ այդ գումարը տասնյակ անգամ գերազանցող վնաս է մեղսագրվում նաև Ծառուկյանին պատկանող գազալցակայաններին: Դրանք ևս աշխատել են՝ հարկերը թաքցնելով, իսկ թաքցված […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

08:49 05.02.2019

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ այսօր առավոտյան ժամը 8:00 դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված  բեռնատարներ:

̰
Առնվազն 20 գոլ՝ 11 մցաշրջան անընդմեջ. Մեսսին ռեկորդ է սահմանել

08:45 05.02.2019

Իսպանական «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին Լա լիգայի յուրահատուկ ռեկորդ է սահմանել. նա պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, որ Իսպանիայի առաջնության ամեն մրցաշրջանում խփել է նվազագույնը 21 գոլ՝ 11 մրցաշրջան շարունակ: 2018-2019 թվականների մրցաշրջանի ընթացքում նա արդեն 21 արդյունավետ հարված է կատարել մրցակիցների դարպասներին: Վերջին խաղի ընթացքում Մեսսին միանգամից երկու գոլ է հեղինակել, ինչի շնորհիվ «Բարսելոնա»-ն […]

̰
Հարցերը շատ են եղել, և հերթը չի հասել կառավարության կառուցվածքին. «Հրապարակ»

08:43 05.02.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը «Իմ քայլը» դաշինքի ակտիվի և ֆրակցիայի 4 ժամանոց նիստի ընթացքում առանձնապես դարակազմիկ հարցեր չեն քննարկվել: Նիստին մասնակցել են նախարար Արայիկ Հարությունյանը, Արարատի և Կոտայքի մարզպետները։ «Կիքս թույլ տված պաշտոնյաներն էին եկել, պարգևավճարների մասով խոսվեց։ Սպասում էինք, բայց անդրադարձ չեղավ Արայիկի` քահանայի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքին»,- ասաց «Իմ քայլ»-ականը: Հանդիպումը […]

̰
Մարզերում կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ

08:35 05.02.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է (բուք է), իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, «Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային […]

̰
Ներիշխանական գզվռտոցը ժամանակից շուտ է հասունանում. «Իրատես»

08:29 05.02.2019

«Իրատես» թերթը գրում է. «Ներիշխանական գզվռտոցը ժամանակից շուտ է հասունանում։ Մեկ քաղաքական ուժով իշխանությունն ամբողջովին վերցրած Նիկոլ Փաշինյանը, ինչպես երևում է, դժվար թե կարողանա միակ «ասողի» տիտղոսը երկար պահել։ Նրա շուրջը փոքրիկ օջախներ են ստեղծվում, որոնք մեկը մյուսին «շարքից հանելով» են փորձում իրենց ճանապարհը հարթել։ Կառավարության յուրաքանչյուր կղզյակ իր պատգամավորներն ունի ԱԺ-ում, որոնք, ներսի աղբյուրի […]

̰
«Իմ քայլը» ՊԵԿ նախագահից հետո որոշել է ֆինանսների նախարար Ջանջուղազյանին հրավիրել «նա կավյոր». «Հրապարակ»

08:23 05.02.2019

«Հրապարակ» թերթի տեղեկությունների համաձայն՝ խորհրդարանական մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքը շուտով բացատրություններ տալու համար Ազգային ժողով է կանչելու ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին: Թերթը գրում է. «ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը ՊԵԿ նախագահից հետո որոշել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հրավիրել «նա կավյոր»՝ բացատրություններ պահանջելու։ Խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը մեզ ասաց, որ Ջանջուղազյանին հրավիրել են՝ պարզաբանումներ […]

̰
Սաուդյան արքայազնին մեղադրում են կանանց խոշտանգումներին մասնակցելու մեջ

08:17 05.02.2019

Արաբ ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանությունից հետո Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամադ բին Սալմանին սկսել են մեղադրել նաև կանանց նկատմամբ բռնությունների, սպառնալիքների ու խոշտանգումների մեջ: Այս մասին մտահոգությունները բարձրաձայնել են բրիտանական խորհրդարանի պատգամավորները: Այս մեղադրանքները հիմնված են Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցի վրա, որում նշվում է կանանց նկատմամբ բռնության 10 արձանագրված դեպքի մասին՝ տանջանքներ, դաժան վերաբերմունք, […]

̰
Գևորգ Կոստանյանն առաջիկայում պաշտոն կստանա. «Ժողովուրդ»

08:15 05.02.2019

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը շուտով պաշտոն է ստանալու: Այդ մասին, ըստ թերթի հրապարակման, ակնարկ է եղել նաև նախկնի փոխոստիկանապետի՝ մարզպետ նշանակման ժամանակ: Թերթը գրում է. «Հայտնի է, որ Արցախյան հիմնահարցը մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունի ու դրա լուծման մասին խոսակցությունները վերջին շրջանում ահագնացել են: Քաղաքական դիրքորոշումը հստակ է. Նիկոլ Փաշինյանը […]

̰
WhatsApp-ն անվտանգության նոր մեխանիզմներ է ներդնում iPhone-ից օգտվողների համար

08:04 05.02.2019

WhatsApp հավելվածը որոշել է ներդնել նամակագրությունը պաշտպանելու նոր համակարգ, որն արդեն հասանելի է iPhone սմարթֆոններից օգտվողների համար: Խոսքը դեմքը նկարելու կամ մատնահետքը թողնելու միջոցով հավելվածը արգելափակումից բացելու մասին է: Հավելվածի՝ այս մեխանիզմներով օժտված նոր տարբերակը հասանելի է դարձել AppStore-ում: Նոր կարգավորումների միջոցով օգտատերերը կարող են հավելվածը բացել այնպես, ինչպես ժամանակակից սմարթֆոնների մեծ մասը՝ մատը սահեցնելով համապատասխան դաշտով […]

̰
BACK_TO_TOP